Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ ...

 

31.01.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2025 թվականի մայիսի 12-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 14-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 189.29-րդ և 189.30-րդ հոդվածներով.

 

«Հոդված 189.29. Բարձրագույն կրթության բնագավառում օրենսդրության պահանջները խախտելը

 

 1. Բարձրագույն կրթության համապատասխան մակարդակներում կրթական ծրագրի իրականացման իրավունքի տրամադրման` օրենսդրությամբ սահմանված պայմանները խախտելը, ինչպես նաև բարձրագույն կրթության համապատասխան մակարդակի յուրաքանչյուր աստիճանի ու որակավորման համար լիցենզիայի տրման պայմանները խախտելը`

առաջացնում է նախազգուշացում:

2. Բարձրագույն կրթության համապատասխան մակարդակներում կրթական ծրագրի իրականացման իրավունքից և յուրաքանչյուր աստիճանի ու որակավորման համար լիցենզիայի պայմաններից բխող` օրենքով նախատեսված հաշվետվությունների ներկայացման ժամկետը 10 օրից ավելի ժամկետով խախտելը`

առաջացնում է տուգանք իրավաբանական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

3. Բարձրագույն կրթության համապատասխան մակարդակի յուրաքանչյուր աստիճանի ու որակավորման համար տրված լիցենզիայով սահմանված` սովորողների սահմանային թիվը գերազանցելը`

առաջացնում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

4. Մեկ ուսումնական տարվա ընթացքում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից օրենքով նախատեսված հիմքերով երկրորդ անգամ նախազգուշացվելը`

առաջացնում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկի չափով:

5. Օրենքով նախատեսված խախտման համար կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կիրառած նախազգուշացմամբ սահմանված ժամկետներում այդ խախտումը չվերացնելը`

առաջացնում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

6. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

7. Սույն հոդվածի 2-5-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանք` սույն հոդվածով սահմանված տուգանքի չափերի կրկնապատիկի չափով:

 

Հոդված 189.30. Ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների կողմից հաշվետվությունները չներկայացվելը

 

1. Ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների կողմից հաշվետվությունները օրենսդրությամբ սահմանված ժամկետում կրթության բնագավառի վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին չներկայացվելը`

առաջացնում է նախազգուշացում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:

 

i

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 244.26-րդ հոդվածով.

 

«Հոդված 244.26. Կրթության բնագավառի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

 

1. Կրթության բնագավառի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է սույն օրենսգրքի 189.29-րդ և 189.30-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի տեսչական մարմնի ղեկավարը:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է 2026 թվականի հունվարի 31-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. մայիսի 29
Երևան
ՀՕ-110-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 մայիսի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ 12.05.2025
N ՀՕ-110-Ն օրենք