Սեղմել Esc փակելու համար:
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

01.07.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի հունվարի 22-ին

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 12.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում ներառված ռազմական նշանակության արտադրանք հանդիսանալու վերաբերյալ փորձաքննություն իրականացնող յուրաքանչյուր անձ պարտավոր է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին (այսուհետ` Կոմիտե) տրամադրման նպատակով տրվող փորձագիտական եզրակացությունը կազմել և Կոմիտե ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Կոմիտեն վարում և իր պաշտոնական ինտերնետային կայքում մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը աճողական եղանակով հրապարակում է այն ապրանքների ցանկը, որոնց վերաբերյալ ապրանքի փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ դրանք չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում ներառված ռազմական նշանակության արտադրանք: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում փոփոխություններ կատարելու դեպքում փոփոխող իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից Կոմիտեն ապահովում է սույն մասում նշված ցանկից այն ապրանքների հանումը, որոնք ներառվել են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում:»:

 

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակման պահից վեցամսյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. փետրվարի 12
Երևան
ՀՕ-7-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 փետրվարի 2025 թվական:

 

 

 

 

 

 


 

 

pin
ՀՀ 22.01.2025
N ՀՕ-7-Ն օրենք