Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ...

 

19.03.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

17 օգոստոսի 2020 թ. N 21-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ՍԿ N 3.3.1.003-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 20-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» ՍԿ 3.3.1.003-20 սանիտարական կանոններն ու հիգիենիկ նորմատիվները` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» ՍԿ 3.1.6.009-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի հաստատման մասին» N 20-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. Թորոսյան

 

Հավելված

Առողջապահության նախարարի

2020 թվականի օգոստոսի 17-ի

N 21-Ն հրամանի

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ՍԿ N 3.3.1.003-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ

(հավելվածը խմբագրվելու է 31.08.2024 թվականից` 11.03.2024 թիվ 87-Ն հրաման)

 

ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. «Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները (այսուհետ` կանոններ և նորմեր) նախատեսված են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` ԲԿ) բուժաշխատողների համար, ովքեր իրականացնում են երեխաների, դեռահասների և մեծահասակների պատվաստումներ:

2. Սույն կանոնները և նորմերը ներառում են Հայաստանի Հանրապետությունում կառավարելի վարակիչ հիվանդությունների (այսուհետ` ԿՎՀ) դեմ պատվաստումների իրականացման, բժշկական հակացուցումների և հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի վարման, բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների (այսուհետ` ԲԻԿՊ) պահանջարկի պլանավորման, ստացման, պահպանման, տեղափոխման, հաշվառման, ծախսի, ինչպես նաև բաց սրվակների օգտագործման պահանջները, որոնք ուղղված են ԿՎՀ-ների վերացմանը, ԿՎՀ-ներով հիվանդացության և մահացության, չհիմնավորված հակացուցումների դեպքերի նվազեցմանը, նպատակային քանակակազմերի շրջանում պատվաստումներում ժամանակին (95% և ավել) ու ամբողջական ընդգրկվածության (90% և ավել), ինչպես նաև իմունականխարգելման գործընթացի անվտանգության և արդյունավետության ապահովմանը:

 

ԳԼՈՒԽ 2
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

3. Ազգաբնակչության շրջանում կանխարգելիչ պատվաստումները կազմակերպվում և իրականացվում են պլանային, ինչպես նաև համաճարակաբանական ցուցումով:

4. Պլանային և համաճարակաբանական ցուցումով կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են այն ԲԿ-ներում, որոնք ունեն «մանկաբուժական ընդհանուր պրակտիկա», «բժշկական ընդհանուր պրակտիկա», «ընտանեկան բժշկություն», «մանկաբարձական», «նեոնատոլոգիական» բժշկական օգնության և սպասարկման տեսակներ իրականացնելու լիցենզիա: Համաճարակաբանական ցուցումով պատվաստումներն իրականացվում են նաև այլ բժշկական օգնության և սպասարկման տեսակներ իրականացնելու լիցենզիա ունեցող ԲԿ-ներում` առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` Լիազոր մարմին) ղեկավարի հրամանով:

5. Պետության կողմից ձեռք բերված պատվաստանյութերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 48-Ն հրամանով սահմանված ընթացակարգով գրանցված բնակչություն ունեցող ԲԿ-ներին` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով պատվաստումներ իրականացնելու համար:

(5-րդ կետը փոփ. 11.03.2024 թիվ 87-Ն հրաման)

6. Իմունականխարգելման գործընթացում կանխարգելիչ պատվաստումների կաբինետը խորհրդատվական, կազմակերպամեթոդական և պատվաստումների իրականացման հիմնական միավորն է:

7. Համաճարակաբանական ցուցումով կանխարգելիչ պատվաստումներ իրականացվում են նաև մանկական նախադպրոցական կազմակերպությունների, հանրակրթական, հատուկ կրթական և այլ կազմակերպությունների բուժկետերում` Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով` պահպանելով սույն հավելվածով իմունականխարգելման գործընթացին ներկայացվող և Առողջապահության նախարարի 2017 թվականի ապրիլի 17-ի թիվ 1189-Ա հրամանով սահմանված պահանջները: Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կանխարգելիչ պատվաստումներ կարող են իրականացվել աշխատավայրում, ուսումնական կազմակերպությունում, այլ կազմակերպություններում, հանրային վայրերում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի թիվ 780-Ն որոշմամբ սահմանված հենաշարժական ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով հիվանդություններ կամ ախտաբանական վիճակներ ունեցող անձանց կեցության վայրերում շարժական պատվաստումային խմբերի միջոցով` պահպանելով սույն հավելվածով իմունականխարգելման գործընթացին ներկայացվող և Առողջապահության նախարարի 2017 թվականի ապրիլի 17-ի թիվ 1189-Ա հրամանով սահմանված պահանջները:

(7-րդ կետը փոփ. 20.05.2021 թիվ 41-Ն, 25.08.2021 թիվ 68-Ն հրամաններ)

7.1 Համաճարակաբանական ցուցումով կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց, անկախ հաշվառումից:

(7.1-ին կետը լրաց. 22.05.2023 թիվ 22-Ն հրաման)

8. Կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են բժշկական հակացուցումներ չունեցող անձանց` «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

9. Պլանային, ինչպես նաև համաճարակաբանական ցուցումով կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում` պետության կողմից ձեռք բերված պատվաստանյութերով, իսկ մնացած բոլոր դեպքերում պատվաստումներն իրականացվում են վճարովի հիմունքներով:

10. Համաճարակաբանական ցուցումով կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են ըստ «Համաճարակաբանական ցուցումներով կանխարգելիչ պատվաստումների իրականացման ցանկի»` համաձայն սույն հավելվածի ձև 15-ի:

 

ԲԱԺԻՆ 2
ՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

ԳԼՈՒԽ 3
ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

 

11. Ազգաբնակչության հաշվառումն իրականացվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի թիվ 420-Ն որոշման:

12. ԲԿ-ի սպասարկման ենթակա ազգաբնակչության հաշվառումը կատարվում է տարին երկու անգամ` ԲԿ-ի տնօրենի հրամանի հիման վրա: Հաշվառվում են`

1) բնակության տվյալ հասցեում մշտական բնակվող և գրանցված անձինք,

2) բնակության տվյալ հասցեում գրանցված, սակայն այլ հասցեում բնակվող անձինք (կատարվում է նշում հասցեի մասին),

3) տվյալ հասցեում բնակվող, սակայն չգրանցված կամ այլ հասցեում գրանցված անձինք (կատարվում է նշում գրանցման հասցեի կամ դրա բացակայության մասին),

4) ԲԿ-ում նոր հաշվառված յուրաքանչյուր անձ,

5) ԲԿ-ում հաշվառված անձինք` բժշկի ազատ ընտրության դեպքում:

13. Նորածինների հաշվառման դեպքում յուրաքանչյուր նորածնի համար լրացվում է «Կանխարգելիչ պատվաստումների քարտ»` համաձայն սույն հավելվածի Ձև 13-ի: Հաշվառված ազգաբնակչության տվյալները գրանցվում են «0-18 տարեկան երեխաների հաշվառման «Մայր մատյան»»-ում և «Մեծահասակների հաշվառման մատյան»-ում` համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի, Ձև 2-ի, և/կամ էլեկտրոնային գործող համակարգում («Էլեկտրոնային առողջապահություն»):

14. Հաշվառումից հետո կատարվում է բժշկական փաստաթղթերի համեմատություն` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 26-ի N 1752-Ն հրամանով հաստատված «Երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտի», ինչպես նաև «Կանխարգելիչ պատվաստման քարտի»` համաձայն սույն հավելվածի Ձև 13-ի, անհամապատասխանության դեպքում կազմվում են նոր փաստաթղթեր:

15. Բնակության վայրից ժամանակավոր բացակայության դեպքում երեխան հաշվառման մեջ մնում է 30 օր ժամկետով, վերադարձի դեպքում վերահաշվառվում է:

16. Հաշվառումից դուրս եկած անձանց «Կանխարգելիչ պատվաստումների քարտերը»` համաձայն սույն հավելվածի Ձև 13-ի, պահվում են առանձին, իսկ վերադարձի դեպքում նրանք կրկին հաշվառվում են` նշելով «Կանխարգելիչ պատվաստումների քարտում» նոր հաշվառման ամսաթիվը:

 

ԳԼՈՒԽ 4
ՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

17. Իմունականխարգելման կաբինետի աշխատանքը կազմակերպվում է պահպանելով իմունականխարգելման գործընթացը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի և մեթոդական ուղեցույցների պահանջները` բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակն իրականացնելու լիցենզիայի առկայության դեպքում:

18. Պատվաստումներն իրականացվում են իմունականխարգելման կաբինետում: ԲԿ-ի տնօրենը հաստատում է իմունականխարգելման կաբինետի պատասխանատուների, ինչպես նաև արտագնա/շարժական պատվաստումային խմբերի աշխատանքային պարտականությունները, նշանակում է իմունականխարգելման գործընթացի պատասխանատու` պատվաստումային գործընթացի կազմակերպման և իրականացման, ԿՎՀ-ների վարման (վարակաբանի բացակայության դեպքում), ԲԻԿՊ-ների ստացման, հաշվառման, պահպանման, սառցային շղթայի պահպանման, պատվաստումների ընթացքում առաջացած բժշկական թափոնների հավաքման, պահպանման և ոչնչացման համար:

19. Կանխարգելիչ պատվաստումների իրականացման համար պատասխանատու են` ԲԿ-ի տնօրենը, իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների գործընթացը վարող բժիշկները (իմունականխարգելման կաբինետի բժիշկ, մանկաբույժ, ընտանեկան բժիշկ, բժիշկ վարակաբան), բուժակ-մանկաբարձական կետերում (այսուհետ` ԲՄԿ)` բուժքույրերը:

20. Կանխարգելիչ պատվաստումների ամսական, եռամսյակային, տարեկան հաշվետվությունների ներկայացումը և հավաստիությունը նպատակային քանակակազմերի շրջանում ապահովում է ԲԿ-ի տնօրենը:

21. Գյուղական ԲՄԿ-ում, որտեղ բացակայում են սառնարանային սարքավորումները, պատվաստումներն իրականացվում են այն ԲԿ-ի արտագնա/շարժական պատվաստումային խմբերի միջոցով, որի կազմում է տվյալ ԲՄԿ-ն:

22. Դժվարամատչելի վայրերում, որտեղ բացակայում են ԲԿ-ները, մարզային մակարդակում ստեղծվում են արտագնա/շարժական պատվաստումային խմբեր, ձևավորվում են ժամանակավոր պատվաստումային կետեր պլանային, զանգվածային, ինչպես նաև համաճարակաբանական ցուցումով պատվաստումների իրականացման համար:

23. Մանկական հատուկ կրթական կազմակերպությունների (մանկատուն, հատուկ դպրոցներ, կենտրոններ և այլն) երեխաները կամ բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի կենտրոնների բնակիչները պատվաստվում են տեղում կամ կցագրված ԲԿ-ում:

24. Կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են խստորեն պահպանելով պատվաստանյութին ուղեկցող հրահանգների պահանջները, եթե Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով չկան հաստատված այլ հրահանգներ:

25. Իմունականխարգելման կաբինետում ապահովվում է ամենօրյա մաքրում, օդափոխություն: Պատվաստման սենքի տարածքը օրը 2 անգամ ենթարկվում է խոնավ մաքրման` օգտագործելով լվացող միջոց և այդ նպատակի համար առանձնացված և մակնշված մաքրող պարագաներ, իսկ օրվա վերջում օգտագործվում է ախտահանիչ նյութ: Շաբաթվա մեջ մեկ անգամ իրականացվում է պատվաստման կաբինետի հիմնական մաքրում:

26. Իմունականխարգելման գործընթացին առնչվող բոլոր փաստաթղթերը պահպանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում:

27. Իմունականխարգելման գործընթացի դիտարկումն իրականացվում է ըստ գործող վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևաչափերի` առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` «ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ) տեղեկատվական հոսքերով, և «ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ի կողմից պատվաստումային գործընթացի եռամսյակային աջակցողական դիտարկումներով:

 

ԳԼՈՒԽ 5
ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱԲԻՆԵՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՎ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

28. Կանխարգելիչ պատվաստումների անցկացման համար սենքային կազմը, մակերեսները, տեղակայումը, լուսավորությունը (բնական և արհեստական) համապատասխանեցվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 82-Ն հրամանով հաստատված «Հասարակական շենքեր և կառուցվածքներ» ՍՆԻՊ 2.08.02-89 շինարարական նորմերի և կանոնների պահանջներին:

29. Նոր կառուցվող և վերակառուցվող իմունականխարգելման կաբինետի սենքային կազմին և մակերեսներին ներկայացվող պահանջները ներկայացված են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 82-Ն հրամանով հաստատված «Հասարակական շենքեր և կառուցվածքներ» ՍՆԻՊ 2.08.02-89 շինարարական նորմերում և կանոններում:

30. Իմունականխարգելման կաբինետն ապահովվում է բնական օդափոխությամբ` առանց կենտրոնացված օդի ներհոսի տրման (օդափոխությունն իրականացվում է օդանցքների միջոցով և օդափոխիչ մղանցքներով):

31. Իմունականխարգելման կաբինետն ապահովվում է կենտրոնական ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերով, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխանող ջրով:

32. Իմունականխարգելման կաբինետի հագեցվածությունն է`

1) սեղան (բժշկի և բուժքրոջ համար), աթոռ, թախտ, բարուրման սեղան, 1 հատ ճնշում չափելու սարք, 2 հատ ջերմաչափ, ջերմաչափերի պահպանման տարաներ` «մաքուր» և «կեղտոտ» մակնշումներով,

2) պատվաստանյութերի պահպանման սառնարան` համարակալված, մակնշված դարակներով, 2 ջերմաչափով, ջերմաստիճանի էլեկտրոնային հսկողության սարքով, թերմոկոնտեյներ և սառնարան-պայուսակներ, սառցային տարրեր, որոնց քանակը համապատասխանում է թերմոկոնտեյների և սառնարան-պայուսակների օգտագործման հրահանգում նշված քանակին,

3) բժշկական պահարան, առաջին օգնության միջոցների հավաքածու` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի մարտի 5-ի N 566-Ա հրամանի, անհետաձգելի օգնության դեղորայքի ցանկը և անհետաձգելի օգնության միջոցառումների հրահանգը` փակցված տեսանելի և անհրաժեշտության դեպքում օգտագործման համար հարմար տեղում,

4) պիտակավորված` ախտահանման ենթակա բժշկական սեղաններ, բուժքրոջ աշխատանքային սեղան, փաստաթղթերի համար պահարան,

5) ձեռքերի լվացման համար լվացարան, ախտահանիչ նյութ, միանվագ օգտագործման անձեռոցիկներ, սրբիչներ,

6) քարտադարան` կանխարգելիչ պատվաստումների քարտերի համար դարակաշարերով, և/կամ էլեկտրոնային քարտադարան,

7) արտակարգ իրավիճակների դեպքում պատվաստանյութերի և օժանդակ պարագաների շտապ տեղափոխման գրավոր պլան:

 

ԳԼՈՒԽ 6
ԾՆՆԴՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

33. Ծննդօգնություն իրականացնող ԲԿ-ներում պատվաստումներն իրականացվում են իմունականխարգելման կաբինետում կամ հիվանդասենյակում` պարտադիր ծնողի կամ խնամակալի ներկայությամբ, նախապես ծնողին կամ խնամակալին իրազեկվում է ԲՑԺ և վիրուսային հեպատիտ Բ պատվաստումների միջոցով կանխարգելվող հիվանդությունների, հիվանդության բարդությունների, ինչպես նաև պատվաստումից հետո դիտվող երևույթների մասին:

34. Հիվանդասենյակում պատվաստումային գործընթացն իրականացվում է նախօրոք ձևավորված շարժական սեղանի միջոցով, որը հագեցված է պատվաստման համար անհրաժեշտ բոլոր պարագաներով`

1) սառնարան-պայուսակ` բեռնավորված պատվաստանյութերով,

2) ներարկիչներ` միանվագ օգտագործման (պատվաստանյութի վերականգնման համար) և միանվագ օգտագործման ինքնարգելափակվող (պատվաստումների իրականացման համար), բամբակ, ներարկման տեղի մշակման համար թորած ջուր և/կամ 70% սպիրտ: ԲՑԺ պատվաստման դեպքում ներարկման տեղի մշակման համար ախտահանիչ միջոց չի օգտագործվում (օգտագործվում է միայն թորած ջուր),

3) առաջին օգնության դեղորայք, դեղորայքի կիրառման հրահանգ,

4) անվտանգ այրման տուփ:

35. Նորածինը պատվաստումից առաջ զննվում է բժշկի կողմից, կատարվում է ջերմաչափում, գնահատվում է ընդհանուր առողջական վիճակը:

36. Կատարված պատվաստումները գրանցվում են «Նորածինների պատվաստումների գրանցամատյան»-ում` համաձայն սույն հավելվածի Ձև 5-ի, ըստ հերթական համարների (յուրաքանչյուր ամսվա համար նոր հերթական համար չի սկսվում, այլ շարունակվում է) և/կամ էլեկտրոնային գործող համակարգով («Էլեկտրոնային առողջապահություն»), պարտադիր նշվում է պատվաստվողի ծննդյան ամսաթիվը, տարեթիվը և ժամը` պատվաստման պահին: Նորածնի տարիքը նշվում է համապատասխան սյունակում` օրերով և ժամերով:

37. Պատվաստումը գրանցվում է անմիջապես կատարելուց հետո` ճշգրիտ պահպանելով պատվաստումների հերթականությունը (օրինակ` բազմադեղաչափ պատվաստանյութերի համար գրանցամատյանում հստակ պահպանվում է հաջորդական դեղաչափ ստացողների հերթականությունը): Վերջինս անհրաժեշտ է հետպատվաստումային շրջանում առաջացած կողմնակի երևույթների գնահատման համար:

37.1 Եթե ծննդատանը չի կատարվել ԲՑԺ պատվաստում, ապա այն իրականացվում է հաշվառման վայրի առողջության առաջնային պահպանման կազմակերպությունում, իսկ տվյալ պահին պատվաստանյութի բացակայության դեպքում իրականացվում են առողջության առաջնային պահպանման ծառայություններ իրականացնող այն կազմակերպություններում, որտեղ առկա է տվյալ պատվաստանյութը` անկախ հաշվառումից:

(37.1-ին կետը լրաց. 22.05.2023 թիվ 22-Ն հրաման)

 

ԳԼՈՒԽ 7
ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

 

38. Պատվաստումների պլանավորման և արդյունավետ իրականացման համար որոշվում է պատվաստումային գործընթացի տեսակը` ֆիքսված (մշտական), արտագնա (առնվազն ամիսը մեկ անգամ), շարժական` անհրաժեշտության դեպքում:

39. Կանխարգելիչ պատվաստումների տարեկան/ամսական պլանը կազմվում է տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի և իմունականխարգելման կաբինետի բժշկի /բացակայության դեպքում` բուժքրոջ/, գյուղական վայրերում` բժշկի կամ բուժքրոջ կողմից, ելնելով`

1) երեխաների տարիքային քանակակազմից,

2) կանխատեսվող նորածինների թվից,

3) նախորդ տարում/ամսում պատվաստումներից դուրս մնացած երեխաների թվից:

40. Յուրաքանչյուր տարվա սկզբում` մինչև հունվարի 15-ը, ԲԿ-ն Լիազոր մարմնին է ներկայացնում հաշվառված բնակչության տարիքային կազմը:

41. Յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը ԲԿ-ում ըստ տեղամասերի կազմվում է պատվաստումների ամսական պլան` ըստ պատվաստումների հերթական դեղաչափերի` համաձայն սույն հավելվածի Ձև 3-ի:

42. «Պատվաստման ենթակա երեխաների պլանավորման» և «Պատվաստման ենթակա մեծահասակ անձանց պլանավորման» մատյանները վարվում են տեղամասային բուժքրոջ կողմից, տեղամասային բժշկի հսկողությամբ` համաձայն սույն հավելվածի Ձև 3-ի, Ձև 4-ի:

43. Նախորդ ամսվա պլանից դուրս մնացած երեխաների տվյալները տեղափոխվում են հաջորդ ամսվա պլանի մեջ և պլանավորվում են ամսվա առաջին օրերին: Մեծահասակ անձանց պատվաստումները պլանավորվում են տարեկան կտրվածքով:

 

ԳԼՈՒԽ 8
ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

44. Պատվաստումների ազգային օրացույցում ներառված պատվաստումներն օրացուցային ժամկետներից շուտ չեն իրականացվում, բացառությամբ համաճարակաբանական ցուցման և/կամ ճանապարհորդությունից առաջ: Օրացուցային ժամկետներից շեղումների դեպքում միանման պատվաստանյութի հերթական չափաբաժինների միջև պահպանվում է նվազագույնը 4 շաբաթ ժամանակահատված:

45. Պատվաստումների միջև թույլատրելի և անհրաժեշտ ժամանակահատվածը սահմանվում է`

1) արտաընդերային (պարենտերալ) ներմուծվող կենդանի պատվաստանյութերը` տուբերկուլոզի (այսուհետ` ԲՑԺ), կարմրուկի, կարմրախտի համակցված (այսուհետ` ԿԿ), կարմրուկի, կարմրախտի, խոզուկի համակցված (այսուհետ` ԿԿԽ), տուլարեմիայի դեմ, կարող են ներմուծվել միաժամանակ կամ նվազագույնը 4 շաբաթ ընդմիջումով,

2) ինակտիվացված պատվաստանյութերը` համակցված կապույտ հազի, դիֆթերիայի, փայտացման, վիրուսային հեպատիտ Բ-ի, հեմոֆիլուս ինֆլուենզա Բ-ի, ինակտիվացված պոլիոմիելիտի (այսուհետ` ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ), կապույտ հազի, դիֆթերիայի, փայտացման համակցված (այսուհետ` ԱԿԴՓ համակցված), դիֆթերիայի, փայտացման նվազեցված դեղաչափով (այսուհետ` ԱԴՓ-Մ), պնևմակոկային (այսուհետ` Պնևմո), վիրուսային հեպատիտ Բ-ի (այսուհետ` ՎՀԲ), պոլիոմիելիտի ինակտիվացված` ներարկման (այսուհետ` ԻՊՊ), մենինգակոկային, վիրուսային հեպատիտ Ա-ի (այսուհետ` ՎՀԱ), մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստում (այսուհետ` ՄՊՊ), ինչպես նաև այլ հակածիններով ինակտիվացված պատվաստանյութեր, և կենդանի` արտաընդերային (ԲՑԺ, կարմրուկի, ԿԿ, ԿԿԽ, տուլարեմիայի) կամ բերանային պոլիոմիելիտային (այսուհետ` ՕՊՊ), ռոտավիրուսային (այսուհետ` Ռոտա) պատվաստանյութերի միջև` ցանկացած ընդմիջումով կամ միաժամանակ,

3) կենդանի բերանային տարբեր պատվաստանյութերը ներմուծվում են միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով` ինակտիվացված և կենդանի արտաընդերային պատվաստանյութերի հետ:

46. Փաստագրված պատվաստումների առկայության դեպքում պատվաստումների հաջորդական դեղաչափերը շարունակվում են (նախկին դեղաչափերը չեն կրկնվում), ոչ մի դեղաչափ կորած չի համարվում:

47. Այլ երկրներում պատվաստումներ ստացած անձանց պատվաստումները շարունակվում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Պատվաստումների ազգային օրացույցը:

48. Առողջական վիճակի հետ կապված պատվաստումների միջև ընդմիջումների երկարացման դեպքում պատվաստումը կատարվում է երեխայի առողջացումից անմիջապես հետո:

49. Համաճարակաբանական ցուցումով բնակչության շրջանում կամ կոնկրետ ռիսկի խմբերում կազմակերպվում և իրականացվում են տվյալ վարակիչ հիվանդության դեմ կանխարգելիչ պատվաստումներ` պահպանելով յուրաքանչյուր պատվաստանյութին ուղեկցող փաստաթղթի և/կամ հրահանգի, եթե Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով այլ պահանջներ սահմանված չեն:

50. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց պատվաստումները գրանցվում են բոլոր բժշկական փաստաթղթերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշմամբ հաստատված «Առողջության անձնագրում»:

50.1 Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց կանխարգելիչ պատվաստումները կազմակերպվում և իրականացվում են անձի հաշվառման վայրի առողջության առաջնային պահպանման ծառայություններ իրականացնող կազմակերպություններում: Բազմադեղաչափ պատվաստանյութերի (տուլարեմիայի դեմ կամ այլ բազմադեղաչափ պատվաստանյութ), ինչպես նաև առողջության առաջնային պահպանման ծառայություններ իրականացնող կազմակերպությունում տվյալ պահին պատվաստանյութերի բացակայության դեպքում նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց պատվաստումները կատարվում են առողջության առաջնային պահպանման ծառայություններ իրականացնող այն կազմակերպություններում, որտեղ առկա են տվյալ պատվաստանյութերը` անկախ հաշվառումից:

(50.1-ին կետը լրաց. 22.05.2023 թիվ 22-Ն հրաման)

51. ԲԿ-ներում նորածինների հաշվառման ժամանակ ծնողներին տրվում է «Կանխարգելիչ պատվաստումների վկայական»` համաձայն սույն հավելվածի Ձև 14-ի, յուրաքանչյուր պատվաստումից հետո նշելով հաջորդ պատվաստման ներկայանալու ամսաթիվը:

52. Կանխարգելիչ պատվաստումներ չեն իրականացվում վիրակապարանում կամ միջամտությունների սենյակում, բացառությամբ արտակարգ կանխարգելման դեպքերի (փայտացման և կատաղության դեմ):

53. Պատվաստումից առաջ գնահատվում է պատվաստվող անձի ընդհանուր առողջական վիճակը.

1) պլանային պատվաստումների դեպքում բժիշկը հավաքում է մանրակրկիտ վերհուշ, կատարում է սուբյեկտիվ և օբյեկտիվ զննում, ջերմաչափում: Զննման և ջերմաչափման տվյալները բժշկի կողմից գրանցվում են ամբուլատոր քարտում:

2) արտակարգ իրավիճակներում համաճարակաբանական ցուցումով պատվաստումից առաջ բժիշկը հավաքում է տեղեկատվություն միայն պատվաստվող անձի գանգատների մասին և ըստ գանգատների իրականացնում է համապատասխան զննում (հետազոտություն):

(53-րդ կետը փոփ. 04.02.2022 թիվ 09-Ն հրաման)

54. Բժշկական ձեռնոցների կիրառումը պատվաստումների իրականացման ընթացքում ցուցված չէ:

55. Կանխարգելիչ պատվաստումներից առաջ պատվաստում իրականացնող բուժաշխատողը տեսողական ստուգում է շշիկի կամ սրվակի ամբողջականությունը, պիտակը, ներարկվող պատրաստուկի արտաքին տեսքը, գույնը, պիտանելիության ժամկետը, պատվաստանյութի շշիկի ցուցիչի (այսուհետ` ՊՇՑ) առկայության դեպքում` ցուցիչի վիճակը:

56. Լիոֆիլացված պատվաստանյութի վերականգնումն իրականացվում է պատվաստանյութի հրահանգին համապատասխան` խստորեն պահպանելով պատվաստումների անվտանգ իրականացման կանոնները և սառցային շղթայի պահանջները:

57. Իմունակենսաբանական պատրաստուկների ներարկման ճանապարհով ներմուծումը կատարվում է միանվագ օգտագործման ինքնարգելափակվող/ինքնաոչնչացվող ներարկիչով, անվտանգության կանոնների պահպանմամբ: Միաժամանակյա մի քանի ներարկումների դեպքում յուրաքանչյուր պատվաստանյութ ներարկվում է առանձին ներարկիչով, մարմնի տարբեր հատվածներում` համաձայն պատվաստանյութերի կիրառման հրահանգի, պահպանելով ներարկման տեղերի միջև առնվազն 2,5 սմ հեռավորություն:

58. Պատվաստանյութի ներարկման տեղը մշակվում է 70% սպիրտով կամ թորած ջրով (սպիրտի դեպքում սպասել մինչև չորանալը): ԲՑԺ պատվաստման դեպքում ներարկման տեղի մշակման համար ախտահանիչ միջոց չի օգտագործվում (օգտագործվում է միայն թորած ջուր):

59. Յուրաքանչյուր պատվաստանյութ ներարկվում է տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգին համապատասխան` նշված դեղաչափով և ներարկման մեթոդաբանությամբ (ներմաշկային, միջմկանային, ենթամաշկային, վերմաշկային), պատվաստվողի պառկած կամ նստած վիճակում` ուշագնացության դեպքում վայր ընկնելուց խուսափելու համար:

60. Բոլոր պատվաստումները կարելի է կատարել տուբերկուլինային մաշկային թեսթի կամ տուբերկուլոզի այլ արագ ախտորոշման թեսթի հետ նույն օրը, բացառությամբ ԲՑԺ պատվաստման, կամ փորձը դնելուց 48-72 ժամ հետո` փորձի արդյունքի դիտարկման օրը, եթե արդյունքը բացասական է: Եթե նախապես կատարվել է կենդանի` պարենտերալ (ներարկման) պատվաստում, կամ անձը ստացել է արյան պատրաստուկներ, ապա այդ դեպքում փորձը կատարվում է 4 շաբաթ հետո, իսկ ոչ կենդանի ներարկումային կամ կենդանի բերանային պատվաստումների դեպքում ժամկետի պահպանման անհրաժեշտություն չկա: Տուբերկուլոզի արագ ախտորոշման այլ թեսթերի կիրառման դեպքում պետք է առաջնորդվել արտադրողի կողմից տրված հրահանգի պահանջներով:

61. Արտագնա պատվաստումների ընթացքում մեկ պատվաստման կետից մյուսը պատվաստանյութի բացված և/կամ վերականգնված սրվակները չեն տեղափոխվում (խոտանվում են):

62. Պատվաստումից հետո պատվաստվողը մնում է ԲԿ-ում` առնվազն 30 րոպե: Բժիշկը տրամադրում է տեղեկատվություն և խորհրդատվություն հետպատվաստումային շրջանում հնարավոր ռեակցիաների մասին:

 

ԳԼՈՒԽ 9
ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

63. Պատվաստումների գրանցման ճշգրտությունը և հավաստիությունն ապահովում է պատվաստում իրականացնող բուժաշխատողը:

64. Պատվաստումից առաջ պատվաստվողի զննման տվյալները գրանցվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 26-ի N 1752-Ն հրամանով հաստատված «Նորածնի զարգացման քարտում», «Երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտում» և «Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտում» և/կամ էլեկտրոնային գործող համակարգում («Էլեկտրոնային առողջապահություն»):

65. Կատարված կանխարգելիչ պատվաստումները գրանցվում են «Նորածինների պատվաստումների գրանցամատյանում»` համաձայն սույն հավելվածի Ձև 5-ի, «Պատվաստումների գրանցամատյանում»` համաձայն սույն հավելվածի Ձև 6-ի, «Կանխարգելիչ պատվաստումների քարտում»` համաձայն սույն հավելվածի Ձև 13-ի, «Կանխարգելիչ պատվաստումների վկայականում»` համաձայն սույն հավելվածի Ձև 14-ի, «Պատվաստման ենթակա երեխաների պլանավորման մատյանում»` համաձայն սույն հավելվածի Ձև 3-ի, «Պատվաստման ենթակա մեծահասակ անձանց պլանավորման մատյանում»` համաձայն սույն հավելվածի Ձև 4-ի, «Մեծահասակ անձանց պատվաստումների գրանցամատյանում»` համաձայն սույն հավելվածի Ձև 7-ի, և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 26-ի N 1752-Ն հրամանով հաստատված պատվաստվողի համապատասխան բժշկական փաստաթղթերում` «Նորածնի զարգացման քարտում», «Երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտում», «Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտում», և/կամ էլեկտրոնային գործող համակարգում («Էլեկտրոնային առողջապահություն»):

66. Կատարված կանխարգելիչ պատվաստումների, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի, պատվաստումների հակացուցումների, պատվաստումներում ընդգրկվածության և ընդգրկվածության կորստի մակարդակների վերաբերյալ հաշվետվությունները կազմվում և ներկայացվում են վարչական վիճակագրական հաշվետվություններով և/կամ էլեկտրոնային գործող համակարգով («Էլեկտրոնային առողջապահություն»):

67. Պատվաստումների գրանցամատյանում գրանցվում են նաև պատահական ծակոցները, իսկ բացակայության դեպքում` նշվում է «0», որը վկայում է պատվաստման ընթացքում բուժաշխատողի մոտ պատահական ծակոցի բացակայության մասին, ինչպես նաև բարձրացնում է բուժաշխատողի զգոնությունը:

 

ԳԼՈՒԽ 10
ՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ

 

68. Պատվաստումային գործընթացի դիտարկումը պատվաստումների իրականացման, ինչպես նաև ժամանակին, ամբողջական և առանձին պատվաստումներում ընդգրկվածության և հիվանդացության շարունակական դիտարկումն է:

69. Դիտարկումը ներառում է`

1) պատվաստումների գրանցման հիմնական փաստաթղթերի վարման դիտարկում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 26-ի N 1752-Ն հրամանով հաստատված «Նորածնի զարգացման քարտ», «Երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտ», «Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտ», ինչպես նաև «0-18 տարեկան երեխաների հաշվառման «Մայր մատյան»»` համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի, «Մեծահասակների հաշվառման մատյան»` համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի, «Բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների պլանավորման հայտ»` համաձայն սույն հավելվածի Ձև 18-ի, «Բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների գրանցամատյան»` համաձայն սույն հավելվածի Ձև 19-ի, «Կանխարգելիչ պատվաստումների քարտ»` համաձայն սույն հավելվածի Ձև 13-ի, «Կանխարգելիչ պատվաստումների վկայական»` համաձայն սույն հավելվածի Ձև 14-ի, «Պատվաստման ենթակա երեխաների պլանավորման մատյան»` համաձայն սույն հավելվածի Ձև 3-ի, «Պատվաստման ենթակա մեծահասակ անձանց պլանավորման մատյան»` համաձայն սույն հավելվածի Ձև 4-ի, «Նորածինների պատվաստումների գրանցամատյան»` համաձայն սույն հավելվածի Ձև 5-ի, «Պատվաստումների գրանցամատյան»` համաձայն սույն հավելվածի Ձև 6-ի, միայն մեծահասակ ազգաբնակչությանը սպասարկող ԲԿ-ներում` «Մեծահասակների պատվաստումների գրանցամատյան»` համաձայն սույն հավելվածի Ձև 7-ի, «Հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի գրանցամատյան»` համաձայն սույն հավելվածի Ձև 32-ի, «Կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումների և պատվաստումներից հրաժարվողների գրանցամատյան»` համաձայն սույն հավելվածի Ձև 17-ի, «Պատվաստումներում ընդգրկվածության կորստի մոնիթորինգի թերթիկ»` համաձայն սույն հավելվածի Ձև 8-ի, «Պատվաստումներում տարեկան ընդգրկվածության մոնիթորինգի գծապատկեր»` համաձայն սույն հավելվածի Ձև 9-ի, «Պատվաստումների հաշվառման թերթիկ»` համաձայն սույն հավելվածի Ձև 10-ի, «Պատվաստանյութերի և օժանդակ պարագաների օրական ծախսի թերթիկ»` համաձայն սույն հավելվածի Ձև 20-ի, «Բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների և օժանդակ պարագաների խոտանման գրանցամատյան»` համաձայն սույն հավելվածի Ձև 21-ի, «Բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների և օժանդակ պարագաների խոտանման արձանագրություն»` համաձայն սույն հավելվածի Ձև 22-ի, «Սառնարանային սարքավորումների գույքագրման և շահագործման գրանցամատյան»` համաձայն սույն հավելվածի Ձև 23-ի, «Սառցային շղթայի սարքավորումների գույքագրման և շահագործման վերաբերյալ տարեկան հաշվետվություն»` համաձայն սույն հավելվածի Ձև 24-ի, «Բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների պահպանման ջերմային ռեժիմի հսկողության գրանցամատյան»` համաձայն սույն հավելվածի Ձև 25-ի, «Ջերմաստիճանի մոնիթորինգի գրանցման ձևաթուղթ էլեկտրոնային սարքի համար»` համաձայն սույն հավելվածի Ձև 26-ի, «Անվտանգ այրման տուփերի ոչնչացման գրանցամատյան»` համաձայն սույն հավելվածի Ձև 27-ի, և այլ փաստաթղթերով և/կամ էլեկտրոնային գործող համակարգով («Էլեկտրոնային առողջապահություն»),

2) պատվաստումների իրականացման գործընթացի դիտարկում` պատվաստումների իրականացման գործընթացի վերաբերյալ տվյալների հավաքման, ամփոփման, պատվաստումների ամսական հաշվետվությունների և ԿՎՀ-ի հաշվետվությունների, պատվաստումներում ընդգրկվածության, ընդգրկվածության կորստի մակարդակի, ինչպես նաև ԿՎՀ-ով հիվանդացության մակարդակների գնահատման համար դիտարկման գծապատկեր կազմելու միջոցով,

3) պատվաստումային գործընթացի աջակցողական դիտարկում, որն իրականացվում է եռամսյակը մեկ անգամ:

 

ԳԼՈՒԽ 11
ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

70. Իմունականխարգելման գործընթացում ընդգրկված մասնագետներն ապահովում են`

1) յուրաքանչյուր նորածնի և նոր ընդգրկված երեխայի համար «Կանխարգելիչ պատվաստումների քարտ»` համաձայն սույն հավելվածի Ձև 13-ի, «Կանխարգելիչ պատվաստումների վկայական»` համաձայն սույն հավելվածի Ձև 14-ի, և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 26-ի N 1752-Ն հրամանով հաստատված «Երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտի» առկայություն և գրանցում,

2) կանխարգելիչ պատվաստումների քարտերի քարտադարանի ստեղծում և վարում` ըստ տեղամասերի և ամիսների,

3) իմունականխարգելման գործընթացում կիրառվող գրանցամատյանների, հաշվառման և հաշվետվությունների ձևաթղթերի վարում,

4) կանխարգելիչ պատվաստումների տարեկան և ամսական պլանավորում` իմունականխարգելման կաբինետի բժշկի (տեղամասային, ընտանեկան բժիշկ), իսկ բժշկի բացակայության դեպքում` բուժքրոջ կողմից,

5) պատվաստում իրականացնելու համար անհրաժեշտ միջոցների (պատվաստանյութ, ներարկիչ, այրման տուփ և այլն) պահանջարկի որոշում և հայտի ներկայացում` իմունականխարգելման կաբինետի բժշկի (տեղամասային, ընտանեկան բժիշկ), իսկ բժշկի բացակայության դեպքում` բուժքրոջ կողմից,

6) կանխարգելիչ պատվաստումների իրականացում, պատվաստումներում ընդգրկվածության (ամբողջական, ժամանակին, ըստ առանձին պատվաստումների), կորստի մակարդակի գնահատում` իմունականխարգելման կաբինետի բժշկի (տեղամասային, ընտանեկան բժիշկ), իսկ բժշկի բացակայության դեպքում` բուժքրոջ կողմից,

7) կատարված պատվաստումների գրանցում` «Կանխարգելիչ պատվաստումների քարտ»` համաձայն սույն հավելվածի Ձև 13-ի, «Կանխարգելիչ պատվաստումների վկայական»` համաձայն սույն հավելվածի Ձև 14-ի, «Պատվաստման ենթակա երեխաների պլանավորման մատյան»` համաձայն սույն հավելվածի Ձև 3-ի, «Պատվաստման ենթակա մեծահասակ անձանց պլանավորման մատյան»` համաձայն սույն հավելվածի Ձև 4-ի, «Նորածինների պատվաստումների գրանցամատյան»` համաձայն սույն հավելվածի Ձև 5-ի, «Պատվաստումների գրանցամատյան»` համաձայն սույն հավելվածի Ձև 6-ի, «Մեծահասակների պատվաստումների գրանցամատյան»` համաձայն սույն հավելվածի Ձև 7-ի, «Պատվաստումների հաշվառման թերթիկ»` համաձայն սույն հավելվածի Ձև 10-ի, «Մեծահասակների պատվաստումների հաշվառման թերթիկ»` համաձայն սույն հավելվածի Ձև 11-ի, «Պատվաստանյութերի և օժանդակ պարագաների օրական ծախսի թերթիկ»` համաձայն սույն հավելվածի Ձև 20-ի,

8) յուրաքանչյուր ամիս պատվաստումներում ընդգրկվածության (ամբողջական, ժամանակին, ըստ առանձին պատվաստումների), կորստի մակարդակի, պատվաստումների կատարողականի վերլուծություն` ըստ տեղամասերի իմունականխարգելման կաբինետի պատասխանատուի կողմից և ներկայացում ԲԿ-ի տնօրենին,

9) հակացուցումների հիմնավորում և գրանցամատյանի վարում, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի ժամանակին հայտնաբերում, գրանցում, գնահատում, հաղորդում, բուժում, հսկողություն, հաշվառում և հետազոտություն,

10) պատվաստում ստացած անձանց բոլոր փաստաթղթերի պահպանում ԲԿ-ում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 397-Ն որոշմամբ սահմանված ժամկետով,

11) ԿՎՀ-ների, այդ թվում հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի համաճարակաբանական դիտարկման գործառույթների իրականացում (վաղ հայտնաբերում, հաշվառում, հաղորդում և դեպքերի վարում),

12) երեխաների պատվաստումների պլանավորման մատյանում երեխայի տարիքի գրանցում` մինչև 12 ամսական երեխաների տարիքը նշելով շաբաթականով և օրականով (օրինակ` 12 շաբաթական 5 օրական), 1-ից մինչև 2 տարեկանը` ամիսներով, օրերով (օրինակ` 15 ամսական 5 օրական), իսկ 2 տարեկանից բարձր` տարիներով և ամիսներով (6 տարեկան 10 ամսական),

13) պատվաստումային սեսիաների պլանի կազմում այն ԲԿ-ում, որտեղ իրականացվում է ֆիքսված պատվաստումային գործընթաց: Այն կազմվում է, ելնելով յուրաքանչյուր օրվա համար մինչև 70 պատվաստում հաշվարկից,

14) օրացուցային ժամկետներում պատվաստումների պլանավորում,

15) հանրային իրազեկում և հաղորդակցություն ազգաբնակչության հետ:

71. Պատվաստումային գործընթացից առաջ պատվաստում իրականացնողը`

1) ճշտում է բժշկի կողմից տրված պատվաստման թույլտվության առկայությունը,

2) համեմատում է պատվաստանյութի սրվակի վրա առկա անվանումը բժշկի նշանակման հետ, ստուգում է տարբերակումը` մակնշումը, պատվաստանյութի պահպանման ժամկետը և սրվակի ամբողջականությունը,

3) դիտողական գնահատում է պատրաստուկի որակը,

4) միանվագ օգտագործման ինքնարգելափակվող ներարկիչներով կատարում է պատվաստում` տվյալ պատվաստանյութի հրահանգին համապատասխան:

72. Պատվաստումային գործընթացից հետո պատվաստում իրականացնողը.

1) յուրաքանչյուր պատվաստումից հետո տեղադրում է բազմադեղաչափ պատվաստանյութի սրվակը/շշիկը սառնարան-պայուսակում, աշխատանքային օրվա վերջում` սառնարանում (ֆիքսված պատվաստումային կետում), իսկ վերականգնված պատվաստանյութի շշիկը/սրվակը չօգտագործված դեղաչափով ոչնչացնում է այրման տուփում,

2) աշխատանքային օրվա վերջում չօգտագործված փակ սրվակները/շշիկները տեղադրում է սառնարանում,

3) կատարում է գրառումներ կատարված պատվաստումների վերաբերյալ հաշվառման ձևերում և պատվաստումների գրանցամատյանում` ըստ կատարված պատվաստումների հերթականության:

73. Իմունականխարգելման գործընթացում ներգրավված բուժաշխատողն ապահովում է.

1) պատվաստումից հետո անհրաժեշտության դեպքում անհետաձգելի բժշկական օգնության իրականացումը,

2) անվտանգ պատվաստումների իրականացումը,

3) սառցային շղթայի պահպանումը,

4) փաստաթղթերի պատշաճ վարումը,

5) ժամանակին և ամբողջական հաշվետվությունների կազմումը և ներկայացումը, հակացուցումների և հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի վարումը:

74. Պատվաստում իրականացնող բուժաշխատողի անվտանգությանը ներկայացվող պահանջներն են.

1) վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ բուժաշխատողի պատվաստման առկայություն` փաստագրված,

2) միանվագ օգտագործման ներարկիչն օգտագործելուց հետո` առանց ասեղի վրա կափարիչ հագցնելու, նետում անվտանգ այրման տուփում:

75. Պատվաստում իրականացնող բուժաշխատողի մոտ պատահական ծակոցի դեպքում արյունը հետազոտվում է արտաընդերային ուղիով փոխանցվող վարակների նկատմամբ: Առաջին հետազոտությունը կատարվում է պատահարից անմիջապես հետո: Այդ հետազոտությամբ ստացված դրական պատասխանը խոսում է այն մասին, որ բուժաշխատողն արդեն վարակակիր է եղել և բացառում է տվյալ պատահարի հետևանքով նրա մասնագիտական վարակումը: Բացասական պատասխանի դեպքում կրկնակի հետազոտությունն իրականացվում է 1,3, 6 և 12 ամիս հետո:

76. Պատահական ծակոց արձանագրելիս կատարվում է գրանցում պատվաստումների գրանցամատյանում` համաձայն սույն հավելվածի Ձև 5-ի, Ձև 6-ի, Ձև 7-ի և ներկայացվում է հաշվետվություն:

 

ԲԱԺԻՆ 3
ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 12
ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՎԱՐՈՒՄ

 

77. Միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից առաջացած անաֆիլաքսիան է` պատվաստանյութի կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ լուրջ ալերգաբանական ռեակցիա կամ անաֆիլաքսիա (տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ):

78. Ժամանակավոր հակացուցումներ են`

1) կապույտ հազի, դիֆթերիայի և փայտացման բաղադրիչ պարունակող համակցված պատվաստանյութերի համար` էնցեֆալոպաթիան (կոմա, գիտակցության մթագնում, երկարատև` 15 րոպեից ավել տևող ցնցումներ) նախորդ պատվաստումից հետո` 7 օրվա ընթացքում,

2) բնածին կամ ձեռքբերովի իմունադեֆիցիտները` պայմանավորված ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով (այսուհետ` ՁԻԱՀ), օնկոլոգիական հիվանդություններով, քիմիաթերապիայով, ճառագայթային բուժումով, իմունասուպրեսիա առաջացնող դեղամիջոցների երկարատև կիրառումով (օրինակ` կորտիկոստերոիդներով 2 շաբաթ և ավել տևողությամբ` 2 մգ/կգ կամ 20 մգ/օրական պրեդնիզոլոն)` կենդանի պատվաստանյութերի (ԲՑԺ, ԿԿԽ, ԿԿ, Ռոտայի, տուլարեմիայի) համար,

3) սուր հիվանդությունները` միջին և ծանր ընթացքով, քրոնիկ հիվանդությունների սրացումը` բոլոր պատվաստանյութերի համար,

4) ԲՑԺ և ՎՀԲ պատվաստումները, եթե նորածինների մոտ առկա է ցածր քաշ` մինչև 2000 գ,

5) հղիությունը` կենդանի պատվաստանյութերի դեպքում: Պատվաստումներ պետք է կատարել մինչ հղիության պլանավորումը` առնվազն 28 օր առաջ, որպեսզի առաջանա լիարժեք պաշտպանություն: Սակայն, եթե հղին պատվաստվել է առանց տեղեկացված լինելու հղիության մասին, ապա պատվաստումն անվտանգ է մոր և պտղի առողջության համար և հղիությունն ընդհատելու ցուցում չէ:

79. Պատվաստումների նախազգուշական միջոցառումներն են, եթե`

1) անամնեզում նշվում է թրոմբոցիտոպենիա կամ թրոմբոցիտոպենիկ ծիրանացան, ապա կարմրուկի, ինչպես նաև կարմրուկի բաղադրիչով համակցված` ԿԿ և ԿԿԽ պատվաստումներից առաջ ստուգել թրոմբոցիտների քանակը,

2) մինչ պատվաստումը երեխայի վերհուշում (անամնեզում) նշվում է ինվագինացիայի առկայություն, ապա տվյալ դեպքում Ռոտա պատվաստում չի կատարվում:

80. Պատվաստումների համար հակացուցում չհանդիսացող, սակայն հատուկ մոտեցումներ պահանջող վիճակներ են`

1) մարդու իմունային անբավարարության վարակ (այսուհետ` ՄԻԱՎ) ունեցող մայրերից ծնված երեխաների կանխարգելիչ պատվաստումների կատարման մոտեցումները նույնն են, ինչ առողջ երեխաների դեպքում, բացառությամբ` կենդանի պատվաստանյութերով պատվաստումների, մասնավորապես`

ա. ԲՑԺ-ի պատվաստումը կատարվում է` ծնվելուց հետո հնարավորինս շուտ,

բ. ԲՑԺ-ի, ԿԿԽ-ի, ռոտավիրուսի և պոլիոմիելիտի դեմ պատվաստումներն իրականացվում են, եթե երեխայի մոտ ՄԻԱՎ-ի կլինիկական ախտանշանները բացակայում են և իմունասուպրեսիան չափավոր է,

գ. պոլիոմիելիտի դեմ կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են պոլիոմիելիտի ինակտիվացված պատվաստանյութով, եթե երեխայի մոտ առկա են ՄԻԱՎ-ի կլինիկական ախտանշաններ,

դ. ինակտիվացված/ադսորբցված, ռեկոմբինանտ, կոնյուգացված և հակատոքսինային պատվաստանյութերը հակացուցված չեն ՄԻԱՎ վարակակիրներին և իմունադեֆիցիտով անձանց,

2) հեմոֆիլիա ունեցող անձանց ներարկման ձևով իրականացվող պատվաստումները կատարվում են արյան մակարդելիության գործոնների որոշումից հետո,

3) արյան պատրաստուկներ ստացած անձանց կենդանի պատվաստանյութերով պատվաստումները, բացառությամբ բերանային պատվաստանյութերի, հետաձգվում են` համաձայն սույն հավելվածի Ձև 16-ի,

4) կենդանի պատվաստանյութով պատվաստված անձը համարվում է չպատվաստված, եթե պատվաստումից հետո 2 շաբաթվա ընթացքում ներարկվել է իմունագլոբուլին, շիճուկ կամ ամբողջական արյուն: Պատվաստումը կրկնվում է` հաշվի առնելով սույն հավելվածի Ձև 16-ի հետաձգումների ժամկետները,

5) արյան պատրաստուկներ ստացած անձանց ինակտիվացված/ադսորբցված, ռեկոմբինանտ, կոնյուգացված և հակատոքսինային պատվաստանյութերով պատվաստումները չեն հետաձգվում,

6) նախատեսվող պլանային վիրահատությունների դեպքում, պատվաստումներն անհրաժեշտ է կատարել վիրահատությունից առնվազն 28 օր առաջ` ԿՎՀ-ների նկատմամբ անընկալություն ձևավորելու նպատակով,

7) վարակիչ կամ սոմատիկ հիվանդության դեպքում անձը պատվաստվում է առողջացումից անմիջապես հետո,

8) քրոնիկ հիվանդության դեպքում պատվաստումը կատարվում է ռեմիսիայի շրջանում, թույլատրվում է պատվաստումը կատարել պահպանողական թերապիայի ներքո,

9) հարաճուն նյարդաբանական հիվանդությունների դեպքում (հարաճուն էնցեֆալոպաթիա, չկառավարվող էպիլեպսիա) պատվաստումն իրականացվում է կլինիկական երևույթների կայունացման շրջանում:

81. Պատվաստումների հակացուցումներ չեն`

1) սուր, թեթև շնչառական վարակները` սուբֆեբրիլ ջերմությամբ կամ առանց ջերմության,

2) պերինատալ էնցեֆալոպաթիան (ոչ հարաճուն),

3) պարզ տենդային ցնցումները,

4) կայուն նյարդաբանական վիճակները` մանկական ուղեղային կաթվածը, Դաունի հիվանդությունը և այլն,

5) ալերգիան, ասթման, էկզեման` ռեմիսիայի շրջանում,

6) ալերգիա ձվի սպիտակուցի նկատմամբ` բացառությամբ ծանր ալերգաբանական ռեակցիաների, կարմրուկ, ԿԿ, ԿԿԽ, գրիպի դեմ պատվաստանյութերի համար,

7) անեմիան,

8) թիմուսի շողքի մեծացումը,

9) բնածին արատները, այդ թվում` սրտի բնածին արատները (կոմպենսացված),

10) պահպանողական թերապիան քրոնիկ հիվանդության ռեմիսիայի շրջանում, այդ թվում հակաբիոտիկներով բուժումը,

11) քիմիաթերապիան և ճառագայթային բուժումը` ինակտիվացված պատվաստանյութերի համար,

12) տեղային ստերոիդների օգտագործումը,

13) անբարենպաստ ընտանեկան անամնեզը` ընտանիքում ալերգիայով հիվանդները, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերը, մանկական հանկարծամահության համախտանիշը, ցնցումային համախտանիշը, իմունադեֆիցիտով անձը,

14) անամնեզում նախկինում կրած հիվանդություններ` սեպսիս, նորածինների հեմոլիտիկ հիվանդություն, անձի ԿՎՀ-ներով հիվանդացման փաստը,

15) կրծքով սնուցումը,

16) մոր հղիությունը,

17) նորածնային դեղնուկը` ֆիզիոլոգիական,

18) նախորդ պատվաստումից հետո` տեղային (այտուց, կարմրություն) և ընդհանուր (բարձր ջերմություն, անհանգստություն) անբարեհաջող դեպք, ինչպես նաև հարատև անմխիթար լացը,

19) վարակիչ հիվանդի հետ շփումը,

20) հիվանդության ռեկոնվալեսցենցիայի շրջանը:

 

ԳԼՈՒԽ 13
ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

82. Կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումների սահմանման, պատվաստումներից հրաժարականների քննարկման և խորհրդատվության հանձնաժողովները (այսուհետ` Հանձնաժողով) ձևավորվում են ԲԿ-ների տնօրենների հրամանով:

83. Կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումների և պատվաստումներից հրաժարումների վարումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից: Կանխարգելիչ պատվաստումներից հրաժարման դեպքում յուրաքանչյուր անձ կամ նրա օրինական ներկայացուցիչ ձեռագիր գրում է հրաժարական` համաձայն սույն հավելվածի Ձև 12-ի:

84. Կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները և հրաժարումները գրանցվում են «Կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումների և պատվաստումներից հրաժարվողների մատյանում»` համաձայն սույն հավելվածի Ձև 17-ի:

85. Ծննդօգնություն իրականացնող ԲԿ-ներում չի ձևավորվում Հանձնաժողով: Կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումների և պատվաստումներից հրաժարումների վարումն իրականացվում է նեոնատոլոգի կողմից:

86. Հանձնաժողովի ձևավորման համար պատասխանատու է տվյալ ԲԿ-ի տնօրենը: Հանձնաժողովի կազմում ներառվում է 3 և ավել բժիշկ:

87. Հակացուցումների և հրաժարումների վերաբերյալ խորհրդատվության նպատակով մեկից երկու բժիշկ ունեցող ԲԿ-ները տվյալ մարզի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կողմից կցվում են տարածքային առումով առավել մոտ տեղակայված 3 և ավելի բժիշկ ունեցող ԲԿ-ներին:

88. Միջին և ծանր ընթացքով սուր հիվանդությունների, քրոնիկ հիվանդությունների սրացման ընթացքում կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումների վարումն իրականացվում է տեղամասային բժշկի կողմից` անհրաժեշտության դեպքում ներկայացնելով Հանձնաժողովին:

89. Պատվաստումներից հրաժարվածները եռամսյակը մեկ անգամ հրավիրվում են տեղամասային/հաշվառման պոլիկլինիկա/ամբուլատորիա:

90. Հանձնաժողովի պարտականություններն են`

1) հակացուցումների սահմանում, բացառությամբ` սուր ընթացքով վարակիչ և սոմատիկ (այդ թվում, թեթև` հազ և մրսածություն) հիվանդությունների ժամանակ պատվաստումների հակացուցումների, որոնց վարումը կատարվում է բժշկի կողմից,

2) պատվաստումներից հրաժարվողների խորհրդատվություն և իրազեկում,

3) հակացուցումների հիմնավորման նպատակով անհրաժեշտության դեպքում` ախտորոշումը հաստատելու կամ ժխտելու նպատակով ուղեգրում հետազոտության կամ նեղ մասնագետի խորհրդատվության,

4) հանձնաժողովի նիստերի իրականացում, առնվազն` ամիսը մեկ անգամ, ըստ նախապես կազմած ժամանակացույցի (օր, ժամ),

5) հանձնաժողովը` մինչ «Հրաժարված» որոշում կայացնելը, հրավիրում է երեխայի ծնողներին, մեծահասակին` խորհրդատվության և իրազեկման նպատակով: Անձը համարվում է «հրաժարված», եթե համապատասխան խորհրդատվությունից և իրազեկումից հետո ծնողը կամ անձը դիրքորոշումը չի փոխում և ներկայացնում է գրավոր հրաժարական` նշելով տրամադրված խորհրդատվության և անձի չպատվաստվելու դեպքում վերջինիս վարակիչ հիվանդությամբ վարակվելու վտանգի վերաբերյալ իրազեկվածության մասին:

91. Կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումների և խորհրդատվության հանձնաժողովները ձևավորվում են հանրապետության բժշկական կազմակերպություններում` համաձայն վերջիններիս տնօրենների հրամանի: Ծննդօգնություն իրականացնող կազմակերպություններում հակացուցումների և հրաժարումների խորհրդատվությունն իրականացնում է նեոնատոլոգը:

92. Մարզերում 3 և ավել բժիշկ ունեցող բժշկական կազմակերպություններում կազմավորված Հանձնաժողովները հանդիսանում են որպես խորհրդատվական միավոր` կցված 1-2 բժիշկ ունեցող բժշկական կազմակերպությունների բուժաշխատողների համար` հակացուցումների սահմանման և հրաժարումների վերաբերյալ խորհրդատվության նպատակով: 1-2 բժիշկ ունեցող կազմակերպություններում Հանձնաժողովի կազմավորման անհրաժեշտություն չկա: Վերջիններս հակացուցումների և հրաժարումների վերաբերյալ խորհրդատվության նպատակով մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կողմից կցվում են տարածքային առումով առավել մոտ տեղակայված 3 և ավել բժիշկ ունեցող բժշկական կազմակերպությանը:

93. Դիսպանսեր հսկողության տակ գտնվող անձանց կանխարգելիչ պատվաստումների հակացուցումների սահմանման համար Հանձնաժողովի նիստերի ժամանակ հրավիրվում են նեղ մասնագետներ` ըստ անհրաժեշտության:

94. Բուժաշխատողի կողմից չհիմնավորված հակացուցումների սահմանումը և պատվաստումների հետաձգումը համարվում է պատվաստումային գործընթացի խախտում:

95. Բուժաշխատողը կանխարգելիչ պատվաստումներից հրաժարվողի հետ տանում է շարունակական իրազեկման, խորհրդատվական աշխատանքներ վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործընթացում պատվաստումների` որպես արդյունավետ միջոցի նշանակության և կարևորության վերաբերյալ:

96. Բժշկական հակացուցումների և պատվաստումներից հրաժարվողների վերաբերյալ ներկայացվում է ամսական վարչական վիճակագրական հաշվետվություն:

 

ԲԱԺԻՆ 4
ԲԺՇԿԱԿԱՆ ԻՄՈՒՆԱԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

ԳԼՈՒԽ 14
ԲԺՇԿԱԿԱՆ ԻՄՈՒՆԱԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԱՐՈՒՄ

 

97. Բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների (այսուհետ` ԲԻԿՊ) կիրառման ընդհանուր պահանջներն են.

