Սեղմել Esc փակելու համար:
ԲՈՐՍԱՅԻՆ (ՈՉ ՖՈՆԴԱՅԻՆ) ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՈՐՍԱՅԻՆ (ՈՉ ՖՈՆԴԱՅԻՆ) ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒ ...

29.10.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.01.2003  -ից մինչեւ   29.10.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 22.10.15 թիվ 1232-Ն որոշում)

i

040.2019.251202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 դեկտեմբերի 2002 թվականի N 2019-Ն

 

i

ԲՈՐՍԱՅԻՆ (ՈՉ ՖՈՆԴԱՅԻՆ) ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԲՈՐՍԱՅԻՆ (ՈՉ ՖՈՆԴԱՅԻՆ) ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) բորսային (ոչ ֆոնդային) առևտրի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) բորսային (ոչ ֆոնդային) առևտրի կազմակերպման գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 13-ի «Ապրանքային բորսաների և բորսային միջնորդների գործունեության կարգավորման մասին» N 115 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից դրա գործողությունը տարածվում է նաև լիցենզիա ստանալու համար նախկինում դիմած անձանց վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 5-ի N 2019-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԲՈՐՍԱՅԻՆ (ՈՉ ՖՈՆԴԱՅԻՆ) ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձանց կողմից բորսային (ոչ ֆոնդային) առևտրի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) պահանջների:

2. Սույն կարգով չեն կարգավորվում աշխատանքի, արժութային և ֆոնդային բորսաների, ինչպես նաև այլ մասնագիտացված բորսաների ֆոնդային բաժինների ու բաժանմունքների գործունեության կազմակերպման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

3. Բորսային (ոչ ֆոնդային) առևտրի կազմակերպման գործունեության իրականացման համար լիցենզիաները տրվում են բարդ ընթացակարգով, անժամկետ:

4. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

5. Լիցենզիա ստանալու մասին հայտը բավարարվում կամ գրավոր մերժվում է օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 30 օրվա ընթացքում:

6. Եթե սույն կարգի 5-րդ կետում նշված ժամկետում լիցենզիա ստանալու մասին հայտը չի մերժվում, ապա հայտը համարվում է բավարարված, և դիմող անձն այդ օրվանից իրավունք ունի զբաղվելու լիցենզավորման ենթակա գործունեությամբ` անկախ նրան լիցենզիան հանձնելու կամ չհանձնելու հանգամանքից:

7. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիաները գործում են միայն սույն կարգով սահմանված պահանջներին և պայմաններին համապատասխանության դեպքում:

 

2. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

8. Բորսային (ոչ ֆոնդային) առևտրի կազմակերպման գործունեության լիցենզավորման, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում ստեղծվում է հանձնաժողով (այսուհետ` լիցենզավորող հանձնաժողով), որն առաջնորդվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ու իր գործունեությանն առնչվող Հայաստանի Հանրապետության այլ օրենքների դրույթներով և գործում է սույն կարգի պահանջներին համապատասխան:

9. Բորսային (ոչ ֆոնդային) առևտրի կազմակերպման գործունեությամբ կարող են զբաղվել իրավաբանական անձինք (այսուհետ` հայտատու):

10. Հայտատուն լիցենզավորման նպատակով` օրենքի համաձայն ներկայացնում է`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտ (ձևը կցվում է)` նշելով իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության վայրը (վայրերը), լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ) իրավաբանական անձի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները,

գ) լիցենզիա ստանալու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը,

դ) տնօրենի կրթության վկայականի պատճենը:

11. Փաստաթղթերը թերի լինելու դեպքում դրա մասին հայտատուին տեղեկացվում է փաստաթղթերի ստացման օրվանից տաս օրվա ընթացքում:

12. Փաստաթղթերը թերի լինելու հիմքով լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե դրա մասին տեղեկացվելու օրվան հաջորդող տաս օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը:

13. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

ա) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ,

բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին,

գ) դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող` լիցենզավորման ենթակա գործունեությամբ,

դ) օրենքով և սույն կարգով նախատեսված են այլ դեպքեր:

14. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում, լիցենզիան վերաձևակերպվում, դրա գործողությունը կասեցվում և դադարեցվում է ու լիցենզիայի կրկնօրինակը տրամադրվում է օրենքով սահմանված կարգով և սույն կարգի դրույթների համաձայն:

15. Ապրանքային բորսային ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջներն են`

սակարկությունների կազմակերպման համար` առնվազն 150 քառակուսի մետր մակերես ունեցող տարածք,

առնվազն 50 քառակուսի մետր մակերես ունեցող պահեստ,

կապի անհրաժեշտ միջոցներ (հեռախոս, ֆաքս, ինտերնետ),

դրամարկղային գործառնությունների համար անհրաժեշտ չհրկիզվող պահարաններ, դրամաստուգիչ (դետեկտոր) և դրամահաշվիչ սարքավորումներ:

16. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է`

ա) «Ապրանքային բորսաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված դեպքերում,

բ) եթե չեն ապահովվում լիցենզիայում նշված պայմանները,

գ) եթե խախտվում են սույն կարգի պահանջները,

դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

17. Լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին որոշումը 5-օրյա ժամկետում ուղարկվում է լիցենզավորված անձին:

18. Լիցենզավորված անձն իրավունք ունի դատական կարգով բողոքարկելու լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը:

 

Ձև

 

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման

նախարարության բորսային (ոչ ֆոնդային)

առևտրի կազմակերպման գործունեության

լիցենզավորման հանձնաժողովի

նախագահ_____________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

_________________________________ -ին

 

ՀԱՅՏ

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1.Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը _____________________

_________________________________________________________________________

2.Կազմակերպական-իրավական ձևը _______________________________________

_________________________________________________________________________

Իրավաբանական անձի գտնվելու վայրը ____________________________________

Գործունեության տեսակը (որին հավակնում է կազմակերպությունը) __________

_________________________________________________________________________

 

Կից ներկայացվող փաստաթղթերը`

1. Կանոնադրության պատճենը

2. Պետական գրանցման վկայականի պատճենը

3. Տեղեկանք տեխնիկական հագեցվածության մասին

4. Պետական տուրքի վճարման անդորրագիրը

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ` _______________________________________________________

(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը ազգանունը)

 

____ ____________ 200 թ.

 

Կ.Տ.

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 5-ի N 2019-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ N 0000

 

ԲՈՐՍԱՅԻՆ (ՈՉ ՖՈՆԴԱՅԻՆ) ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

Գործունեության տեսակը _______________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

_________________________________________________________________

 

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը _______________

_________________________________________________________________

 

Գործողության ժամկետը` անժամկետ

 

ՀՀ առևտրի և տնտեսական

    զարգացման նախարար _______________    _______________________

                     (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

 

_______ __________________ 200 թ.

 

Կ. Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.12.2002
N 2019-Ն
Որոշում