Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 փետրվարի 2024 թվականի N 198-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 361-Լ, 2019 թվականի ապրիլի 4-ի N 362-Լ և 2019 թվականի մարտի 7-ի N 212-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 927-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման նախաբանը «21-րդ մասը» բառերից հետո լրացնել «, «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը,» բառերով.

i

2) որոշման վերնագրում, 1-ին կետում, որոշման հավելվածի (այսուհետ` հավելված) վերնագրում, հավելվածի 1-ին և 3-րդ կետերում «2023» թիվը փոխարինել «2025» թվով.

i

3) հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետը, 9-րդ կետի 2-րդ ենթակետը, 12-րդ կետի 5-րդ ենթակետը, 15-րդ կետը, 23-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությունը, 23-րդ կետի 5-րդ և 7-րդ ենթակետերը, 23-րդ կետի 13-րդ ենթակետի «դ» պարբերությունը «մշակաբույսերի» բառից առաջ լրացնել «, այդ թվում` հատիկաընդեղեն» բառերով.

i

4) հավելվածի 13-րդ կետի 3-րդ ենթակետը «եգիպտացորենի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հատիկաընդեղենների» բառերով.

5) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21.2-րդ կետով.

i

«21.2. Ծրագրի շրջանակում շահառուն կարող է մշակել նաև հատիկաընդեղեն մշակաբույսեր, որոնց դեպքում 1 հա-ի ընդհանուր ծախսի առավելագույն սահմանաչափը գնահատվում է 500,0 հազար դրամ:».

i

6) հավելվածի 22-րդ կետը «կտրամադրի խորհրդատվություն:» բառերից հետո լրացնել «Ծրագրից բխող այլ դրույթներ կարգավորվում են վարկային կամ փոխհատուցման պայմանագրով:» բառերով.

i

7) հավելվածի 23-րդ կետի 2-րդ ենթակետի «ե» և 24-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերություններում «ճարտարապետաշինարարական նախագիծ» բառերը փոխարինել «շինարարության թույլտվություն» բառերով.

8) հավելվածի 23-րդ կետի 4-րդ և 24-րդ կետի 7-րդ ենթակետերը «վկայականի պատճենը» բառերից հետո լրացնել «, իսկ ոռոգման արդիական համակարգի ներդրման դեպքում` փաստացի գործառնական նշանակությանը համապատասխան անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը» բառերով.

9) հավելվածի 23-րդ կետի 10-րդ ենթակետը «դրամով» բառից հետո լրացնել «կամ արտարժույթով» բառերով.

10) հավելվածի 23-րդ կետի 11-րդ ենթակետում «9» թվից հետո լրացնել «(արտարժույթի դեպքում` 5)» բառերով, «առանց» բառից առաջ լրացնել «ոչ ավանդական բարձրարժեք, այդ թվում` հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության,» բառերով, «12» թվից հետո լրացնել «(արտարժույթի դեպքում` 7)» բառերով, «, այգեհիմնման և (կամ) ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքում նաև գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում (գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներով համայնքների ցանկն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2007 թվականի ապրիլի 2-ի N 18-Ա և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2007 թվականի ապրիլի 2-ի N 77-Ա համատեղ հրամանով հաստատված «Գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նորմաներն ու ռեժիմները Հայաստանի Հանրապետության ոռոգելի հողատարածքների համար» ձեռնարկում) ներդրողներին» բառերը հանել, իսկ «14» թվից հետո լրացնել «(արտարժույթի դեպքում` 8)» բառերով.

i

11) հավելվածի 24-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» պարբերությամբ.

«ե. տեղեկանք շահառուի բանկային հաշվեհամարի վերաբերյալ.».

12) հավելվածի 24-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին ենթակետով.

«7.1) եթե սույն կետի 1-ին և 7-րդ ենթակետերով ներկայացված դիմումը թերի է կամ ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է դիմումատուին` թերությունները և անհամապատասխանությունները վերացնելու կամ նոր դիմում ներկայացնելու մասին: Դիմումատուն պարտավոր է տեղեկացումն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերություններն ու անհամապատասխանությունները կամ ներկայացնել նոր դիմում.».

13) հավելվածի 24-րդ կետի 16-րդ ենթակետը «համակարգերի» բառից հետո լրացնել «կամ ջրավազանի» բառերով.

14) հավելվածի 25.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«25.2. Այգեհիմնման, ոռոգման արդիական համակարգերի ներդրման, ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքերում աշխատանքների ավարտից հետո` շահառուի և նախարարության կամ շահառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագրի գործողության ընթացքում հայտնաբերված թերությունների դեպքում` շահառուն պարտավոր է նախարարության կողմից մեկ անգամ տրամադրվող ողջամիտ ժամկետում (մինչև 8 ամիս) վերացնել թերությունները: Սահմանված ժամկետի ավարտից հետո, թերությունների չվերացման դեպքում, փոխհատուցման բաղադրիչով` փոխհատուցված գումարները ենթակա են վերադարձման պետական բյուջե` եռամսյա ժամկետում, վարկային բաղադրիչով` վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է: Շահառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման կամ ակնհայտ կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքերում սուբսիդավորված կամ փոխհատուցված գումարները ենթակա են վերադարձման պետական բյուջե` եռամսյա ժամկետում:».

i

15) հավելվածի 37-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «500 հա,» բառերից հետո լրացնել «իսկ 2024-2025 թվականներին շուրջ 2000 հա-ով` տարեկան 1000 հա,» բառերով.

16) հավելվածի 37-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունից հանել «` տարեկան 130 հա» բառերը.

17) հավելվածի 37-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը «360 հա,» բառերից հետո լրացնել «իսկ 2024-2025 թվականներին շուրջ 2000 հա-ով` տարեկան 1000 հա,» բառերով.

18) հավելվածի 37-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը «150 հա-ով,» բառերից հետո լրացնել «իսկ 2024-2025 թվականներին ոչ ավանդական բարձրարժեք, այդ թվում` հատիկաընդեղեն մշակաբույսերի տարածքների ավելացում շուրջ 200 հա-ով,» բառերով.

19) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 37-րդ կետի 2-րդ ենթակետի «ը» պարբերությունը:

2. Սույն որոշման 1-ին կետի 14-րդ ենթակետով նոր խմբագրությամբ շարադրվող հավելվածի 25.2-րդ կետի դրույթը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա (արդեն իսկ կնքված պայմանագրերի դրույթներում համապատասխան փոփոխություններ կատարելու պայմաններում):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. փետրվարի

Երևան

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.02.2024
N 198-Լ
Որոշում