Սեղմել Esc փակելու համար:
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ...

 

01.07.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ 

 

Ընդունված է 2024 թվականի մայիսի 22-ին

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «9. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում`

1) 5-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«5. Մասնագիտական կրթության առաջին մակարդակի` արհեստագործական հիմնական կրթական ծրագրի իրականացման իրավունք ԿՄ   - - - -  Հ Վ
6. Մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի` միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրի իրականացման իրավունք ԿՄ    - - - - Հ Վ». 

 

i

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 6.1-ին կետերով.

 

«5.1. Մասնագիտական կրթության առաջին մակարդակի` արհեստավորի կամ կրտսեր մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացում ԿՄ   - - - -  Հ Վ
6.1. Մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի` մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացում ԿՄ    - - - - Հ Վ»: 

 

Հոդված 2.

1. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման համար տրված այն լիցենզիաները, որոնց համար սույն օրենքով առաջանում են նոր պայմաններ և պահանջներ, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում, ենթակա են վերաձևակերպման մասնագիտական կրթության առաջին մակարդակի` արհեստագործական հիմնական կրթական ծրագրի և արհեստավորի (կամ կրտսեր մասնագետի) որակավորման ծրագրի, մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի` միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրի ու մասնագետի որակավորման ծրագրի իրականացման համար, բացառությամբ այն ուսումնական հաստատությունների, որոնց համար սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված են այլ ժամկետներ:

2. Սույն օրենքով առաջացող նոր պահանջներին ու պայմաններին պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից իրականացվող կրթական ծրագրերի համապատասխանությունը ապահովում է Կառավարությունը` վարչապետի սահմանած ժամանակացույցով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում լիցենզիաների վերաձևակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում:

4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2024 թ. հունիսի 13
Երևան
ՀՕ-255-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 14 հունիսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ 22.05.2024
N ՀՕ-255-Ն օրենք