Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹ ...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

9 նոյեմբերի 2023 թվականի N 1926-Ն

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 224-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) ապրանքների արտաքին և փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) հատուկ մաքսային վիճակագրության վարման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 20-ի «Մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության սահմանով կամ վիճակագրական տարածքով փոխադրվող ապրանքների մասին տվյալների հավաքման, մշակման և տարածման (հրապարակման) կարգը սահմանելու մասին» N 1621-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

2023 թ. նոյեմբերի 9

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2023 թվականի նոյեմբերի 9-ի

N 1926-Ն որոշման

ԿԱՐԳ

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ

1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային մարմինների կողմից ապրանքների արտաքին առևտրի և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության վարման հետ կապված հարաբերությունները:

2. Մաքսային մարմիններն ապահովում են ապրանքների արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության վարումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N 210 որոշմամբ սահմանված մեթոդաբանությանը և սույն կարգին համապատասխան:

3. Արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության վարումն իրականացվում է արտաքին և փոխադարձ առևտրի զարգացման վիճակի, միտումների և դինամիկայի վերլուծության, արտաքին և փոխադարձ առևտրի զարգացման մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծությունների և կանխատեսումների իրականացման նպատակներով:

4. Մաքսային մարմինների կողմից արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության վարման համար օգտագործվում են մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսները, որոնք ձևավորվում են Եվրասիական տնտեսական միության իրավունքի մասը կազմող միջազգային պայմանագրերի և մաքսային կարգավորման ոլորտի ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային կարգավորման ոլորտի օրենսդրությամբ սահմանված` մաքսային գործառնությունների կատարման ժամանակ ներկայացվող փաստաթղթերի և տեղեկությունների հիման վրա և ունեն սահմանափակ հասանելիություն:

5. Ապրանքների արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության վարման համար որպես ելակետային տվյալներ համարվում են ապրանքների մասին հայտարարագրերում, ապրանքների փոխադրման վիճակագրական ձևերում և մաքսային մարմիններին ներկայացվող այլ փաստաթղթերում պարունակվող տեղեկությունները:

6. Արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրական տվյալները մաքսային մարմինների կողմից հրապարակվում են եռամսյակային և տարեկան պարբերականությամբ:

7. Արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության ցուցանիշների հավաստիությունն ապահովելու նպատակով մաքսային մարմինների կողմից կատարվում է տվյալների ճշգրտում:

8. Արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության վարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` կոմիտե) պատասխանատու ստորաբաժանումը` ապահովելով մաքսային վիճակագրության ցուցանիշների, ինչպես նաև արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության վարման մեթոդաբանության հիմնական նորմերի հրապարակումը կոմիտեի պաշտոնական համացանցային կայքում:

9. Սույն կարգի 8-րդ կետին համապատասխան` մաքսային մարմինների կողմից եռամսյակային ցուցանիշները հրապարակվում են հաշվետու ժամանակաշրջանից հետո երկու ամսվա ընթացքում, իսկ տարեկան ցուցանիշները` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա կիսամյակի ավարտը:

10. Արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության ցուցանիշների վերաբերյալ տեղեկությունները այլ պետական մարմիններին տրամադրվում են Եվրասիական տնտեսական միության իրավունքի մասը կազմող միջազգային պայմանագրերի և մաքսային կարգավորման ոլորտի ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային կարգավորման ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրությունը սույն կարգի 9-րդ կետով սահմանված պարբերականությամբ վարվում է հետևյալ ձևերով.

1) Հայաստանի Հանրապետության արտաքին և փոխադարձ առևտրի ընդհանուր ապրանքաշրջանառությունը` համաձայն սույն կարգի N 1 ձևի.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին և փոխադարձ առևտրի արդյունքները` ընդհանուր և երկրների խմբերով` համաձայն սույն կարգի N 2 ձևի.

3) Հայաստանի Հանրապետության արտաքին և փոխադարձ առևտուրն ըստ երկրների խմբերի` համաձայն սույն կարգի N 3 ձևի.

4) Հայաստանի Հանրապետության արտաքին և փոխադարձ առևտուրն առանձին երկրների կտրվածքով` համաձայն սույն կարգի N 4 ձևի.

5) Հայաստանի Հանրապետության արտաքին և փոխադարձ առևտրի գործընկերներն առավել բարձր ցուցանիշով` համաձայն սույն կարգի N 5 ձևի.

6) Հայաստանի Հանրապետության արտաքին և փոխադարձ առևտրի ապրանքային կառուցվածքը` համաձայն սույն կարգի N 6 ձևի.

7) ապրանքների ներմուծման և արտահանման վիճակագրություն` ըստ ԱՏԳ ԱԱ ապրանքային խմբերի` համաձայն սույն կարգի N 7 ձևի.

8) Հայաստանի Հանրապետության արտաքին և փոխադարձ առևտուրը` երկիր-ապրանք կտրվածքով` համաձայն սույն կարգի N 8 ձևի.

9) ռազմավարական նշանակություն ունեցող կամ զգայուն ապրանքների արտահանման և ներմուծման վիճակագրություն` ըստ երկրների` համաձայն սույն կարգի N 9 ձևի.

10) ռազմավարական նշանակություն ունեցող կամ զգայուն ապրանքների արտահանման և ներմուծման վիճակագրություն` համաձայն սույն կարգի N 10 ձևի:

12. Արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության ձևավորման համար հիմք հանդիսացող մաքսային փաստաթղթերում այնպիսի փոփոխությունների կամ լրացումների իրականացման դեպքում, որոնք էական ազդեցություն ունեն արդեն իսկ հրապարակված մաքսային վիճակագրության ցուցանիշների վրա, կոմիտեի համապատասխան ստորաբաժանումն ապահովում է ցուցանիշներին առնչվող տեղեկությունների թարմացումը` այդպիսի փոփոխությունների կամ լրացումների իրականացումից հետո երկու ամսվա ընթացքում:

13. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N 210 որոշմամբ սահմանված` արտաքին առևտրի մաքսային վիճակագրության վարման մեթոդաբանության 13-րդ կետին համապատասխան` չհավաքված կամ կազմատված, այդ թվում` չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դեպքում այդպիսի ապրանքների համար վիճակագրական հաշվառման պահ է համարվում ապրանքի յուրաքանչյուր բաղադրիչի` մաքսային մարմնի կողմից բացթողնման ամսաթիվը, իսկ ապրանքի բաղադրիչները վիճակագրական ցուցանիշներում արտացոլվում են վերջնական ապրանքին համամասնորեն` արժեքային արտահայտությամբ:

14. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N 210 որոշմամբ սահմանված` փոխադարձ առևտրի վիճակագրության վարման մեթոդաբանության 10-րդ կետին համապատասխան` չհավաքված կամ կազմատված, այդ թվում` չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դեպքում այդպիսի ապրանքների համար վիճակագրական հաշվառման պահ է համարվում ապրանքի յուրաքանչյուր բաղադրիչի` պետական սահմանը հատելու ամսաթիվը, իսկ ապրանքի բաղադրիչները վիճակագրական ցուցանիշներում արտացոլվում են վերջնական ապրանքին համամասնորեն` արժեքային արտահայտությամբ:

15. Սույն կարգի 11-րդ կետի 9-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված` ռազմավարական նշանակություն ունեցող կամ զգայուն ապրանքների կատեգորիաները սահմանում է կոմիտեի ղեկավարը:

16. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված ձևերի հետ մեկտեղ մշակվում և կոմիտեի պաշտոնական համացանցային կայքում հրապարակվում է նաև որոշ վիճակագրական ցուցանիշների` նախորդ տարվա նույն հաշվետու ժամանակահատվածի համեմատությամբ դինամիկան արտացոլող տեղեկատվություն:

17. Սույն կարգի 11-րդ կետի 5-րդ ենթակետերով նախատեսված` գործընկեր երկրների ընտրության համար հիմք են հանդիսանում տվյալ երկրների հետ ապրանքաշրջանառության ծավալները տվյալ հաշվետու ժամանակահատվածում, իսկ որպես հիմնական գործընկեր երկրներ դիտարկվում են ընդհանուր ապրանքաշրջանառության ծավալում առաջին 20 երկրները:

Ձև N 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

(ժամանակահատված)

._________________________________________________________________________.

|Գործարքի     |Արտահանում         |Ներմուծում         |Ընդամենը           |

|բնույթը      |                   |                   |                   |

|_____________|___________________|___________________|___________________|

| |           |նախորդ   |ընթացիկ  |նախորդ   |ընթացիկ  |նախորդ   |ընթացիկ  |

| |           |ժամանակա-|ժամանակա-|ժամանակա-|ժամանակա-|ժամանակա-|ժամանակա-|

| |           |հատված   |հատված   |հատված   |հատված   |հատված   |հատված   |

|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|

|ԸՆԴԱՄԵՆԸ` ԱՅԴ|         |         |         |         |         |         |

|ԹՎՈՒՄ`       |         |         |         |         |         |         |

|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|

| |Փոխադարձ   |         |         |         |         |         |         |

| |առևտուր    |         |         |         |         |         |         |

|_|___________|_________|_________|_________|_________|_________|_________|

| |Արտաքին    |         |         |         |         |         |         |

| |առևտուր    |         |         |         |         |         |         |

._________________________________________________________________________.

Ձև N 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ` ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԵՐԿՐՆԵՐԻ ԽՄԲԵՐՈՎ

(ժամանակահատված)

(հազար ԱՄՆ դոլար)

._________________________________________________________________________.

|                             |Նախորդ        |Ընթացիկ       |Աճի տեմպը (%)|

|                             |ժամանակահատված|ժամանակահատված|             |

|_____________________________|______________|______________|_____________|

|ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ  |              |              |             |

|ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ       |              |              |             |

|_____________________________|______________|______________|_____________|

|ԱՐՏԱՀԱՆՈՒՄ                   |              |              |             |

|_____________________________|______________|______________|_____________|

|ՆԵՐՄՈՒԾՈՒՄ                   |              |              |             |

|_____________________________|______________|______________|_____________|

|ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ                |              |              |             |

|_____________________________|______________|______________|_____________|

|ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ      |              |              |             |

|ԵՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ      |              |              |             |

|ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ               |              |              |             |

|_____________________________|______________|______________|_____________|

|ԱՐՏԱՀԱՆՈՒՄ                   |              |              |             |

|_____________________________|______________|______________|_____________|

|ՆԵՐՄՈՒԾՈՒՄ                   |              |              |             |

|_____________________________|______________|______________|_____________|

|ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ                |              |              |             |

._________________________________________________________________________.

Ձև N 3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՈՒՐՆ ԸՍՏ ԵՐԿՐՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ

(ժամանակահատված)

._________________________________________________________________________.

|ԵՐԿՐՆԵՐԻ     |ԱՐՏԱՀԱՆՈՒՄ                   |ՆԵՐՄՈՒԾՈՒՄ                   |

|ԽՄԲԵՐԸ       |                             |                             |

|_____________|_____________________________|_____________________________|

|             |նախորդ        |ընթացիկ       |նախորդ        |ընթացիկ       |

|             |ժամանակահատված|ժամանակահատված|ժամանակահատված|ժամանակահատված|

|_____________|______________|______________|______________|______________|

|     1       |      2       |      3       |      4       |      5       |

|_____________|______________|______________|______________|______________|

|ԵՏՄ          |              |              |              |              |

|_____________|______________|______________|______________|______________|

|ԱՊՀ          |              |              |              |              |

|_____________|______________|______________|______________|______________|

|ԵՄ           |              |              |              |              |

|_____________|______________|______________|______________|______________|

|ԱՍԻԱ         |              |              |              |              |

|_____________|______________|______________|______________|______________|

|ԱՄԵՐԻԿԱ      |              |              |              |              |

|_____________|______________|______________|______________|______________|

|ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐ  |              |              |              |              |

|_____________|______________|______________|______________|______________|

|ԸՆԴԱՄԵՆԸ`    |              |              |              |              |

._________________________________________________________________________.

Ձև N 4

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՈՒՐՆ ԱՌԱՆՁԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԿՏՐՎԱԾՔՈՎ

(ժամանակահատված)

(հազար ԱՄՆ դոլար)

._________________________________________________________________________.

|Երկիր           |Նախորդ        |Ընթացիկ       |Ընթացիկ ժամանակահատվածը   |

|                |ժամանակահատված|ժամանակահատված|նախորդ տարվա նկատմամբ %-ով|

|________________|______________|______________|__________________________|

|երկիր           |              |              |                          |

|________________|______________|______________|__________________________|

|Արտահանում      |              |              |                          |

|________________|______________|______________|__________________________|

|Ներմուծում      |              |              |                          |

|________________|______________|______________|__________________________|

|Սալդո           |              |              |                          |

|...             |              |              |                          |

._________________________________________________________________________.

Ձև N 5

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐՆ ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇՈՎ

(ժամանակահատված)

(հազար ԱՄՆ դոլար)

._________________________________________________________________________.

|ԵՐԿՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ          |ԱՐՏԱՀԱՆՈՒՄ             |ՆԵՐՄՈՒԾՈՒՄ             |

|                         |_______________________|_______________________|

|                         |նախորդ   |%|ընթացիկ  |%|նախորդ   |%|ընթացիկ  |%|

|                         |ժամանակա-| |ժամանակա-| |ժամանակա-| |ժամանակա-| |

|                         |հատված   | |հատված   | |հատված   | |հատված   | |

|_________________________|_________|_|_________|_|_________|_|_________|_|

|...                      |         | |         | |         | |         | |

._________________________________________________________________________.

Ձև N 6

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

(ժամանակահատված)

(հազար ԱՄՆ դոլար)

._________________________________________________________________________.

|NN |ԱՏԳ ԱԱ      ||ԱՐՏԱՀԱՆՈՒՄ                 |ՆԵՐՄՈՒԾՈՒՄ                 |

|ը/կ|ապրանքային  ||___________________________|___________________________|

|   |խումբը      ||նախորդ   |%-ը|ընթացիկ  |%-ը|նախորդ   |%-ը|ընթացիկ  |%-ը|

|   |            ||ժամանակա-|   |ժամանակա-|   |ժամանակա-|   |ժամանակա-|   |

|   |            ||հատված   |   |հատված   |   |հատված   |   |հատված   |   |

|___|____________||_________|___|_________|___|_________|___|_________|___|

|1. |01-24       ||         |   |         |   |         |   |         |   |

|   |____________||_________|___|_________|___|_________|___|_________|___|

|   |22          ||         |   |         |   |         |   |         |   |

|   |____________||_________|___|_________|___|_________|___|_________|___|

|   |24          ||         |   |         |   |         |   |         |   |

|___|____________||_________|___|_________|___|_________|___|_________|___|

|2. |25-27       ||         |   |         |   |         |   |         |   |

|   |____________||_________|___|_________|___|_________|___|_________|___|

|   |27          ||         |   |         |   |         |   |         |   |

|___|____________||_________|___|_________|___|_________|___|_________|___|

|3. |28-40       ||         |   |         |   |         |   |         |   |

|___|____________||_________|___|_________|___|_________|___|_________|___|

|4. |41-43       ||         |   |         |   |         |   |         |   |

|___|____________||_________|___|_________|___|_________|___|_________|___|

|5. |44-49       ||         |   |         |   |         |   |         |   |

|___|____________||_________|___|_________|___|_________|___|_________|___|

|6. |50-67       ||         |   |         |   |         |   |         |   |

|___|____________||_________|___|_________|___|_________|___|_________|___|

|7. |68-70       ||         |   |         |   |         |   |         |   |

|___|____________||_________|___|_________|___|_________|___|_________|___|

|8. |71          ||         |   |         |   |         |   |         |   |

|___|____________||_________|___|_________|___|_________|___|_________|___|

|9. |72-83       ||         |   |         |   |         |   |         |   |

|___|____________||_________|___|_________|___|_________|___|_________|___|

|10.|84-89       ||         |   |         |   |         |   |         |   |

|___|____________||_________|___|_________|___|_________|___|_________|___|

|11.|90-97       ||         |   |         |   |         |   |         |   |

|_________________|_________|___|_________|___|_________|___|_________|___|

|ԸՆԴԱՄԵՆԸ`        |         |   |         |   |         |   |         |   |

._________________________________________________________________________.

Ձև N 7

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ` ԸՍՏ ԱՏԳ ԱԱ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ

(ժամանակահատված)

(հազար ԱՄՆ դոլար)

._________________________________________________________________________.

|ԱՏԳ ԱԱ|Ապրանքի|Չ/|Նախորդ ժամանակահատված      |Ընթացիկ ժամանակահատված     |

|ծածկա-|անվա-  |մ |___________________________|___________________________|

|գիրը  |նումը  |  |քանակը|արժեքը|Այդ թվում`   |քանակը|արժեքը|Այդ թվում`   |

|      |       |  |      |      |ԵՏՄ          |      |      |ԵՏՄ          |

|      |       |  |      |      |_____________|      |      |_____________|

|      |       |  |      |      |քանակը|արժեքը|      |      |քանակը|արժեքը|

|_________________________________________________________________________|

|ԱՐՏԱՀԱՆՈՒՄ                                                               |

|_________________________________________________________________________|

|0101  |       |  |      |      |      |      |      |      |      |      |

|______|_______|__|______|______|______|______|______|______|______|______|

|...   |       |  |      |      |      |      |      |      |      |      |

|_________________________________________________________________________|

|ՆԵՐՄՈՒԾՈՒՄ                                                               |

|_________________________________________________________________________|

|0101  |       |  |      |      |      |      |      |      |      |      |

|______|_______|__|______|______|______|______|______|______|______|______|

|______|_______|__|______|______|______|______|______|______|______|______|

|______|_______|__|______|______|______|______|______|______|______|______|

|______|_______|__|______|______|______|______|______|______|______|______|

|______|_______|__|______|______|______|______|______|______|______|______|

|...   |       |  |      |      |      |      |      |      |      |      |

._________________________________________________________________________.

Ձև N 8

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՈՒՐԸ` ԵՐԿԻՐ-ԱՊՐԱՆՔ ԿՏՐՎԱԾՔՈՎ

(ժամանակահատված)

(հազար ԱՄՆ դոլար)

._________________________________________________________________________.

|ԱՏԳ ԱԱ/ |Ապրանքի |Նախորդ ժամանակահատված      |Ընթացիկ ժամանակահատված     |

|ծածկա-  |անվա-   |___________________________|___________________________|

|գիրը    |նումը   |քանակը|արժեքը|Այդ թվում`   |քանակը|արժեքը|Այդ թվում`   |

|        |        |      |      |ԵՏՄ          |      |      |ԵՏՄ          |

|        |        |      |      |_____________|      |      |_____________|

|        |        |      |      |քանակը|արժեքը|      |      |քանակը|արժեքը|

|_________________________________________________________________________|

|ԱՐՏԱՀԱՆՈՒՄ                                                               |

|_________________________________________________________________________|

|երկիր                                                                    |

|_________________________________________________________________________|

|0101    |        |      |      |      |      |      |      |      |      |

|________|________|______|______|______|______|______|______|______|______|

|...     |        |      |      |      |      |      |      |      |      |

|________|________|______|______|______|______|______|______|______|______|

|...     |        |      |      |      |      |      |      |      |      |

|_________________________________________________________________________|

|ՆԵՐՄՈՒԾՈՒՄ                                                               |

|_________________________________________________________________________|

|երկիր                                                                    |

|_________________________________________________________________________|

|0101    |        |      |      |      |      |      |      |      |      |

|________|________|______|______|______|______|______|______|______|______|

|...     |        |      |      |      |      |      |      |      |      |

|________|________|______|______|______|______|______|______|______|______|

|...     |        |      |      |      |      |      |      |      |      |

._________________________________________________________________________.

Ձև N 9

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ԶԳԱՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ` ԸՍՏ ԵՐԿՐՆԵՐԻ

(ժամանակահատված)

._________________________________________________________________________.

|Ապրանքի   |Ապրանքի   |Չափման |Հաշվետու             |Հունվար-հաշվետու     |

|ԱՏԳ ԱԱ    |անվանումը |միավորը|ժամանակահատված       |ժամանակահատված       |

|ծածկագիրը |          |       |_____________________|_____________________|

|          |          |       |քաշը   |քանակը|արժեքը|քաշը   |քանակը|արժեքը|

|          |          |       |(տոննա)|      |(հազար|(տոննա)|      |(հազար|

|          |          |       |       |      |ԱՄՆ   |       |      |ԱՄՆ   |

|          |          |       |       |      |դոլար)|       |      |դոլար)|

|__________|__________|_______|_______|______|______|_______|______|______|

|   1      |    2     |   3   |  4    |  5   |   6  |   7   |  8   |   9  |

|_________________________________________________________________________|

|ԱՐՏԱՀԱՆՈՒՄ                                                               |

|_________________________________________________________________________|

|1. Ապրանքի|1. ապրանքի|       |       |      |      |       |      |      |

|ծածկագիրը |անվանումը |       |       |      |      |       |      |      |

|__________|__________|_______|_______|______|______|_______|______|______|

|          |1. երկրի  |       |       |      |      |       |      |      |

|          |անվանումը |       |       |      |      |       |      |      |

|__________|__________|_______|_______|______|______|_______|______|______|

|          |2. երկրի  |       |       |      |      |       |      |      |

|          |անվանումը |       |       |      |      |       |      |      |

|__________|__________|_______|_______|______|______|_______|______|______|

|          |..........|       |       |      |      |       |      |      |

|__________|__________|_______|_______|______|______|_______|______|______|

|          |Ընդամենը` |       |       |      |      |       |      |      |

|__________|__________|_______|_______|______|______|_______|______|______|

|2 Ապրանքի |2. ապրանքի|       |       |      |      |       |      |      |

|          |ԸՆԴԱՄԵՆԸ` |       |       |      |      |       |      |      |

|          |(ԱՐՏԱՀԱ-  |       |       |      |      |       |      |      |

|          |ՆՈՒՄ)     |       |       |      |      |       |      |      |

|          |(ՆԵՐՄՈՒ-  |       |       |      |      |       |      |      |

|          |ԾՈՒՄ)     |       |       |      |      |       |      |      |

._________________________________________________________________________.

Ձև N 10

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ԶԳԱՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

(ժամանակահատված)

._________________________________________________________________________.

|Ապրանքի ԱՏԳ  |Ապրանքի   |Չափման  |ԵՏՄ անդամ          |Այլ                |

|ԱԱ ծածկագիրը |անվանումը |միավորը |պետություններ      |պետություններ      |

|             |          |        |___________________|___________________|

|             |          |        |քանակը|արժեքը (1000|քանակը|արժեքը (1000|

|             |          |        |      |ԱՄՆ դոլար)  |      |ԱՄՆ դոլար)  |

|_____________|__________|________|______|____________|______|____________|

|     1       |    2     |   3    |  4   |     5      |  6   |     7      |

|_________________________________|______|____________|______|____________|

|Ընդամենը`                        |      |            |      |            |

._________________________________________________________________________.

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2023 թվականի նոյեմբերի 9-ի

N 1926-Ն որոշման

ԿԱՐԳ

ՀԱՏՈՒԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ

1. Սույն կարգով կարգավորվում են պետական, ծառայողական, առևտրային գաղտնիք պարունակող, ինչպես նաև այլ` սահմանափակ տարածման տեղեկություն պարունակող վիճակագրական տվյալների և այլ` հատուկ վիճակագրական տվյալների վարման հետ կապված հարաբերությունները:

2. Մաքսային մարմիններն իրականացնում են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց կողմից մաքսային մարմիններին մաքսային գործառնությունների իրականացման ժամանակ ներկայացված` պետական, ծառայողական, առևտրային և օրենքով պաշտպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների հավաքում և մշակում:

3. Հատուկ մաքսային վիճակագրության վարման նպատակը նաև արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց գործունեության վերլուծությունն է` մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների առանձին փուլերում օգտագործման նպատակով:

4. Հատուկ մաքսային վիճակագրության ցուցանիշները կարող են տրամադրվել կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին, որոնց կողմից իրականացվող գործառույթներով պայմանավորված` առկա է այդպիսի տվյալների անհրաժեշտությունը:

5. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված տվյալները փոխանակվում են էլեկտրոնային եղանակով, իսկ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկությունների փոխանակման անհրաժեշտության դեպքում դրանք փոխանակվում են թղթային եղանակով կամ էլեկտրոնային կրիչներով:

6. Հատուկ մաքսային վիճակագրական տվյալների տրամադրումը այլ պետական մարմիններին իրականացվում է օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

7. Ապրանքների բացթողնման ժամանակահատվածի հաշվառումը ներառվում է մաքսային մարմինների կողմից վարվող հատուկ մաքսային վիճակագրության մեջ և վարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի N 546-Ն որոշմամբ սահմանված կարգով:

Պաշտոնական հրապարակման օրը` 9 նոյեմբերի 2023 թվական:

pin
ՀՀ կառավարություն
09.11.2023
N 1926-Ն
Որոշում