01.01.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 152.3-րդ հոդվածով.
| «Հոդված 152.3. |
Նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի կողմից բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում օրենքի պահանջները խախտելը |
1. Նոր կառուցված և շահագործման հանձնված բազմաբնակարան շենքի նախագծային փաստաթղթերը կառուցապատողի կողմից օրենքով սահմանված կազմով կամ ժամկետում բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին չփոխանցելը, ինչպես նաև այդ փաստաթղթերի հանձնման-ընդունման ակտի օրինակը օրենքով սահմանված ժամկետում համայնքի ղեկավարին չներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը վարչական տույժի կիրառումից հետո` վեց ամսվա ընթացքում, չվերացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր խախտման համար` սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 219.1-ին հոդվածի երկրորդ պարբերությունը «152.2-րդ հոդվածի 1-ին մասով,» բառերից հետո լրացնել «152.3-րդ հոդվածով,» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2024 թ. մայիսի 2 Երևան ՀՕ-143-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 3 մայիսի 2024 թվական: