ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 մայիսի 2025 թվականի N 665-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 47-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Թափոնների անձնագրավորման կարգը սահմանելու մասին» N 47-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման նախաբանից «և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի մայիսի 30-ի «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 380-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի» բառերը հանել.
2) որոշման N 1 հավելվածի`
ա. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5. Թափոններն առաջացնող իրավաբանական անձի ղեկավարը, անհատ ձեռնարկատերը կամ նրանց կողմից լիազորված անձինք, համաձայն «Թափոնների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1.1-ին մասի, թափոնների անձնագրավորման համար «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի (այսուհետ` էլեկտրոնային հարթակ) միջոցով կազմում և ոլորտում լիազորված մարմնի համաձայնեցմանն են ներկայացնում թափոնների անձնագրերը:»,
բ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«11. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում լիազոր մարմնի կողմից համաձայնեցված անձնագիրն էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացվում է թափոն առաջացնողին: Թափոն առաջացնողն անձնագիրն էլեկտրոնային հարթակի միջոցով հաստատելով` ծանուցում է ուղարկում լիազոր մարմնին:»,
գ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«9. Անձնագիրն էլեկտրոնային հարթակի միջոցով համաձայնեցվում և հաստատվում է սույն կարգի 12-րդ կետով սահմանված անձնագրի բովանդակությանը համապատասխան, իսկ էլեկտրոնային հարթակից էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներբեռնվում է սույն կարգի N 2 հավելվածով սահմանված թափոնի անձնագրի տիտղոսաթերթի ձևին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2007 թվականի փետրվարի 2-ի N 19-Ն հրամանով հաստատված թափոնի անձնագրի օրինակելի ձևին համապատասխան:»,
i
դ. 10-րդ կետը «մասին» բառից հետո լրացնել «կամ, եթե արտադրական գործընթացում առաջացող և անձնագրավորված թափոնի տարեկան փաստացի քանակությունը գերազանցում է թափոնի անձնագրով ներկայացված քանակի 20 տոկոսը» բառերով,
i
ե. 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին կետով.
«11.1. Թափոն առաջացնողի կողմից տվյալ տեսակի թափոնի համար սույն կարգի 10-րդ կետով սահմանված հիմքով նոր անձնագիր ներկայացնելու և հաստատելու դեպքում նախկինում հաստատված անձնագիրը լիազոր մարմնի կողմից արխիվացվում է` գրանցամատյանում նշելով նոր անձնագրի համարը և հաստատման ամսաթիվը:»,
i
զ. 12-րդ կետի «բ» ենթակետում «և տվյալները» բառերը փոխարինել «կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և գտնվելու ու գործունեության վայրերը» բառերով,
է. 12-րդ կետի «դ» ենթակետը «քանակությունը» բառից առաջ լրացնել «տարեկան» բառով.
i
3) որոշման N 2 հավելվածում «գտնվելու» բառից հետո «վայրը» բառը փոխարինել «ու գործունեության վայրերը» բառերով, «և բնակության» բառերը` «, հաշվառման հասցեն ու գործունեության վայրը» բառերով և կետադրական նշանով, իսկ «200» թիվը` «20» թվով:
2. Թափոններն առաջացնող իրավաբանական անձի ղեկավարը, անհատ ձեռնարկատերը կամ նրանց կողմից լիազորված անձինք, մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, լիազոր մարմնի հետ թղթային տարբերակով համաձայնեցրած և հաստատած թափոնների անձնագրերը թվայնացնելու` էլեկտրոնային փաստաթղթի փոխարկելու նպատակով, ըստ անհրաժեշտության, կարող են էլեկտրոնային հարթակի միջոցով լիազոր մարմնի հետ համաձայնեցնել տվյալ թափոնի էլեկտրոնային անձնագիրը և հաստատել այն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. մայիսի 29
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 29 մայիսի 2025 թվական: