Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈ ...

 

07.03.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հուլիսի 2021 թվականի N 1135-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին` փոքրաքանակ երեխաներով համալրված` 19 մոդուլային դպրոցի կառուցման նպատակով կատարել ձեռքբերվող աշխատանքների և ծառայությունների ծավալների ավելացում` փոփոխություններ կատարելով հետևյալ պայմանագրերում մինչև պայմանագրի գնի 20 տոկոսի չափով` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները.

- «Գրիգորյան Շին» ՍՊԸ-ի հետ 07.08.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/2, 18.08.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/3-3 և 25.08.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/5-1 պայմանագրեր.

- «ԱՐՍԵՎ» ՍՊԸ-ի հետ 15.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/9-1 պայմանագիր.

(3-րդ պարբերությունն ուժը կորցրել է 07.03.2024 թիվ 324-Ա որոշում)

- «Վանի» ՍՊԸ-ի հետ 15.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/10-2 պայմանագիր (բացառությամբ «Դարբասի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մասով աշխատանքների).

- «ԱԳԱԹ-777» ՍՊԸ-ի հետ 13.10.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/3-2 պայմանագիր.

- «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ի հետ 31.08.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/5-2 պայմանագիր.

(7-րդ պարբերությունն ուժը կորցրել է 07.03.2024 թիվ 324-Ա որոշում)

- «Գազկոմշին» ՍՊԸ-ի հետ 10.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/6-1 պայմանագիր.

- «Հիդրո» ՍՊԸ-ի հետ 28.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/11 պայմանագիր.

- «Բաղրամյանշին» ԲԲԸ-ի հետ 17.08.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/4-2 պայմանագիր.

- «Տ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՓԲԸ-ի հետ 15.04.2021 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/1-1 պայմանագիր.

- «Ինտերեվրոս-Արգոս» ՍՊԸ-ի հետ 15.04.2021 թ. կնքված N ՀՀՔԿԲՄԱՇՁԲ-21/1-2 և 20.07.2021 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/9-3 պայմանագրեր.».

- «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ի հետ 28.04.2021 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/2-1 պայմանագիր.

(14-րդ պարբերությունն ուժը կորցրել է 23.12.2021 թիվ 2133-Ա որոշում )

(15-րդ պարբերությունն ուժը կորցրել է 23.12.2021 թիվ 2133-Ա որոշում )

- «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ի հետ 23.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ-20/20 և N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ-20/22, 28.10.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ-20/24, N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ-20/25 և N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ-20/26-2 պայմանագրեր.

- «ՍՈՒՐԳԵՎ» ՍՊԸ-ի հետ 28.10.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ-20/26-1 պայմանագիր.

- «Շինկենտրոն» ՓԲԸ-ի հետ 29.10.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ-20/26-3 պայմանագիր.

- «Հայնախագիծ» ԲԲԸ-ի հետ 16.10.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ՄԱԾՁԲ-20/3Հ պայմանագիր:

(1-ին կետը փոփ. 23.12.2021 թիվ 2133-Ա, 14.09.2023 թիվ 1587-Ա, 07.03.2024 թիվ 324-Ա որոշումներ)

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին, «Գոմքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մոդուլային շենքի կառուցման նպատակով, կատարել ձեռք բերվող աշխատանքների և ծառայությունների ծավալների ավելացում` փոփոխություններ կատարելով «Արարատշին» ՍՊԸ-ի հետ 20.04.2021 թվականին կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/2-2 պայմանագրում` պայմանագրի գնի 32,1 տոկոսի չափով, չկիրառելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները:

(2-րդ կետը լրաց. 23.12.2021 թիվ 2133-Ա, 20.07.2023 թիվ 1217-Ա որոշումներ)

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին «Դարբասի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մոդուլային շենքի կառուցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների և ծառայությունների ծավալների ավելացում` փոփոխություններ կատարելով «Վանի» ՍՊԸ-ի հետ 15.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/10-2 պայմանագրում Դարբասի միջնակարգ դպրոցի կառուցման համար պայմանագրով սահմանված գնի 27.53 տոկոսի չափով` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները:

(3-րդ կետը լրաց. 14.09.2023 թիվ 1587-Ա որոշում)

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին «Դովեղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մոդուլային շենքի կառուցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների և ծառայությունների ծավալների ավելացում` փոփոխություններ կատարելով «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ի հետ 26.11.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/13 պայմանագրում պայմանագրով սահմանված գնի 63.93 տոկոսի չափով և «ՄԻՔՆԱՐ» ՍՊԸ-ի հետ 18.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ-20/21 պայմանագրում պայմանագրով սահմանված գնի 39,19 տոկոսի չափով` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները:

(4-րդ կետը լրաց. 02.11.2023 թիվ 1887-Ա որոշում)

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին «Հագվու հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մոդուլային շենքի կառուցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում` փոփոխություններ կատարելով «ՆԱՎԱՍԱՐԴ ՇԻՆԱՐԱՐ» ՍՊԸ-ի հետ 23.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿԲՄԱՇՁԲ-20/10-1 պայմանագրում` պայմանագրով սահմանված գնի 26.98 տոկոսի չափով` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները:

(5-րդ կետը լրաց. 07.03.2024 թիվ 324-Ա որոշում)

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին «Մեդովկայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մոդուլային շենքի կառուցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում` փոփոխություններ կատարելով «Տ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՓԲԸ-ի հետ 25.08.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ20/3-1 պայմանագրում` պայմանագրով սահմանված գնի 24.14 տոկոսի չափով` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները:

(6-րդ կետը լրաց. 07.03.2024 թիվ 324-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. հուլիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.07.2021
N 1135-Ա
Որոշում