ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 հունիսի 2025 թվականի N 767-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «Հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների մասնագիտական փորձաքննության անցկացման կարգի մասին» N 765-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
i
1) որոշման և որոշմամբ հաստատված հավելվածի վերնագիրը «ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ» բառերից հետո լրացնել «, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ» բառերով, իսկ «ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ» բառերից հետո լրացնել «ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ» բառերով.
i
2) որոշման նախաբանը «6-րդ հոդվածի 3-րդ մասը» բառերից հետո լրացնել «, 4-րդ մասը, «Լիցենզավորման մասին» օրենքի 12.1-ին հոդվածի 4-րդ մասը» բառերով.
i
3) որոշման 1-ին կետում «ոչ նյութական արժեքների» բառերից հետո լրացնել «, ռազմական նշանակության արտադրանքի» բառերով, «փորձաքննության անցկացման» բառերից հետո լրացնել «և փորձագիտական եզրակացության կազմման և ներկայացման» բառերով, իսկ «հավելվածի» բառը փոխարինել «հավելված N 1-ի» բառերով.
i
4) որոշման 2-րդ կետը, ինչպես նաև որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետը, 3-րդ կետի 1-ին պարբերությունը, 3-րդ կետի «ա» և «ե» ենթակետերը, 12-րդ կետի 3-րդ պարբերությունը և 30-րդ կետը «ոչ նյութական արժեքների» բառերից հետո լրացնել «, ռազմական նշանակության արտադրանքի» բառերով.
i
5) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով`
«2.1. Սահմանել փորձաքննություն իրականացնող հավատարմագրված կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացվող տեղեկատվության օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի:».
6) որոշմամբ հաստատված հավելվածը թվագրել որպես հավելված N 1.
i
7) որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետում «Արտահանման վերահսկողության համար փորձաքննությունն» բառերը փոխարինել «Փորձաքննությունն» բառով, իսկ «ոչ նյութական արժեքներ» բառերից հետո լրացնել «, ռազմական նշանակության արտադրանքի» բառերով.
i
8) որոշմամբ հաստատված հավելվածի 13-րդ կետը «հսկվող ոչ նյութական արժեքների արտահանման» բառերից հետո լրացնել «և ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման» բառերով.
i
9) որոշմամբ հաստատված հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ V բաժնով`
«V. ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
35. Փորձաքննություն իրականացնող հավատարմագրված կազմակերպությունները հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում ներառված ռազմական նշանակության արտադրանքի փորձաքննության եզրակացությունը կազմելիս, սույն կարգի 4-րդ բաժնով սահմանված տեղեկությունների հետ մեկտեղ, դրանում ներառում են փորձաքննության օբյեկտ համարվող ապրանքի նկարագիրը, մոդելը, մակնիշը, արտիկուլը:
36. Փորձաքննություն իրականացնող հավատարմագրված կազմակերպությունները հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում ներառված ռազմական նշանակության արտադրանքի փորձաքննության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում ամսական պարբերականությամբ` յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրվա ավարտը: Ամսվա վերջին աշխատանքային օրվա ընթացքում տրամադրված փորձագիտական եզրակացությունների վերաբերյալ տեղեկությունները ներառվում են հաջորդ ամսվա համար տրամադրվող տեղեկությունների մեջ:
37. Փորձաքննություն իրականացնող հավատարմագրված կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացնում են միայն այն ապրանքների մասով փորձագիտական եզրակացությունները, որոնք փորձաքննության արդյունքում որակվել են որպես երկակի կամ ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքներ:
38. Փորձաքննություն իրականացնող հավատարմագրված կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացվող փորձաքննության եզրակացությանը կից` «.xlsx» ձևաչափով` սույն որոշմամբ սահմանված օրինակելի ձևին համապատասխան ներկայացնում են նաև տվյալ փորձաքննության օբյեկտ համարվող ապրանքի նկարագրի, հրապարակման ոչ ենթակա և մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ` փորձաքննության եզրակացության տրման ամսաթվի, համարի վերաբերյալ տեղեկությունները, փորձագետի կոնտակտային տվյալները և հետևյալ տեղեկություններից առնվազն երկուսը`
1) մոդելը.
2) մակնիշը.
3) ապրանքատեսակը (արտիկուլ):
39. Սույն կարգի 38-րդ կետին համապատասխան` ապրանքների նկարագիրը պարտադիր ներկայացվում է հայերենով:
40. Փորձագիտական եզրակացությունը և սույն կարգի 38-րդ կետով սահմանված տեղեկատվությունը փորձաքննություն իրականացնող հավատարմագրված կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» (trade.gov.am) էլեկտրոնային հարթակում գործող համապատասխան էլեկտրոնային համակարգի (այսուհետ` համակարգ) միջոցով, իսկ մինչև համակարգի գործարկումը` էլեկտրոնային եղանակով` [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:
41. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում չներառված ապրանքների վերաբերյալ տեղեկությունների` պաշտոնական կայքում հրապարակման հետ մեկտեղ, հրապարակում է նաև համակարգի միջոցով` համակարգի գործարկումից հետո:».
i
10) որոշումը լրացնել N 2 հավելվածով` սահմանելով փորձաքննություն իրականացնող հավատարմագրված կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացվող տեղեկատվության օրինակելի ձևը` սույն որոշման հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. հունիսի 12
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2025 թվականի հունիսի 12-ի
N 767-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2004 թվականի մայիսի 12-ի
N 765-Ն որոշման
Օրինակելի ձև
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
._____________________________________________________________________.
|NN |Ապրանքի |Մոդելը|Մակնիշը|Ապրանքատեսակը|Փորձագիտական |Փորձագետի |
|ը/կ|նկարագիրը| | |(արտիկուլը) |եզրակացության|կոնտակտային |
| | | | | |համարը/տրման |տվյալները |
| | | | | |ամսաթիվը |(անունը, |
| | | | | | |ազգանունը, |
| | | | | | |հեռախոսի |
| | | | | | |համարը, |
| | | | | | |էլեկտրոնային|
| | | | | | |փոստի |
| | | | | | |հասցեն) |
|___|_________|______|_______|_____________|_____________|____________|
|1. | | | | | | |
|___|_________|______|_______|_____________|_____________|____________|
|2. | | | | | | |
._____________________________________________________________________.
«:
Պաշտոնական հրապարակման օրը` 13 հունիսի 2025 թվական: