01.07.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի մարտի 1-ին
«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 11.1-ին կետում «հարկային օրենսգրքի» բառերը փոխարինել «հարկային օրենսգրքի` միասնական հաշիվ կամ վարչական ակտի միասնական հաշիվ» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը» բառերը փոխարինել «հարկային մարմինը» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 2-րդ հոդվածի դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը հարկային մարմինը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում: ↩
(3-րդ հոդ. փոփ. 28.02.24 ՀՕ-112-Ն օրենք)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2023 թ. մարտի 24 Երևան ՀՕ-102-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 27 մարտի 2023 թվական: