Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑ ...

 

01.01.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2024 թվականի սեպտեմբերի 11-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.

«8.1. Սույն հոդվածի 8-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հայտարարությունները ներկայացնելը հիմք չէ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված հերթական տարեկան պետական տուրքի գումարները չհաշվառելու համար: Հերթական տարեկան պետական տուրքի պարտավորությունը շարունակում է հաշվարկվել մինչև «Պետական տուրքի մասին» օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված` տարեկան պետական տուրքի վճարման պարտավորության դադարեցման հիմքերից որևէ մեկի ի հայտ գալու օրը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2024 թ. սեպտեմբերի 30
Երևան
ՀՕ-342-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 1 հոկտեմբերի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ 11.09.2024
N ՀՕ-342-Ն օրենք