Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ ...

 

09.06.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի մայիսի 12-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 47.28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 47.28. Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը խախտելը

 

1. Անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացնող հանձնաժողովի անդամի (մասնագետի) կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման` օրենսդրությամբ սահմանված կարգը, այդ թվում` չափորոշիչները խախտելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով` անձի ֆունկցիոնալության գնահատման յուրաքանչյուր դեպքի համար:

2. Անձի ֆունկցիոնալության գնահատման ամփոփագիր մշակողի կողմից ամփոփագիր կազմելու կամ գնահատող հանձնաժողովի անդամների թիվը որոշելու` օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` անձի ֆունկցիոնալության գնահատման յուրաքանչյուր դեպքի համար:

3. Բուժաշխատողի կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման համար ուղեգրման` օրենսդրությամբ սահմանված ներկայացնելու կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից հարյուրապատիկի չափով` ուղեգրման յուրաքանչյուր դեպքի համար:

4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված արարքներից որևէ մեկը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. մայիսի 29
Երևան
ՀՕ-106-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 մայիսի 2025 թվական:

 

 

 

pin
ՀՀ 12.05.2025
N ՀՕ-106-Ն օրենք