Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԲՆԱԳԱՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒ ...

 

 

040.1204.210802

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 օգոստոսի 2001 թվականի N 1204-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան, ինչպես նաև ի կատարումն Միացյալ ազգերի կազմակերպության «Շրջակա միջավայրը և զարգացումը» խորագրով (Ռիո-դե-Ժանեյրո, 1992 թվական), Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Շրջակա միջավայրը և առողջությունը» խորագրով եվրոպական 2-րդ (Հելսինկի, 1994 թվական) և 3-րդ (Լոնդոն, 1999 թվական) համաժողովներում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործողությունների ազգային ծրագրին` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործողությունների ազգային ծրագրի առաջնահերթ միջոցառումների իրականացման ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործողությունների ազգային ծրագրի առաջնահերթ միջոցառումների ժամանակացույցին համապատասխան` տվյալ տարվա բյուջետային գործընթացով նախատեսվող ժամկետներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել ֆինանսավորման հայտ` նշված միջոցառումների իրականացման նպատակով անհրաժեշտ միջոցների նախատեսման հնարավորության հարցը քննարկելու համար:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

օգոստոսի 1-ի N 1204-Ն որոշման

 

ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1.     Ներածություն

2.     Շրջակա միջավայրի գործոնների և  բնակչության առողջության վրա դրանց

ազդեցության կառավարման կազմակերպման հիմնական բաղադրիչներ 2.1.  Բնակչության առողջության ու շրջակա միջավայրի գործոնների դիտարկում և

տեղեկատվական համակարգեր 2.2.  Տնտեսական գործունեության ռիսկի և առողջության վրա ազդեցության

գնահատում 2.3.  Շրջակա միջավայրի հիգիենայի կառավարման իրավական հարցեր 2.4.  Շրջակա միջավայրի հիգիենայի կառավարման տնտեսական հարցեր 2.5.  Շրջակա միջավայրի հիգիենայի հիմնարկներ: Պետական հիգիենիկ և

հակահամաճարակային ծառայություն 2.6.  Քիմիական անվտանգություն 2.7.  Մասնագիտական կրթություն և վերապատրաստում 2.8.  Հասարակության տեղեկացում և սանիտարական լուսավորություն 2.9.  Գիտահետազոտական գործունեության և տեխնոլոգիաների զարգացում

3.     Շրջակա միջավայրի հիգիենայի հիմնական թեմաներ

3.1.   Շրջակա միջավայրի հետ կապված հիվանդագին վիճակների

համաճարակաբանություն` աշխարհագրական տեղեկատվական վերլուծության

տվյալներ 3.2.  Խմելու ջրի որակ 3.2.1. Մակերևութային ջրերի որակը և բաց ջրավազանների վիճակը 3.3.  Մթնոլորտային օդ 3.4.  Բնակչության սնուցում և անվտանգ սնունդ 3.5.  Թափոնների կառավարում և հողի աղտոտում 3.5.1. Թափոնների կառավարում 3.5.2. Հողի աղտոտում ծանր մետաղներով 3.6.  Իոնացնող և ոչ իոնացնող ճառագայթում 3.6.1. Իոնացնող ճառագայթում 3.6.2. Ոչ իոնացնող ճառագայթում 3.7.  Բնական աղետներ, պատահարներ 3.8.  Վնասվածքներ և պատահարներ 3.9.  Բնակության միջավայրի հիգիենա 3.10. Աշխատանքային միջավայր

 

1. Ներածություն

 

Սույն ծրագիրը մշակել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը` ի կառավարումն «Շրջակա միջավայրը և զարգացումը» Միացյալ ազգերի կազմակերպության (Այսուհետ ՄԱԿ) կոնֆերանսի (1992 թ., Ռիո-դե-Ժանեյրո)` Հայաստանի Հանրապետության կողմից իր վրա վերցված պարտականությունների և «Շրջակա միջավայրը և առողջությունը» Առողջության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ԱՀԿ) 2-րդ եվրոպական կոնֆերանսի (1994 թ., Հելսինկի) որոշումների : Ծրագիրը մշակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ սերտ համագործակցությամբ` համաձայն երկու նախարարների 23.01.1997 թ. ստորագրած հուշագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 1998 թ. հունվարին հաստատված Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ազգային գործողությունների ծրագրի մշակմանը զուգահեռ և համահունչ:

Բնակչության կյանքի համար առողջ միջավայրի ստեղծումը և վնասակար ազդեցության կանխարգելումը կայուն զարգացման բաղկացուցիչ մասն են: Առողջության հարցերում կայունության ապահովումն առողջության բարելավմանը նպաստող առողջ և անվտանգ ֆիզիկական միջավայրի ստեղծման միջոցով` Հայաստանի Հանրապետության առողջապահության քաղաքականության «Առողջություն բոլորի համար» ազգային մոտեցման կարևոր բաղկացուցիչ մասն է:

Ծրագիրը մշակվել է ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանի գրասենյակի աջակցությամբ:

 

Նպատակը

 

Ծրագրի նպատակն է բացահայտել Հայաստանի Հանրապետության տարածքում շրջակա միջավայրի գործոնների` բնակչության առողջության վրա անբարենպաստ ազդեցության հետ կապված, առկա հիմնախնդիրները և առաջնայնությունները (գերակայությունները) և առաջարկել գործողություններ` ուղղված անբարենպաստ ազդեցության նվազեցմանը և կանխարգելմանը:

 

Ծրագրի համառոտ նկարագիրը

 

Վերլուծվել է Հայաստանի Հանրապետության տարածքում շրջակա միջավայրի գործոնների ազդեցության հետ կապված և որպես ցուցանիշ ընտրված հիվանդությունների տարածվածությունը` ըստ մարզերի և դրանց առաջացման հնարավոր պատճառ հանդիսացող շրջակա միջավայրի գործոնների աղտոտման մակարդակները, դրանց միջև առկա հնարավոր կապը: ՈՒսումնասիրության տվյալների հիման վրա ընտրվել են բնակչության առողջության համար առավել կարևոր հիմնախնդիրները (գերակայություններ) և առաջարկվում են առաջնահերթ (գերակայող) գործողություններ` ըստ բնագավառների և շրջակա միջավայրի գործոնների:

Դրանց իրականացումը կնպաստի պետության կողմից տրամադրվող միջոցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված միջազգային, հումանիտար, ոչ կառավարական և այլ կազմակերպությունների հնարավորությունների առավել նպատակային և արդյունավետ օգտագործմանը` Հայաստանի Հանրապետության բնակչության կյանքի համար առողջ միջավայր ստեղծելու նպատակով:

 

«Առողջություն և շրջակա միջավայր» գործընթացի զարգացման անցած ուղին

 

Վերջին տարիների ընթացքում ինչպես Եվրոպայում, այնպես էլ Հայաստանում անընդհատ աճում է հետաքրքրությունը շրջակա միջավայրի, առողջության և դրանց փոխազդեցության վերաբերյալ: 1984 թ. Առողջության համաշխարհային կազմակերպության անդամ երկրներն ընդունել են 38 նպատակ, որոնք կազմում են ԱՀԿ-ի «Առողջություն բոլորի համար» ռազմավարության հիմքը: Այդ նպատակները պետք է իրագործվեին 2000 թվականին: 1998 թ. սեպտեմբերին ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային կոմիտեի կողմից հաստատվել է այդ ռազմավարության թարմացված տարբերակը` «Առողջություն-21, համընդհանուր առողջության ձեռքբերման ուղիներն ԱՀԿ-ի եվրոպական շրջանում»: Այդ ռազմավարության խնդիրներից 5-ը անմիջականորեն կապված են առողջության և շրջակա միջավայրի փոխազդեցության հետ:

Դրանք են`

Խնդիր 9. Բռնության և դժբախտ դեպքերի հետևանքով առաջացող վնասվածքների

նվազեցում

Խնդիր 10. Առողջ և անվտանգ ֆիզիկական միջավայր

Խնդիր 11. Կյանքի առավել առողջ ձև

Խնդիր 13. Առողջ միջավայրի պայմաններ

Խնդիր 14. բազմակողմանի պարտականություններ առողջության բնագավառում:

1989 թվականին Ֆրանկֆուրտում (Գերմանիա) ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային կոմիտեն կազմակերպել էր եվրոպական առաջին նախարարական կոնֆերանսը «Առողջություն և շրջակա միջավայր» թեմայով, որը կարևոր իրադարձություն էր առողջ միջավայրով զբաղվող բնագավառի` շրջակա միջավայրի հիգիենայի զարգացման համար: Կոնֆերանսի արդյունքում ընդունվեց կարևորագույն մի փաստաթուղթ` Առողջության և շրջակա միջավայրի եվրոպական խարտիան: Այդտեղ ընդունվեցին առողջ միջավայրի քաղաքականության հիմնական սկզբունքները և գերակայությունները:

Շրջակա միջավայրի որակի և առողջության փոխազդեցությունը 1992 թ. Ռիո-դե- Ժանեյրոյում կայացած Միացյալ ազգերի կազմակերպության «Շրջակա միջավայրը և զարգացումը» համաշխարհային գագաթաժողովի գլխավոր թեմաներից մեկն է: Այդ կոնֆերանսին Հայաստանի Հանրապետությունը մյուս երկրների հետ միասին ընդունեց և ստորագրեց «Օրակարգ-21»-ը և «Ռիոյի դեկլարացիան»: «Օրակարգ-21»-ում նախատեսված են կայուն զարգացմանը հասնելու ծրագրերը: «Ռիոյի դեկլարացիայի» առաջին սկզբունքը կայանում է նրանում, որ կայուն, անընդհատ զարգացմանը հասնելու համար անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել մարդու` բնության հետ ներդաշնակ, առողջ և լիարժեք կյանքի իրավունքի վրա: 1991 թ. Դոբրիսում Եվրոպայի երկրների շրջակա միջավայրի նախարարներն ընդունեցին «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» ծրագիրը, որն ուղղված է շրջակա միջավայրի որակի բարելավմանը և մարդու առողջության վրա դրա անբարենպաստ ազդեցության նվազեցմանը. Շրջակա միջավայրի պահպանության և առողջության նախարարների Լյուցեռնի (1993 թ.) և Սոֆիայի (1995 թ.) կոնֆերանսները որոշեցին օժանդակել տարածաշրջանի երկրներին շրջակա միջավայրի պահպանության և շրջակա միջավայրի հիգիենայի ազգային ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի մշակման գործընթացին: 1994 թ. Հելսինկիում ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային կոմիտեի կողմից կազմակերպվեց Եվրոպական երկրորդ նախարարական կոնֆերանսը` «Առողջություն և շրջակա միջավայր» թեմայով, որի ընթացքում վերլուծվեց առողջության և շրջակա միջավայրի իրավիճակի վերաբերյալ զեկույցը` «Անհանգստություն Եվրոպայի վաղվա օրվա համար»: Ստորագրվեց հելսինկյան հռչակագիրը և հավանություն տրվեց Եվրոպայում շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործողությունների ծրագրին: Հատուկ նշվեց, որ առողջապահության և շրջակա միջավայրի պահպանության նպատակները ոչ միայն չեն հակասում, այլ նաև լրացնում են միմյանց: Այս երկու բնագավառների սերտ համագործակցությունը որոշիչ դեր է խաղում շրջակա միջավայրի պահպանության և ռացիոնալ օգտագործման կազմակերպման և ղեկավարման գործում: Գործողությունների գլխավոր սկզբունքներն են`

. ազգային և միջազգային համերաշխություն

. առողջության և շրջակա միջավայրի բնագավառների զարգացման կայունություն անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու միջոցով

. համագործակցություն և համատեղ գործողություններ շրջակա միջավայրի առողջության վրա ազդող տնտեսական բոլոր ճյուղերի միջև

. ձեռնարկվող գործողությունների առավել արդյունավետությունը երաշխավորելու միջոցառումներ:

Հելսինկյան եվրոպական երկրորդ նախարարական կոնֆերանսում բոլոր անդամ- պետությունները պարտավորվեցին մշակել շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործողությունների ազգային ծրագրեր, որտեղ պետք է արտացոլվեն յուրաքանչյուր երկրի համար բնորոշ հիմնախնդիրները և կարիքները: Այդ ծրագրերի մշակման ընթացքում անհրաժեշտ է սերտ համագործակցություն տնտեսության բոլոր ճյուղերի, տեղական գործադիր մարմինների և ոչ կառավարական կազմակերպությունների հետ:

 

Շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործողությունների ազգային

ծրագրի մշակումը Հայաստանում

 

Այս փաստաթղթում օգտագործվող «շրջակա միջավայրի հիգիենա» հասկացությունը («environmental health») ամբողջացնում է մարդկային կյանքի այն ասպեկտները ներառյալ կյանքի որակը, որոնց վրա ազդեցություն ունեն շրջակա միջավայրի ֆիզիկական, քիմիական, կենսաբանական, սոցիալական և հոգեբանասոցիալական գործոնները: Այդ հասկացությունը վերաբերում է ներկա և ապագա սերունդների առողջության վրա անբարենպաստ ազդեցություն ունեցող շրջակա միջավայրի գործոնների գնահատման, բարելավման, հսկողության և կանխարգելման գործընթացի տեսական և գործնական զարգացմանը:

Հայաստանի Հանրապետության առողջապահության և բնապահպանության նախարարությունները 1997 թ. հունվարի 23-ին հուշագիր ստորագրեցին շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործողությունների ազգային ծրագիր մշակելու մասին: Ծրագիրը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. հունվարին հաստատված շրջակա միջավայրի պահպանության գործողությունների ազգային ծրագրի նպատակներին և մոտեցումներին համապատասխան և «Առողջություն բոլորի համար. ազգային մոտեցում» ծրագրի հիման վրա, Հայաստանի Հանրապետության առողջապահության և բնապահպանության նախարարությունների սերտ համագործակցությամբ:

 

Շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործողությունների և շրջակա

միջավայրի պահպանության գործողությունների ազգային ծրագրեր

 

Շրջակա միջավայրի պահպանության գործողությունների ազգային ծրագիրը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 14.12.1998 թ. թիվ 801 որոշմամբ: Փաստաթղթում ներառված են շրջակա միջավայրի պահպանության բնագավառի գերակայությունները, առաջարկված է ռազմավարություն և միջոցառումներ: Շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործողությունների ազգային ծրագիրը ներկայացնում է առողջության հետ կապված շրջակա միջավայրի հիմնախնդիրների ընդհանուր քաղաքականությունը: Այն ընդգրկում է շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործունեության հիմնական ասպարեզները, որոնք են` իրավիճակային վերլուծություն, «հրատապ հիմնահարցեր», գերակայություններ, առողջապահական գործողություններ:

 

Առողջապահական քաղաքականության զարգացումը Հայաստանում, «Առողջություն

բոլորի համար: Ազգային մոտեցում»

 

Այս փաստաթղթում առողջապահության նպատակների երկարաժամկետ հեռանկարները ներկայացված են որպես ազգային առողջապահության գերակայություններ: Փաստաթուղթը հանդիսանալու է բարեփոխումների և այլ որոշումների հիմք: Առողջապահության քաղաքականության հիմնական բաղադրյալներն են`

. հավասար առողջապահական հնարավորություններ և հասարակական համերաշխություն առողջության պահպանմանն ուղղված գործողություններում,

. բարելավված առողջություն մարդկանց համար,

. բազմասեկտորային ռազմավարություն` առողջության բարելավման համար,

. օպտիմալացված առողջապահական համակարգ,

. անցումային շրջանում գտնվող առողջապահական համակարգի կառավարում:

 

Բազմասեկտորային ռազմավարություն` առողջության բարելավման համար

Այստեղ ներկայացված են շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում երկրի ընտրած խնդիրները`

Խնդիր 3.1. Առողջ ապրելակերպ` ապահով միջավայրում,

Խնդիր 3.2. Բազմասեկտորային պատասխանատվություն առողջապահության

բնագավառում:

 

Այդ խնդիրների լուծման հիմնական ուղիներն արտացոլված են սույն փաստաթղթում:

 

Շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործողությունների ազգային

ծրագրի կառուցվածքը, կատարման ժամկետները, կատարման դիտարկումը և

պատասխանատու մարմինները

 

Շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում ազգային գործողությունների ծրագրի յուրաքանչյուր գլուխ բաղկացած է հետևյալ մասերից`

. Իրավիճակային վերլուծություն` շրջակա միջավայրի գործոնների որակի և դրանց` բնակչության առողջության վրա, հայտնի կամ հնարավոր, վնասակար ազդեցությունների նկարագրությամբ և հիմնախնդիրներով,

. յուրաքանչյուր բաժնի հիմնախնդիրների նկարագրություն,

. գերակայությունների` «հրատապ հիմնահարցերի» նկարագրություն,

. գերակայությունների հիման վրա նպատակների և խնդիրների ընտրություն:

Ծրագրով նախատեսված գերակայությունները և առաջնահերթ գործողությունները պարբերաբար պետք է վերանայվեն, գնահատվեն և ճշտվեն:

Այս փաստաթուղթը հիմնականում նպատակաուղղված է Հայաստանի բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության հայտնաբերմանը: Ծրագրով նախատեսված գործողությունների կատարման համակարգումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը: Ծրագրի իրագործման հաջողությունը գլխավորապես կախված է այլ շահագրգիռ նախարարությունների հետ Հայաստանի Հանրապետության նախարարության արդյունավետ համագործակցությունից (մասնավորապես` Հայաստանի Հանրապետության բնապահպանության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման և այլն): Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավումը ծրագրի իրագործման գործընթացում կունենա կարևոր դեր վերջինիս արդյունավետության և շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործողությունների տեղական ծրագրերի մշակման գործում: Գերակայությունների մշակումը, դրանց որոշումը և ծրագրի իրականացումը պետք է հիմնվի տնտեսության տարբեր ճյուղերի համագործակցության, ինչպես նաև հանրության ակտիվ ներգրավման վրա: Հելսինկյան կոնֆերանսի որոշման համաձայն, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործողությունների ծրագիրը մարդկանց առողջությանն աջակցելու և այն պահպանելու նպատակով շրջակա միջավայրի որակի բարելավմանն ուղղված ծրագիր է:

Առողջության և շրջակա միջավայրի բնագավառի հիմնահարցերի լուծման առավել արդյունավետության հասնելու համար շատ կարևոր է հետևել գերակայությունների ընտրության հետևյալ չափանիշներին`

. ռիսկի գործոնների բնութագիրը և դրա առողջության վրա ազդեցության աստիճանը, ռիսկի խմբի բնակչության թիվը` ներառյալ առավել անպաշտպան խմբերը,

. առողջության վրա ազդեցության զարգացման բացասական (անցանկալի) միտումը և դրա ազդեցության հետևանքների չափը.

. լուծումների իրագործման իրատեսությունը (ազգային և միջազգային մակարդակներով):

Ելնելով այդ չափանիշներից` առաջարկվում է առանձնացնել գործողությունների 3 խումբ:

1-ին խմբի գործողություններն ուղղված են շրջակա միջավայրի այն գործոններին, որոնց բացասական ազդեցությունն առողջության վրա ստույգ բացահայտված է և որոշված: Սովորաբար դրանք անկանխատեսելի են և անհետաձգելի միջոցառումների բացակայության դեպքում կարող են լայնորեն տարածվել (խմելու ջրի և սննդի աղտոտում, աղբի հավաքում, տեղափոխում ու ու վնասազերծում և այլն): Այս խմբի գործողությունները կապված են դժբախտ դեպքերի կանխարգելման կամ առողջությանը վնաս հասցնող արտակարգ իրավիճակների առաջացման վտանգի նվազեցման հետ: Սովորաբար դրանք ուղղված են շրջակա միջավայրի հիգիենայի հիմնական պահանջների կատարման հսկողությանը:

2-րդ խմբի գործողությունները ներառում են շրջակա միջավայրի այն գործոնները որոնք մարդկանց առողջության վրա ունեն երկարաժամկետ ազդեցություն: Այդ գործոնների համեմատաբար որ բարձր կոնցենտրացիաների պատճառով դրանց կապը բնակչության առողջության շեղումների հետ դժվար է որոշվում, սակայն կարող է նկարագրվել առողջության վրա բացասական գաղտնի ազդեցությունը, որպես այդպիսի գործոնի երկարատև կամ կարճատև ազդեցության արդյունք:

3-րդ խմբի գործողությունները կապված են ոչ այնքան հիվանդությունների կանխարգելման, որքան կյանքի որակի և հոգեկան առողջության հետ: Այս տեսակետից շատ կարևոր է, թե հասարակության կողմից ինչպես են ընկալվում շրջակա միջավայրի և դրա` առողջության վրա ազդեցության հարցերը: Սովորաբար այս խմբի գործողությունները կապված են այնպիսի իրավիճակների հետ, ինչպեսիք են աղմուկը, տհաճ հոտերը, լանդշաֆտը, հանգստի գոտիների և քաղաքների կանաչապատման, հանգստավայրերում խմելու ջրի որակի անբավարարությունը և այլն:

1-ին խմբի հիմնահարցերի լուծման համար ողջ հանրապետության տարածքում, շատ կարևոր է նախօրոք ծրագրավորել դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումները, հատակապես նոր տնտեսական գործունեություն կազմակերպելիս, հետագայում 2-րդ և 3-րդ խմբի հիմնահարցերից խուսափելու նպատակով:

Շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործողությունների ազգային ծրագրի նպատակներն են`

. երաշխավորել, որ շրջակա միջավայրը չի սպառնա բնակչության առողջությանը և այդ ճանապարհով բարելավել Հայաստանի բնակչության առողջությունը,

. երաշխավորել, որ շրջակա միջավայրի հիգիենայի հարցերը կընդգրկվեն տնտեսության հիմնական ճյուղերի զարգացման ծրագրերում (էներգետիկա, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տրանսպորտ, քաղաքաշինություն և այլն),

. երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառի գերակայությունները լրջորեն հաշվի կառնվեն միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության միջպետական համագործակցության ընթացքում, այդ թվում` մասնագիտացված և ֆինանսական, օրինակ, ՄԱԿ-ի և այլն,

. առողջությունը դարձնել երկարաժամկետ տնտեսական ռազմավարության առարկա.

. ճիշտ և նպատակային օգտագործել պետության կողմից տրամադրվող միջոցները շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործողությունների ազգային ծրագրի իրականացման նպատակով:

 

2. Շրջակա միջավայրի գործոնների և բնակչության առողջության վրա

դրանց ազդեցության կառավարման կազմակերպման հիմնական բաղադրիչները

 

2.1. Բնակչության առողջության ու շրջակա միջավայրի գործոնների դիտարկում

և տեղեկատվական համակարգեր

 

Իրավիճակային վերլուծություն

 

Շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործողությունների արդյունավետ պլանավորման և համակարգման համար անհրաժեշտ է ունենալ հավաստի և լիարժեք տեղեկատվություն առողջության և շրջակա միջավայրի ցուցանիշների, ինչպես նաև դրանց փոխազդեցության վերաբերյալ: Ներկայումս առողջության և շրջակա միջավայրի վերաբերյալ տվյալներ հավաքվում և վերլուծվում են տարբեր պետական կառույցներում:

Առողջության և առողջապահության վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հավաքվում և մշակվում է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության և ՀՀ առողջապահության նախարարության համակարգի այլ կառույցներում:

Բնապահպանության նախարարության վարույթում է գտնվում շրջակա միջավայրի վերաբերյալ տվյալների հիմնական աղբյուրը: Վերջինս այդ տվյալների կառավարող մարմինն է: Տարատեսակ տվյալների բազաները, ցանկերը և կադաստրները գտնվում են այնտեղ, որտեղ հավաքվում է տեղեկատվություն շրջակա միջավայրի որակի և դրա կեղտոտման աղբյուրների վերաբերյալ: Բոլոր ճյուղերին այդ թվում` և առողջության ու շրջակա միջավայրի բնագավառների պետական հաշվետվության տվյալները հավաքվում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունում, միայն` ավելի փոքր ծավալով և առանց գերատեսչական վիճակագրության տվյալների: Վերջինիս կողմից տվյալները պարբերաբար ամփոփվում, վերլուծվում և հրապարակվում են` տարբեր թեմատիկ վիճակագրական-վերլուծական ժողովածուների տեսքով: Օրինակ, «Շրջակա միջավայրը և բնական պաշարները Հայաստանի Հանրապետությունում» և այլն:

Սակայն այդ տեղեկատվությունը դժվար է օգտագործել ռիսկի գործոնների և առողջության վրա ազդեցության գնահատման համար, քանի որ այն ունի տվյալների կուտակման տարբեր մակարդակներ և շրջակա միջավայրի որակի տարբեր մակարդակներ և շրջակա միջավայրի որակի տարբեր ցուցանիշներ:

Շրջակա միջավայրի դիտարկումը պլանավորելու ժամանակ շատ կարևոր է, առկա հնարավորություններին համապատասխան, հաշվի առնել առողջության վրա շրջակա միջավայրի ազդեցությունը գնահատելու համար անհրաժեշտ տվյալները:

Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմիններում հավաքվում են մեծ քանակով տվյալներ վարակիչ հիվանդությունների, խմելու ջրի, սննդի անվտանգության, ճառագայթման, բնակության և աշխատանքային միջավայրի պայմանների վերաբերյալ:

Սակայն առկա տեղեկատվությունն անհրաժեշտ ձևով չի վերլուծվում` տեխնիկական և ֆինանսական դժվարությունների պատճառով: Անհրաժեշտ է ավելացնել տվյալների վերլուծման ժամանակակից ծրագրերի փաթեթների քանակը և կապի ու հաղորդակցման միջոցներով ապահովվածությունը: Բարելավման կարիք ունի տարբեր իրավիճակների կանխատեսման, պատասխան գործողությունների արագ կազմակերպման պլանավորման և մոդելավորման օգտագործումն առողջապահության կառավարման ընթացքում: Տեղեկատվության լիարժեք վերլուծության համար անհրաժեշտ է օգտագործել նաև աշխարհագրական տեղեկատվական համակարգեր:

Հիմնահարցերից մեկը հանդիսանում է այն, որ Հայաստանում օգտագործվող շրջակա միջավայրի հիգիենիկ ցուցանիշները նախատեսված չեն առողջության և շրջակա միջավայրի երկարաժամկետ դիտարկման, այդ բնագավառին վերաբերող տվյալների հավաքման և համապատասխան մակարդակի կուտակման համար, ինչը թույլ կտար կատարել առողջության վրա շրջակա միջավայրի ազդեցության վերլուծություն և կանխատեսում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալների հավաքումը ժամանակատար և ծախսատար գործընթաց է, գոյություն ունեցող տվյալները և դրանց բազան պետք է լրամշակվեն և օգտագործվեն առավել արդյունավետ: Այսօր առողջության վերաբերյալ առկա տվյալների բազաները չեն պարունակում լիարժեք տվյալներ հնարավոր ռիսկի գործոնների վերաբերյալ, ինչը խոչընդոտում է առողջության վրա շրջակա միջավայրի ազդեցության պատշաճ վերլուծմանը և գնահատմանը:

Կարևոր է նաև այն, որ առողջության և շրջակա միջավայրի մասին տվյալները հավաքվեն աշխարհագրորեն փոքր տարածքների համար, օրինակ քաղաքի, տարածաշրջանի, մարզի համար:

Առողջության վրա շրջակա միջավայրի անբարենպաստ ազդեցության գնահատման համար սովորական կարգով հավաքված տվյալների հետ մեկտեղ անհրաժեշտ է օգտագործել նաև հատուկ հարցումների և համաճարակաբանական ուսումնասիրությունների արդյունքում ստացված տվյալները: Դրանց վերլուծման համար անհրաժեշտ է օգտագործել վիճակագրական վերլուծական ձևերը:

Խիստ կարևոր են տվյալների հուսալիության, դրանց որակի և գաղտնիության հարցերը:

Ներկայումս բնակչության առողջության դիտարկման համար առկա են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հաստատված պաշտոնական հաշվետվության ձևերը բոլոր տեսակի հիվանդությունների վերաբերյալ: Վարակիչ հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվությունը տեղերում հավաքվում և հաղորդվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համապատասխան մարմիններին և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն: Ոչ վարակիչ հիվանդությունների մասին հաշվետվությունները ներկայացվում են մեկ անգամ: Բացակայում է այս խմբի հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հստակ մեխանիզմը բոլոր մակարդակներում` հորիզոնական կտրվածքով:

Հաշվետվության ձևերում տվյալները ներկայացվում են ինչպես ըստ առանձին հիվանդությունների, այնպես էլ ըստ տարիքային կազմի: Սակայն այդ ձևերում ներառված տվյալները լիարժեք չեն` շրջակա միջավայրի ազդեցության հետ կապված հիվանդությունների ընդգրկման առումով: Դրանց մեջ բացակայում են մի շարք հիվանդություններ և համախտանիշներ, ինչպես նաև ալերգիաները, հղիության վաղաժամ ինքնաբեր ընդհատումները և այլն: Բացի այդ, ներկայացվող տեղեկատվությունը ստանդարտացված չէ և չի համապատասխանում վերլուծության մինիմալ պահանջներին: Բացակայում է դեպքերի բաժանումը` ըստ սեռի և տարիքային կազմի, քանի որ արտահայտում է միայն երկու տարիքային խմբերի հիվանդացությունը (ընդամենը և մինչև 14 տ. երեխաներ):

Շրջակա միջավայրի հիգիենայի տեղեկատվական համակարգերի առավելագույն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է ստանալ հնարավորին չափ շատ հավաստի տեղեկություն «Շրջակա միջավայր-առողջություն» շղթայի յուրաքանչյուր փուլի վերաբերյալ: Դա թույլ կտա ոչ միայն կանխատեսել շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունը բնակչության առողջության վրա, այլ նաև հայտնաբերել աղտոտման աղբյուրները և դրանց հաշվեկշիռն այլ աղտոտիչների կազմում: Սա մեծ չափով կօժանդակի այդ գործոնների նպատակային դիտարկման իրականացմանը և դրանց դեմ պայքարին: Առողջության ամրապնդման և հիվանդությունների կանխարգելման բնագավառում առավել արդյունավետ միջճյուղային համագործակցություն ապահովելու նպատակով երկիրը պետք է կողմնորոշվի, թե ինչպես պետք է բարելավել առողջության և շրջակա միջավայրի գործոնների ռիսկի հետ կապված առողջապահական հաշվետվություններում ներկայացվող տեղեկությունները: Անհրաժեշտ է բարելավել այդ տեղեկատվության մշակումը և հաղորդումը, որպեսզի այն օգտագործելի դառնա Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության և առողջապահական տեղական մարմինների համար:

Շրջակա միջավայրի գործոնների դիտարկումը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության գործառույթներից է: Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կողմից նույնպես կատարվում են նման դիտարկումներ` հիմնականում ելնելով բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունից:

Շրջակա միջավայրի գործոնների մշտական հսկման ենթակա գործոնների ցանկը, հետազոտությունների պաշտոնական մեթոդները ու դրանց հաճախականությունը կարիք ունեն վերանայման, լրամշակման և արդիականացման: Խիստ հնացել է նաև նյութատեխնիկական բազան, առկա սարքավորումները չունեն անհրաժեշտ զգայունություն և չեն ընդգրկում անհրաժեշտ բոլոր գործոնները: Չափազանց ցածր է շեղումների հայտնաբերումը նորմերից:

 

Նպատակները

 

. Որոշել շրջակա միջավայրի հնարավոր ազդեցության հետ կապված առողջության և շրջակա միջավայրի գործոնների ցուցանիշները,

. Երաշխավորել օդի, ջրի, հողի վիճակի և աղտոտման մակարդակների ու թունավոր նյութերի կուտակման տվյալների հուսալիությունը, դրանց որակը, մատչելիությունը և օգտագործումն առողջապահության կազմակերպման և կառավարման համար,

. Երաշխավորել բնակչության առողջության վրա ազդեցություն ունեցող շրջակա միջավայրի գործոնների մասին օպերատիվ և հավաստի տեղեկատվություն:

 

Հիմնախնդիրները

 

. Բացակայում է մի շարք կարևոր ախտածին մանրէների և այլ հիվանդածինների դիտարկումը շրջակա միջավայրում:

. Անբավարար է շրջակա միջավայրի գործոններում դիտարկվող վնասակար նյութերի ցանկը:

. Անբավարար է շրջակա միջավայրի գործոնների հետազոտությունների քանակը:

. Չի համապատասխանում արդի պահանջներին լաբորատոր ծառայությունների մեթոդական և նյութատեխնիկական բազան, ինչպես առողջապահության, այնպես էլ բնապահպանության նախարարությունների համակարգում:

. Անբավարար է շրջակա միջավայրի ազդեցության հետ կապված մի շարք հիվանդությունների և համախտանիշների դիտարկումը, եղած տեղեկատվությունը լիարժեք չէ:

. Անբավարար են առողջության և շրջակա միջավայրի մասին տեղեկատվության հավաստիությունը և որակը:

. Անբավարար է տեղեկատվության որակի հսկման և ստանդարտացման համակարգը:

. Թերի է տեղեկատվության միջճյուղային հոսքը, այդ թվում` նաև օպերատիվ տեղեկատվությունը:

 

Գերակայություններ

 

1. Շրջակա միջավայրի գործոնների անբարենպաստ ազդեցության հետ կապված բնակչության հիվանդացության և այդ գործոնների ազդեցության մակարդակների դիտարկման միասնական համակարգի ստեղծում,

2. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության տեղեկատվական համակարգերի և լաբորատորիաների նյութատեխնիկական և ծրագրային բազայի վերազինում,

3. Տեղեկատվական միասնական հոսքի ստեղծում, ուղիղ և հետադարձ կապի ապահովում շահագրգիռ կառույցների, կենտրոնի և տեղերի միջև:

 

Գործողություններ

 

. Լրամշակել շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառի ցուցանիշները,

. ՈՒժեղացնել շրջակա միջավայրի հիգիենայի վերաբերյալ տվյալներ հավաքող, մշակող և վերլուծող հիմնարկների ցանկը հանրապետական և մարզային մակարդակներում,

. Զարգացնել և արդիականացնել շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառի տեղեկատվական համակարգը,

. Լրամշակել շրջակա միջավայրի և առողջության վերաբերյալ տվյալների հավաքման և վերլուծության միասնական մեթոդները,

. Լրամշակել շրջակա միջավայրի հիգիենայի մասին տվյալների բազաներում կուտակվող տեղեկությունների ցանկը և դրանց ներկայացվող պահանջները,

. Վերանայել առողջության մասին եղած տվյալները, դրանց հավաքման մեթոդները, տվյալների յուրահատկությունը և հուսալիությունը,

. Երաշխավորել առողջության և շրջակա միջավայրի վերաբերյալ տվյալների միջճյուղային հոսքը,

. Բարելավել առկա հաշվետվությունների ձևերը` ստացվող տեղեկատվության մեջ ընդգրկելով շրջակա միջավայրի հետ կապված կարևոր հիվանդությունները և համախտանիշները,

. Ավելացնել շրջակա միջավայրն աղտոտող գործոնների (մանրէաբանական, քիմիական, ֆիզիկական) հետազոտությունների ցանկը,

. Բարձրացնել տվյալների հավաստիության մակարդակը և որակը` որակի հսկողության, հարցումների համակարգի և չափումների մասնակցության համակարգի ներդրմամբ,

. Բարձրացնել հիվանդացության վերլուծության հավաստիությունը և որակը, այն կատարել տարածքային կտրվածքով` վարչական բաժանմանը համապատասխան,

. Բարձրացնել առողջության և շրջակա միջավայրի վերաբերյալ տվյալների մատչելիությունը` հետադարձ կապի բարելավման միջոցով,

. Մշակել շահագրգիռ բոլոր ոլորտների համար տեղեկատվության վարչական ռեգիստրների վարման կարգերը,

. Բարելավել դիտարկման և տեղեկատվության համակարգերի նյութատեխնիկական և ծրագրային բազան, ներդնել հետազոտման ժամանակակից տեխնոլոգիաներ և էքսպրես մեթոդներ,

. Ստեղծել տվյալների ժամանակակից բազաներ և տեղեկատվության հոսքի համակարգեր, միանալ ԻՆՏԵՐՆԵՏ-ին:

 

Առաջնահերթ գործողություններ

 

1. Բարելավել օգտագործվող վիճակագրական ձևերը` հավաքվող տեղեկատվության մեջ ընդգրկելով շրջակա միջավայրի գործոնների անբարենպաստ ազդեցության հետ կապված հիվանդությունները և համախտանիշներն ու այդ գործոններով աղտոտման ցուցանիշների առավելագույն քանակը,

2. Բարելավել տեղեկատվության և դիտարկման համակարգերի նյութատեխնիկական և ծրագրային բազան, ավելացնել հետազոտվող աղտոտիչների ցանկը, ինչպես մանրէաբանական, այնպես էլ ֆիզիկական և քիմիական, ներդնել հետազոտման արդիական և էքսպրես մեթոդներ,

3. Ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան տեղեկատվական տվյալների բազաներ և տեղեկատվության փոխանակման համակարգեր` կենտրոնական և տեղական մակարդակներում:

 

2.2. Տնտեսական գործունեության ռիսկի և առողջության վրա ազդեցության

գնահատում

 

Իրավիճակային վերլուծություն

Ներկայումս Հայաստանում տնտեսական գործունեության ռիսկի և առողջության վրա ազդեցության գնահատումը և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումն իրականացվում են հետևյալ բնագավառներում`

. բնակավայրի հատակագծման և կառուցապատման,

. սննդամթերքի և պարենային հումքի արտադրության, փոխադրման, պահպանման և իրացման,

. քիմիական և կենսաբանական միջոցների կիրառման,

. նոր հումքի, նյութերի, պատրաստուկների և տեխնոլոգիաների արտադրության մեջ ներդրման և կիրառման, ինչպես նաև այն արտադրատեսակների նկատմամբ, որոնց արտադրությունը, փոխադրումը, պահպանումն ու կիրառումը կարող են անբարենպաստ ազդեցություն գործել մարդու առողջության վրա,

. ջրամատակարարման և ջրօգտագործման,

. բնակավայրերի մթնոլորտային օդի սանիտարական վիճակի ապահովման,

. բնակավայրերի բարվոք սանիտարական վիճակի ապահովման,

. շենքերի, կառույցների, սարքավորումների և տրանսպորտային միջոցների պահպանման և շահագործման,

. ճառագայթման աղբյուրների հետ աշխատելու,

. բնակչության համապատասխան սոցիալ-ժողովրդագրական խմբերի և վնասակար արտադրությունների մեջ աշխատողների բժշկական պարտադիր զննությունների կազմակերպման,

. սանիտարահիգիենիկ փորձաքննության կազմակերպման:

Առողջության վրա ազդեցության կանոնակարգումը հիմնվում է սանիտարական կանոնների, նորմերի և հիգիենիկ նորմատիվների համակարգի վրա:

Սանիտարական կանոնների, նորմերի ու հիգիենիկ նորմատիվների մշակման, հաստատման, վերանայման ու կիրարկման կարգը և պայմանները հաստատված են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որի համաձայն Հայաստանի Հանրապետությունում սանիտարահիգիենիկ նորմավորման համակարգչի վարումը դրված է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության վրա: Այն նախատեսում է`

. սանիտարական կանոնների մշակումը, հաստատումը, գործողության մեջ դնելը, հրատարակումն ու վերանայումը,

. հաստատված սանիտարական կանոնների պահպանման վերահսկողությունը` սահմանված կարգով,

. սանիտարական կանոնների համակարգումը, դրանց գիտական հիմնավորման հետազոտական աշխատանքների, միասնական մոտեցումների և մեթոդիկաների մշակման կազմակերպումը,

. վերահսկողությունը և փորձաքննությունը սանիտարահիգիենիկ նորմավորման բնագավառում:

Վերոհիշյալ բոլոր իրավական ակտերը սահմանված կարգով ներկայացվում են պետական գրանցման` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն: Հաստատված և գործող բոլոր սանիտարական նորմերը և հիգիենիկ նորմատիվները հաշվի են առնվում, իսկ անհրաժեշտության դեպքում` ընդգրկվում բոլոր այլ գերատեսչական նորմատիվներում, երբ վերջիններս վերաբերում են մարդկանց առողջությանը: Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կողմից հսկվում է բոլոր գերատեսչական նորմատիվների պահանջների կատարումը, օրինակ շինարարական նորմերի ու կանոնների, պետական ստանդարտների և այլն:

 

Նպատակը

Մշակել առողջության վրա ազդեցության մարդածին գործոնների ռիսկի գնահատման տնտեսական և իրավական հիմքերը:

 

Հիմնախնդիրները

. Բացակայում են տնտեսական գործունեության ռիսկի և առողջության վրա ազդեցության գնահատման մեթոդները,

. Բացակայում են տնտեսական գործունեության արդյունքում բնակչության առողջությանը հասցված վնասի գնահատման հիմունքները,

. Բացակայում են բնակչության տարբեր տարիքային խմբերի համար հաստատված առողջության ստանդարտ ցուցանիշները:

 

Գերակայություններ

1. Բնակչության տարբեր խմբերի համար առողջության վրա տնտեսական գործունեության ազդեցության անվտանգության նորմատիվների մշակում,

2. Գործող նորմատիվ բազայի, այն է` սանիտարական նորմերի և հիգիենիկ նորմատիվների վերանայում, լրամշակում և արդիականացում` միջազգային պահանջներին համապատասխան,

3. Առողջության համար տնտեսական գործունեության վտանգի և վերջինիս առողջության վրա ազդեցության գնահատման արդյունքում առողջությանը հասցված վնասի գնահատման հիմունքների մշակում:

 

Գործողություններ

. Վերանայել և լրամշակել առողջության համար տնտեսական գործունեության վտանգի և առողջության վրա ազդեցության գնահատման նորմատիվ բազան (սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները),

. Մշակել առողջության համար ռիսկի գնահատման և դիտարկման համակարգ և ծրագրավորել դրա ներդրման գործընթացը,

. Մշակել և ներդնել առողջության համար տնտեսական գործունեության վտանգի և առողջությանը հասցված վնասի որոշման և հատուցման մեթոդները,

. Մշակել տնտեսական գործունեության ազդեցության առողջապահական ցուցանիշների դասակարգման և ռիսկի ու առողջության համար վնասի գնահատման ցուցանիշները,

. Կուտակել ու վերլուծել շրջակա միջավայրի և տնտեսական գործունեության անբարենպաստ ազդեցությանը ենթարկված Հայաստանի Հանրապետության բնակչության տարբեր խմբերի մասին (բնակչության թիվը, ըստ տարածքների բաժանումը) տվյալները` առողջության վրա ազդեցությունը գնահատելու նպատակով,

. Մշակել և ներդնել համակարգված մարդածին ազդեցության և դրա տևողության գնահատման հիմունքները,

. Ճշգրտել անտրոպոգեն գործոնների ազդեցության որոշման առողջության ցուցանիշները և այդ ազդեցությանը ենթարկված բնակչության խմբերը,

. Բարելավել առողջապահության համար տնտեսական գործունեության վտանգի և վերջինիս` առողջության վրա ազդեցության գնահատման մեթոդական և տեխնիկական մակարդակը:

 

Առաջնահերթ գործողություններ

. Մշակել առողջապահության համար տնտեսական գործունեության վտանգի և վերջինիս` առողջության վրա ազդեցության դիտարկման ու գնահատման համակարգ և դրա ներդրման գործընթացը,

. Մշակել և հաստատել տնտեսական գործունեության արդյունքում առողջությանը հասցված վնասի հատուցման հիմունքները,

. Մշակել առողջության ցուցանիշների դասակարգումը և տնտեսական գործունեության ռիսկի ու առողջության վրա ազդեցության գնահատման մեթոդները:

 

2.3. Շրջակա միջավայրի հիգիենայի կառավարման իրավական հարցեր

 

Իրավիճակային վերլուծություն

Իրավական միջոցները որոշում են շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառի գործունեության մակարդակը, կառուցվածքը և եղանակը: Այս բնագավառի իրավական ակտերը բաժանվում են հետևյալ խմբերի`

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, հոդված 8-10-րդ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ

 

. Բնության պահպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիմունքները

. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, հոդվածներ 1, 4, 8, 10, 12-րդ

. «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, հոդվածներ 1, 4, 8-12, 16, 18, 19, 23, 25-րդ

. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրքը, հոդվածներ 2, 3, 5-31, 50-52, 56-77-րդ

. Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը, հոդվածներ 7, 10, 14, 17, 19, 45-47-րդ

. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգիրքը, գլուխներ 2, 3, 4, 7, 8, 15-րդ

. Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրքը, հոդվածներ 3, 7, 14, 15, 25-27, 32, 39, 47, 48, 55, 57-59-րդ

. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, հոդվածներ 1, 4, 6, 8, 9, 21-25, 30, 31, 34, 38, 39, 41-րդ

. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, հոդվածներ 2, 7, 10-րդ

. Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, հոդվածներ 50, 54-56, 61-75, 77-91, 93, 94, 156-րդ

. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը

. «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը

. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը

. «Սպառողների շահերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը

. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը

. «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ

 

. Հայաստանի Հանրապետության Նախագահի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» հրամանագիրը

. Հայաստանի Հանրապետության Նախագահի «Մարզերում պետական կառավարման մասին» հրամանագիրը

. Հայաստանի Հանրապետության Նախագահի «Ապօրինի ծառայությունների կանխման և հանրապետության անտառապատ տարածքների, կանաչ տնկարանների պահպանության ուժեղացնելու մասին» հրամանագիրը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

 

. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշում:

. այլ որոշումներ ներկայացված են համապատասխան բաժիններում` ըստ շրջակա միջավայրի գործոնների

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐ

 

. Սանիտարական կանոններ և նորմեր, հիգիենիկ նորմատիվներ

. Շինարարական նորմեր և կանոններ

. Տեխնիկական կանոնակարգեր

. Ազգային ստանդարտներ:

 

Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունում զգացվում է այնպիսի նորմատիվ-տեխնիկական ակտերի պակաս, որոնք հաշվի կառնեն ստեղծված իրավիճակը և կհամապատասխանեն Հայաստանի Հանրապետության համար ընդունելի միջազգային ստանդարտների:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ընթանում է այդ ակտերի վերանայումը և լրամշակումը:

Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության հիմնական նորմատիվ ակտերը սանիտարական կանոններն ու հիգիենիկ նորմատիվներն են: «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի համաձայն` դրանք սահմանում են բնակչության առողջության համար շրջակա միջավայրի անվտանգության և ոչ վնասակարության չափանիշները և մարդու կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ապահովման պահանջները:

 

Նպատակը

Մշակել շրջակա միջավայրի հիգիենայի և բնակչության առողջության վրա ազդեցության բնագավառում իրավունքների և պատասխանատվությունների կանոնակարգման, առողջությանը հասցված վնասի որոշման և հատուցման, դրա համար պատասխանատվության իրավական նորմատիվ բազա և մեխանիզմներ:

 

Հիմնախնդիրները

. Թերի է շրջակա միջավայրի հիգիենայի և բնակչության առողջության վրա ազդեցության բնագավառում ներկայումս առկա իրավունքների և պատասխանատվությունների կանոնակարգումը,

. Բացակայում են տնտեսական գործունեության արդյունքում առողջությանը հասցված վնասի համար պատասխանատվության իրավական նորմատիվ բազան և մեխանիզմները:

 

Գերակայություններ

1. Առկա իրավական ակտերի վերանայում, լրամշակում և արդիականացում,

2. Առողջությանը հասցված վնասի հատուցման իրավական ակտերի լրամշակում, հաստատում և կիրարկում,

3. Առողջությանը հասցված վնասի համար ֆիզիկական և իրավաբանական անձանց պատասխանատվության իրավական մեխանիզմների լրամշակում, հաստատում և կիրարկում:

 

Գործողություններ

1. Լրամշակել առողջության վրա ազդեցության և դրա ռիսկի գնահատման իրավական, տնտեսական, կազմակերպչական, բժշկական և կենսաբանական հարցերը կանոնակարգող ակտերը,

2. Մշակել և իրականացնել շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառի իրավական ակտերի վերանայման և լրամշակման ծրագիրը,

3. Մշակել տնտեսության զարգացման նախատեսվող և իրականացվող տնտեսական գործունեության առողջության համար հնարավոր ռիսկի և առողջության վրա ազդեցության գնահատման վերաբերյալ իրավական ակտեր:

 

Առաջնահերթ գործողություններ

1. Մշակել և իրականացնել շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում իրականացման ակտերի վերանայման և արդիականացման ծրագիր,

2. Մշակել տնտեսության զարգացման նախատեսվող և իրականացվող տնտեսական գործունեության առողջության համար հնարավոր ռիսկի և առողջության վրա ազդեցության գնահատման վերաբերյալ իրավական ակտեր:

 

2.4. Շրջակա միջավայրի հիգիենայի կառավարման տնտեսական հարցեր

 

Իրավիճակային վերլուծություն

Տնտեսական միջոցներն անմիջականորեն խրախուսում են շրջակա միջավայրի և առողջության բնագավառի բարենպաստ գործունեությունը և սահմանափակվում հնարավոր վնասը կամ ռիսկը:

 

Իրավական հիմքը

. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք

. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

. «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշում:

 

Շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում մշտապես առկա են տնտեսական հարցեր, քանի որ այդ բնագավառի գործունեությունն ազդում է երկրի տնտեսության վրա, և այստեղ կիրառվում են տնտեսական և ֆինանսական կարգավորման միջոցներ: Դրանք պետք է ընդունվեն համապատասխան որոշումներով` հաշվի առնելով շրջակա միջավայրի հիգիենիկ դիտարկման տվյալների հստակ հիմնավորումը: Սակայն պետության հնարավորություններն արդյունավետ չեն օգտագործվում: Շրջակա միջավայրի առողջության վրա դրական ազդեցություն ունեցող գործունեության խրախուսման միջոցառումները գտնվում են մշակման փուլում: Տնտեսական միջոցների առավելագույն արդյունավետությանը հասնելու անհրաժեշտ պայմանը կլինի դրանց կիրառման հետևողական և կանոնավոր հսկողությունը, որի արդյունքում տնտեսական կարգավորման խրախուսող և սահմանափակող միջոցների միջև հարաբերությունը կդառնա առավել արդյունավետ:

 

Նպատակները

. Ստեղծել ընդհանուր համակարգ` շրջակա միջավայրի հիգիենայի քաղաքականության և կառավարման բնագավառում որոշումներ ընդունելու, դրանք իրականացնելու և իրավիճակը հսկելու համար,

. Օգտագործել շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում իրավական և տնտեսական միջոցները` տնտեսական գործունեության ընթացքում ավելորդ ծախսերից և սահմանափակումներից խուսափելու նպատակով,

. Ստեղծել շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում տնտեսական խրախուսման, տույժերի, ֆինանսական ներդրումների և առաջարկությունների համակարգ` ելնելով այն սկզբունքից, որ հասարակական սպառման գործընթացներում անհրաժեշտ է հաշվի առնել առողջության և շրջակա միջավայրի պահպանության արժեքը,

. Խրախուսել ներդրումները շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում` օգտագործելով տնտեսական լծակները:

 

Հիմնախնդիրները

. Բացակայում է առողջության և շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումների մշակման և այդ բնագավառում ֆինանսական ներդրումների տնտեսական խրախուսման հստակ, ներդաշնակ համակարգը,

. Անբավարար են շրջակա միջավայրի հիգիենայի ֆինանսավորման աղբյուրները,

. Բացակայում են առողջության և շրջակա միջավայրի պահպանման բնագավառների ներդաշնակ տնտեսական և ֆինանսական կարգավորման մեխանիզմները:

 

Գերակայություններ

1. Առողջության և շրջակա միջավայրի պահպանման բնագավառում տնտեսական տույժերի և խրախուսման միջոցների լրամշակում,

2. Գոյություն ունեցող ֆինանսավորման աղբյուրների ընդարձակում և նորերի հայթայթում,

3. Շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով առողջությանը հասցված վնասի որոշման, հաշվարկման և հատուցման մեթոդիկաների մշակում:

 

Գործողություններ

 

Կառավարման միջոցառումներ

. Համամասնավորել, հավասարակշռել և մշակել շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառի ֆինանսական և տնտեսական մեխանիզմները,

. Հաստատել տարբեր նախարարությունների և գերատեսչությունների միջև պարտականությունների և իրավունքների հստակ տարանջատում շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում հսկողության և հետազոտությունների քաղաքականության, իրավական և տնտեսական միջոցների ապահովման նպատակով,

. Մշակել շրջակա միջավայրի բնագավառի ներդրումային և այլ ծրագրերի իրականացման հսկողության առավել արդյունավետ մեխանիզմ,

. Կարգավորել շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառի ծրագրերի վարկավորման գործընթացը:

 

Տնտեսական միջոցառումներ

1. Մշակել առողջության և շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման և այդ բնագավառում ֆինանսական ներդրումների տնտեսական խրախուսման համակարգ,

2. Մշակել շրջակա միջավայրի աղտոտման և առողջությանը վնաս հասցնելու համար տնտեսական տուգանքների, տույժերի, վճարումների և այլնի արդյունքում առաջացած գումարների` առողջության և շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումների իրագործման համար օգտագործման նոր մեխանիզմներ:

 

Առաջնահերթ գործողություններ

1. Մշակել շրջակա միջավայրի աղտոտման և առողջությանը վնաս հասցնելու համար տնտեսական տուգանքների, տույժերի, վճարումների և այլնի արդյունքում առաջացած գումարների` առողջության և շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումների իրագործման համար օգտագործման նոր մեխանիզմներ,

2. Մշակել առողջության և շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումների կատարման և այդ բնագավառում ֆինանսական ներդրումների տնտեսական խրախուսման համակարգ:

 

2.5. Շրջակա միջավայրի հիգիենայի հիմնարկներ: Պետական հիգիենիկ և

հակահամաճարակային ծառայություն

 

Իրավիճակային վերլուծություն

Առողջության վրա անբարենպաստ ազդեցությունը, դրա նվազեցումը, շրջակա միջավայրի անվտանգությունը, առողջության վրա ազդեցության և ռիսկի գնահատումը, վնասակար գործոնների հսկողությունը և դիտարկումը, հիվանդությունների կանխարգելումը և հասցված վնասի հատուցումը գտնվում են տարբեր նախարարությունների և գերատեսչությունների իրավասությունների շրջանակներում: Շրջակա միջավայրի կառավարման արդյունավետության համար բոլոր ճյուղերի համակարգումը որոշիչ դեր է խաղում: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պահպանության և հասարակական առողջապահության տարբեր հարցերի համար պատասխանատվություն ունեն հետևյալ կառույցները`

 

Իրավական հիմքեր

. «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,

. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,

. Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մասին» 12.10.1993 թ., N 518 և 24.02.1998 թ. N 107 որոշումները:

Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի հիգիենայի հիմունքները կանոնակարգվում են «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որը սահմանում է պետության կողմից նախատեսվող այն երաշխիքները, որոնք բացառում են մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցությունը և բարենպաստ պայմաններ ապահովում նրա և ապագա սերունդների կենսունակության համար:

 

Ենթակառուցվածք

Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը ու հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության իրականացումը Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության հիմնական նպատակն է:

Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության խնդիրներն են`

. սանիտարական կանոնների մշակումն ու հաստատումը

. Հայաստանի Հանրապետության տարածքում Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողություն, որն իր մեջ ներառում է`

- բնակչության առողջական վիճակի զննումը, կանխատեսումը և գնահատումը ըստ շրջակա միջավայրի վիճակի,

- վարակիչ և զանգվածային որ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների առաջացման, ինչպես նաև տարածման պատճառների և պայմանների հայտնաբերումը,

- բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ առաջարկությունների մշակումը,

- հիմնարկների, կազմակերպությունների, քաղաքացիների կողմից սանիտարական կանոնների, հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման նկատմամբ հսկողությունը,

- վարակիչ, պրոֆեսիոնալ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների պետական վիճակագրական հաշվառումը,

- բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության կազմակերպական-մեթոդական ղեկավարումը,

- բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ զննումների կազմակերպումը,

- վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը,

- հիգիենիկ գիտելիքների քարոզչությունը,

- Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտման դեպքում պաշտոնատար անձանց և քաղաքացիների նկատմամբ համապատասխան միջոցների կիրառումը:

Նախատեսվող կամ իրականացվող գործունեության շրջակա միջավայրի` առողջության համար վտանգավորության գնահատումը միակ պայմանն է ընտրելու այնպիսի գործողություններ, որոնք թույլ կտան սահմանափակ միջոցներից ստանալ առավելագույն արդյունք` բնակչության առողջացման առումով: Գնահատման մեխանիզմը պետք է լինի Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կողմից իրականացվող յուրաքանչյուր գործողության հիմքը և կարիք ունի բարելավման:

Պետական հիգիենիկ հակահամաճարակային ծառայության ֆինանսավորման հիմնական աղբյուրներն են`

. ՀՀ պետական բյուջեի միջոցները

. վճարովի առողջապահական ծառայությունները

. բարեգործություն և օժանդակություն (նվիրատվություններ).

Բացի այդ, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման առաջնային խնդիրների լուծման նպատակով իրականացվում են նաև համատեղ նպատակային ծրագրեր միջազգային կազմակերպությունների տեխնիկական աջակցությամբ:

Իր նպատակների իրագործման և խնդիրների լուծման համար Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը կարիք է զգում օժանդակության տարատեսակ մեխանիզմների: Ծառայության զարգացումը կախված է մի շարք շահագրգիռ նախարարությունների հետ համագործակցությունից (Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և այլն):

 

Նպատակը

Զարգացնել և ուժեղացնել շրջակա միջավայրի հիգիենայի պատասխանատու Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը` բոլոր մակարդակներում առողջության վրա շրջակա միջավայրի վնասակար ազդեցության նվազեցման և բնակչության առողջության պահպանմանն ուղղված ռազմավարությանը համապատասխան:

 

Հիմնախնդիրները

. Անբավարար է Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության ֆինանսավորումը պետբյուջեի միջոցներից:

. Արդիականացման և բարելավման կարիք ունի Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների նյութատեխնիկական բազան:

. Արդիականացման և բարելավման կարիք ունի Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության լաբորատոր ստորաբաժանումների ապահովվածությունը ժամանակակից սարքավորումներով և մեթոդներով:

. Արդիականացման և բարելավման կարիք ունի Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների ապահովվածությունը ժամանակակից ու հուսալի կապի և հաղորդակցության համակարգերով:

. Արդիականացման և բարելավման կարիք ունի Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կադրային ապահովվածությունը` կադրերի որոշակի բացակայությունը տեղերում, եղածներից ոմանց ցածր մասնագիտական մակարդակը:

. Արդիականացման և բարելավման կարիք ունի Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների համակարգչային և ծրագրային բազան:

 

Գերակայություններ

1. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության բավարար ֆինանսավորումը,

2. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության արդի համակարգչային տեխնիկայով, ծրագրերով և կապի միջոցներով ապահովումը,

3. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների նյութատեխնիկական բազայի բարելավումը և արդիականացումը:

 

Գործողություններ

. Ապահովել Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության ֆինանսավորումը` տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետբյուջեով առողջապահության համար նախատեսված միջոցների սահմաններում,

. Բարելավել Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների նյութատեխնիկական բազան,

. Բարելավել Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության լաբորատոր ստորաբաժանումների ապահովվածությունը ժամանակակից սարքավորումներով և մեթոդներով,

. Բարելավել Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների ապահովվածությունը ժամանակակից ու հուսալի կապի և հաղորդակցության համակարգերով,

. Բարելավել Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության ապահովվածությունն անհրաժեշտ մասնագիտական մակարդակ ունեցող կադրերով,

. Բարելավել Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների համակարգչային և ծրագրային բազան,

. Բարձրացնել Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության ղեկավար կադրերի պատրաստվածությունը` առողջության վրա շրջակա միջավայրի վնասակար ազդեցության նվազեցման և բնակչության առողջության պահպանմանն ուղղված ռազմավարությունն իրականացնելու համար:

 

Առաջնահերթ գործողություններ

1. Մշակել և իրականացնել Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության արդի համակարգչային տեխնիկայի, ծրագրերի և կապի միջոցների վերազինման և արդիականացման ծրագրեր,

2. Մշակել և իրականացնել Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության լաբորատոր ստորաբաժանումների վերազինման և արդիականացման ծրագրեր,

3. Մշակել և իրականացնել Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության նյութատեխնիկական բազայի բարելավման և արդիականացման ծրագրեր:

 

---------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.08.2002
N 1204-Ն
Որոշում