Սեղմել Esc փակելու համար:
«ՍԼՈՆ-ՖՈՒԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍԼՈՆ-ՖՈՒԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹ ...

 

18.04.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 նոյեմբերի 2023 թվականի N 1923-Ա

 

«ՍԼՈՆ-ՖՈՒԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 46.2-րդ կետի «է» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության Երևան համայնքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի հ. 2/3 հասցեում գտնվող` Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող 5089.13 քմ մակերեսով հողամասից «Սլոն-ֆուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` ընկերություն), ժամանցի և մանկական զարգացման կենտրոն կառուցելու նպատակով, առանց մրցույթի, 30 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել 220.0 քմ մակերեսով հողամաս` համաձայն Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծի:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` նախատեսելով հետևյալ հիմնական պայմանները.

1) ընկերությունը պարտավորվում է իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին կից գտնվող` 4869.13 քմ մակերեսով այգու վերակառուցման (արդիականացման) աշխատանքները` համաձայն հավելվածի.

2) ընկերությունը պարտավորվում է պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում իր միջոցների հաշվին պահպանել այգու կանաչ գոտիները, ոռոգման ցանցը` կաթիլային համակարգով, ճեմուղիները, լուսավորության համակարգը, կառուցվող և տեղադրվող բոլոր կառույցները, ոչ հիմնական շինությունները և այգու կահավորանքը, ինչպես նաև ապահովել դրանց ընթացիկ նորոգումը և շահագործումը` դրանց նշանակությանը համապատասխան.

3) ընկերությունը պարտավոր է իրականացնել նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո 18 ամսվա ընթացքում, որոնք նշված ժամկետում չկատարելու (չիրագործելու) դեպքում պայմանագիրը կարող է միակողմանի լուծարվել, որի դեպքում կառուցապատողի կողմից իրականացված ներդրումները փոխհատուցման ենթակա չեն, ինչպես նաև ընկերությունը պարտավորվում է վճարել տուգանք` 50 000 000 (հիսուն միլիոն) դրամի չափով.

4) պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը, օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է վճարվեն ընկերության միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 18.04.2024 թիվ 526-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. նոյեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի նոյեմբերի 9-ի

N 1923-Ա որոշման

 

________________

ԻՐՏԵԿ - հավելվածը տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.11.2023
N 1923-Ա
Որոշում