01.01.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի դեկտեմբերի 4-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 87-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 6-8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) քսայուղը: Սույն կետի կիրառության իմաստով` քսայուղը ներառում է ԱՏԳ ԱԱ 2710 19 7 - 2710 19 9 ծածկագրերին դասվող ծանր թորվածքները և ԱՏԳ ԱԱ 3403 19 100 0, 3403 19 900 0, 3403 99 000 0 ծածկագրերին դասվող քսանյութերը.
7) բենզինը: Սույն կետի կիրառության իմաստով` բենզինը ներառում է ԱՏԳ ԱԱ 2710 12 ծածկագրին դասվող թեթև թորվածքները և նյութերը, այդ թվում` շարժիչային բենզինը, բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 12 310 0 ծածկագրին դասվող ավիաբենզինի.
8) դիզելային վառելիքը: Սույն կետի կիրառության իմաստով` դիզելային վառելիքը ներառում է ԱՏԳ ԱԱ 2710 19 1 - 2710 19 6 ծածկագրերին դասվող միջին և ծանր թորվածքները, բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 210 0 ծածկագրին դասվող ավիավառելիքի.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին և 10.2-րդ կետերով.
«10.1) նյութերը (հավելանյութերը): Սույն կետի կիրառության իմաստով` նյութերը (հավելանյութերը) ներառում են ԱՏԳ ԱԱ 3811 ծածկագրին դասվող հակաճայթիչները, հակաօքսիդիչները, խեժագոյացման արգելակիչները, թանձրացուցիչները, հակաքայքայիչ նյութերը և պատրաստի այլ հավելանյութեր` նախատեսված նավթամթերքների (ներառյալ` բենզինի) կամ այլ հեղուկների համար, որոնք օգտագործվում են նույն նպատակներով, ինչ նավթամթերքները.
10.2) արգելակման, հիդրավլիկ և այլ հեղուկներ` պատրաստի, նախատեսված հիդրավլիկական փոխանցիչների համար, 70% զանգվածային բաժնից պակաս` բիտումային ապարներից ստացված նավթ կամ նավթամթերք չպարունակող կամ պարունակող, որոնք դասակարգվում են ԱՏԳ ԱԱ 3819 00 000 0 ծածկագրին.»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 88-րդ հոդվածում`
1) 1-ին մասի աղյուսակում`
ա. 16-րդ տողի «2710 19 710 0 - 2710 19 980 0» ծածկագրերը փոխարինել «2710 19 7 - 2710 19 9» ծածկագրերով,
բ. 18-րդ և 19-րդ տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
18. |
2710 19 1 - 2710 19 6 |
դիզելային վառելիք |
1 տոննա |
14200 |
19. |
2709 00 2710 20 2710 9 |
հում նավթ, նավթամթերք |
1 տոննա |
29450 |
»,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին և 19.2-րդ տողերով.
«
19.1. |
3811 |
նյութեր (հավելանյութեր) |
1 տոննա |
43600 |
19.2. |
3819 00 000 0 |
արգելակման, հիդրավլիկ և այլ հեղուկներ` պատրաստի, նախատեսված հիդրավլիկական փոխանցիչների համար, 70% զանգվածային բաժնից պակաս` բիտումային ապարներից ստացված նավթ կամ նավթամթերք չպարունակող կամ պարունակող |
1 կգ |
550 |
».
2) 7-րդ մասը «մեկ տոննայի» բառերից առաջ լրացնել «և նյութերի (հավելանյութերի)» բառերով:
i
Հոդված 3. Օրենսգրքի 346-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 2-րդ կետը և 3-րդ մասը «հարկային տարվա որևէ ժամանակահատվածում» բառերից առաջ լրացնել «տվյալ հարկային տարվա կամ տվյալ հարկային տարվան նախորդող» բառերով.
2) 10-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետի «տարբեր տեսակների» բառերը փոխարինել «նույն կամ համանման» բառերով, իսկ նույն ենթակետը «տարբերությունները» բառից հետո լրացնել «` պայմանով, որ ապրանքների ձեռքբերման գների կամ իրացման գների միջև տարբերությունը չի գերազանցում 20 տոկոսը» բառերով.
3) 11-րդ մասի «տարբեր տեսակների» բառերը փոխարինել «նույն կամ համանման» բառերով, իսկ նույն մասը «տարբերությունները» բառից հետո լրացնել «` պայմանով, որ ապրանքների ձեռքբերման գների կամ իրացման գների միջև տարբերությունը չի գերազանցում 20 տոկոսը» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. դեկտեմբերի 13 Երևան ՀՕ-474-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 13 դեկտեմբերի 2024 թվական: