Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱ ...

 

17.04.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մայիսի 2022 թվականի N 570-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով:

2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. մայիսի 23

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2022 թվականի մայիսի 23-ի

N 570-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Մ. Գրիգորյան         ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)

 

    Մ. Սաֆարյան          ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Ա. Սարգսյան          ՀՀ պաշտպանության նախարար             

 

    Գ. Մինասյան          ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

    Հ. Հարությունյան     ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարի տեղակալ

 

    Ա. Ավոյան            ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Ա. Գուգարաց          ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Ե. Կիրակոսյան        Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ

 

    Ա. Բաղդադյան         ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր

                         վարչության պետի առաջին տեղակալ

 

    Դ. Սանամյան          ՀՀ ազգային անվտանգության ծառայության գլխավոր

                         վարչության պետ

 

    Ե. Մկրտչյան          ՀՀ ազգային անվտանգության ծառայության գլխավոր

                         վարչության պետ

 

    Է. Հունանյան         ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ

                         զորքերի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ

 

    Ս. Պետրոսյան         ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական

                         ծառայության պետ

 

    Վ. Կոստանյան         ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Հ. Դարբինյան         ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից

                         երկրների վարչության պետի պարտականությունները

                         կատարող

 

    Ա. Արամյան           Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի

                         գրասենյակի միջպետական վեճերով ՀՀ շահերի

                         պաշտպանության վարչության պետ

 

    Ա. Ավետիսյան         ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից

                         երկրների վարչության սահմանազատման հարցերի բաժնի

                         վարիչի պաշտոնակատար

 

    Ա. Սուջյան           ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական

 

    Հ. Ենգոյան           ՀՀ արդարադատության նախարարության խորհրդական

                         կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին

                         գործառույթներ համակարգող

 

    Ա. Եղոյան            Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական

                         արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու

                         իրավունքների պաշտպանության դեպարտամենտի

                         զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների

                         իրավունքների պաշտպանության բաժնի պետ

                         (համաձայնությամբ)

 

(հավելվածը փոփ. 07.10.2022 թիվ 1170-Ա, 15.03.2023 թիվ 273-Ա, 21.10.2022 թիվ 1246-Ա, 24.03.2023 թիվ 335-Ն, 29.11.2023 թիվ 1207-Ա, 17.04.2024 թիվ 362-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.05.2022
N 570-Ա
Որոշում