Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 64-Լ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հուլիսի 2023 թվականի N 1280-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 64-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման որոշ ծախսերի մասնակի փոխհատուցման տրամադրման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» N 64-Լ որոշման`

i

1) N 1 հավելվածի 1-ին կետը «28-րդ կետով» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետով» բառերով.

2) N 1 հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Սույն միջոցառման շրջանակներում շահառու ծնողներին փոխհատուցում տրամադրվում է`

1) դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի համար` առավելագույնը երկու անգամ` սույն միջոցառման 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված փոխհատուցման չափով,

2) փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար` միայն մեկ անգամ:».

3) N 2 հավելվածի`

i

ա. 2-րդ կետը «28-րդ կետով» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետով» բառերով,

բ. 2-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» պարբերությամբ.

«դ. նշում` հրամանը արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի համար տալու մասին:»,

i

գ. 2.1-ին կետը «28-րդ կետով» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետով» բառերով,

դ. 9-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«9) փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրելու համար արդեն առկա է գրության մեջ նշված` շահառու ծնողների (դիմող ծնողի) ներկայացրած դիմում, որը չի մերժվել.»,

ե. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ ենթակետով.

«10) դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրելու համար արդեն առկա է գրության մեջ նշված` շահառու ծնողների (դիմող ծնողի) առնվազն երկու չմերժված դիմում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հուլիսի

Երևան

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.07.2023
N 1280-Լ
Որոշում