Սեղմել Esc փակելու համար:
ՀՀՇՆ 22-02.01-2023 «ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ՇԵՆՔԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀՇՆ 22-02.01-2023 «ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

28 սեպտեմբերի 2023 թվականի N 09-Ն

 

ՀՀՇՆ 22-02.01-2023 «ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻՑ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5.1-րդ կետերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել ՀՀՇՆ 22-02.01-2023 «Տարածքների, շենքերի և շինությունների ինժեներական պաշտպանությունը երկրաբանական վտանգավոր երևույթներից» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող` տեղայնացման ենթակա մի շարք նորմատիվատեխնիկական փաստաթղթեր հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 11-Ն հրամանով հաստատված հավելվածի «ՍՆիՊ 2.01.15-90 «Տարածքների, շենքերի և կառուցվածքների ինժեներական պաշտպանությունը երկրաբանական վտանգավոր երևույթներից» 15-րդ կետը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

 

Հավելված

ՀՀ քաղաքաշինության

կոմիտեի նախագահի

2023 թվականի սեպտեմբերի 28-ի

N 09-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ ՀՀՇՆ 22-02.01-2023

 

ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻՑ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն շինարարական նորմերը վերաբերում են կառուցապատվող տարածքների, կառուցվող և վերակառուցվող շենքերի և շինությունների` երկրաբանական վտանգավոր երևույթներից (սողանքներից, փլուզումներից, կարստից, սելավաջրերից, ձնահյուսերից, մակասառցաշերտի գոյացումից, թերմոկարստից, գետերի, լճերի և ջրամբարների ափերի վերափոխումից` ջրհեղեղից և ջրածածկումից) և դրանց համակցություններից ինժեներական պաշտպանության կառույցների նախատեսման և միջոցառումների (այսուհետ` ինժեներական պաշտպանություն) ապահովման խնդիրներին: Սեյսմիկ գոտիներում, այլ վտանգավոր երկրաբանական երևույթների զարգացման և բարդ ինժեներաերկրաբանական պայմաններով գրունտների (նստվածքային, ուռչող, սառցափքվող, էլուվիալ, աղակալված, լիցքային, ողողալցված, ջրահագեցած կենսածին գրունտներ և տիղմեր, սողանքային, քարաթափման, սելավային գոտիներ, ներքնամշակվող, կարստային տարածքներ) տարածքներում` ինժեներական պաշտպանություն նախագծելիս անհրաժեշտ է հաշվի առնել սույն նորմերի պահանջները:

 

2. ՆՈՐՄԱՏԻՎ ՎԿԱՅԱԿՈՉՈՒՄՆԵՐ

 

2. Սույն շինարարական նորմերում վկայակոչված են հետևյալ նորմատիվ փաստաթղթերը.

 

._____________________________________________________________________.

|1) |ՀՀՇՆ II-6.01-96                    |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի   |

|   |«Վտանգավոր բնական ազդեցությունների |նախագահի 2022 թվականի        |

|   |երկրաֆիզիկա»                       |հունիսի 14-ի N 11-Ն հրաման   |

|___|___________________________________|_____________________________|

|2) |ՀՀՇՆ IV-10.01.01-2006              |ՀՀ քաղաքաշինության նախարարի  |

|   |«Շենքերի և  կառուցվածքների         |2006 թվականի նոյեմբերի 6-ի   |

|   |հիմնատակեր»                        |N 245-Ն հրաման               |

|___|___________________________________|_____________________________|

|3) |ՀՀՇՆ 1-2.01-99                     |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի   |

|   |«Ինժեներական հետազննություններ     |նախագահի 2022 թվականի հունիսի|

|   |շինարարության համար. Հիմնական      |14-ի N 11-Ն հրաման           |

|   |դրույթներ»                         |                             |

|___|___________________________________|_____________________________|

|4) |ՀՀՇՆ II-7.01-2011                  |ՀՀ քաղաքաշինության նախարարի  |

|   |«Շինարարական կլիմայաբանություն»    |2011 թվականի սեպտեմբերի 26-ի |

|   |                                   |N 167-Ն հրաման               |

|___|___________________________________|_____________________________|

|5) |ՀՀՇՆ 20.04-2020                    |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի   |

|   |«Երկրաշարժադիմացկուն շինարարու-    |նախագահի 2020 թվականի դեկտեմ-|

|   |թյուն. Նախագծման նորմեր»           |բերի 28-ի N 102-Ն հրաման     |

|___|___________________________________|_____________________________|

|6) |ՀՀՇՆ 30-01-2023                    |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի   |

|   |«Քաղաքաշինություն. Քաղաքային և     |նախագահի 2023 թվականի մայիսի |

|   |գյուղական բնակավայրերի հատակագծում |22-ի N 04-Ն հրաման           |

|   |և  կառուցապատում»                  |                             |

|___|___________________________________|_____________________________|

|7) |ՀՀՇՆ 33-01-2022                    |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի   |

|   |«Հիդրոտեխնիկական կառուցվածքներ.    |նախագահի 2022 թվականի        |

|   |Հիմնական դրույթներ»                |դեկտեմբերի 29-ի N 33-Ն հրաման|

|___|___________________________________|_____________________________|

|8) |ՀՀՇՆ 40-01.03-2022                 |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի   |

|   |«Կոյուղի. Արտաքին ցանցեր և         |նախագահի 2022 թվականի հուլիսի|

|   |կառուցվածքներ»                     |8-ի N 16-Ն հրաման            |

|___|___________________________________|_____________________________|

|9) |ՀՀՇՆ 52-01                         |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի   |

|   |«Բետոնե և  երկաթբետոնե կոնստրուկ-  |նախագահի 2021 թվականի        |

|   |ցիաներ»                            |հունվարի 14-ի N 02-Ն հրաման  |

|___|___________________________________|_____________________________|

|10)|ՎՍՆ 38-82 «Հրահանգ քաղաքների,      |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի   |

|   |ավանների և  գյուղական բնակավայրերի |նախագահի 2022 թվականի հունիսի|

|   |հատակագծման և  կառուցապատման,      |14-ի N 11-Ն հրաման           |

|   |շրջանային հատակագծման սխեմաների և  |                             |

|   |նախագծերի կազմի, մշակման կարգի,    |                             |

|   |համաձայնեցման և  հաստատման»        |                             |

|___|___________________________________|_____________________________|

|11)|ՍՆԻՊ 2.01.07-85                    |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի   |

|   |«Բեռնվածքներ և  ազդեցություններ»   |նախագահի 2022 թվականի հունիսի|

|   |                                   |14-ի N 11-Ն հրաման           |

|___|___________________________________|_____________________________|

|12)|ՍՆԻՊ 2.02.03-85                    |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի   |

|   |«Ցցային հիմքեր»                    |նախագահի 2022 թվականի հունիսի|

|   |                                   |14-ի N 11-Ն հրաման           |

|___|___________________________________|_____________________________|

|13)|ՍՆԻՊ 2.06.05-84*                   |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի   |

|   |«Ամբարտակ գրունտային նյութերից»    |նախագահի 2022 թվականի հունիսի|

|   |                                   |14-ի N 11-Ն հրաման           |

|___|___________________________________|_____________________________|

|14)|ՍՆԻՊ 2.06.07-87 «Հենապատեր,        |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի   |

|   |նավարկելի ջրարգելակներ, ձկնաթողման |նախագահի 2022 թվականի հունիսի|

|   |և  ձկնապաշտպան կառուցվածքներ»      |14-ի N 11-Ն հրաման           |

|___|___________________________________|_____________________________|

|15)|ՍՆԻՊ 2.06.15-85                    |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի   |

|   |«Տարածքների ինժեներական պաշտպանու- |նախագահի 2022 թվականի հունիսի|

|   |թյուն ողողումներից և  հեղեղներից»  |14-ի N 11-Ն հրաման           |

|___|___________________________________|_____________________________|

|16)|ԳՕՍՏ Ռ 53582-2009                  |«Գրունտներ. Հալվող գրունտների|

|   |                                   |տեղաշարժմանը դիմադրության    |

|   |                                   |որոշման մեթոդ»               |

|___|___________________________________|_____________________________|

|17)|ԳՕՍՏ 12248-2010                    |«Գրունտներ. Ամրության և      |

|   |                                   |ձևափոխելիության  բնութագրերի |

|   |                                   |լաբորատոր որոշման մեթոդներ»  |

|___|___________________________________|_____________________________|

|18)|ԳՕՍՏ 25100-2020                    |«Գրունտներ. Դասակարգում»     |

|___|___________________________________|_____________________________|

|19)|ԳՕՍՏ 27217-2012                    |«Գրունտներ. Սառնային փքման   |

|   |                                   |տեսակարար շոշափող ուժերի     |

|   |                                   |դաշտային որոշման մեթոդ»      |

|___|___________________________________|_____________________________|

|20)|ԳՕՍՏ 27751-2014                    |«Շինարարական կառույցների և   |

|   |                                   |հիմնատակերի հուսալիություն.  |

|   |                                   |Հիմնական դրույթներ»          |

|___|___________________________________|_____________________________|

|21)|ԳՕՍՏ 28622-2012                    |«Գրունտներ: Փքվակայունության |

|   |                                   |աստիճանի լաբորատոր որոշման   |

|   |                                   |մեթոդ»                       |

|___|___________________________________|_____________________________|

|22)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 59057-2021              |«Բնապահպանություն. Հողեր.    |

|   |                                   |Խախտված հողերի վերականգնմանը |

|   |                                   |ներկայացվող ընդհանուր        |

|   |                                   |պահանջներ»                   |

|___|_________________________________________________________________|

|23)|ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշում   |

|___|_________________________________________________________________|

|24)|ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում         |

|___|_________________________________________________________________|

|25)|ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի      |

|   |սեպտեմբերի 11-ի N 128-Ն հրաման                                   |

|___|_________________________________________________________________|

|26)|ՀՀ կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 4-ի N 1530-Ն որոշում    |

._____________________________________________________________________.

 

3. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

3. Սույն նորմերում կիրառվել են հետևյալ տերմինները համապատասխան սահմանումներով`

1) երկրաբանական ռիսկ` երկրաբանական վտանգի կամ դրանց ամբողջության հավանական չափը, որը որոշվում է առաջադրված ժամանակահատվածում հնարավոր կորուստների (վնասների) տեսքով,

2) ջրածածկում` ջրահոսքի, ջրամբարի կամ ստորերկրյա ջրերի մակարդակի բարձրացման արդյունքում տարածքի մի հատվածում ջրային ազատ մակերևույթի ձևավորում,

3) ինժեներական պաշտպանություն` միջոցառումների համալիր, որն ուղղված է տարածքների, շենքերի և շինությունների վրա երկրաբանական և այլ վտանգավոր բնական երևույթների բացասական ազդեցության կանխարգելմանն ու պաշտպանությանը,

4) կարստ` երկրաբանական երևույթ, որը պայմանավորված է ստորերկրյա և (մակերևութային ջրերում լեռնային ապարների լուծմամբ, ինչը արտահայտվում է դրանց թուլացմամբ, ոչնչացումով, դատարկությունների և քարանձավների ձևավորմամբ, ապարների լարվածության փոփոխությամբ, ստորերկրյա և մակերևութային ջրերի դինամիկայի, քիմիական կազմի և ռեժիմի փոփոխությամբ, ենթաողողումների (մեխանիկական և քիմիական) զարգացմամբ, գրունտի և հողի մակերևույթի էրոզիայով, նստվածքով, փլուզումներով և վիհերի առաջացմամբ,

5) կարստաենթաողողումային երևույթ` կարստային երևույթի և սուֆոզիայի (ենթաողողման) փոխկապակցված զարգացում: Կարստը ուսումնասիրելիս և գնահատելիս դրանք ներառվում են կարստային երևույթների կազմում,

6) սառնածին (կրիոգեն) փքում` գրունտի սառեցման, խոնավության տարաշարժման, սառույցի նրբաշերտերի ձևավորման, գրունտի կմախքի դեֆորմացման հետևանքով առաջացող երևույթ, որը հանգեցնում է գրունտի ծավալի մեծացմանը և դրա մակերևույթի բարձրացմանը,

7) մշտադիտարկում (մոնիթորինգ)` շրջակա միջավայրի, կենսամիջավայրի վիճակի վերահսկողության, որակի գնահատման միջոցառումների համալիր, որը ներառում է`

ա. օբյեկտի կառուցման և շահագործման ընթացքում ինժեներաերկրաբանական երևույթների, ինժեներական պաշտպանության արդյունավետության, շենքերի և շինությունների, հողատարածքների վիճակի համալիր դիտարկումներ,

բ. դիտարկումների, հաշվարկների և մոդելավորման արդյունքների վերլուծություն, ինժեներական պաշտպանության, շենքերի և շինությունների կոնստրուկցիաների բարելավման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում և այլն,

գ. շենքերի և շինությունների հուսալիության և ինժեներական պաշտպանության արդյունավետության ապահովման, սոցիալական, բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից բացասական ազդեցությունների կանխարգելման միջոցառումների նախագծում,

դ. ինժեներաերկրաբանական հսկողությամբ լրացուցիչ միջոցառումների իրականացում:

8) մակասառցաշերտ` շենքերի և շինությունների, ինչպես նաև հողաշերտի մակերևույթներին պարբերաբար արտահոսող ստորերկրյա կամ գետի ջրերի սառեցման արդյունքում ձևավորված շերտավոր սառցե զանգված,

9) ցամաքեցման նորմ` ցամաքեցվող տարածքում երկրի մակերևույթից ստորերկրյա ջրերի մակարդակի անհրաժեշտ իջեցման հաշվարկային ցուցանիշ,

10) փլուզում` լանջերի, կողեզրերի լեռնային ապարների զանգվածների խզումը և սեփական ծանրության ուժի ազդեցության տակ դրանց անկումը շրջմամբ և գլորմամբ` առանց ջրի ազդեցության, ինչպես նաև` լեռնային փորվածքներում ապարի զանգվածների ինքնաբերաբար փլում, որը երբեմն մեծ վնասներ է պատճառում և խանգարում փորվածքների բնականոն շահագործմանը,

11) երկրաբանական վտանգավոր երևույթ` բնական կամ տեխնածին պատճառներով վտանգավոր գործընթաց կամ սպառնացող վտանգ, որը հարուցվում, ծագում է երկրաբանական կամ դրանց հետ կապված ձևախախտման այնպիսի երևույթների հետևանքով, որոնք կարող են հանգեցնել մարդկային զոհերի, կենդանական ու բուսական աշխարհի մի մասի կորստի, տնտեսական վնասի և շրջակա միջավայրի տարրերի ավերման,

12) սողանք` ծանրության ուժի ազդեցության տակ լեռնային ապարների զանգվածի սահող տեղաշարժ լանջն ի վար, տարբեր պատճառներով առաջացող հավասարակշռւթյան խախտման հետևանքով` լեռնալանջերի, գետահովիտների և արհեստական թեքությունների վրա զգալի չափերի ապարազանգվածի տեղաշարժ, որը տեղի է ունենում գրավիտացիոն ուժերի, ինչպես նաև ջրադինամիկ ճնշման, լանջի վրա արհեստական բեռնվածքի ավելացման սեյսմիկ կամ տեխնածին ցնցումների և այլ ուժերի ներգործությամբ,

13) ռիսկերի գնահատում` վտանգների նույնականացման և կանխատեսման, տարածքների և օբյեկտների խոցելիության գնահատման, հնարավոր հետևանքների որոշման, հնարավոր կորուստների (վնասի և սոցիալական կորուստների) հավանականության և չափի որոշման համար օգտագործվող հաշվարկների համախումբ,

14) երկրաբանական անվտանգության շեմ` վտանգավոր ազդեցությունը բնութագրող ցուցանիշի սահմանային (կրիտիկական) արժեք, որի գերազանցման դեպքում ինժեներական և երկրաբանական երևույթների ազդեցությունը սկսում է սպառնալ օբյեկտին, դրա հուսալիությանը, օրինակ` ստորերկրյա ջրերի կրիտիկական մակարդակը,

15) հեղեղում` հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական երևույթների համատեղում, որի ընթացքում ջրային ռեժիմի և տարածքի հավասարակշռության փոփոխության արդյունքում տեղի են ունենում ստորերկրյա ջրերի մակարդակների (ճնշումների) կամ գրունտի խոնավության մակարդակի բարձրացում, որոնք գերազանցում են որոշակի տեսակի կառուցապատման համար ընդունված կրիտիկական արժեքները` խախտում օբյեկտների կառուցման և շահագործման անհրաժեշտ պայմանները,

16) գետերի, լճերի, ջրամբարների ափերի վերափոխում` ալեբախության և հունի ազդեցության տակ ափերի ապարների ողողում և քայքայում,

17) սելավ` մեծ արագությամբ պինդ նյութերով հագեցած ցեխաքարային հոսքերի թափման ընթացք, որը տեղի է ունենում հորդառատ անձրևների կամ ձյան ինտենսիվ հալոցքի դեպքում: Տարբերակվում են կապակցված և հոսուն սելավներ,

18) ձնահյուս` լեռնալանջերից կամ սահող ձյան մեծ զանգվածների շարժ` հոծ մարմնի (թաց ձնահյուսեր) կամ փոշիացած ձյան (չոր ձնահյուսեր) տեսքով,

19) սոցիալական կորուստներ` վտանգավոր երկրաբանական երևույթների հետևանքով առաջացած մարդկային կորուստ, վիրավորում, համավարակ/համաճարակ, բարոյական վնասներ,

20) ինժեներական պաշտպանության սխեմա (գլխավոր, մանրամասն, հատուկ)` ինժեներական պաշտպանության համալիր միջոցառումների, աշխատանքների խոշորացված արժեքի և իրականացման տեխնոլոգիական լուծումների, դրանց հաջորդականության վերաբերյալ մշակված նախագծային փաստաթուղթ,

21) ենթաողողում` ստորերկրյա ջրերի հոսքով մանրատված և ցեմենտացված բեկորային ապարների խոշոր զանգվածների և առանձին բաղադրիչների, այդ թվում ժայռային զանգվածներն ամբողջացնող կառուցվածքային տարրերի քայքայում և հեռացում (ջրաբերում),

22) թերմոկարստ` սառցային գրունտների, ստորգետնյա սառույցի հալեցման ընթացք` որն ուղեկցվում է գրունտների նստվածքով և ռելիեֆի իջեցումների գոյացությամբ:

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4. Հողատարածքների, շենքերի և շինությունների ինժեներական պաշտպանության անհրաժեշտությունը որոշվում է ՀՀ վարչատարածքային միավորների, քաղաքային և գյուղական բնակավայրերի զարգացման քաղաքաշինական պլանավորման փաստաթղթերի շրջանակներում` հաշվի առնելով վտանգավոր յուրաքանչյուր երևույթի երկրաբանական ռիսկը, որը կարող է հանգեցնել աղետի և այդ ռիսկի գնահատումը`

1) կառուցապատվող (վերակառուցվող) տարածքների համար` գլխավոր հատակագծի նախագծում` հաշվի առնելով պլանավորման և տեխնիկական լուծումների տարբերակայնությունը,

2) կառուցապատված տարածքների համար` շենքերի և շինությունների կառուցման և վերակառուցման/հիմնանորոգման նախագծերում` հաշվի առնելով առկա հատակագծային լուծումները և նորմատիվ ակտերի պահանջները:

5. Ինժեներական պաշտպանության նախագծումը պետք է իրականացվի հետևյալ փաստաթղթերի և տվյալների հիման վրա`

1) շինարարության համար ինժեներագեոդեզիական, ինժեներաերկրաբանական, ինժեներաերկրատեխնիկական, ինժեներաջրաբանական, ինժեներաջրաօդերևութաբանական և ինժեներաբնապահպանական (մթնոլորտային օդի, կենդանական և բուսական աշխարհի, և այլն) հետազննությունների արդյունքների,

2) ինժեներական պաշտպանության սխեմաների (նախագծերում) պլանավորման և տարբերակների մշակման աշխատանքների,

3) տարածքների, շենքերի և շինությունների օգտագործման առանձնահատկությունները բնութագրող տվյալների` հաշվի առնելով բնօգտագործման սահմանված ռեժիմը (արգելոցներ, գյուղատնտեսական հողեր և այլն) և սանիտարահիգիենիկ կանոնները,

4) քաղաքաշինական գործունեության օբյեկտների մշտադիտարկման արդյունքների,

5) ներդրումների հիմնավորման և ինժեներական պաշտպանության նախագծային լուծումների հնարավոր տարբերակների տեխնիկատնտեսական համեմատության (նույն գործառնական հատկություններով) արդյունքների` վնասի և սոցիալական կորուստների գնահատմամբ:

6. Ինժեներական պաշտպանություն նախագծելիս պետք է հաշվի առնել վերջինիս քաղաքաշինական միջավայր ձևավորելու նշանակությունը, տեղական պայմանները, ինչպես նաև նմանատիպ բնական պայմաններում ինժեներական պաշտպանության կառույցների նախագծման, կառուցման և շահագործման առկա փորձը:

7. Ինժեներական պաշտպանության սխեմաների, կառույցների և ինժեներական պաշտպանության միջոցառումների նախագծման նախնական նյութերը պետք է ներառեն`

1) տեղեկատվություն պաշտպանվող տարածքի աշխարհագրական դիրքի, նպատակային նշանակության և սահմանների նկարագրության մասին,

2) տարածքի փաստացի նպատակային օգտագործման, դրա բնապահպանական նշանակության և դրանց զարգացման հեռանկարների գնահատումը,

3) տեղեկատվություն ինժեներական պաշտպանության առկա կառույցների (շինությունների) վիճակի, վերակառուցման հնարավորության և դրանց շահագործման (սպասարկման) ծառայությունների վերաբերյալ,

4) վտանգավոր երկրաբանական երևույթների ազդեցությունից հետևանքների և հնարավոր կորուստների (վնասների և սոցիալական կորուստների) կանխատեսման տվյալները,

5) տարածաշրջանային երկրաբանական հետազննությունների և ինժեներական հետազննությունների նյութերը (ինժեներաերկրաբանական, ինժեներաերկրատեխնիկական, ինժեներաջրաերկրաբանական, ինժեներաջրաօդերևութաբանական, ինժեներաբնապահպանական, ինժեներագեոդեզիական և այլն),

6) տեղեկատվություն տվյալ տարածքում հաստատված օգտակար հանածոների պաշարներով հանքավայրերի (ընդերքի տեղամասերի) առկայության և հեռանկարային ծրագրերի մշակման վերաբերյալ,

7) նյութեր տարածքի ինժեներական պաշտպանության կամ կանխատեսվող միջոցառումների ու պահպանվող տարածքի բնական պայմանների ու պաշարների վրա դրանց ազդեցության վերաբերյալ.

ա. տվյալներ տեղական շինանյութերի և էներգետիկ պաշարների վերաբերյալ,

բ. քարտեզագրական նյութեր,

գ. քաղաքաշինական փաստաթղթեր:

8. Ինժեներական պաշտպանության նախագծման համար ինժեներական հետազննությունները պետք է իրականացվեն համաձայն` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ I-2.01-99 շինարարական նորմերի, ինչպես նաև ինժեներական հետազննությունների և շինարարության համար գրունտերի հետազննության ԳՕՍՏ 12248-2010, ԳՕՍՏ 25100-2020, ԳՕՍՏ 27217-2012, ԳՕՍՏ 28622-2012 և ԳՕՍՏ Ռ 53582-2009 ստանդարտների պահանջներին համապատասխան: Ինժեներական պաշտպանության նախագծման համար կատարված ինժեներական հետազննությունները ենթակա են փորձաքննության` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 4-ի N 1530-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն:

9. Ինժեներական հետազննությունների նյութերի կազմը, բովանդակությունը և մանրամասները որոշում են անհրաժեշտ գրաֆիկական նյութերին համապատասխանող մասշտաբով:

10. Ինժեներական հետազննությունները պետք է հիմնված լինեն տարածքում կատարված բոլոր տեսակի հետազոտական աշխատանքներն ընդգրկող տեղեկատվության ընդհանրացման վրա:

11. Հետազննության արդյունքները պետք է պարունակեն հաշվարկային ժամանակահատվածում ինժեներական, երկրաբանական, ջրաբանական և շրջակա միջավայրի պայմանների փոփոխությունների կանխատեսում` հաշվի առնելով բնական և տեխնածին գործոնները, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված և արդիականացման ենթակա ՀՀՇՆ II-6.01-96 շինարարական նորմերի պահանջները` պաշտպանվող տարածքի բնական պայմանների բարդության գնահատման կարգերը և երկրաբանական երևույթների վտանգավորության կարգերը: Հետազննության արդյունքները պետք է պարունակեն առաջարկություններ` ինժեներական պաշտպանության հիմնարար ուղղությունների ընտրության վերաբերյալ:

12. Եթե հետազննությունների նյութերի հիման վրա ինժեներաերկրաբանական, ջրաբանական և բնապահպանական պայմանների բարդության պատճառով անհրաժեշտ հաշվարկները հնարավոր չէ կատարել և ընտրել կառույցներն ու միջոցառումները, ապա նախագծում պետք է նախատեսվեն փորձարարական կառույցներ կամ ինժեներական պաշտպանության միջոցառումներ, կատարվեն փորձարարական-արտադրական աշխատանքներ` նախագծի հետագա ճշգրտմամբ: Այս դեպքում այդ կառույցները պետք է նշվեն որպես «փորձարարական», և դրանց համար պետք է մշակվի շինարարական մշտադիտարկման հատուկ համալիր:

13. Ինժեներական պաշտպանություն նախագծելիս անհրաժեշտ է հաշվի առնել`

1) ինժեներապաշտպան միջոցառումների ընտրության և շինարարական աշխատանքների կատարման ու կազմակերպման համար նոր տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը,

2) հատուկ կարգավորման օբյեկտներ հանդիսացող պահպանվող տարածքների, շենքերի և շինությունների վրա ազդող հնարավոր վտանգավոր երկրաբանական երևույթների և դրանց հետ կապված բացասական ազդեցության կանխումը, վերացումը կամ նվազեցումը մինչև թույլատրելի մակարդակը` երկրաբանական անվտանգության շեմը,

3) առավելապես տեղական շինանյութերի և բնական պաշարների օգտագործումը,

4) աշխատանքների կատարումն այնպիսի տեխնոլոգիական արդի լուծումներով, որոնք չեն հանգեցնում երկրաբանական երևույթների ակտիվացմանը կամ նորերի առաջացմանը,

5) հատուկ կարգավորման օբյեկտներ հանդիսացող պահպանվող տարածքների, լանդշաֆտների, պատմական և հուշարձանային համալիրների պահպանումը,

6) ինժեներական պաշտպանության կառույցների պատշաճ ճարտարապետական ձևավորումը, տվյալ քաղաքային կամ գյուղական միջավայրի ձևավորման սկզբունքներին համապատասխանեցումը,

7) զուգորդումը շրջակա միջավայրի պահպանության` կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության միջոցառումների ապահովման պահանջների հետ,

8) անհրաժեշտության դեպքում` պահպանվող տարածքների և օբյեկտների, շինարարության ու շահագործման ընթացքում ինժեներական պաշտպանության կառույցների նկատմամբ համակարգված դիտարկումները (մոնիթորինգը),

8) ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 33-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 33-01-2022 շինարարական նորմերի հիմնական դրույթներն ու պահանջները:

14. Ինժեներական պաշտպանություն նախագծելիս պետք է սահմանվի`

1) կառույցների շինարարության և շահագործման փուլայնությունը` խստորեն պահպանելով աշխատանքների տեխնոլոգիական հաջորդականությունը,

2) նախագծային լուծումները և միջոցառումները, որոնք ապահովում են նախագծված կառույցների վերանորոգման/վերակառուցման հնարավորությունը, ինչպես նաև շահագործման ընթացքում դրանց գործառնական նշանակության հնարավոր փոփոխությունը:

15. Ինժեներական պաշտպանության և շրջակա միջավայրի (կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության) պահպանության միջոցառումները պետք է նախագծվեն համապարփակ` կանխատեսելով հնարավոր փոփոխությունները` կապված ինժեներական պաշտպանության կառույցների կառուցման և տարածքի զարգացման (այդ թվում կանաչապատ զանգվածների) հետ: Ընդ որում, տարբեր տեսակի երկրաբանական վտանգավոր երևույթներից ինժեներական պաշտպանության միջոցառումները պետք է համաձայնեցվեն և ներդաշնակեցվեն միմյանց:

16. Որպես ինժեներական պաշտպանության նախագծի մաս, պետք է նախատեսվեն տեխնիկական և տեխնոլոգիական, ներառյալ` արտակարգ իրավիճակների կանխարգելման, մարդկային զոհերի կանխման, արտակարգ իրավիճակների ազդեցության նվազեցման միջոցառումներ:

17. Կառուցապատված կամ կառուցապատվող տարածքների ինժեներական պաշտպանությունը մեկ կամ մի քանի վտանգավոր երկրաբանական երևույթներից պետք է իրականացվի հաստատված նախագծային լուծումներին համապատասխան` անկախ պահպանվող տարածքների և օբյեկտների սեփականության ձևից և պատկանելությունից:

18. Միջոցառումների և օբյեկտների ընտրությունը պետք է իրականացվի` հաշվի առնելով հնարավոր դեֆորմացիաների և ազդեցությունների տեսակները, պաշտպանվող տարածքների, շենքերի և շինությունների ռիսկայնության աստիճանը (բարդության կարգը, պատասխանատվության աստիճանը), բնական լանդշաֆտը, բնական միջավայրի պահպանման անհրաժեշտությունը, դրանց նախագծման և գործառական առանձնահատկությունները:

19. Պաշտպանվող տարածքների սահմանները, որոնք ենթակա են վտանգավոր երկրաբանական երևույթների ազդեցությանը և որոնց շրջանակներում պահանջվում է ինժեներական կառույցների և ինժեներական պաշտպանության միջոցառումների իրականացում, պետք է գնահատվեն հետախուզական նյութերի հիման վրա և ճշգրտվեն հետագա ինժեներական հետազննությունների ընթացքում:

20. Երբ ինժեներական պաշտպանության կառույցները և միջոցառումները կարող են բացասական ազդեցություն ունենալ այդ տարածքների վրա (ճահճացում, ափերի քայքայում, սողանքների ձևավորում և ակտիվացում և այլն), նախագծում պետք է նախատեսվեն համապատասխան փոխհատուցման և վերականգնման միջոցառումներ:

21. Կառույցների ստեղծման և ինժեներական պաշտպանության միջոցառումների իրականացման ընթացքում խախտված տարածքների վերականգնումը և բարեկարգումը պետք է իրականացվի` հաշվի առնելով ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 59057-2021 ստանդարտի պահանջները:

22. Շինարարության և շահագործման ընթացքում վտանգավոր երևույթների զարգացումը և ինժեներական պաշտպանության կառույցների աշխատանքը վերահսկելու համար, ըստ անհրաժեշտության, նախագծում պետք է նախատեսվի հսկիչ և չափիչ սարքերի, ինչպես նաև` դիտահորերի, դիտակետերի, գեոդեզիական հենանիշերի և այլ սարքավորումների տեղադրում:

23. Կառույցների (շինությունների) հուսալիությունը և ինժեներական պաշտպանության արդյունավետությունը ապահովելու համար, նախագծում պետք է սահմանվեն անհրաժեշտ դիտարկումների կազմն ու ռեժիմը և համապատասխան լրացուցիչ միջոցառումները:

24. Վտանգավոր երկրաբանական երևույթների ակտիվացումը ժամանակին բացահայտելու, շենքերի և շինությունների պաշտպանությունը և մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար, դիտարկումը պետք է իրականացնեն մասնագիտացված կազմակերպությունները: Դիտարկման տարածական և ժամանակային կառուցվածքը պետք է ունենա հատուկ հիմնավորում:

25. Նոր կառուցապատման կամ վերակառուցման ենթակա տարածքների յուրացման աշխատանքները պետք է սկսվեն միայն վտանգավոր երևույթներից ինժեներապաշտպան առաջնահերթ միջոցառումներ իրականացնելուց հետո:

26. Ինժեներապաշտպան կառույցների (շինությունների) շահագործումը, միջոցառումների իրականացումը և պաշտպանման ենթակա օբյեկտների կառուցումը պետք է լինի փոխկապակցված, երաշխավորի աշխատանքների անխափան լինելը, ինչպես նաև` արտակարգ իրավիճակներում ինժեներական պաշտպանության կառույցների գործառնական օգտագործումը:

27. Ինժեներական պաշտպանության կառույցների պատասխանատվության մակարդակը (կատեգորիան) ըստ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի, պետք է նշանակվի պաշտպանվող օբյեկտների ռիսկայնության աստիճանի` կատեգորիայի համաձայն:

28. Եթե պաշտպանվող տարածքում տեղակայված են ռիսկայնության տարբեր աստիճանով գնահատված օբյեկտներ, ապա ինժեներական պաշտպանության կառույցների պատասխանատվության մակարդակը, որպես կանոն, համապատասխանեցվում է պաշտպանվող օբյեկտների մեծ մասի ռիսկայնության աստիճանին` կատեգորիային: Ընդ որում, բարձր ռիսկայնության աստիճան ունեցող առանձին օբյեկտները կարող են ունենալ տեղային պաշտպանություն:

29. Եթե տեխնիկատնտեսական հիմնավորմամբ տեղային պաշտպանությունը համարվում է ոչ նպատակահարմար, ապա տարածքի ինժեներական պաշտպանության պատասխանատվության մակարդակը որոշվում է ըստ պաշտպանվող օբյեկտների ամենաբարձր կատեգորիայի:

30. Ինժեներական պաշտպանության կառույցների հաշվարկներում օգտագործվող բեռնվածքներն ու ազդեցությունները, հուսալիության գործակիցները, ինչպես նաև բեռնվածքների հնարավոր համադրությունները պետք է սահմանվեն ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված և տեղայնացման (արդիականացման) ենթակա ՍՆԻՊ 2.01.07-85 շինարարական նորմերի:

31. Ջրդիմհար տեսակի ինժեներական պաշտպանության կառույցներ նախագծելիս հարկավոր է հաշվի առնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 33-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 33-01-2022 շինարարական նորմերի պահանջները:

32. Ինժեներական պաշտպանության կառույցների և միջոցառումների տեխնիկական արդյունավետությունն ու հուսալիությունը պետք է հաստատվեն հաշվարկներով, իսկ հիմնավորման դեպքերում` վտանգավոր երևույթների մոդելավորմամբ (բնօրինակային, ֆիզիկական, մաթեմատիկական և այլն)` հաշվի առնելով նախագծված կառույցների և միջոցառումների ազդեցությունը:

33. Ինժեներական պաշտպանության արդյունավետությունը պետք է որոշվի վտանգավոր երկրաբանական երևույթների ռիսկի գնահատման հիման վրա` հաշվի առնելով կանխված կորուստները (վնասը և սոցիալական կորուստները):

34. Ինժեներական պաշտպանության տարբերակի տնտեսական արդյունավետությունը որոշվում է վտանգավոր բնական կամ տեխնածին երևույթներից` տարածքի կամ կառույցի «կանխված վնասի» չափով` առանց պաշտպանության միջոցառումների իրականացման ծախսերի հաշվառման:

35. «Կանխված վնասը» ինժեներական պաշտպանության մերժման դեպքում հնարավոր վնասի և պաշտպանության միջոցառումներից հետո հնարավոր վնասի միջև տարբերությունն է: Վնասի գնահատումը պետք է լինի համապարփակ` հաշվի առնելով դրա բոլոր տեսակներն` ինչպես արտադրական, այնպես էլ` ոչ արտադրական ոլորտներում (ներառյալ ջրին, հողին, բուսական և կենդանական աշխարհին հասցված վնասը և այլն):

 

5. ՀԱԿԱՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՀԱԿԱՓԼՈՒԶՈՒՄԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

36. Սողանքավտանգ և փլուզավտանգ տարածքներ են համարվում այն տարածքները, որոնց վրա օբյեկտի կառուցման, վերակառուցման, շահագործման և դրա կազմաքանդման կամ ապամոնտաժման ընթացքում հնարավոր է սողանքային տեղաշարժերի և փլուզումների առաջացում կամ ակտիվացում:

37. Սողանքավտանգ տարածքների սահմաններում առանձնացնում են սողանքային գոտիներ, որտեղ առկա են կամ նախկինում առաջացել են ակտիվ սողանքներ:

38. Սողանքավտանգ տարածքների սահմանները որոշվում են ըստ համապարփակ ինժեներական հետազոտությունների տվյալների` օգտագործելով լանջերի կայունության հաշվարկները և համեմատական ճարտարագիտական և երկրաբանական վերլուծության նյութերը` կապված ռելիեֆի առանձնահատկությունների, երկրաբանական կառուցվածքի, հիդրոերկրաբանական և սեյսմիկ պայմանների, բուսական ծածկույթի բնույթի և կլիմայի հետ:

39. Սողանքային և փլուզումային երևույթներից ինժեներական պաշտպանություն նախագծելիս պետք է հաշվի առնել այդ երևույթների կանխարգելմանն ու կայունացմանն ուղղված հետևյալ կառույցների և միջոցառումների կիրառման նպատակահարմարությունը`

1) լանջի ռելիեֆի փոփոխությունը` կայունությունը բարձրացնելու նպատակով,

2) ափամերձ լանջերի դեպքում` ենթաողողումից պաշտպանող ափապաշտպան կառույցների սարքավորումը,

3) մակերևութային ջրերի հոսքի կարգավորումը տարածքի ուղղահայաց հատակագծման և մակերևութային ջրահեռացման համակարգի միջոցով,

4) գրունտի մեջ ջրի ներթափանցման և էրոզիայի երևույթների կանխարգելումը,

5) ստորերկրյա ջրերի մակարդակի արհեստական իջեցումը,

6) անտառբարելավումը,

7) գրունտի ամրապնդումը (ներառյալ` ամրանավորումը նոր տեխնոլոգիական լուծումներով),

8) ամրանավորված հենապատերի և կառուցվածքների իրականացումը,

9) այլ միջոցառումները (ջերմային պրոցեսների կարգավորում ջերմապաշտպան սարքերի և ծածկույթների միջոցով, պաշտպանություն սառեցման և հալեցման երևույթների վնասակար ազդեցությունից, անվտանգության գոտիների ստեղծում և այլն):

40. Եթե ակտիվ պաշտպանության միջոցառումների և կառույցների օգտագործումը լիովին չի բացառում սողանքների և փլուզումների առաջացման հնարավորությունը, ինչպես նաև ակտիվ պաշտպանության տեխնիկական անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում, պետք է նախատեսվեն պասիվ պաշտպանության միջոցներ (պաշտպանվող կառույցների հարմարեցում` սողանքի շրջահոսքի ապահովմամբ, որսացող կառույցներ և սարքեր, հակափլուզումային ստորասրահներ և այլն):

41. Պաշտպանիչ միջոցառումներ, կառույցներ և դրանց համալիրներ ընտրելիս պետք է հաշվի առնել լանջի (շեպի) հնարավոր դեֆորմացիաների տեսակները, պաշտպանվող օբյեկտների ռիսկայնության աստիճանը մակարդակը, դրանց նախագծային և շահագործական առանձնահատկությունները:

42. Հակասողանքային և հակափլուզումային կառույցների և միջոցառումների տեսակները պետք է ընտրվեն լանջերի (շեպերի) ընդհանուր և տեղական կայունության հաշվարկների հիման վրա, այսինքն` լանջի (շեպի) կայունության` որպես ամբողջության և դրա առանձին ձևաբանական տարրերի հաշվարկների և մոնիթորինգի տվյալների հիման վրա:

 

6. ՀԱԿԱՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՀԱԿԱՓԼՈՒԶՈՒՄԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

43. Հակասողանքային և հակափլուզումային կառույցները և դրանց կոնստրուկցիաները նախագծվում են սահմանային վիճակների մեթոդով: Ընդ որում հաշվարկները կատարվում են ըստ սահմանային վիճակների երկու խմբի, որոնք ներառում են`

1) առաջին (հետագա շահագործման համար ոչ պիտանի)`

ա. կառույց-գրունտային զանգված (լանջ, շեպ) համակարգի ընդհանուր ամրության և կայունության հաշվարկները,

բ. կառուցվածքի առանձին տարրերի ամրության և կայունության հաշվարկները, կառույցների և կոնստրուկցիաների տեղաշարժերի հաշվարկները, որոնցից կախված է ամբողջական կառույցի ամրությունը կամ կայունությունը, ինչպես նաև պաշտպանվող տարածքում գտնվող օբյեկտների ամրությունը կամ կայունությունը և այլն,

2) երկրորդ (բավարար շահագործման համար ոչ պիտանի)`

ա. հիմնատակերի, լանջերի, շեպերի և կոնստրուկցիաների տարրերի տեղային ամրության հաշվարկը,

բ. կառույցների, հարակից տարածքների և դրանց վրա տեղակայված օբյեկտների տեղաշարժերի և դեֆորմացիաների սահմանափակման հաշվարկները,

գ. ճաքերի և շինարարական կարերի ձևավորման կամ բացման վերաբերյալ հաշվարկները:

44. Հակասողանքային և հակափլուզումային կառույցների, նախագծվող շեպերի և լանջերի հաշվարկը կատարվում է ելնելով հետևյալ պայմանից`

 

PsiF <= gamma(d) / gamma(n) R, (1), որտեղ`

 

1) F` կառուցվածքի կամ դրա տարրերի վրա ընդհանրացված ուժի (ուժ, մոմենտ, լարում) ազդեցության հաշվարկված արժեքն է, որը որոշվում է ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված և տեղայնացման ենթակա ՍՆԻՊ 2.01.07-85 շինարարական նորմերի` դեֆորմացման (տեղաշարժի) կամ այլ հարաչափերի համաձայն, որոնց միջոցով գնահատվում է նաև սահմանային վիճակը,

2) Psi` աշխատանքի պայմանների գործակիցն է, որն ընդունում է հետևյալ արժեքները` ըստ առաջին խմբի սահմանային վիճակները հաշվարկելիս`

ա. շահագործման ժամանակահատվածի հիմնական զուգակցման համար Psi= 1.0,

բ. նույնը` շինարարության ժամանակահատվածի և վերանորոգման համար Psi = 0.95,

գ. բեռնվածությունների հատուկ զուգակցման համար, ներառյալ նախագծային երկրաշարժի (ՆԵ) մակարդակում սեյսմիկ բեռնվածությունը, տարեկան 0,01 հավանականությամբ Psi = 0,95,

3) բեռնվածությունների (բեռնվածքների) հիմնական զուգակցման համար` ըստ երկրորդ խմբի սահմանային վիճակների հաշվարկի Psi =1.0,

4) R` ընդհանրացված կրող ունակության, ամրության, դեֆորմացման (տեղաշարժի) կամ նախագծման համապատասխան նորմերով սահմանված այլ պարամետրի հաշվարկված արժեքն է` կախված օգտագործվող կառուցվածքի և նյութերի տեսակից` հաշվի առնելով նյութի gamma(m) և գրունտի gamma(g) հուսալիության գործակիցները,

5) gamma(n)` հուսալիության գործակիցն է ըստ կառույցի ռիսկայնության աստիճանի աստիճանի` համաձայն ԳՕՍՏ 27751-2014 ազգային ստանդարտի, կախված ռիսկայնության աստիճանից (պատասխանատվության մակարդակից), առաջին խմբի սահմանային վիճակների հաշվարկներով`

 

1(ա)-gamma(n) = 1.25, 1բ-gamma(n) = 1.20, 2-gamma(n) = 1.15,

3-gamma(n) = 1.10:

 

6) Երկրորդ խմբի սահմանային վիճակների հաշվարկներով gamma(n) = 1.00:

7) Բնական վիճակում պահպանվող լանջերի կայունությունը հաշվարկելիս gamma(n)-ն ընդունվում է նույն կերպ, ինչ այն կառույցի կամ տարածքի համար, որը լանջի քանդման դեպքում կարող է անցնել ոչ պիտանի վիճակի:

8) Բնական լանջերը հաշվարկելիս gamma(n) = 1.0, որտեղ`

ա. gamma(d)` աշխատանքային պայմանների գործակիցն է, որը հաշվի է առնում ազդեցությունների բնույթը, ժամանակի ընթացքում նյութերի հատկությունների փոփոխման հնարավորությունը, սկզբնական տվյալների ճշգրտության աստիճանը, հաշվարկային սխեմաների մոտավորությունը, կառույցի, կոնստրուկցիայի կամ հիմնատակի տիպը, նյութի տեսակը և այլ գործոնները` սահմանվում է 0,75 <= gamma(d) <= 1,00 միջակայքում` առանձին տեսակի կառույցների նախագծման նորմերով:

45. Նախագծվող լանջերի և շեպերի կայունության հաշվարկն ըստ (բանաձև (1)) կախվածության, թույլատրվում է իրականացնել միայն սահքի մակերևույթի ամենապարզ ձևերի համար, որոնք բաժանում են փլուզման պրիզման գրունտի անշարժ զանգվածից (ուղիղ գծի կամ շրջանագծի հատվածի տեսքով): Այս դեպքում (1) կախվածությունը գրվում է հետևյալ տեսքով`

 

R /F = k(st) >= [k(st)], (2) որտեղ`

 

1) [k(st)] = gamma(n) psi / gamma(d) - լանջի (շեպի) կայունության գործակցի նորմավորված արժեքն է,

2) k(st)` կայունության գործակցի հաշվարկված արժեքն է, որը սահմանվում է որպես սահքի գծի երկայնքով գործող R պահող ուժերի (մոմենտների) հարաբերությունը սահքի (տեղաշարժող) F ուժերին (մոմենտներին):

46. Ընդհանուր առմամբ, կայունության հաշվարկներն իրականացվում են սահքի մակերևույթի կամայական ձևերի դեպքում: Այս դեպքում (1) պայմանը ստանում է հետևյալ տեսքը`

 

k(st) >= [k(st)] (3)

 

1) այս դեպքում k(st) կայունության գործակից ասելով, հասկանում են այն թիվը, որին պետք է բաժանվեն գրունտի սկզբնական ամրության tg(fi) և c բնութագրերը, որպեսզի տվյալ փորձարկման սահքի մակերևույթով սահմանափակված զանգվածը հասնի սահմանային հավասարակշռության վիճակի:

47. Սահքի ողջ մակերևույթի վրա նորմալ (ուղղահայաց) sigma(n) և շոշափող tau(nt) լարումների միջև հարաբերությունը, որը համապատասխանում է փլուզման պրիզմայի սահմանային վիճակին, պետք է բավարարի հետևյալ պայմանին`

 

tau(nt) = sigma(n) tgfi(I) + c(I), (4) որտեղ`

 

1. fi(I) = arc tg (tgfi/k(st)) և c(I) = c/k(st) - ներքին շփման անկյանը և գրունտի տեսակարար շաղկապման արժեքներն են, որոնց դեպքում, համապատասխանաբար, տեղի է ունենում գրունտի տեղաշարժ:

48. Լանջի (շեպի) կայունության գործակիցը փորձարկման բոլոր հնարավոր սահքի մակերևույթների համար ընդունվում k(st)-ի նվազագույն արժեքին համապատասխան:

49. Լանջի (շեպի) կայունության գործակիցը կարող է սահմանվել ինչպես սահմանային հավասարակշռության տեսության ավանդական մեթոդների օգտագործմամբ (սողանքի պրիզմայի բաժանմամբ կամ առանց դրա), այնպես էլ առաձգապլաստիկության հաշվարկներով` կիրառելով վերջավոր տարրերի և ամրության բնութագրերի նվազեցման մեթոդները:

50. Հակասողանքային և հակափլուզումային կառույցների հաշվարկներում բեռնվածություններն ու ազդեցությունները պետք է սահմանվեն հաշվի առնելով`

1) պահող (սեղմապահող, զսպող) կառույցների դեպքում` գրունտի կողային ճնշումը (ակտիվ, պասիվ, հանգստի ճնշումը և միջանկյալ արժեքները), որի մեծությունը կարող է որոշվել սահմանային հավասարակշռության մեթոդներով (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված և տեղայնացման (արդիականացման) ենթակա ՍՆԻՊ 2.06.07-87, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 6-ի N 245-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-10.01.01-2006 շինարարական նորմերը), ինչպես նաև` համապատասխան հիմնավորման դեպքում կիրառելով գրունտի կոնտինուալ (շարունակական) առաձգապլաստիկ մոդելները (ԿԱՄ),

2) հակափլուզումային ստորասրահների կոնստրուկցիաների և որսացող կառույցների համար` ժայռերի ընկնող բեկորների ազդեցությունը,

3) սեյսմիկ գոտիների համար ինժեներական պաշտպանության կառույցների և գրունտի պահվող զանգվածի վրա սեյսմիկ ազդեցությունն անհրաժեշտ է սահմանել համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 102-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20.04-2020 շինարարական նորմերի:

 

7. ՀԱԿԱՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՀԱԿԱՓԼՈՒԶՈՒՄԱՅԻՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

51. Լանջի (շեպի) ռելիեֆի արհեստական փոփոխությունը նախատեսվում է գրունտի տեղաշարժի, սահքի, արտաճզմման, փլուզման, ապարաթափման և մակերևութային ջրերի հոսքի երևույթները կանխելու և գրունտի կայունացման համար:

52. Լանջի (շեպի) ռացիոնալ պրոֆիլի ձևավորումը իրականացվում է տալով դրան պահանջվող զառիթափություն և` լանջի (շեպի) սանդղավորմամբ (դարավանդի կառուցմամբ), անկայուն գրունտի հեռացմամբ կամ փոխարինմամբ, լանջի ստորին մասում հենակային պրիզմայի (հակալրիկի) ստեղծմամբ:

53. Լանջն աստիճանաձև նախագծելիս առափների և դարավանդների (терраса) տեղադրումը պետք է նախատեսվի գրունտի շերտերի հպման և ստորերկրյա ջրերի արտահոսման տեղերում:

54. Դարավանդների լայնությունը և աստիճանների բարձրությունը, ինչպես նաև հակալրիկների տեղադիրքը և ձևը պետք է որոշվեն լանջի (շեպի) ընդհանուր և տեղային կայունության հաշվարկով, հատակագծային լուծումներով, աշխատանքային պայմաններով և շահագործման պահանջներով:

55. Դարավանդներում անհրաժեշտ է նախատեսել ջրահեռացման համակարգ (լեռնային առուներ), իսկ ստորերկրյա ջրերի արտահոսման վայրերում` դրենաժ (ցամաքուրդ):

56. Անկայուն գրունտի հեռացումը և փոխարինումը անհրաժեշտ է նախատեսել այն դեպքերում, երբ դրա կայունության ապահովումը պարզվում է անարդյունավետ կամ տնտեսապես ոչ նպատակահարմար` մասնագիտական եզրակացությունների առկայությամբ:

57. Պաշտպանվող լանջերին պետք է կազմակերպվի մակերևութային ջրերի անխափան հոսք: Չի թույլատրվում ջրերի լճացում անհոս տարածքներում և լանջամերձ տարածքներից ջրերի մուտքը դեպի լանջ:

58. Սողանքային գոտում անձրևաջրերի հաշվարկային ծախսերը պետք է որոշվեն սահմանային ինտենսիվության մեթոդով:

59. Անձրևի հաշվարկային ինտենսիվության միանգամյա գերազանցման ժամանակահատվածը պետք է սահմանվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 08-ի N 16-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.03-2022 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

60. Կառուցապատված տարածքներից, ավտոճանապարհներից և հրապարակներից (պաշտպանվող գոտուց դուրս) սողանքային գոտում տեղադրված ջրհոսով ձնհալի և անձրևաջրերի արտանետումը թույլատրվում է միայն հատուկ հիմնավորմամբ: Նման ջրանետման անհրաժեշտության դեպքում ջրահեռացման ջրհոսի թողունակությունը պետք է համապատասխանի ողջ ջրհավաք տարածքից արտահոսքին` առնվազն 10 տարին մեկ արտահոսքի գերլցման հաշվարկային ժամանակահատվածով (գերազանցելու հավանականությունը` 0,1):

61. Սողանքավտանգ գոտում մաքրման կայանների տեղադրում չի թույլատրվում:

62. Ջրհոսներից ջրի արտանետումը դեպի բաց ջրամբարներ, գետեր, ինչպես նաև ձորակների հովտափոսեր` անհրաժեշտ է նախատեսել ապահովելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022թ. հուլիսի 08-ի N 16-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.03-2022 շինարարական նորմերի պահանջները: Ճահճացման և շրջակա միջավայրին հասցվող վնասի կանխման նպատակով պետք է նախատեսել հակաէրոզիոն սարքեր և միջոցառումներ:

63. Ստորերկրյա ջրերի մակարդակի արհեստական նվազեցումը (ջրիջեցումը) պետք է նախատեսվի գրունտի վրա ստորերկրյա ջրերի թուլացնող և կազմաքանդող ազդեցությունը բացառելու կամ թուլացնելու, ներծծման ճնշումը նվազեցնելու կամ վերացնելու համար:

64. Ստորերկրյա ջրերի մակարդակի պահանջվող իջեցմանը հասնելու համար օգտագործվում են ջրահեռացման կառուցվածքների հետևյալ տեսակները`

1) խրամատային դրենաժ (բաց խրամատներ և առուներ),

2) փակ ցամաքուրդներ (ֆիլտրող նյութով լցված խրամատներ)` սողանքային մարմնի ցամաքեցման համար` հաշվարկվում են, որպես կանոն, կարճաժամկետ շահագործման համար,

3) խողովակավոր (այդ թվում` ոչ խորը տեղադրման) և ստորասրահային դրենաժներ` տեղաշարժվող գրունտերից դուրս, կայուն գոտում, ծառայության երկարատև ժամկետում ստորերկրյա ջրերի հոսքը որսալու համար,

4) շերտավոր դրենաժներ` լանջերի (շեպերի) այն վայրերում, որտեղ կա ստորերկրյա ջրերի արտահոսք, ենթաողողումները կանխելու համար և հանքաթափերի (ամբարտակների, լրիկների) հիմնատակերում,

5) տարբեր տեսակի (ներառյալ ինքնահոս և ջրակլանող) ջուր իջեցնող հորատանցքեր` ցամաքուրդի հետ համատեղ կամ դրա փոխարեն` օգտագործման ավելի մեծ արդյունավետության կամ նպատակահարմարության դեպքում:

65. Պահող կառույցները նախատեսվում են սողանքի և փլուզման երևույթները կանխելու համար` լանջի (շեպի) ռելիեֆի փոփոխության անհնարինության կամ տնտեսական ոչ նպատակահարմարության դեպքում:

66. Կիրառվում են պահող կառույցների հետևյալ տեսակները`

1) դիմահար պատեր (բնական կամ ցցային հիմնատակերով), ներառյալ` ամրանավորված գրունտից կոնստրուկցիաներ,

2) ցցային կոնստրուկցիաներ և մույթեր` լանջի (շեպի) անկայուն հատվածներն ամրացնելու և թուլացած մակերևույթների վրայով գրունտային զանգվածների տեղաշարժը կանխելու համար,

3) որմնակապերով և գամերով ամրացումներ` որպես ինքնուրույն պահող կառույց (հենասալերով, հեծաններով և այլն) և հենապատերի, ցցերի, սյուների հետ համատեղ,

4) հենապատեր` գրունտի զանգվածը փլուզումից պահող կոնստրուկցիա: Հենապատերը կիրառվում են հիդրոտեխնիկական, ճանապարհային և քաղաքացիական շինարարությունում, օգտագործվում են ժայռային կախված քիվերն ամրացնելու համար: Հենապատերի համար որպես շինանյութ օգտագործվում են` բնական քարը, բետոնը, երկաթբետոնը, հազվադեպ` մետաղը և փայտը,

5) որմնամույթեր` առանձին հենարաններ և դրանցից կոնստրուկցիաներ, որոնք խրված են գրունտի կայուն շերտերի մեջ` գրունտային և ժայռային զանգվածներին դիմհար տալու համար, պատին ամրություն` դիմացկունություն տվող ուղղահայաց ելուստներ,

6) գոտևորումներ (հենակային գոտիներ)` ցածր զանգվածային կառույցներ` անկայուն լանջերը պահելու համար,

7) երեսպատման պատեր` գրունտերը հողմահարումից և ապարաթափումից պաշտպանելու համար,

8) լիցքեր (պլոմբներ) (լանջերին գրունտի արտաթափման արդյունքում գոյացած դատարկությունների լցափակում)` ժայռային գրունտները հողմահարումից և հետագա քայքայումից պաշտպանելու համար,

9) ծածկույթի ցանցեր` որմնակապերի և գամերի ամրացումների հետ համատեղ,

10) գաբիոններ (ցանցարկղեր, լարաքթոցներ),

11) ամրանավորված գրունտ:

67. Ցցային կոնստրուկցիաների համար, որպես կանոն, պետք է նախատեսվեն հորատախցվող երկաթբետոնե ցցեր: Վարսովի ցցերի օգտագործումը թույլատրվում է այն դեպքերում, երբ ցցախփման աշխատանքը չի վատթարացնում լանջի (շեպի) կայունության պայմանները:

68. Եթե առկա են ստորերկրյա ջրեր, ապա հենապատերի վերին նիստի երկայնքով պետք է նախատեսվի ջրամեկուսացում և հենվող գրունտային զանգվածի տարածքից ջրերի հեռացման համար` ետնապատային դրենաժ:

69. Որսացող կառույցներն ու սարքվածքները (պատեր, ցանցեր, պատվարներ, խրամատներ, սահմանային եզրաքարերով նիստեր, կոճղապատնեշներ) նախատեսվում են օբյեկտները քարվեժից, արտաթափվածքներից, ժայռերի առանձին բեկորների անկումից, ինչպես նաև հաշվարկով որոշված ծավալի փլվածքներից պաշտպանելու համար, այն դեպքերում, եթե պահող կառույցների սարքվածքով կամ անկայուն զանգվածը հեռացնելու միջոցով փլուզումների և քարվեժների կանխումը անհնար է, կամ տնտեսապես աննպատակահարմար:

70. Քարաթափվածքներից, արտաթափվածքներից, ժայռերի առանձին բեկորների անկումից և փոքրածավալ փլուզումներից պաշտպանվելու համար` որսացող պատերն ու ցանցերը տեղադրվում են 25 o-35 o թեքությամբ լանջերի (շեպերի) ստորոտում:

71. Որսացող պատերի կոնստրուկցիաների ամրությունն ու կայունությունը ստուգվում են փլուզման զանգվածների ստատիկ բեռնվածության և ժայռոտ գրունտի բեկորների հարվածների պայմաններում:

72. Որսացող խրամատները և եզրաքարային պատով որսացող դարակները պետք է տեղադրվեն մինչև 60 մ բարձրության և 35 o-ից ավելի թեքության փլուզվող լանջերի (շեպերի) ստորոտում` մինչև 1մ3 ծավալով գրունտի առանձին բեկորների արտաթափումներից պաշտպանվելու համար, իսկ որսացող պատվարները` մեծ երկարությամբ մերկացած և փլուզավտանգ լանջերի ստորոտում:

73. Որսացող պատերը, խրամատները և պատվարները թույլատրվում է տեղակայել լանջերին` պաշտպանված օբյեկտից ոչ ավելի 30մ բարձրության վրա և ոչ ավելի 25 o լանջի թեքության դեպքում:

74. Բարձրադիր (լանջին գտնվող) որսացող խրամատների ցածրադիր կողմում անհրաժեշտ է կառուցել տեղական գրունտից հողաթմբի պատվարներ` քարե կամ խամքարաբետոնե շարվածքի նեցուկներով:

75. Պաշտպանիչ պարիսպները պետք է տեղադրվեն մինչև 30մ բարձրության (մինչև 50 մ բարձրության շեպերի) և 40 o-45 o թեքության լանջերի ստորոտին` փոքրածավալ (մինչև 0,01 մ3) ժայռային գրունտի բեկորները որսալու կամ քարաթափվածքները պահելու համար:

76. Արգելափակող (բարաժային) պատերը պետք է կառուցվեն ձորակների և հեղեղատների մեծաթեք հովտափոսերում` դրանց երկայնքով գլորվող ժայռաբեկորները պահելու համար:

77. Արգելափակող պատերի ստորին մասում պետք է նախատեսվեն անցքեր` ձորակներով և հեղեղատներով հոսող ջրերի հեռացման համար:

78. Ազատ կախովի պաշտպանական ցանցերը պետք է օգտագործվեն լանջի (շեպի) ստորոտում գտնվող օբյեկտները ընկնող ժայռաբեկորներից պաշտպանելու համար:

79. Մինչև 50-60 մ բարձրությամբ և մինչև 30 o թեքությամբ երկարաձիգ լանջերը պետք է ապահովվեն կոճղապատնեշներով, որոնք այլ որսացող շինությունների և սարքավորումների հետ մեկտեղ կծառայեն ժայռաբեկորների արագությունը մարելու համար:

80. Լանջին (շեպին), տարբեր բարձրությունների վրա մի քանի որսացող շինություններ և սարքավորումներ (բացի կոճղապատնեշներից) տեղադրելիս, նախագծում անհրաժեշտ է նախատեսել դրանց փոխածածկումը (հատակագծում) առնվազն 6 մ երկարությամբ:

81. Որսացող (улавлиающие) շինությունների և սարքավորումների նախագծերում պետք է նախատեսել տրանսպորտային միջոցների մոտեցման և որսացող գոգերի շահագործման պայմաններում փլուզումներից և ապարաթափվածքներից առաջացած կուտակումները մաքրելու հնարավորություն:

82. Որսացող շինությունների և սարքավորումների չափերը պետք է որոշվեն` ելնելով լանջից (շեպից) ընկնող ժայռաբեկորների դուրս թռչելու և դուրս գլորվելու հնարավորությունը բացառելու պայմանից:

83. Որսացող գոգերի չափերն ու ձևը պետք է որոշվեն ամրության և կայունության հաշվարկներով` կախված ընկնող ժայռաբեկորների արագությունից, զանգվածից և չափից:

84. Որսացող գոգերի հատակին պետք է տրվի առնվազն 0,002 (i = h/l) երկայնական թեքություն` ուղղված դեպի կառույցի ծայրերը:

85. Հակափլուզումային ստորասրահները պետք է տեղադրվեն երկաթուղային, ավտոմոբիլային և հետիոտնային ճանապարհների փլուզման հատվածներում` ընկնող բեկորներից և մեծաբեկորներից պաշտպանելու համար և պետք է հաշվարկվեն 55-րդ կետի բեռնվածքների և ազդեցությունների համաձայն:

86. Հակափլուզումային ստորասրահների տանիքում անհրաժեշտ է սարքավորել հարվածամեղմիչ գրունտի լիրքավորում, որը նվազեցնում է փլուզումների դինամիկ ազդեցությունը, կանխում է կառույցների վնասումը և կանխում բեկորների ցած գլորումը ստորասրահի վրայով:

87. Լիրքավորման հիմնամասում անհրաժեշտ է իրականացնել ջրամեկուսացում, ինչպես նաև ապահովել ստորասրահների տանիքից մակերևութային ջրի հեռացումը:

88. Վերին կողմից ստորասրահին մոտեցող ստորերկրյա ջրերի հեռացման համար պատի ետնամասում պետք է իրականացվի երկայնական դրենաժ:

89. Լանջերի (շեպերի) կայունությունը բարձրացնելու համար անտառբարելավման միջոցառումները պետք է նախատեսվեն հակասողանքային և հակափլուզումային այլ միջոցառումների հետ համատեղ` բույսերի արմատային համակարգի միջոցով գրունտի ամրապնդմամբ, գրունտի չորացմամբ, էրոզիան կանխելով, գրունտի մեջ մակերևութային ջրերի ներթափանցման և հողմահարման ազդեցության նվազեցմամբ:

90. Անտառբարելավման միջոցառումները ներառում են` բազմամյա խոտաբույսերի ցանք, ծառերի և թփերի տնկարկ` բազմամյա խոտաբույսերի ցանքի կամ ճմապատման հետ համատեղ:

91. Բույսերի ընտրությունը, հատակագծում դրանց տեղադրումը, տունկի տեսակները և սխեմաները պետք է որոշվեն հողակլիմայական պայմաններին, լանջի ռելիեֆին և շահագործման առանձնահատկություններին, ինչպես նաև լանջի դասավորությանն ու շրջակա միջավայրի պահպանության պահանջներին համապատասխան:

92. Բազմամյա խոտաբույսերի ցանքը առանց այլ պաշտպանական միջոցների կիրառման թույլատրվում է մինչև 35 o թեքությամբ լանջերի (շեպերի) դեպքում, իսկ ավելի մեծ թեքության (մինչև 45 o) դեպքում` կապակցանյութերով հողի տոգորմամբ կամ կանաչ գաբիոնների և կենսաբանական ներքնակների օգտագործմամբ:

93. Թույլ և ճաքավոր գրունտներում լանջերի (շեպերի) կայունությունն ապահովելու համար թույլատրվում է օգտագործել հողերի ցեմենտացում, խեժատոգորում, սիլիկատացում, էլեկտրաքիմիական և ջերմային ամրապնդում:

94. Մերկ լանջերը (շեպերը) հողմահարումից, գրունտի արտաթափումից և ապարաթափումից պաշտպանելու համար թույլատրվում է օգտագործել տորկրետբետոնից, ծեփաբետոնից և աէրոցեմից (ցեմենտավազի փրփրացված խառնուրդ) պաշտպանիչ ծածկույթներ, որոնք կիրառվում են նախապես կախված և որմնակապերով ամրացված ցանցի վրայից:

95. Լանջերի (շեպերի) հորիզոնական և սակավաթեք մակերևույթների վրա մակերեսային ջրերի ներթափանցումը նվազեցնելու համար թույլատրվում է օգտագործել ասֆալտբետոնից և բիտումահանքային խառնուրդներից պատրաստված ծածկույթներ:

 

---------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
28.09.2023
N 09-Ն
Հրաման