Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 702-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 սեպտեմբերի 2025 թվականի N 1299-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 702-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմ սահմանելու մասին» N 702-Ն որոշման`

i

1) N 1 հավելվածի 1-ին, 2-րդ և N 2 հավելվածի 2-րդ կետերում «սահմանային նշան» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սահմանանշան» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.

2) N 1 հավելվածում`

ա. 2-րդ կետում «(պլաստիկ)» բառը փոխարինել «կամ պլաստիկ» բառերով,

i

բ. 4-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը «սահմանագծից» բառից հետո լրացնել «դեպի Հայաստանի Հանրապետության տարածքի խորքը» բառերով,

գ. 4-րդ կետի 5-րդ ենթակետում «նշանները» բառը փոխարինել «սահմանանշանները» բառով.

3) N 2 հավելվածում`

ա. 10-րդ կետում «նշանի» բառը փոխարինել «սահմանանշանի» բառով,

i

բ. 13-րդ կետը «կառուցվել» բառից հետո լրացնել «և շահագործվել» բառերով.

i

4) N 3 հավելվածում`

i

ա. 6-րդ կետի 2-րդ պարբերությունում «42 x 25» թվերը փոխարինել «38 x 24» թվերով, իսկ 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Ամսաթիվ-կնիքի վրա հայերենով և անգլերենով նշվում են «ՀԱՅԱՍՏԱՆ», «ARMENIA» բառերը, պետական սահմանի անցման կետի անվանումը, պետական սահմանը հատելու օրը, ամիսը և տարեթիվը, ստուգիչ թիվը, ելքի կամ մուտքի նշանը, ամսաթիվ-կնիքի համարը, ինչպես նաև պատկերված են համապատասխանաբար` օդային, երկաթուղային կամ ավտոմոբիլային անցման կետերի տարբերանշանները:»,

բ. NN 1, 2 և 3 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. սեպտեմբերի 11

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2025 թվականի սեպտեմբերի 11-ի

N 1299-Ն որոշման

 

«Ձև N 1

 

 

Ձև N 2

 

 

Ձև N 3

 

 

«:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 սեպտեմբերի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.09.2025
N 1299-Ն
Որոշում