Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

20 մարտի 2023 թվականի թիվ 1

 

i

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 968-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի կողմից 25.01.2023 թվականի թիվ 13-Ա որոշմամբ հաստատված «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում 2022 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությամբ» (այսուհետ` Ընթացիկ եզրակացություն) արձանագրվել է անհամապատասխանություն` կապված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետև` Նախարարություն) կողմից տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման բանաձևի կիրառման հետ:

i

ՀՀ կառավարության 2016թ. սեպտեմբերի 22-ի «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» թիվ 968-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում)` հաստատված կարգով սահմանվում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (այսուհետ` կենտրոն)` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման չափի հաշվարկման բանաձևը, որում կենտրոնի մանկավարժահոգեբանական և ոչ մանկավարժահոգեբանական անձնակազմի ամսական աշխատավարձային ֆոնդի հաշվարկման համար հիմք է հանդիսանում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը, որի նկատմամբ կիրառվում են Որոշմամբ սահմանված գործակիցները:

Ըստ արձանագրված անհամապատասխանության` հաշվարկները իրականացնելիս պետք է կիրառվեր «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը` կիրառելով որոշմամբ սահմանված գործակիցները (2022 թվականի համար` 68000 դրամը, 01.01.2023 թվականից սկսված` 75000 դրամը): Միաժամանակ, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով ամրագրված է, որ Նվազագույն ամսական աշխատավարձի գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատողների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և լրավճարները:

Ելնելով անհրաժեշտությունից` բանաձևի պահանջները հնարավորինս հստակ և կանխատեսելի լինելու նպատակով նախարարությունը կայացրել է որոշում` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ մասը` տալ պարզաբանում վերոգրյալ հարցի վերաբերյալ:

Մասնավորապես.

ՀՀ կառավարության N 968 որոշմամբ հաստատված տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման չափի հաշվարկման բանաձևում կիրառվող կենտրոնի մանկավարժահոգեբանական և ոչ մանկավարժահոգեբանական անձնակազմի ամսական աշխատավարձային ֆոնդի հաշվարկման համար հիմք հանդիսացող «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը, որի նկատմամբ կիրառվում են Որոշմամբ սահմանված գործակիցները, չի ներառում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և լրավճարները:

Այսինքն, ՀՀ կառավարության N 968 որոշմամբ հաստատված տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման չափի հաշվարկման բանաձևում կիրառվող կենտրոնի մանկավարժահոգեբանական և ոչ մանկավարժահոգեբանական անձնակազմի ամսական աշխատավարձային ֆոնդի հաշվարկման համար հիմք հանդիսացող «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափին պետք է ավելացվեն աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և լրավճարները, որի նկատմամբ կկիրառվեն Որոշմամբ սահմանված գործակիցները:

i

Միևնույն ժամանակ, սույն պարզաբանումը կիրառելի է նաև 2021 թվականից հետո Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով հաստատված այն կարգերի համար, որոնցում ֆինանսավորման բանաձևերի հաշվարկման հիմքում դրված է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը (օրինակ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 07.12.2022 թվականի N 79-Ն հրամանով հաստատված Հանրակրթական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները, 02.03.2023 թվականի N 16-Ն հրամանով հաստատված մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման և տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին պետական բյուջեի միջոցների հաշվին հավելավճար տրամադրելու կարգը և այլն):

 

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի

    և  սպորտի նախարար`                     Ժ. Անդրեասյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 20 մարտի 2023 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
20.03.2023
N 1
Պաշտոնական պարզաբանում