03.08.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 հուլիսի 2025 թվականի N 1010-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման, բժշկական արտադրատեսակների արտադրության, բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
i
1) N 5 հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«17. Բժշկական հիմնական սարքավորումների` ըստ սարքի շահագործման ինտենսիվության, շահագործման թույլատրելի ժամկետները սահմանված են սույն որոշման N 12 հավելվածի «N 12 հավելվածի պարզաբանում» և N 13 հավելվածի «N 13 հավելվածի պարզաբանում» բաժիններում:».
i
2) N 5 հավելվածի 18-րդ կետը «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վտանգավոր թափոնների վնասազերծման ոլորտում համապատասխան լիցենզիա ունեցող որևէ կազմակերպության հետ կնքված պայմանագիրը» բառերից հետո լրացնել «, սույն կարգի 19.5-րդ կետով սահմանված որակավորում ունեցող անձի մասին տեղեկատվություն` կցելով վերջինիս մասնագիտական կրթության և պահանջվող թեմաներով շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտներ ունենալու մասին փաստը հավաստող փաստաթղթերը» բառերով.
i
3) N 5 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.5-րդ կետով`
«19.5. Արտահիվանդանոցային և հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն իրենց կառուցվածքում պետք է ունենան որակի ապահովման պատասխանատու անձանց հաստիքներ` ապահովելով N 12 հավելվածի «N 12 հավելվածի պարզաբանում» և N 13 հավելվածի «N 13 հավելվածի պարզաբանում» բաժիններում որակի ապահովման պատասխանատու անձանց համար սահմանված պահանջները: Սույն կետի իմաստով բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովման պատասխանատուներ են համարվում` վերջին 5 տարվա ընթացքում Առողջապահական ծառայությունների որակի բարելավման և անվտանգության վերաբերյալ թեմաներով առնվազն 50 ՇՄԶ կրեդիտ ձեռք բերած հետևյալ անձինք`
1) ավագ բուժաշխատողը.
2) բակալավրի ծրագրով իրականացված մասնագիտական կրթություն ունեցող միջին բուժաշխատողը.
3) «Հանրային առողջություն և առողջապահություն» մասնագիտացմամբ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող կամ «Առողջապահության կառավարում և վարչարարություն» մասնագիտացմամբ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող կամ «Առողջապահության կազմակերպում և կառավարում» մասնագիտացմամբ բարձրագույն կրթություն ունեցող անձը:».
i
4) N 12 հավելվածի 8.2-րդ կետի «ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Բժշկական բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձ` կրթության փաստը հավաստող վկայականի առկայությամբ:».
i
5) N 12 հավելվածի «N 12 հավելվածի պարզաբանում» բաժնի «Ընդհանուր դրույթներ» գլուխը վերջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններով`
ա. հետևյալ բովանդակությամբ.
«• Բժշկական հիմնական սարքավորումների` ըստ սարքի շահագործման ինտենսիվության, շահագործման թույլատրելի ժամկետները սահմանված են ստորև ներկայացված աղյուսակով.
| |
Սարքավորում |
Թույլատրելի ժամկետներ |
Շահագործման ինտեսիվություն` տարեկան օգտագործման քանակ ըստ սարքի աշխատանքի չափման միավորի |
| արտադրման տարեթվից սկսած |
վերականգնման (refurbished) տարեթվից սկսած |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
| |
|
շահագործման բարձր ինտեսիվություն |
շահագործման միջին ինտեսիվություն |
շահագործման ցածր ինտեսիվություն |
- |
|
| |
անվանում |
տարի |
բարձր |
միջին |
ցածր |
| 1. |
ռենտգեն |
11 |
13 |
15 |
10 |
20.000 և ավել |
10.000- 20.000 |
մինչև 10.000 |
| 2. |
շարժական ռենտգեն |
11 |
13 |
15 |
10 |
6.000 և ավել |
3.000- 6.000 |
մինչև 3.000 |
| 3. |
ռադիոսկոպ |
9 |
11 |
13 |
10 |
4.000 և ավել |
2.000- 4.000 |
մինչև 2.000 |
| 4. |
ինտերվենցիոն ռադիոլոգիայի ինտեգրված սարք |
9 |
11 |
13 |
10 |
4.000 և ավել |
2.000- 4.000 |
մինչև 2.000 |
| 5. |
G-arm |
9 |
11 |
13 |
10 |
1.500 և ավել |
750- 1.500 |
մինչև 750 |
| 6. |
C-arm |
9 |
11 |
13 |
10 |
2.000 և ավել |
1000- 2.000 |
մինչև 1.000 |
| 7. |
անգիոգրաֆ |
9 |
11 |
13 |
10 |
4.000 և ավել |
2.000- 4.000 |
մինչև 2.000 |
| 8. |
ուլտրաձայնային ախտորոշման սարք |
10 |
12 |
15 |
12 |
12.000 և ավել |
7.500- 12.000 |
մինչև 7.500 |
| 9. |
համակարգչային տոմոգրաֆ |
9 |
11 |
13 |
10 |
15.000 և ավել |
7.500- 15.000 |
մինչև 7.500 |
| 10. |
մագնիսառե-զոնանսային տոմոգրաֆ |
13 |
13 |
13 |
8 |
- |
- |
- |
| 11. |
մամոգրաֆ |
9 |
10 |
13 |
10 |
7.000 և ավել |
3.500- 7.000 |
մինչև 3.500 |
| 12. |
լիտոտրիպտեր |
9 |
11 |
13 |
10 |
3.000 և ավել |
2.000- 3.000 |
մինչև 2.000 |
| 13. |
օստեոդենսի-տոմետր |
9 |
11 |
13 |
10 |
10.000 և ավել |
5.000- 10.000 |
մինչև 5.000 |
| 14. |
մեկ ֆոտոն էմիսիոն շերտագիր |
8 |
9 |
10 |
10 |
4.000 և ավել |
2.000- 4.000 |
մինչև 2.000 |
1) սույն աղյուսակի 1-ից 14-րդ տողերով սահմանված սարքավորումները, որոնք ունեն իրենց զբաղեցրած տողի 8-րդ սյունակով սահմանված շահագործման ինտենսիվության մակարդակը (ցածր), կարող են օգտագործվել առավելագույնը` նույն տողի 4-րդ սյունակով սահմանված ժամկետով.
2) սույն աղյուսակի 1-ից 14-րդ տողերով սահմանված սարքավորումները, որոնք ունեն իրենց զբաղեցրած տողի 7-րդ սյունակով սահմանված շահագործման ինտենսիվության մակարդակը (միջին), կարող են օգտագործվել առավելագույնը` նույն տողի 3-րդ սյունակով սահմանված ժամկետով.
3) սույն աղյուսակի 1-ից 14-րդ տողերով սահմանված սարքավորումները, որոնք ունեն իրենց զբաղեցրած տողի 6-րդ սյունակով սահմանված շահագործման ինտենսիվության մակարդակը (բարձր), կարող են օգտագործվել առավելագույնը` նույն տողի 2-րդ սյունակով սահմանված ժամկետով.
4) սույն աղյուսակի 1-ից 14-րդ տողերով սահմանված սարքավորումների առավելագույն շահագործման ժամկետը հաշվարկվում է սարքի արտադրման տարեթվից, և հաշվարկը կատարվում է յուրաքանչյուր տարի` հաշվի առնելով շահագործման ինտենսիվությունը.
5) սույն աղյուսակի 1-ից 14-րդ տողերով սահմանված սարքավորումները չեն կարող շահագործվել իրենց զբաղեցրած տողի 4-րդ սյունակով սահմանված ժամկետից ավել` անկախ սարքի շահագործման ինտենսիվությունից, բացառությամբ 4-րդ սյունակում նշված ժամկետի լրանալու դեպքում արտադրողի կողմից գործարանային պայմաններում վերականգնված (refurbished) սարքերի, որոնց շահագործումը կարող է շարունակվել մինչև վերականգնված սարքի` սույն աղյուսակում զբաղեցրած տողի 5-րդ սյունակով սահմանված ժամկետը.
6) Հայաստանի Հանրապետության տարածք բժշկական արտադրատեսակների (այդ թվում` օգտագործված բժշկական արտադրատեսակների) ներմուծման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N 429-Ն որոշմամբ:»,
i
բ. հետևյալ բովանդակությամբ.
«• Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները, որոնք սպասարկում են 45.000-ից ավելի բնակչություն, իրենց կառուցվածքում պետք է ունենան որակի ապահովման պատասխանատու անձի մեկ հաստիք: Սույն պարբերության մեջ նշված խմբում չընդգրկված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները և այլ արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն իրենց կառուցվածքում բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովման պատասխանատու անձի հաստիք կարող են չունենալ, այս դեպքում բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովման պատասխանատու անձի պարտականությունները բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի գործադիր մարմնի ղեկավարի հրամանով հանձնարարվում են աշխատողներից որևէ մեկին, ով պետք է համապատասխանի սույն որոշման N 5 հավելվածի 19.5-րդ կետի պահանջներին:».
i
6) N 13 հավելվածի 99.3-րդ կետի «ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Բժշկական միջին մասնագիտական կրթություն ունեցող անձ` կրթության փաստը հավաստող վկայականի առկայությամբ:».
i
7) N 13 հավելվածի 101-րդ կետի «N 13 հավելվածի պարզաբանում» բաժնում
«•Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը, յուրաքանչյուր առանձին բաժանմունքում, պետք է կազմակերպի միջին և կրտսեր բուժաշխատողների շուրջօրյա հերթապահություն` հիվանդանոցում ապահովելով նվազագույնը մեկ հերթապահ ավագ բուժաշխատող (բժշկական պաշտոնը սահմանվում է` 1 պաշտոն - 80 մահճակալի հաշվով):» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«•Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը, յուրաքանչյուր առանձին բաժանմունքում, պետք է ապահովի միջին և կրտսեր բուժաշխատողների շուրջօրյա հերթապահություն: Մարզերում հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը պետք է ապահովի առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն ինքնուրույն իրականացնելու թույլտվություն ունեցող ավագ բուժաշխատողների շուրջօրյա հերթապահություն` յուրաքանչյուր 80 մահճակալի հաշվով: Երևան քաղաքում հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը, նշված պայմանով իրականացվող բժշկական օգնության և սպասարկման յուրաքանչյուր տեսակի մասով` բացառությամբ համաճարակաբանական, կլինիկական դեղորայքային և անեսթեզիոլոգիական տեսակների, պետք է ապահովի առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն ինքնուրույն իրականացնելու թույլտվություն ունեցող ավագ բուժաշխատողների շուրջօրյա հերթապահություն` անկախ մահճակալների թվից: Բուժաշխատողների մասնագիտական կրթությունը պետք է համապատասխանի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին տրված լիցենզիայով նախատեսված, հիվանդանոցային պայմաններում իրականացման ենթակա բժշկական օգնության և սպասարկման տեսակներին: Սույն հավելվածի իմաստով, բուժաշխատողների շուրջօրյա հերթապահությունն ապահովված է համարվում հերթապահությանն առնվազն 4-ից ավել համապատասխան բուժաշխատողի ներգրավվածության դեպքում, եթե սույն հավելվածով, բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների մասով` մահճակալների թվով պայմանավորված այլ (գերազանցող) կարգավորում առկա չէ:».
i
8) N 13 հավելվածի 101-րդ կետի «N 13 հավելվածի պարզաբանում» բաժինը վերջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններով`
ա. հետևյալ բովանդակությամբ.
«• Բժշկական հիմնական սարքավորումների` ըստ սարքի շահագործման ինտենսիվության, շահագործման թույլատրելի ժամկետները սահմանված են ստորև ներկայացված աղյուսակով.
| |
Սարքավորում |
Թույլատրելի ժամկետներ |
Շահագործման ինտեսիվություն` տարեկան օգտագործման քանակ ըստ սարքի աշխատանքի չափման միավորի |
| արտադրման տարեթվից սկսած |
վերականգնման (refurbished) տարեթվից սկսած |
| |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
| |
|
շահագործման բարձր ինտեսիվություն |
շահագործման միջին ինտեսիվություն |
շահագործման ցածր ինտեսիվություն |
- |
|
| |
անվանում |
տարի |
բարձր |
միջին |
ցածր |
| 1. |
ռենտգեն |
11 |
13 |
15 |
10 |
20.000 և ավել |
10.000- 20.000 |
մինչև 10.000 |
| 2. |
շարժական ռենտգեն |
11 |
13 |
15 |
10 |
6.000 և ավել |
3.000- 6.000 |
մինչև 3.000 |
| 3. |
ռադիոսկոպ |
9 |
11 |
13 |
10 |
4.000 և ավել |
2.000- 4.000 |
մինչև 2.000 |
| 4. |
ինտերվենցիոն ռադիոլոգիայի ինտեգրված սարք |
9 |
11 |
13 |
10 |
4.000 և ավել |
2.000- 4.000 |
մինչև 2.000 |
| 5. |
G-arm |
9 |
11 |
13 |
10 |
1.500 և ավել |
750- 1.500 |
մինչև 750 |
| 6. |
C-arm |
9 |
11 |
13 |
10 |
2.000 և ավել |
1000- 2.000 |
մինչև 1.000 |
| 7. |
անգիոգրաֆ |
9 |
11 |
13 |
10 |
4.000 և ավել |
2.000- 4.000 |
մինչև 2.000 |
| 8. |
ուլտրաձայնային ախտորոշման սարք |
10 |
12 |
15 |
12 |
12.000 և ավել |
7.500- 12.000 |
մինչև 7.500 |
| 9. |
համակարգչային տոմոգրաֆ |
9 |
11 |
13 |
10 |
15.000 և ավել |
7.500- 15.000 |
մինչև 7.500 |
| 10. |
մագնիսառեզո-նանսային տոմոգրաֆ |
13 |
13 |
13 |
8 |
- |
- |
- |
| 11. |
մամոգրաֆ |
9 |
10 |
13 |
10 |
7.000 և ավել |
3.500- 7.000 |
մինչև 3.500 |
| 12. |
լիտոտրիպտեր |
9 |
11 |
13 |
10 |
3.000 և ավել |
2.000- 3.000 |
մինչև 2.000 |
| 13. |
օստեոդենսի-տոմետր |
9 |
11 |
13 |
10 |
10.000 և ավել |
5.000- 10.000 |
մինչև 5.000 |
| 14. |
մեկ ֆոտոն էմիսիոն շերտագիր |
8 |
9 |
10 |
10 |
4.000 և ավել |
2.000- 4.000 |
մինչև 2.000 |
1) սույն աղյուսակի 1-ից 14-րդ տողերով սահմանված սարքավորումները, որոնք ունեն իրենց զբաղեցրած տողի 8-րդ սյունակով սահմանված շահագործման ինտենսիվության մակարդակը (ցածր), կարող են օգտագործվել առավելագույնը` նույն տողի 4-րդ սյունակով սահմանված ժամկետով.
2) սույն աղյուսակի 1-ից 14-րդ տողերով սահմանված սարքավորումները, որոնք ունեն իրենց զբաղեցրած տողի 7-րդ սյունակով սահմանված շահագործման ինտենսիվության մակարդակը (միջին), կարող են օգտագործվել առավելագույնը` նույն տողի 3-րդ սյունակով սահմանված ժամկետով.
3) սույն աղյուսակի 1-ից 14-րդ տողերով սահմանված սարքավորումները, որոնք ունեն իրենց զբաղեցրած տողի 6-րդ սյունակով սահմանված շահագործման ինտենսիվության մակարդակը (բարձր), կարող են օգտագործվել առավելագույնը` նույն տողի 2-րդ սյունակով սահմանված ժամկետով.
4) սույն աղյուսակի 1-ից 14-րդ տողերով սահմանված սարքավորումների առավելագույն շահագործման ժամկետը հաշվարկվում է սարքի արտադրման տարեթվից, և հաշվարկը կատարվում է յուրաքանչյուր տարի` հաշվի առնելով շահագործման ինտենսիվությունը.
5) սույն աղյուսակի 1-ից 14-րդ տողերով սահմանված սարքավորումները չեն կարող շահագործվել իրենց զբաղեցրած տողի 4-րդ սյունակով սահմանված ժամկետից ավել` անկախ սարքի շահագործման ինտենսիվությունից, բացառությամբ 4-րդ սյունակում նշված ժամկետի լրանալու դեպքում արտադրողի կողմից գործարանային պայմաններում վերականգնված (refurbished) սարքերի, որոնց շահագործումը կարող է շարունակվել մինչև վերականգնված սարքի` սույն աղյուսակում զբաղեցրած տողի 5-րդ սյունակով սահմանված ժամկետը.
6) Հայաստանի Հանրապետության տարածք բժշկական արտադրատեսակների (այդ թվում` օգտագործված բժշկական արտադրատեսակների) ներմուծման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N 429-Ն որոշմամբ:»,
i
բ. հետևյալ բովանդակությամբ.
«• Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն իրենց կառուցվածքում պետք է ունենան որակի ապահովման պատասխանատու անձանց հաստիքներ`
1) Երևան քաղաքում`
ա. մինչև 100 մահճակալ և մինչև 200 բուժաշխատող ունեցող` հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներ` մեկ հաստիք,
բ. մինչև 100 մահճակալ և 200-ից ավել բուժաշխատող ունեցող` հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներ` առնվազն երկու հաստիք, որից մեկը` ղեկավարի,
գ. 100-ից մինչև 200 մահճակալ կամ 200-ից 300 բուժաշխատող ունեցող` հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներ` առնվազն երկու հաստիք, որից մեկը` ղեկավարի,
դ. 201 և ավել մահճակալ կամ 300-ից ավել բուժաշխատող ունեցող` հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներ` առնվազն երեք հաստիք, որից մեկը` ղեկավարի.
2) Հայաստանի Հանրապետության մարզերում`
ա. մինչև 150 մահճակալ և մինչև 200 բուժաշխատող ունեցող` հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներ` մեկ հաստիք,
բ. 150-ից ավել մահճակալ և 200-ից ավել բուժաշխատող ունեցող հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներ` առնվազն երկու հաստիք, որից մեկը` ղեկավարի:
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների նկատմամբ, որոնք միաժամանակ ընդգրկված են սույն պարբերությամբ սահմանված մեկից ավելի խմբերում, կիրառելի են այն խմբի համար նախատեսված պահանջները, որով նախատեսված են բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովման պատասխանատու անձանց ավելի շատ հաստիքներ:»,
i
գ. հետևյալ բովանդակությամբ.
«• Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները մասնագիտական խորհրդատվություններ և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ծառայություններ կարող են մատուցել նաև չհոսպիտալացված պացիենտներին:»:
2. Սույն որոշման 1-ին կետի`
1) 2-րդ և 3-րդ ենթակետերը, 5-րդ և 8-րդ ենթակետերի «բ» պարբերություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը.
2) 4-րդ, 6-րդ, 7-րդ ենթակետերը և 8-րդ ենթակետի «գ» պարբերությունն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո.
3) 1-ին ենթակետը, 5-րդ և 8-րդ ենթակետերի «ա» պարբերություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից 2 տարի հետո:
|
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Տ. Խաչատրյան |
|
2025 թ. հուլիսի 24 Երևան
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 24 հուլիսի 2025 թվական: