Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

7 հոկտեմբերի 2022 թվականի N 01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՆԵՐԱԾԱԿԱՆ ՄԱՍ

i

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն գրությամբ դիմել է «1ԷՍՔՅՈՒ ԱԳՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արեգ Սաքապետոյանի լիազորված անձ Քրիստինե Ղասումյանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշման (այսուհետ` Որոշում) որոշ կարգավորումների կիրառության ժամանակ ի հայտ եկած տարընկալումների հետևանքով առաջացած իրավահարաբերություններում ծագած հարցերի մասով պաշտոնական պարզաբանում ստանալու վերաբերյալ: Դիմումատուն խնդրում է պաշտոնապես պարզաբանել Որոշման հավելվածի 7-րդ և 8-րդ կետերի կիրառման ընթացքում առաջացած տարընկալման, կապված Շահառուի ինստիտուտի վերաբերյալ, մասնավորապես` «այն դեպքում, երբ իրավաբանական անձի մասնակից ֆիզիկական անձը հանդիսանում է մասնակից նաև այլ ընկերություն(ներ)ում, ապա կարո՞ղ են արդյոք բոլոր ընկերություններն առանձին-առանձին օգտվեն տրամադրվող պետական աջակցության տարբեր ծրագրերից, և արդյո՞ք նմանատիպ իրավիճակում մեկ ընկերության պետական աջակցության տարբեր ծրագրերից օգտվելու հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ մյուս ընկերություններին պետական աջակցություն տրամադրելը մերժելու համար» հասկացությունը:

Դիմումատուն ներկայացնում է, որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսդրության` քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակից սուբյեկտներ են քաղաքացիները (ֆիզիկական անձինք) և իրավաբանական անձինք: Քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց:

Դիմումատուն մեջբերում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 50-րդ, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ և 11-րդ հոդվածները:

Դիմումատուի կարծիքով Որոշման հավելվածի 7-րդ և 8-րդ կետերի պահանջները վերաբերում են իրավաբանական անձանց, այսինքն նշված կետերի իմաստով մեկ իրավաբանական անձի` պետական աջակցության մեկ ծրագրից օգտվելու և ծրագրի շահառու դառնալու հանգամանքը չի կարող արգելք հանդիսանալ հնարավոր մյուս ընկերություններին, որոնց բոլորի և (կամ) մի քանիսի մասնակից է հանդիսանում միևնույն ֆիզիկական անձը (անձինք), անկախ բաժնեմասերի չափերից, դիմելու և դառնալու շահառու պետական աջակցության այլ ծրագրերի շրջանակներում:

Դիմումատուն նշում է նաև, որ Որոշման 7-րդ և 8-րդ կետերի կիրառման ժամանակ իրավաբանական անձին և իրավաբանական անձի մասնակիցներին պետք է դիտարկել որպես առանձին սուբյեկտներ և անկախ այն հանգամանքից, թե իրավաբանական անձի մասնակիցներն ովքե՞ր են, համամասնորեն քանի՞ իրավաբանական անձի մասնակից են հանդիսանում և որքա՞ն է նրանց մասնակցության չափը, Որոշման շրջանակներում Ծրագրի շահառու է հանդիսանում դիմում-հայտ ներկայացրած իրավաբանական անձը և նույն իրավաբանական անձի մասնակից հանդիսացող ֆիզիկական անձի մասնակցությամբ այլ իրավաբանական անձին պետք է դիտարկել որպես առանձին սուբյեկտ, որը կարող է դիմել պետական աջակցության ցանկացած ծրագրի բաղադրիչից օգտվելու և տվյալ ծրագրի շահառու դառնալու համար, այդ թվում` քննարկվող Որոշման շրջանակներում:

 

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ

Համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների» ծրագրի (այսուհետ` Ծրագիր) 5-րդ կետի Ծրագիրն իրականացվում է երկու բաղադրիչով` վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման և ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով: Ծրագրի 6-րդ կետի համաձայն Ծրագրի մասնակիցներն են` 1) ֆիզիկական և իրավաբանական անձինք, համայնքները (համայնքները միայն սուբվենցիոն ծրագրի շրջանակում չներառված ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքում), անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` Շահառու):

Միաժամանակ Ծրագրի 7-րդ կետի համաձայն Ծրագրի շրջանակում նույն հողամասի վրա նույն աշխատանքների իրականացման համար շահառուները չեն կարող օգտվել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության այլ ծրագրերից, իսկ Ծրագրի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր Շահառու նույն հողամասի վրա նույն աշխատանքներն իրականացնելու նպատակով կարող է օգտվել Ծրագրի 5-րդ կետում նշված պետական օժանդակության միայն մեկ բաղադրիչից:

 

ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ

i

Ծրագրի 7-րդ կետի դրույթը սահմանվել է այն պատճառաբանությամբ, որ նույն աշխատանքների իրականացման համար շահառուները չկարողանան օգտվել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության այլ ծրագրերից, իսկ Ծրագրի 8-րդ կետի սահմանման նպատակն է բացառել նույն հողամասի վրա նույն աշխատանքների իրականացման համար Շահառուի միաժամանակ Ծրագրի 5-րդ կետում նշված պետական օժանդակության երկու բաղադրիչներից օգտվելու հանգամանքը:

Ինչ վերաբերում է Ծրագրի 7-րդ և 8-րդ կետերի կիրառման ընթացքում առաջացած տարընկալմանը, կապված Շահառուի ինստիտուտի վերաբերյալ, մասնավորապես այն դեպքում, երբ իրավաբանական անձի մասնակից ֆիզիկական անձը հանդիսանում է մասնակից նաև այլ ընկերություն(ներ)ում, ապա Ծրագրում նման սահմանափակումներ սահմանված չեն:

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

Հիմք ընդունելով վերոգրյալը` պաշտոնապես պարզաբանում ենք.

. Ծրագրով սահմանված վարկային և փոխհատուցման բաղադրիչներից կարող են օգտվել դիմում-հայտ ներկայացրած ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք:

. Շահառու է հանդիսանում դիմում-հայտ ներկայացրած և Ծրագրի չափորոշիչներով հաշվառված ֆիզիկական անձը, ինչպես նաև իրավաբանական անձը (կազմակերպությունը):

. Նույն իրավաբանական անձի մասնակից (անդամ) ֆիզիկական անձը` հանդիսանալով այլ իրավաբանական անձի մասնակից (անդամ), կարող է մասնակցել Ծրագրին որպես առանձին Շահառու:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 հոկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
07.10.2022
N 01
Պաշտոնական պարզաբանում