04.02.2024 -
040.1113.100805
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հուլիսի 2005 թվականի N 1113-Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիայի ներդիրի ձևը, համաձայն N 3 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 22.12.11 թիվ 1839-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրը փոփ. 22.12.11 թիվ 1839-Ն որոշում)
(որոշումը փոփ. 01.02.18 թիվ 79-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2005 թվականի հուլիսի 21-ի
N 1113-Ն որոշման
ԿԱՐԳ
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) և լիցենզիային կից համապատասխան ներդիր ստանալու համար իրավաբանական և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջներն ու պայմանները:
2. Հայտատուն փոստային կապի գործունեության իրականացման լիցենզիա ստանալու նպատակով կարող է դիմել ինչպես սույն կարգի 5-րդ կետում նշված բոլոր ոլորտների, այնպես էլ դրանցից յուրաքանչյուրի համար: Լիցենզիան տրամադրելիս` լիցենզիայի ներդիրում կատարվում է նշում հայցվող ոլորտի վերաբերյալ: Լիցենզիայի ներդիրը տրամադրվում է լիցենզիայի հետ միաժամանակ:
3. Փոստային կապի գործունեության լիցենզավորման և լիցենզիային կից` սույն կարգի 5-րդ կետով սահմանված համապատասխան ոլորտի ներդիրի տրամադրման հարաբերությունները կանոնակարգվում են «Լիցենզավորման մասին», «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
4. Փոստային կապի գործունեության իրականացման լիցենզիան և լիցենզիային կից ներդիրը տրամադրում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):
(4-րդ կետը փոփ. 14.11.2019 թիվ 1589-Ն որոշում)
5. Լիցենզիայի ներդիրները տրամադրվում են ըստ գործունեության հետևյալ ոլորտների (տեսակի)`
1) փոստային կապի ծառայությունների գործունեություն.
2) սուրհանդակային կապի ծառայությունների գործունեություն:
6. Փոստային կապի գործունեության լիցենզիա ստացած անձինք կարող են գործունեություն իրականացնել սույն կարգի 5-րդ կետով սահմանված ոլորտներում կամ ոլորտներից որևէ մեկում, եթե լիցենզավորող մարմնի կողմից ստացել են համապատասխան ոլորտի գործունեություն իրականացնող լիցենզիայի ներդիր:
7. Լիցենզիան ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, կարող են ներկայացվել անձամբ, փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:
II. ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
8. Հայտատուն լիցենզիա և լիցենզիայի ներդիր ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`
1) իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`
ա. լիցենզիա և լիցենզիայի ներդիր ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի` նշելով իրավաբանական անձի անվանումն ու կազմակերպաիրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, գործունեության ոլորտը (տեսակը), որը հայտատուն մտադիր է իրականացնել,
բ. հայտում նշված գործունեության տեսակի իրականացման համապատասխան կանոնները (փոստային կապի ծառայությունների և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների),
գ. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը.
2) անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուները`
ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 2 ձևի` նշելով անունը, հայրանունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
բ. անձնագրի պատճենը,
գ. իր կողմից փոստային կապի ծառայությունների գործունեության և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների գործունեության մատուցման (իրականացման) կանոնները,
դ. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը:
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ, ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ, ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
9. Լիցենզավորող մարմինը հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է լիցենզիա տրամադրելու մասին որոշում:
(9-րդ կետը փոփ. 01.02.18 թիվ 79-Ն որոշում)
10. Լիցենզիայի հայտը մերժվում է`
1) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և օրենքով սահմանված կարգով.
2) եթե հայտում նշված և հայտատուի կողմից ներկայացված (փոստային կապի ծառայությունների և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների) տվյալ գործունեության մատուցման (իրականացման) կանոնները հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ այլ իրավական ակտերին.
3) եթե հայտատուի տեխնոլոգիական սարքավորումները և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն պահանջներին:
(10-րդ կետը փոփ. 23.02.2024 թիվ 231-Ն որոշում)
11. Լիցենզավորող մարմնի ղեկավարի կողմից լիցենզիա տալու մասին որոշման ընդունումից հետո լիցենզավորող մարմինը հայտատուին տրամադրում է փոստային կապի գործունեության իրականացման լիցենզիա և լիցենզիայի ներդիր` լիցենզիայի հայտին կից ներկայացված` սույն կարգի 5-րդ կետով սահմանված ոլորտի մասով: Լիցենզիան և ներդիրը ստորագրվում և կնքվում է լիցենզավորող մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից: Լիցենզավորված անձն իրավունք ունի գործունեություն իրականացնելու միայն լիցենզիային կից տրամադրված ներդիրում նշված գործունեության ոլորտում (տեսակում):
12. Լիցենզիան վերաձևակերպվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:
13. Լիցենզիայի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:
IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՄ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ
14. Գործունեության ոլորտի (տեսակի) փոփոխության դեպքում լիցենզավորված անձը մինչև այդ փոփոխությունների կատարումը լիցենզավորող մարմին է ներկայացնում լիցենզիային կից տրամադրված ներդիրն ուժը կորցրած ճանաչելու մասին հայտ` համաձայն N 3 ձևի, տվյալ ներդիրի բնօրինակը և իր կողմից հայցվող գործունեության (փոստային կապի ծառայությունների կամ սուրհանդակային կապի ծառայությունների) իրականացման կանոնները:
15. Փոստային կապի գործունեության իրականացման լիցենզիա ստացած անձինք լիցենզիային կից` նախկինում ստացած ներդիրով, տվյալ գործունեության տեսակից բացի, սույն կարգի 5-րդ կետով սահմանված այլ գործունեության տեսակով իրականացնելու իրավունք ստանալու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում համապատասխան գործունեության ոլորտի (տեսակի) լիցենզիայի ներդիր ստանալու մասին հայտ` համաձայն N 4 ձևի, և հայտում նշված գործունեության տեսակի իրականացման համապատասխան կանոնները (փոստային կապի ծառայությունների կամ սուրհանդակային կապի ծառայությունների):
16. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 14-րդ կամ 15-րդ կետերի համաձայն ստացած հայտը և կից փաստաթղթերն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին է տրամադրում սույն կարգի 5-րդ կետով սահմանված գործունեություն իրականացնող լիցենզիայի ներդիր, եթե ներկայացված հայտը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին ու պահանջներին:
17. Լիցենզիայի ներդիրի տրամադրման հայտը մերժվում է, եթե հայտատուի կողմից ներկայացված գործունեության (փոստային կապի ծառայությունների կամ սուրհանդակային կապի ծառայությունների) իրականացման կանոնները հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ այլ իրավական ակտերին:
18. Սույն կարգով սահմանված ներդիրի ստացման մասին հայտը մերժվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ __________________________________________________________________
(հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական
գրանցման համարը)
___________________________________________________________________
(գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը)
ՀԱՅՏ
Խնդրում եմ տրամադրել փոստային կապի գործունեության լիցենզիա` ստորև ներկայացվող ոլորտում () գործունեություն իրականացնելու համար`
____________________________________________________________
(ոլորտը (), որի () համար տրամադրվելու է () գործունեություն
իրականացնելու լիցենզիայի ներդիր ()
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
Հայտին կցվում են`
1) վերոնշյալ ոլորտում գործունեության մատուցման (իրականացման) կանոնները (փոստային կապի ծառայությունների և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների).
2) պետական տուրքի վճարման անդորրագիրը:
ԴԻՄՈՂ __________________ __________________ __________________
(պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ _________ 20 թ.
(1-ին ձևը փոփ. 14.11.2019 թիվ 1589-Ն որոշում)
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ __________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)
__________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը)
__________________________________________________________
(բնակության և գործունեության իրականացման վայրերը,
հեռախոսահամարները)
ՀԱՅՏ
Խնդրում եմ տրամադրել փոստային կապի գործունեության լիցենզիա` ստորև ներկայացվող ոլորտում () գործունեություն իրականացնելու համար`
____________________________________________________________
(ոլորտը (), որի () համար տրամադրվելու է () գործունեություն
իրականացնելու լիցենզիայի ներդիր ()
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
Հայտին կցվում են`
1) անձնագրի պատճենը.
2) վերոնշյալ ոլորտում գործունեության մատուցման (իրականացման) կանոնները (փոստային կապի ծառայությունների և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների).
3) պետական տուրքի վճարման անդորրագիրը:
ԴԻՄՈՂ __________________ __________________ __________________
(պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ _________ 20 թ.
(2-րդ ձևը փոփ. 14.11.2019 թիվ 1589-Ն որոշում)
Ձև N 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
_________________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, կազմակերպության
անվանումը, պետական գրանցման համարը)
__________________________________________________________
(բնակության և գործունեության իրականացման վայրերը,
հեռախոսահամարները)
ՀԱՅՏ
ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՆԵՐԴԻՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ ուժը կորցրած ճանաչել փոստային կապի գործունեության լիցենզիային կից տրամադրված N ________ ներդիրը:
Հայտին կցվում է ներդիրի բնօրինակը:
ԴԻՄՈՂ __________________ __________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ _________ 20 թ.
(3-րդ ձևը փոփ. 14.11.2019 թիվ 1589-Ն որոշում)
Ձև N 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ _________________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, կազմակերպության
անվանումը)
__________________________________________________________________
(բնակության և գործունեության իրականացման վայրերը,
հեռախոսահամարները)
ՀԱՅՏ
ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆԵՐԴԻՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ տրամադրել փոստային կապի գործունեության լիցենզիայի ներդիր` ստորև ներկայացվող ոլորտում գործունեություն իրականացնելու համար`
__________________________________________________________________
(ոլորտը, որի համար տրամադրվելու է գործունեություն իրականացնելու
լիցենզիայի ներդիր)
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
Հայտին կցվում են վերոնշյալ ոլորտում գործունեության մատուցման (իրականացման) կանոնները (փոստային կապի ծառայությունների և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների):
ԴԻՄՈՂ __________________ __________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ _________ 20 թ.
(4-րդ ձևը փոփ. 14.11.2019 թիվ 1589-Ն որոշում)
(1-ին հավելվածը փոփ. 22.12.11 թիվ 1839-Ն որոշում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2005 թվականի հուլիսի 21-ի
N 1113-Ն որոշման
Ձև
(Հայաստանի Հանրապետության զինանշան)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
________________________
(լիցենզիայի համարը)
Տրված է ______________________________________________________________
(լիցենզիան տալու օրը, ամիսը, տարեթիվը, իրավաբանական անձի
անվանումն ու
______________________________________________________________________
գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը և
բնակության վայրը)
Գործողության ժամկետը` անժամկետ:
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար _________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
(2-րդ հավելվածը փոփ. 22.12.11 թիվ 1839-Ն, 14.11.2019 թիվ 1589-Ն որոշումներ)
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2005 թվականի հուլիսի 21-ի
N 1113-Ն որոշման
(Հայաստանի Հանրապետության զինանշան)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ________________________________________
(լիցենզիայի և ներդիրի համարները)
_________________________________________________________________
(կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)
________________________________________________________________
(գործունեության ոլորտը)
____________________________________
(տալու ամսաթիվը)
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ` ԱՆԺԱՄԿԵՏ
__________________________
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
__________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում:
(3-րդ հավելվածը փոփ. 22.12.11 թիվ 1839-Ն, 14.11.2019 թիվ 1589-Ն որոշումներ)