1) պատվաստում իրականացնող կազմակերպություններում տնօրենի կողմից նշանակել ԲԻԿՊ-ների վարման պատասխանատու` ԲԻԿՊ-ների պահանջարկի որոշման, հաշվառման, պլանավորման, ինչպես նաև սառնարանային սարքավորումների շահագործման և պատվաստանյութերի ստացման, պահպանման ու տեղափոխման, բժշկական թափոնների հավաքման ու ոչնչացման համար,

2) ԲԻԿՊ-ների անվտանգ կիրառումը բոլոր մակարդակներում իրականացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի փետրվարի 14-ի 361-Ա հրամանով հաստատված պատվաստանյութերի արդյունավետ կառավարման գործողությունների ստանդարտ ընթացակարգերի համաձայն,

3) ապահովել պատվաստանյութերի և պատվաստումների օժանդակ պարագաների 25% մշտական պահուստային քանակություն,

4) ապահովել վթարային համակարգերի նախապատրաստվածություն (ահազանգման համակարգ, հոսանքի այլընտրանքային աղբյուր, վթարային/արտակարգ իրավիճակում պատվաստանյութի տեղափոխման պլան/պայմանագիր),

5) ապահովել սառնարանային սարքավորումների շահագործման տեխնիկական վիճակի կանոնավոր հսկողությունը, սառնարանային սարքավորումների անսարքությունների պատճառների գրանցումը (տեխնիկական պատճառներ, լրացուցիչ պահեստամասերի բացակայություն, անձնակազմի անպատրաստվածություն), դրանց ժամանակին վերացումը:

98. ԲԻԿՊ-ների տարեկան, եռամսյակային, ամսական պահանջարկի (ըստ ամիսների) հաշվարկը կատարվում է ԲԿ-ների կողմից` ըստ ԲԻԿՊ-ների պլանավորման հայտի` համաձայն սույն հավելվածի Ձև 18-ի:

99. ԲԻԿՊ-ների պահանջարկի հայտը կազմվում է ԲԿ-ների իմունականխարգելման գործընթացի պատասխանատուի կողմից:

100. ԲԻԿՊ-ների վարման պատասխանատու անձը.

1) մասնակցում է պատվաստանյութերի ամսական, եռամսյակային, տարեկան պահանջարկի պլանավորմանը,

2) ստանում, գրանցում և պահեստավորում է ԲԻԿՊ-ները,

3) կազմում և ներկայացնում է ամսական հաշվետվություն ԲԻԿՊ-ների ստացման, ծախսի և պահեստում առկա քանակների վերաբերյալ մինչև հաջորդ ամսվա 5-ը,

4) վարում է ԲԻԿՊ-ների, ինչպես նաև պատվաստում իրականացնելու համար անհրաժեշտ օժանդակ պարագաների խոտանման գրանցամատյանը` համաձայն սույն հավելվածի Ձև 21-ի և կազմում է արձանագրություն: Արձանագրությունը` համաձայն սույն հավելվածի Ձև 22-ի, համարակալվում է, կազմվում` 2 օրինակից, հանձնաժողովի անդամների կողմից ստորագրվում, տնօրենի կողմից կնքվում և պահվում է առանձին թղթապանակում,

5) վարում է ԲԻԿՊ-ների պահպանման սառնարանների, սառնարան-պայուսակների, թերմոկոնտեյներների գույքագրման և շահագործման մատյանը` համաձայն սույն հավելվածի Ձև 23-ի,

6) կազմում է տարեկան տեղեկատվություն գույքագրման և շահագործման վերաբերյալ` համաձայն սույն հավելվածի Ձև 24-ի:

101. Անվտանգ և արդյունավետ պատվաստումների իրականացման համար ԲԻԿՊ-ները վարող պատասխանատու անձը`

1) ստուգում է աշխատանքային օրվա սկզբում և վերջում սառնարանի ջերմաստիճանը, ջերմաչափով և էլեկտրոնային գրանցման սարքով, ինչպես նաև զգայորոշիչների վիճակը, և գրանցում «Բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների պահպանման ջերմային ռեժիմի հսկողության գրանցամատյաններում»` համաձայն սույն հավելվածի Ձև 25-ի,

2) սառնարանից հանում է տվյալ օրվա համար պլանավորված անհրաժեշտ քանակի պատվաստանյութերը և նույն արտադրողի կողմից արտադրված լուծիչները,

3) զննում է պատվաստանյութերը և լուծիչները` դրանց ամբողջականությունը, պիտանելիության ժամկետը, ՊՇՑ-ն` շշիկի/սրվակի վրա նրանց առկայության դեպքում,

4) ջերմային ռեժիմի խախտման դեպքում (սառեցում/տաքացում), գնահատում է պատվաստանյութի վիճակը` թափահարման թեսթով կամ ՊՇՑ-ով: Թափահարման դրական թեսթի առկայության և/կամ ՊՇՑ-ի 3-րդ և 4-րդ աստիճանի դեպքում խոտանում է պատվաստանյութը,

5) սառցային տարրերը նախապես հանում է սառցարանից, թողնում սենյակային ջերմաստիճանում 30-60 րոպե տևողությամբ կամ 2-3 րոպե պահում է հոսող ջրի տակ` մինչև թափահարելիս սառցային տարրի մեջ ջրային մասի առաջացումը (ջրի շրխկոցի զգացում), չորացնում` մինչև սառնարան-պայուսակ կամ թերմոկոնտեյներ տեղադրելը,

6) սառցային տարրերը դասավորում է սառնարան-պայուսակի մեջ բոլոր կողմերով,

7) տեղավորում է պատվաստանյութերը և լուծիչները սառնարան-պայուսակի սառցային տարրերի կենտրոնում տուփի մեջ` բացառելով պատվաստանյութերի և սառցային տարրերի հպումը,

8) սառնարան-պայուսակի վերին մասում տեղադրում է պարալոն/սպունգ` պատվաստանյութերի սրվակների/շշիկների համար նախատեսված անցքերով, հերմետիկ փակում սառնարան-պայուսակը,

9) բազմադեղաչափ շշիկի/սրվակի վրա բացելու/վերականգնելու պահին նշվում է բացման/վերականգնման ամսաթիվը և ժամը:

102. Պատվաստանյութի և լուծիչի շշիկի/սրվակի վրա պիտանելիության ժամկետի միայն տարի և ամիս նշման դեպքում պատվաստանյութը և լուծիչը օգտագործվում է մինչև շշիկի/սրվակի վրա նշված ամսվա վերջին օրը ներառյալ, իսկ տարի, ամիս և օր նշման դեպքում` նշված օրը ներառյալ:

103. ԲԿ-ներում պատվաստանյութերի բաց սրվակների/շշիկների օգտագործման պահանջներն են`

1) ԲՑԺ, ԿԿԽ, ԿԿ, կարմրուկի, տուլարեմիայի, ինչպես նաև բազմադեղաչափ պատվաստանյութերը բացվում կամ վերականգնվում են առաջին այցելուի հետ, սրվակի/շշիկի վրա նշելով բացման/վերականգնման օրը և ժամը,

2) լուծիչով վերականգնելու համար կիրառվում է միանվագ օգտագործման ներարկիչ (նախապես ստուգվում է դրանց հերմետիկությունը և պիտանելիության ժամկետը), ԿԿԽ պատվաստանյութի դեպքում լուծիչով լցված ներարկիչի ասեղը մտցվում է պատվաստանյութի շշիկի մեջ և լուծիչն ամբողջությամբ դանդաղ մղվում է շշիկի մեջ (չի կարելի թափահարել),

 

(հավելվածը փոփ. 22.05.2023 թիվ 22-Ն հրաման)

 

---------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Առողջապահության նախարարություն
17.08.2020
N 21-Ն
Հրաման