Սեղմել Esc փակելու համար:
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԷԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հուլիսի 2022 թվականի N 1091-Ն

 

«ՏԵՍԱԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածը, 13-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն):

(1-ին կետը փոփ. 06.04.2023 թիվ 454-Ն որոշում)

2. Սահմանել, որ կազմակերպության`

1) գործունեության նպատակն է տեխնիկական միջոցների (տեսախցիկներ, ֆոտոխցիկներ, արագաչափ սարքեր և այլն) օգտագործմամբ հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտնաբերումը.

2) գործունեության առարկան է տեխնիկական միջոցներ (տեսախցիկներ, ֆոտոխցիկներ, արագաչափ սարքեր և այլն) տեղադրելու աշխատանքներ իրականացնելը, շահագործելը, սպասարկելը (այդ թվում` վերանորոգելը), դրանց օգտագործմամբ հանցագործություններ և վարչական իրավախախտումներ ամրագրելը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի վարչական իրավախախտումների գործերով վարույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնելը, իսկ այլ դեպքերում` լիազոր մարմնի պահանջով տեսալուսանկարահանող համակարգերով հավաքված տեղեկություններ օրենքով սահմանված կարգով տվյալ մարմնին տրամադրելը.

3) գործունեության տարածքն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության տարածքը:

3. Թույլատրել կազմակերպությանն իրականացնել իր կողմից հավաքված օրենքով չարգելված տեղեկատվության (տեսանյութեր, լուսանկարներ և այլն)` օրենսդրությամբ սահմանված կարգով վճարովի տրամադրում:

4. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող ու Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ամրացված` Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու 74 հասցեում գտնվող` 0.11494 հեկտար մակերեսով հողատարածքը` 578.6 քառ. մետր, 51.9 քառ. մետր, 177.4 քառ. մետր, 8.1 քառ. մետր, 4.4 քառ. մետր մակերես ունեցող շենք-շինություններով (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական` 2189829, տրված` 30.03.2007 թ.) և Երևան քաղաքի Ջուղայի 1/9 հասցեում գտնվող` 0.276539 հեկտար մակերեսով հողատարածքը` 446.25 քառ. մետր, 288.32 քառ. մետր, 119.48 քառ. մետր, 68.11 քառ. մետր, 6.72 քառ. մետր, 161.9 քառ. մետր, 6.0 քառ. մետր և 14.92 քառ. մետր մակերես ունեցող շենք-շինություններով (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական` 2475519, տրված` 12.11.2010 թ.), անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել կազմակերպությանը:

5. Կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և վերջինիս վերապահել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված, ինչպես նաև կազմակերպության մասնաճյուղեր և (կամ) ներկայացուցչություններ ստեղծելու լիազորությունները:

(5-րդ կետը փոփ. 06.04.2023 թիվ 454-Ն որոշում)

6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-օրյա ժամկետում «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գրավոր ծանուցել Հայաստանի Հանրապետության և «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված «Գույքի հավատարմագրային կառավարման» ԲԸԱՀԾՁԲ-03/2017 պայմանագրից հրաժարվելու և 90-օրյա ժամկետում պայմանագիրը դադարելու մասին.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել կազմակերպության կանոնադրությունը և ապահովել սահմանված կարգով կազմակերպության պետական գրանցումը.

3) սույն կետի 1-ին ենթակետում նշված «Գույքի հավատարմագրային կառավարման» ԲԸԱՀԾՁԲ-03/2017 պայմանագիրը դադարելու մասին ծանուցելուց հետո եռամսյա ժամկետում պայմանագիրը դադարելուց հետո Հայաստանի Հանրապետությանը փոխանցված գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել և հաստատել կազմակերպության գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ գույքի կազմը և արժեքը.

4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել կազմակերպությանն ամրացվող գույքի անժամկետ և անհատույց օգտագործման պայմանագրի կնքման աշխատանքները:

7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`

1) սույն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո քառամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 4-րդ կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցների հաշվին:

(7-րդ կետը փոփ. 17.11.2022 թիվ 1757-Ն որոշում)

8. Կազմակերպության պետական գրանցման և կնիքի ձեռքբերման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցների հաշվին:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը փոփ. 06.04.2023 թիվ 454-Ն որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հուլիսի 19

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 հուլիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.07.2022
N 1091-Ն
Որոշում