15.07.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի ապրիլի 18-ին
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14) սննդամթերքի հիգիենային, ինչպես նաև սննդամթերքի առանձին տեսակների հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջների հաստատումը.»:
i
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.
«8.1. Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի սկզբունքների հիման վրա համակարգի ներդրման ուղեցույցները հաստատվում են սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում Կառավարության քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի իրավական ակտով:»:
i
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում`
1) 15-րդ և 16-րդ կետերը «ամսաթիվը» բառից հետո լրացնել «և տեղեկատվություն կենդանու բուծման երկրի մասին» բառերով.
2) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17) սպանդից գոյացած մթերքի վերամշակման դեպքում կիսապատրաստվածքի և մսամթերքի մեջ նաև մսի տեղական արտադրության կամ կենդանու բուծման երկրի, սպանդանոցային ծագման և (կամ) ներմուծված լինելու մասին տեղեկատվությունը` բաղադրության մեջ տեղական արտադրության կամ ներմուծված մսի համամասնությամբ:»:
i
Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) ներդրված ՎՎՀԿԿ համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն և հաստատված պլանը` սննդամթերքի արտադրություն իրականացնող և հանրային սննդի ծառայություն մատուցող սննդի շղթայի օպերատորների դեպքում:»:
Հոդված 5. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երկու ամիս հետո:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո` եռամսյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մայիսի 13 Երևան ՀՕ-98-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 14 մայիսի 2025 թվական: