Սեղմել Esc փակելու համար:
«ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐՆ ՈՒ ՏԱՐԱԾՔ ...

 

 

040.0684.230609

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 2009 թվականի N 684-Ն

 

«ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐՆ ՈՒ ՏԱՐԱԾՔԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 1046-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետով» Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) «Ջրվեժ» անտառապարկի սահմանների նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Ջրվեժ» անտառապարկի հատակագիծը` համաձայն N 2 հավելվածի.

3) «Ջրվեժ» անտառապարկի տարածքի չափը` 423.72 հեկտար:

(1-ին կետը փոփ. 15.10.09 թիվ 1276-Ն, 23.02.2023 թիվ 227-Ն որոշումներ)

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով ամրացված` «Ջրվեժ» անտառապարկի 400.43 հեկտար հողամասի և այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը` «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփական միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի հողային ֆոնդի ընթացիկ հաշվեկշռման ժամանակ մարզի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություն:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Արգելոցապարկային համալիր» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1046-Ն որոշման 6-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) «Էրեբունի» պետական արգելոցի և «Սև լիճ» ու «Որդան կարմիր» պետական արգելավայրերի, ինչպես նաև «Ջրվեժ» անտառապարկի, Ստեփանավանի «Սոճուտ» դենդրապարկի, Վանաձորի «Վանաձոր» դենդրապարկի, Բերդի «Սորաններ» դենդրապարկի և Իջևանի դենդրապարկի հողատարածքների անտառաշինական ու հողաշինարարական քարտեզների հիման վրա մինչև 2010 թվականը` սահմանված կարգով ապահովել «Էրեբունի» պետական արգելոցի և «Սև լիճ» ու «Որդան կարմիր» պետական արգելավայրերի, ինչպես նաև «Ջրվեժ» անտառապարկի, Ստեփանավանի «Սոճուտ» դենդրապարկի, Վանաձորի «Վանաձոր» դենդրապարկի, Բերդի «Սորաններ» դենդրապարկի և Իջևանի դենդրապարկի քարտեզագրումը, դրանց ու դրանց պահպանման գոտիների սահմանների ճշգրտումը ու դրանք, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո, ամրացված հողամասերի ու այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը.»:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 23.02.2023 թիվ 227-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2009 թվականի հունիսի 18-ի

N 684-Ն որոշման

 

«ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

«Ջրվեժ» անտառապարկը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի հարավ-արևմտյան մասում:

«Ջրվեժ» անտառապարկի ընդհանուր տարածությունը 423.72 հեկտար է:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

«Ջրվեժ» անտառապարկը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի հարավ-արևմտյան մասում:

Հեռավորությունը մարզկենտրոն Աբովյան քաղաքից 8.5 կիլոմետր է:

«Ջրվեժ» անտառապարկը «Ա»-»Բ» հատվածով սահմանակցում է Ողջաբերդի գյուղական համայնքին, «Գ»-»Ա» հատվածով` Ջրվեժի գյուղական համայնքին, իսկ «Բ»-»Գ» հատվածով` Երևան քաղաքին:

 

«ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿ - ՈՂՋԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ «Ա»-»Բ» ՍԱՀՄԱՆԱԳԻԾ

 

Սահմանը «Ա» հանգուցային կետից 194 մ ձգվում է հարավ` հասնելով լեռան գագաթային մասը, այնուհետև ջրբաժանով ձգվում է հարավ-արևմուտք, իջնում լանջով և, հատելով Երևան-Գառնի խճուղին, շարունակում է ջրբաժանով ձգվել արևմուտք` հասնելով մինչև Խաչիսար լեռան մոտ գտնվող թամքոցային շրջան, այնուհետև թեքվում է հարավ և լեռան հարավային լանջի ձորակով հասնում մինչև Երևանի վարչական սահմանը` «Բ» հանգուցային կետին, կազմելով ընդհանուր 4186 մ:

 

«ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿ - ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ «Բ»-»Գ» ՍԱՀՄԱՆԱԳԻԾ

 

Սահմանը «Բ» հանգուցային կետից 103 մ ձգվում է հարավ-արևմուտք` հասնելով «Գ» հանգուցային կետին:

 

«ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿ - ՋՐՎԵԺԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ «Գ»-»Ա» ՍԱՀՄԱՆԱԳԻԾ

 

Սահմանը «Գ» հանգուցային կետից ձորն ի վեր բարձրանում է հյուսիս-արևմուտք և լեռան հարավ-արևմտյան լանջի ոլորաններով ձգվում մինչև խճուղի, այնուհետև խճուղու եզրով հասնում է գերեզմանոց, այն շրջանցելով, հասնում է գազալցման կայան, որտեղից Երևան-Գառնի խճուղուն զուգահեռ ձգվում է մինչև Ձորաղբյուրի խաչմերուկ: Այնուհետև, անցնելով ճանապարհը, Ջրվեժի ամառանոցների սահմանով բարձրանում է լանջն ի վեր և հասնում «Ա» հանգուցային կետին` կազմելով 12834 մ բնագիծ:

(1-ին հավելվածը փոփ. 15.10.09 թիվ 1276-Ն, 23.02.2023 թիվ 227-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2009 թվականի հունիսի 18-ի

N 684-Ն որոշման

 

«ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

(2-րդ հավելվածը փոփ. 15.10.09 թիվ 1276-Ն, 23.02.2023 թիվ 227-Ն որոշումներ)

 

_______________________________

ԻՐՏԵԿ - հատակագիծը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.06.2009
N 684-Ն
Որոշում