01.07.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «2. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.8.1-2.8.3-րդ ենթակետերով.
«2.8.1. Անհատական լիցենզիա ստանալու համար (բացառությամբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Ազգային անվտանգության ծառայության, ներքին գործերի նախարարության ենթակայությամբ գործող Ոստիկանության և Փրկարար ծառայության զինվորական հաստիք զբաղեցնող ավագ բուժաշխատողների)` բազային տուրքի վեցապատիկի չափով.
2.8.2. Անցումային անհատական լիցենզիա ստանալու համար (բացառությամբ ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձանց)` բազային տուրքի եռապատիկի չափով.
2.8.3. 2.8.1-ին ենթակետում նշված լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման համար գանձվում է նույն չափով պետական տուրք, որը նախատեսված է տվյալ լիցենզիայի համար:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. մայիսի 3 Երևան ՀՕ-165-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 7 մայիսի 2024 թվական: