Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑ ...

 

01.01.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի ապրիլի 18-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության hարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 197-րդ հոդվածի 1-ին մասը «պաշարների օգտագործման» բառերից հետո լրացնել «կամ օգտագործման իրավունքի» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը «օգտագործողները» բառից հետո լրացնել «կամ օգտագործման իրավունք ունեցողները» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը «օգտագործումը» բառից հետո լրացնել «կամ օգտագործման իրավունք ունենալը» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի բազա են համարվում`

ա. բուսական (բացառությամբ բնափայտի կամ երկրորդական անտառանյութի) և կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` լիազոր մարմնի կնքած կենսապաշարների օգտագործման պայմանագրով կամ տրամադրած լիցենզիայով սահմանված կենսապաշարի ծավալը, քաշը կամ միավորը (հատը) կամ չափման այլ ֆիզիկական բնութագրիչը, իսկ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակը գերազանցելու կամ զրոյական չափաքանակի դեպքում` փաստացի օգտագործված ծավալը, քաշը կամ միավորը (հատը) կամ չափման այլ ֆիզիկական բնութագրիչը,

բ. բնափայտի կամ երկրորդական անտառանյութի փաստացի օգտագործված ծավալը:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 203-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 5-րդ կետի`

ա. «բ» ենթակետի «թույլտվություններով կամ լիցենզիաներով» բառերը փոխարինել «լիցենզիայով կամ կնքված պայմանագրով» բառերով,

բ. «գ» ենթակետից հանել «և լիցենզիայով» բառերը.

2) 2-րդ մասի 5-րդ կետի «և» բառը փոխարինել «կամ» բառով և նույն կետը «պայմանագիր» բառից հետո լրացնել «կամ լիցենզիա» բառերով, իսկ «պայմանագրում» բառից հետո` «կամ լիցենզիայում» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 208-րդ հոդվածում`

1) վերնագիրը և 1-ին մասի առաջին նախադասությունը «օգտագործման» բառից հետո լրացնել «կամ օգտագործման իրավունքի» բառերով.

2) 1-ին մասի 1-ին կետի «և» բառը փոխարինել «կամ» բառով և նույն կետի «մետրի» բառից հետո հանել «օգտագործման» բառը.

3) 1-ին մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերը, 4-րդ մասի առաջին նախադասությունը, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը «օգտագործման» բառից հետո լրացնել «իրավունքի» բառով.

4) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) արդյունագործական նպատակով պտուղների, հատապտուղների, ընկուզավորների օգտագործման իրավունքի համար` յուրաքանչյուր կիլոգրամի համար`

 

 Պտուղներ, հատապտուղներ 30 դրամ
 Տխիլ (տկողին), ընկույզ 60 դրամ

 ». 

 

5) 2-րդ մասի 1-ին կետի և 3-րդ մասի 1-ին կետի «և» բառը փոխարինել «կամ» բառով.

6) 4-րդ մասի 1-ին կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

Կենդանիների տեսակները Դրույքա-չափը (դրամ)
ա) կաթնասունների յուրաքանչյուր միավորի (հատի) համար`
Վայրի խոզ 100000
Գորշուկ (փորսուղ) 5000
Քարակզաքիս 4000
Նապաստակ 2000
Այծյամ 170000
Եղեգնակատու 100000
Լուսան 100000
Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից յուրաքանչյուր տարվա համար սահմանվող անսահմանափակ որսի ենթակա տեսակների) կաթնասուններ 1000
բ) թռչունների յուրաքանչյուր միավորի (հատի) համար`
Սև ցին 20000
Ճահճային մկնաճուռակ 20000
Մեծ ճուռակ 20000
Տափաստանային ճուռակ 20000
Թավշոտ ճուռակ 20000
Լորաճուռակ 10000
Արտուտաբազե 60000
Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) բազեանմաններ 10000
Սագանմաններ (սուլող մրտիմն, կռնչան բադ, ճքճքան մրտիմն, կարմրագլուխ սուզաբադ, փումփուլավոր սուզաբադ) 1000
Կաքավ 1000
Լոր 200
Սև փարփար 600
Կռվակտցար, կարմրաոտ կտցար, մորակտցար 200
Աղավնանմաններ (սովորական տատրակ, թխակապույտ աղավնի, անտառային աղավնի) 400
Կկվանմաններ 400
Սովորական այծկիթ 1000
Սովորական կիվիվ 1000
Մանգաղաթևեր 600
Ալկիոններ 600
Հոպոպ 200
Փայտփոր 600
Ճնճղուկանմաններ (տնային ճնճղուկ, սովորական սարյակ, սև կեռնեխ, սինակեռնեխ, դաշտային արտույտ, տափաստանային արտույտ) 200
Եղեգնահավ 1000
Ոսկեգույն մեղվակեր 4000
Սպիտակ արագիլ 10000
Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների և բազեանմանների, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից յուրաքանչյուր տարվա համար սահմանվող անսահմանափակ որսի ենթակա տեսակների) թռչուններ 200
գ) սողունների յուրաքանչյուր միավորի (հատի) համար`
Գյուրզա 6000
Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) սողուններ 2000
դ) երկկենցաղների յուրաքանչյուր միավորի համար`
Լճագորտ, փոքրասիական գորտ (կգ) 500
Սովորական ծառագորտ, փոքրասիական ծառագորտ (հատ) 500
Կանաչ դոդոշ (հատ) 200
ե) փափկամարմինների յուրաքանչյուր միավորի համար`
Խաղողի խխունջ (կգ) 1000
Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) փափկամարմիններ (կգ) 100
զ) հոդվածոտանիների յուրաքանչյուր միավորի համար`
Գետի խեցգետին (կգ) 200
Հաստապոչ կարիճ (հատ) 200
Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) հոդվածոտանիներ (հատ) 200
է) ձկների յուրաքանչյուր կիլոգրամի համար`
Սիգ 200
Լոքո 800
Սպիտակ ամուր, սև ամուր, հաստաճակատ 1000
Կարմրախայտ 2000
Կարաս 100
Ծածան 200
Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) ձկնատեսակներ 100

».

 

7) 4-րդ մասի 2-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

Վայրի կենդանիների տեսակները Դրույքա-չափը (դրամ)
ա) կաթնասունների յուրաքանչյուր միավորի (հատի) համար`
Հարավային պայտաքիթ, Մեհելիի պայտաքիթ չղջիկ, Բլազիի պայտաքիթ, սովորական երկարաթև չղջիկ, արաքսյան գիշերաչղջիկ, հայկական գիշերաչղջիկ, Բեխշտեյնի գիշերաչղջիկ, ասիական լայնականջ չղջիկ, գորշ ականջեղ, ծալքաշուրթ լայնականջ չղջիկ 5000
Լայնականջ ոզնի 5000
Շելկովնիկովի կուտորա 5000
Պստիկ սպիտակաատամ 5000
Հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ 14000
Դալի ավազամուկ, հայկական մկնիկ, Շիդլովսկու դաշտամուկ, փոքր ճագարամուկ, փոքրասիական գետնասկյուռ 5000
Գորշ արջ 700000
Խայտաքիս 20000
Ջրասամույր 100000
Անտառակատու (ենթատեսակ` եվրոպական անտառակատու) 100000
Ընձառյուծ (ենթատեսակ` կովկասյան ընձառյուծ) 1600000
Մանուլ 40000
Բեզոարյան այծ 1000000
Հայկական մուֆլոն 1200000
Բորենի 400000
Կովկասյան ազնվացեղ եղջերու, մարալ 600000
բ) թռչունների յուրաքանչյուր միավորի (հատի) համար`
Ցախաքլորաորս 100000
Գիշանգղ 100000
Կարմիր ցին, սպիտակապոչ արծիվ, տափաստանային արծիվ, բլրային արծիվ, քարարծիվ, գաճաճ արծիվ, ջրարծիվ 50000
Բալոբան, սապսան 150000
Սպիտակագլուխ անգղ, սև անգղ 50000
Գառնանգղ (մորուքավոր անգղ) 100000
Օձակեր արծիվ, տափաստանային հողմավար բազե 15000
Տափաստանային մկնաճուռակ, մարգագետնային մկնաճուռակ, եվրոպական ճնճղաճուռակ 14000
Կարմրաոտ բազե, աղավնաբազե, միջերկրածովային բազե 10000
Փոքր ենթարծիվ, մեծ ենթարծիվ 10000
Անդրկովկասյան փասիան 10000
Թուրաջ 10000
Կտցար կաչաղակ, ծովային քարադր, հաստակտուց քարադր, ճախրուկ, սպիտակապոչ եղտյուրիկ, մեծ իլիկակտցար, մեծ արորիկ, կրկնակտցար, ոտնացուպիկ, բզակտուց, մարգագետնային ծիծառակտցար, տափաստանային ծիծառակտցար, հայկական որոր 5000
Որորակտուց ջրածիծառ, փոքր ջրածիծառ, սպիտակաայտ ջրածիծառ 4000
Բվեճ 10000
Թավշաոտ բու 5000
Սևափոր դռլոն 4000
Մոխրաայտ սուզակ 5000
Վարդագույն հավալուսն, գանգրափետուր հավալուսն 40000
Մեծ ձկնկուլ, փոքր ձկնկուլ 15000
Սև արագիլ 14000
Տարգալակտուց 20000
Քաջահավ 15000
Սովորական ֆլամինգո 40000
Սպիտակագլուխ բադ կամ սավկա, մոխրագույն սագ, կարմրախածի սագ, ծվվան սագ, սպիտակաճակատ սագ, կարմիր բադ, խայտաբադ, սպիտակաաչք սուզաբադ, լայնակտուց բադ 10000
Թշշան կարապ, ճչան կարապ, փոքր կարապ 40000
Մարմարյա մրտիմն 14000
Տուրպան 10000
Կովկասյան մարեհավ 10000
Անապատային կաքավ 10000
Վայրի հնդկահավ (ուլար) 25000
Մարգահավ, սուլթանական հավ 10000
Փոքր արոս, մեծ արոս 30000
Շիկապոչ քարաթռչնակ, սոխականման ճռիկահավ, հնդկական եղեգնաթռչնակ, կիսասպիտակավիզ ճանճորս, միջերկրածովային երաշտահավ 3000
Մեծ ժայռային սիտեղ 4000
Կարմրաթև մագլցող 4000
Ժայռային դրախտապան 4000
Խաչկտուց 3000
Իսպանական ճնճղուկ 2000
Մոխրագույն կռունկ, գեղանի կռունկ 30000
Կանաչ մեղվակեր 5000
Ներկարար 5000
Սև փայտփոր 5000
Դեղնագլուխ խաղտտնիկ 3000
Կարմրակատար շամփրուկ 3000
Ալպիական ճայ 5000
Սպիտակափող սոխակ 3000
Անապատային խածկտիկ 3000
գ) սողունների յուրաքանչյուր միավորի (հատի) համար`
Անդրկովկասյան սահնօձ, կովկասյան կատվաօձ, պարսկական պսևդոցիկլոֆիս, Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս, Դարևսկու իժ, հայկական լեռնատափաստանային իժ, հայկական իժ կամ Ռադդեի իժ 6000
Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ, Չեռնովի մերկաչք, առաջավորասիական մաբույա, երկարաոտ սցինկ, անդրկովկասյան բազմագույն մողեսիկ, անդրկովկասյան մողեսիկ, փոքրասիական մողես, մարգագետնային մողես, Դալի մողես, Ռոստոմբեկովի մողես, սպիտակափոր մողես 5000
Միջերկրածովային կրիա 4000
դ) երկկենցաղների յուրաքանչյուր միավորի (հատի) համար`
Փոքրասիական տրիտոն 3000
Սիրիական սխտորագորտ 3000
ե) ձկների յուրաքանչյուր միավորի (կիլոգրամի) համար`
Հաշամ 4000
Իշխան 16000
Սևանի բեղլու 5000
Սևանի կողակ 5000
Հայկական կարմրակն 3000
Քուռի քառթակ 5000
Առաջավորասիական ծական 5000
զ) փափկամարմինների յուրաքանչյուր միավորի (հատի) համար` 3000
է) հոդվածոտանիների յուրաքանչյուր միավորի (հատի) համար` 3000

».

 

8) 7-րդ մասը «կենսապաշարների» բառից առաջ լրացնել «բուսական աշխարհի օբյեկտ հանդիսացող» բառերով.

9) 7-րդ մասի «և 4-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 219-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Բնափայտի կամ երկրորդական անտառանյութի օգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված պաշարների ծավալների հիման վրա: Կենսապաշարների մնացած տեսակների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում կենսապաշարների օգտագործման պայմանագրով կամ լիցենզիայով սահմանված ծավալների հիման վրա, իսկ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակը գերազանցելու կամ զրոյական չափաքանակի դեպքում` հաշվետու ժամանակաշրջանում փաստացի օգտագործված պաշարների ծավալների հիման վրա: Կենսապաշարների` պայմանագրով կամ լիցենզիայով սահմանված և փաստացի օգտագործված ծավալների դրական տարբերության դեպքում պետական բյուջե վճարված բնօգտագործման վճարի գումարը վճարողին վերադարձման ենթակա չէ:».

2) 2-րդ և 4-րդ մասերը «օգտագործման» բառից հետո լրացնել «կամ օգտագործման իրավունքի» բառերով.

3) 3-րդ մասից հանել երկրորդ և երրորդ նախադասությունները:

 

Հոդված 8. Օրենսգրքի 222-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` կենսապաշարների մնացած տեսակների համար կենսապաշարների օգտագործման պայմանագրով կամ լիցենզիայով սահմանված ծավալների հիման վրա հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը, Օրենսգրքի 220-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկ չներկայացնողների կողմից պետական բյուջե է վճարվում կենսապաշարների օգտագործման պայմանագրի կնքման կամ լիցենզիայի տրամադրման պահին:»:

 

Հոդված 9. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ կետի կարգավորումը կիրառվում է այն հարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, իսկ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած` բնօգտագործման վճարի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը բնօգտագործման վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. մայիսի 7
Երևան
ՀՕ-82-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 մայիսի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ 18.04.2025
N ՀՕ-82-Ն օրենք