Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1740-Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հունիսի 2023 թվականի N 626-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1740-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհուրդ և աշխատանքային խումբ ստեղծելու, դրանց անհատական կազմերը, կանանց հարցերով խորհրդի աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մարտի 30-ի N 213-Ա, 2010 թվականի հուլիսի 30-ի N 605-Ա, 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1152-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1740-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածում`

i

ա. «ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թ. Թովմասյան (համաձայնությամբ)» բառերը հանել,

բ. «ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լ. Նազարյան (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զ. Բաթոյան (համաձայնությամբ)» բառերով,

գ. «ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ե. Կիրակոսյան (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ա. Կյուրեղյան (համաձայնությամբ)» բառերով,

դ. «ՀՀ փոխվարչապետի օգնական Ա. Ավետյան» բառերը փոխարինել «ՀՀ փոխվարչապետի` համապատասխան ոլորտը համակարգող օգնական» բառերով,

ե. «ՀՀ նախագահի աշխատակազմի ավագ փորձագետ Լ. Մելքոնյան (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «ՀՀ նախագահի աշխատակազմի մոնիթորինգի և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)» բառերով,

զ. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)» բառերով,

է. «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության համանախագահ Գ. Շահնազարյան (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.

2) որոշման N 2 հավելվածում`

i

ա. «ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Ք. Հակոբյան» բառերը փոխարինել «ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ» բառերով,

բ. «ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործարար միջավայրի բարելավման բաժնի գլխավոր մասնագետ Ա. Անտոնյան» բառերը փոխարինել «ՀՀ էկոնոմիկայի նախարարության ձեռներեցության վարչության պետ» բառերով,

գ. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Մ. Աղաջանյան» բառերը փոխարինել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ» բառերով,

դ. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի գլխավոր մասնագետ Ն. Փիրումյան (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)» բառերով,

ե. «4 պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Կանանց աջակցման կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)» բառերով,

զ. «Եվրասիա համագործակցության հիմնադրամի մարդու իրավունքների ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)» բառերով,

է. «Աջակցություն կանանց և երեխաներին» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) բառերը փոխարինել «Սոսե կանանց հիմնահարցեր հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)» բառերով,

ը. «Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի ղեկավար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Վիննեթ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.

3) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բառերով.

«Վորլդ Վիժն Հայաստան երեխաների պաշտպանության հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)»,

«Հանուն իրավահավասարության իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)»,

«Դու մենակ չես կանանց աջակցման կենտրոնի նախագահ (համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հունիսի 7

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.06.2023
N 626-Ա
Որոշում