Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2023 թվականի N 225-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 19-ի «Էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի համաձայնեցման, լիցենզավորված անձանց ներդրումների մասին հաշվետվության ներկայացման, էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց ներդրումային գործունեության մոնիթորինգի կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի հուլիսի 14-ի N 365-Ն և 2012 թվականի մայիսի 11-ի N 166-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 180-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-5.3-րդ կետերով.

«5.1. Ներդրումային ծրագիրը Հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացվում հետևյալ ժամկետներում`

1) Ընթացիկ տարվա ներդրումային ծրագրի դեպքում` մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը,

2) Գործող ներդրումային ծրագրի ընթացիկ տարվա հատվածում փոփոխությունների դեպքում` մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը:

5.2. Առանձին դեպքերում ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին Հանձնաժողովի որոշմամբ կարող են սահմանվել սույն կարգի 5.1-ին կետով սահմանված ժամկետներից տարբերվող ժամկետներ:

5.3. Սույն կարգի 5.1-ին և 5.2-րդ կետերով սահմանված ժամկետների ավարտից հետո ներկայացվող ներդրումային ծրագրերը ուսումնասիրության չեն ընդունվում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                   Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

7 հուլիսի 2023 թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 հուլիսի 2023 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
07.07.2023
N 225-Ն
Որոշում