(ուժը կորցրել է 08.05.98 թիվ 278)
i
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«2» օգոստոսի 1996 Թ.
--- ----------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 օգոստոսի 1996 թվականի թիվ 238
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 47 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 31-ի «Պետական ձեռնարկությունների` բաց բաժնետիրական ընկերությունների ձևով սեփականաշնորհման գործընթացը կանոնակարգելու մասին» թիվ 47 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
ա) որոշման 2-րդ կետում և որոշմամբ հաստատված կանոնակարգի 4-րդ կետում «ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին» , «ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին» , «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովը» բառերով.
բ) որոշման 4-րդ կետի «բ» ենթակետում և կանոնակարգի 5-րդ կետում «ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության» , «ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության» , «Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը» բառերով.
գ) կանոնակարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«13. Բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո: Բաժանորդագրությունն իրականացվում է պետական ձեռնարկության սեփականաշնորհման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված ժամկետներում».
դ) կանոնակարգի 17-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մերժված հայտերը գրանցվում են մեկ ընդհանուր առանձին գրանցամատյանում, որտեղ ըստ սյունակների հերթականության պետք է նշվեն`
ա) ձեռնարկության անվանումը.
բ) հայտի համարը»:
Այդ կապակցությամբ կանոնակարգի 17-րդ կետի «ա, բ, գ, դ, ե, զ, է, ը» ենթակետերը համապատասխանաբար համարել «գ, դ, ե, զ, է, ը, թ, ժ» ենթակետեր.
ե) կանոնակարգի 18-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«18. Բաժնետոմսերի համար վճարը մուծվում է Հայխնայբանկում բաժանորդագրության նպատակով բացված ընկերության ժամանակավոր հաշվին: Վճարը կարող է մուծվել բոլոր օրինական վճարման միջոցներով, այդ թվում` սեփականաշնորհման սերտիֆիկատներով: Ընդունված հայտերի դիմաց վճարը չի վերադարձվում, բացառությամբ բաժանորդագրությունը չկայացած համարվելու, հայտը մերժվելու և սույն կանոնակարգի 24-րդ կետում նշված դեպքերի:
Վճարը վերադարձվում է մասնակցի պահանջով տասը բանկային օրվա ընթացքում, ընդ որում, սեփականաշնորհման սերտիֆիկատներով մուծված վճարի գումարը վերադարձվում է սեփականաշնորհման սերտիֆիկատներով».
զ) կանոնակարգի 19-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Արձանագրությանը կցվում է բաժանորդագրության արդյունքներով կազմված բաժնետերերի նախնական գրանցամատյանից քաղվածք (բաԺնետերերի կազմի յուրաքանչյուր բաժնետիրոջ բաժնետոմսերի քանակը), որը հանդիսանում է արձանագրության անբաժան մասը և որի բոլոր էջերը ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը».
է) կանոնակարգի 19-րդ կետը լրացնել նոր պարբերություններով.
«Վարչությունը բաժանորդագրության ժամկետի ավարտից հետո 10 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում իր կողմից հաստատված բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքների ամփոփման մասին արձանագրություն` 3 օրինակից, համաձայն թիվ 4 հավելվածի:
Հայխնայբանկը բաժանորդագրության ժամկետի ավարտից հետո 5 օրվա ընթացքում վարչություն է ներկայացնում տվյալներ ժամանակավոր հաշիվներում մուտքագրված վճարումների մասին:
Վարչությունը և Հայխնայբանկը, համատեղ ճշտելով և համաձայնեցնելով բաժանորդագրության ընթացքում պետական ձեռնարկության (կամ փակ բաժնետիրական ընկերության) բաժնետոմսերի համար սեփականաշնորհման սերտիֆիկատներով և դրամով կատարված վճարումների չափը, սահմանված կարգով կազմում են համապատասխան ակտ, որի մեկ օրինակը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, վերը նշված փաստաթղթերը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վավերացնում է բաժանորդագրության արդյունքների մասին արձանագրությունը և 2 օրինակ վերադարձնում վարչությանը».
ը) կանոնակարգի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Բաժնետոմսերի բաժանորդագրությունը համարվում է չկայացած, եթե բաժանորդագրության արդյունքներով հաշվարկված բաժնետոմսերի գումարային քանակից (ԲՔԳ) հանած աշխատավորական կոլեկտիվի կողմից բաժանորդագրված բաժնետոմսերի քանակը (ԱԿԲ) չի գերազանցում բաժանորդագրությամբ վաճառքի ենթակա բաժնետոմսերի նախնական քանակի (ԲՆՔ) և կոլեկտիվի կողմից փաստացի բաժանորդագրված քանակի (ԱԿԲ) տարբերության 25 տոկոսը, բանաձևի տեսքով`
25
(ԲՔԳ-ԱԿԲ) \< -----="" x="">
100
թ) կանոնակարգի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Բաժնետոմսերի անվանական արժեքները ենթակա չեն փոփոխման բաժանորդագրության արդյունքում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է սահմանվել բաժնետոմսերի հետևյալ անվանական արժեքներից մեկը` 100, 200, 500, 1000, 2000, 5000, 10000, 20000 դրամ».
ժ) կանոնակարգի 23-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`
«23. Բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքում բոլոր մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի գումարային քանակը որոշվում է հետևյալ բանաձևով`
ԲԳՔ-(ԲՔԳ-ԱԿԲ)/((ԲՆՔ-ԱԿԲ)/ԲՆՔ)),
որտեղ`
ԲԳՔ-ն բաժանորդագրության արդյունքներով բոլոր մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի քանակն է.
ԲՔԳ-ն բաժանորդագրության արդյունքներում սույն կանոնակարգի 14-րդ կետում նշված ընդհանուր գրանցամատյանում և սույն կանոնակարգի 16-րդ կետում նշված գրանցամատյանում գրանցված բաժնետոմսերի ընդհանուր գումարն է.
ԱԿԲ-ն բաժանորդագրության արդյունքներով սույն կանոնակարգի 16-րդ կետում նշված աշխատավորական կոլեկտիվի գրանցամատյանում գրանցված բաժնետոմսերի ընդհանուր գումարն է.
ԲՆՔ-ն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված բաժանորդագրման ենթակա բաժնետոմսերի ընդհանուր քանակն է».
ժա) կանոնակարգի 28-րդ կետում «եռօրյա» բառը փոխարինել «տասնօրյա» բառով:
ժբ) կանոնակարգի թիվ 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ`
«Հավելված թիվ 4
պետական ձեռնարկությունների` բաց
բաժնետիրական ընկերությունների
ձևով սեփականաշնորհման գործընթացի
կանոնակարգի
«Վավերացնում եմ» «Հաստատում եմ»
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և
ապապետականացման վարչության պետ _____________________________________ ___________________________________
«____» __________________ 199 թ. «____»__________________ 199 թ.
______________________________________________________________________ ԲԲԸ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ
Բաժանորդագրության արդյունքների ամփոփման
«____»________________199 թ.
Հանձնաժողովի կազմը` Նախագահ ___________________________________________
(ա.հ.ա., ստորագրությունը) Քարտուղար _________________________________________
(ա.հ.ա., ստորագրությունը)
Բաժանորդագրության իրականացման հիմքերը. բաժանորդագրությունն իրականացվել է համաձայն ՀՀ կառավարության որոշման _____________________________________
(որոշման ամսաթիվը և համարը) և թողարկման ազդագրի _____________________________________________ 199 թ.
(թողարկման ազդագրի հրապարակման ամսաթիվը)
Բաժանորդագրության սկիզբը «____» 199 թ., ավարտը «____»________ 199 թ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված բաժանորդագրման ենթակա բաժնետոմսերի ընդհանուր քանակը _________________________________________________________
(քանակը
__________________________________________________________________________
թվերով և տառերով)
Բաժանորդագրության արդյունքներով բաժանորդագրված բաժնետոմսերի ընդհանուր քանակը ___________________________________________________________________
(քանակը
__________________________________________________________________________
թվերով և տառերով)
Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը __________________________________________
(քանակը
__________________________________________________________________________
թվերով և տառերով)
Բաժնետոմսերի համար վճարված ընդհանուր գումարը _____________________________ ____________________________________________________________________ դրամ,
այդ թվում` սեփականաշնորհման սերտիֆիկատներով ______________________________
(քանակը
__________________________________________________________________________
թվերով և տառերով)
____________________________________________________________________ դրամ
Սեփականաշնորհվող ձեռնարկության կոլեկտիվի անդամների կողմից բաժանորդագրված բաժնետոմսերի քանակը ______________________________________________________
(քանակը
__________________________________________________________________________
թվերով և տառերով)
Բաժանորդագրության արդյունքներով բոլոր մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի քանակը (ԲԳՔ) _____________________________________________________________
(քանակը
__________________________________________________________________________
թվերով և տառերով)
Բաժանորդագրության մասնակիցների կազմը և հասանելիք բաժնետոմսերի քանակը ՀՀ քաղաքացիների և քաղաքացիների խմբերը ___________________________________
(քանակը
__________________________________________________________________________
թվերով և տառերով)
կոլեկտիվի անդամներ (ԱԿՀ) _________________________________________________
(քանակը
__________________________________________________________________________
թվերով և տառերով)
ոչ պետական ձեռնարկություններ _____________________________________________
(քանակը
__________________________________________________________________________
թվերով և տառերով)
օտարերկրյա քաղաքացիներ ___________________________________________________
(քանակը
__________________________________________________________________________
թվերով և տառերով)
ինվեստիցիոն հիմնադրամներ _________________________________________________
(քանակը)
__________________________________________________________________________
թվերով և տառերով)
Բաժանորդագրության արդյունքում ձևավորված ԲԲԸ-ի կանոնադրական հիմնադրամը
__________________________________________________________________________
թվերով և տառերով)
____________________________________________________________________ դրամ
Համաձայն ՀՀ կառավարության 1995 թ. հունվարի 31-ի թիվ 47 որոշման ___________
______________________________________________
(ձեռնարկության անվանումը)
բաժանորդագրությունը ______________________________________________________
Բաժանորդագրության արդյունքներով կազմված բաժնետերերի գրանցամատյանից քաղվածքը (բաժնետերերի կազմը, յուրաքանչյուր բաժնետիրոջ բաժնետոմսերի քանակը) կցվում է:
Հանձնաժողովի նախագահ _____________________________________________________
Հանձնաժողովի քարտուղար ___________________________________________________
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 2-ից: