Սեղմել Esc փակելու համար:
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՀՈՒՄՔԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ ...

 

01.07.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունվարի 2021 թվականի N 35-Ն

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների և մշակութային արժեքների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 30.06.2022 թիվ 996-Ն որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. հունվարի 15

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի հունվարի 14-ի

N 35-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի N 1643-Ն որոշման հավելվածով սահմանված մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքներ

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 7-ի N 1230-Ա որոշման հավելվածով հաստատված ազգային գրադարանային հավաքածուի գրացուցակ

3. «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում նշված մշակութային այն արժեքները, որոնք գրանցված են կամ ենթակա են գրանցման մշակութային արժեքների պահպանական ցուցակում և ենթակա են արտահանման միայն այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը մեկամսյա ժամկետում չի օգտվում դրանց գնման նախապատվության իրավունքից

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 24-ի N 1-Ն հրամանի N 1 հավելվածով հաստատված մշակութային արժեքներ, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթեր, արխիվային բնօրինակ փաստաթղթեր

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1785-Ն որոշման հավելվածի 1C351' «Մարդկանց և կենդանիների համար վտանգավոր պաթոգենները և «տոքսինները»» և 1C450' «Թունավոր քիմիական նյութեր և տոսքիկ քիմիական նախանյութեր, և «քիմիական խառնուրդներ»» բաժիններում ընդգրկված ապրանքներ

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 17-ի N 293-Ն որոշման հավելվածով հաստատված ապրանքներ

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված' ռազմական նշանակության արտադրանք համարվող ապրանքների, ծառայությունների, աշխատանքների և մտավոր գործունեության արդյունքների ցանկում ներառված ապրանքներ

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի N 892-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված` երկաթուղային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռների ցանկում ներառված ապրանքներ

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 72-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 71-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակները

10. «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» 1973 թվականի մարտի 3-ի կոնվենցիայով նախատեսված տեսակները

11. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի N 54 որոշման մեջ ընդգրկված` ԱՏԳ ԱԱ 2530 90 000 1, 2616, 7101-7104, 7106-7112, 9602 00 000 1 ծածկագրերին դասվող ապրանքատեսակները

12. «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի տուրբինային շարժիչների համար նախատեսված տուրբինային յուղերը (նպատակային նշանակությունը հաստատվում է էներգետիկայի ոլորտում քաղաքականություն մշակող պետական լիազոր մարմնի կողմից)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 15 հունվարի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.01.2021
N 35-Ն
Որոշում