ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 մարտի 2024 թվականի N 401-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1444-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի և 34-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների բնակավայրերին սոցիալական աջակցության տրամադրման նպատակով փոխհատուցման կարգը, ժամկետները, չափորոշիչները և աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 271-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1444-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
i
2) N 2 հավելվածի 11-րդ կետում «էլեկտրաէներգիայի ծախս ունեցող ամիսներին տրամադրվում է 15 խոր. մետր, տարվա ընթացքում աճողական» բառերը փոխարինել «տրամադրվում է տարվա ընթացքում» բառերով, «գումար:» բառից հետո ավելացնել «Գազի փոխհատուցման ծավալներին համապատասխան գումարը մարվում է առաջնահերթ:» նախադասությունը.
i
3) N 3 ձևում «ամսական տրամադրվում է 15 խոր. մետր, իսկ տարվա ընթացքում աճողական» բառերը փոխարինել «տարվա ընթացքում տրամադրվում է» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2024 թ. մարտի 21
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2024 թվականի մարտի 21-ի
N 401-Ն որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության
2014 թվականի դեկտեմբերի 18-ի
N 1444-Ն որոշման
ՑԱՆԿ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ
._____________________________________________________________________.
|Մարզը |Համայնքը |Բնակավայրը |
|____________________|_____________|__________________________________|
|ՀՀ Արարատի մարզ |Արարատ |գ. Երասխ |
| | |__________________________________|
| | |գ. Պարույր Սևակ |
| | |__________________________________|
| | |գ. Տիգրանաշեն |
|____________________|_____________|__________________________________|
|ՀՀ Գեղարքունիքի մարզ|Ճամբարակ |ք. Ճամբարակ |
| | |__________________________________|
| | |գ. Վահան |
| |_____________|__________________________________|
| |Վարդենիս |գ. Ազատ |
| | |__________________________________|
| | |գ. Կութ |
| | |__________________________________|
| | |գ. Ներքին Շորժա |
| | |__________________________________|
| | |գ. Նորաբակ |
| | |__________________________________|
| | |գ. Սոթք |
| | |__________________________________|
| | |գ. Վերին Շորժա |
|____________________|_____________|__________________________________|
|ՀՀ Սյունիքի մարզ |Գորիս |գ. Աղբուլաղ |
| | |__________________________________|
| | |գ. Բարձրավան |
| | |__________________________________|
| | |գ. Խնձորեսկ |
| | |__________________________________|
| | |գ. Հարթաշեն |
| | |__________________________________|
| | |գ. Ձորակ |
| | |__________________________________|
| | |գ. Ներքին Խնձորեսկ |
| | |__________________________________|
| | |գ. Շուռնուխ |
| | |__________________________________|
| | |գ. Որոտան |
| | |__________________________________|
| | |գ. Վանանդ |
| | |__________________________________|
| | |գ. Քարահունջ |
| |_____________|__________________________________|
| |Կապան |գ. Ագարակ |
| | |__________________________________|
| | |գ. Բարգուշատ |
| | |__________________________________|
| | |գ. Գեղանուշ |
| | |__________________________________|
| | |գ. Գոմարան |
| | |__________________________________|
| | |գ. Դավիթ Բեկ |
| | |__________________________________|
| | |գ. Դիցմայրի |
| | |__________________________________|
| | |գ. Եղվարդ |
| | |__________________________________|
| | |գ. Խդրանց |
| | |__________________________________|
| | |գ. Խորձոր |
| | |__________________________________|
| | |գ. Ծավ |
| | |__________________________________|
| | |գ. Կաղնուտ |
| | |__________________________________|
| | |գ. Ճակատեն |
| | |__________________________________|
| | |գ. Ներքին Հանդ |
| | |__________________________________|
| | |գ. Շիկահող |
| | |__________________________________|
| | |գ. Սզնակ |
| | |__________________________________|
| | |գ. Սյունիք |
| | |__________________________________|
| | |գ. Սրաշեն |
| | |__________________________________|
| | |գ. Վարդավանք |
| | |__________________________________|
| | |գ. Ուժանիս |
| |_____________|__________________________________|
| |Մեղրի |գ. Նռնաձոր |
| |_____________|__________________________________|
| |Տաթև |գ. Խոտ |
| |_____________|__________________________________|
| |Տեղ |գ. Արավուս |
| | |__________________________________|
| | |գ. Խնածախ |
| | |__________________________________|
| | |գ. Խոզնավար |
| | |__________________________________|
| | |գ. Կոռնիձոր |
| | |__________________________________|
| | |գ. Վաղատուր |
| | |__________________________________|
| | |գ. Տեղ |
| | |__________________________________|
| | |գ. Քարաշեն |
|____________________|_____________|__________________________________|
|ՀՀ Վայոց ձորի մարզ |Արենի |գ. Արենի |
| | |__________________________________|
| | |գ. Խաչիկ |
| |_____________|__________________________________|
| |Վայք |գ. Բարձրունի |
| | |__________________________________|
| | |գ. Խնձորուտ |
| | |__________________________________|
| | |գ. Նոր Ազնաբերդ |
| | |__________________________________|
| | |գ. Սերս |
|____________________|_____________|__________________________________|
|ՀՀ Տավուշի մարզ |Բերդ |գ. Այգեձոր |
| | |__________________________________|
| | |գ. Այգեպար |
| | |__________________________________|
| | |գ. Արծվաբերդ |
| | |__________________________________|
| | |գ. Մովսես |
| | |__________________________________|
| | |գ. Ներքին կարմիր աղբյուր |
| | |__________________________________|
| | |գ. Չինարի |
| | |__________________________________|
| | |գ. Չորաթան |
| | |__________________________________|
| | |գ. Պառավաքար |
| | |__________________________________|
| | |գ. Վերին կարմիր աղբյուր |
| |_____________|__________________________________|
| |Նոյեմբերյան |ք. Նոյեմբերյան |
| | |__________________________________|
| | |գ. Բաղանիս |
| | |__________________________________|
| | |գ. Բարեկամավան |
| | |__________________________________|
| | |գ. Բերդավան |
| | |__________________________________|
| | |գ. Դովեղ |
| | |__________________________________|
| | |գ. Կոթի |
| | |__________________________________|
| | |գ. Կողբ |
| | |__________________________________|
| | |գ. Ոսկեպար |
| | |__________________________________|
| | |գ. Ոսկեվան |
| |_____________|__________________________________|
| |Իջևան |գ. Ազատամուտ |
| | |__________________________________|
| | |գ. Այգեհովիտ |
| | |__________________________________|
| | |գ. Բերքաբեր |
| | |__________________________________|
| | |գ. Ծաղկավան |
| | |__________________________________|
| | |գ. Կայան |
| | |__________________________________|
| | |գ. Կիրանց |
| | |__________________________________|
| | |գ. Սարիգյուղ |
| | |__________________________________|
| | |գ. Սևքար |
| | |__________________________________|
| | |գ. Վազաշեն |
|____________________|_____________|__________________________________|
|Ընդամենը` |13 համայնք |82 բնակավայր |
._____________________________________________________________________.
«:
Պաշտոնական հրապարակման օրը` 21 մարտի 2024 թվական: