Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՈՉ ԸՆԴՀԱՆՈՒ ...

 

14.11.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 նոյեմբերի 2018 թվականի թիվ 65-Ն

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՈՉ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՏՐԱՆՍՊՈՐՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 19-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի նոյեմբերի 12-ի

թիվ 65-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՈՉ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՏՐԱՆՍՊՈՐՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքի և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների երկարության մասին» Ձև 1-տրանսպորտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են սեփականության և այլ իրավունքներով տրանսպորտային միջոցներ շահագործող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները (այսուհետ` ռեսպոնդենտներ), ինչպես նաև իրենց հաշվեկշռում ոչ ընդհանուր օգտագործման ավտոճանապարհներ ունեցող ռեսպոնդենտները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:

4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Ավտոմոբիլային տրանսպորտ (ներառյալ վարձակալությամբ) շահագործող ռեսպոնդենտներն իրենց կողմից ներկայացվող Հաշվետվությունում լրացնում են ավտոմոբիլային տրանսպորտի քանակը և աշխատանքը բնութագրող տվյալները:

6. Բեռնաուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավտոմոբիլային տրանսպորտ վարձակալած ռեսպոնդենտները Հաշվետվությունը լրացնում են միայն ավտոմոբիլային տրանսպորտի վարձակալության ժամանակաշրջանի համար:

7. Ավտոմոբիլային տրանսպորտի առկայության վերաբերյալ տեղեկություններ լրացնելիս հիմնական սկզբնական փաստաթուղթ է համարվում ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական անձնագիրը, իսկ օգտագործման և աշխատանքի հաշվառման համար` ճանապարհային թերթիկները (ուղեգրերը), ապրանքատրանսպորտային բեռնագրերը, հաշվապահական հաշվառման փաստաթղթերը:

8. Տարվա վերջի դրությամբ լրացվում են ռեսպոնդենտների հաշվեկշիռներում առկա, ինչպես նաև այլ իրավունքներով շահագործվող բոլոր ավտոմոբիլային միջոցները` բեռնատար ավտոմոբիլներ (ներառյալ առանց թափքի բեռնատար ավտոմոբիլ հանդիսացող թամբային քարշակները, որոնք սարքավորված են թամբային կցովի սարքերով` կիսակցորդների քարշակների համար), ավտոբուսներ, պիկապներ, հատուկ և թեթև մարդատար ավտոմոբիլներ, ինչպես նաև ավտոկցորդներ և կիսակցորդներ:

9. Ավտոմոբիլների ցուցակային թիվը լրացվում է տարվա վերջի դրությամբ` անկախ ավտոմոբիլի տեխնիկական վիճակից և նրա գտնվելու վայրից (նորոգման մեջ, նորոգման համար սպասող, գործուղման մեջ և այլն):

10. Սույն հրահանգի իմաստով տեխնիկապես սարքին են համարվում բոլոր ավտոմոբիլները, բացառությամբ հիմնական և ընթացիկ նորոգման մեջ գտնվող և այդ նորոգումների համար սպասող, ինչպես նաև վերանորոգման համար ոչ պիտանի, ռեսպոնդենտի հաշվեկշռից դուրսգրման ենթակա (խոտան) և ավտոդողերով չհամալրված ավտոմոբիլների:

11. «100» ծածկագրով տողում լրացվում է հաշվեկշռում առկա և այլ իրավունքներով շահագործվող ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան արտադրության բոլոր տիպերի և մակնիշների ավտոմոբիլների (բեռնատար, ավտոբուս, թեթև մարդատար, պիկապներ և բեռնատար ֆուրգոններ, հատուկ նշանակության մասնագիտացված ավտոմոբիլներ) քանակը («105», «120», «130», «135», «140», «145» ծածկագրով տողերի հանրագումարը պետք է հավասար լինի «100» ծածկագրով տողի ցուցանիշին):

12. «105» ծածկագրով տողում լրացվում է ընդհանուր օգտագործման (որոնք ունեն բաց կողային (առանց կողերի) հենահարթակ (պլատֆորմ)) և մասնագիտացված բեռնատար ավտոմոբիլների քանակը: Մասնագիտացված բեռնատար ավտոմոբիլներն են` շինարարական և գյուղատնտեսական սորուն ապրանքների տեղափոխման համար նախատեսված ինքնաթափերը, պարենային ապրանքների, հացաբուլկեղենի, կահույքի տեղափոխման համար` բեռնատար ֆուրգոնները, հավասարաջերմ թափքերով ֆուրգոնները և ռեֆրիժերատորները` շուտ փչացող մթերքների համար, ցիստեռնները` նավթամթերքների, քիմիական ակտիվ հեղուկների, կաթի և այլ հեղուկ բեռների տեղափոխման համար, ավտոբետոնախառնիչները, ցեմենտակիրները, փայտակիրները և այլ ավտոմոբիլներ` շինարարական նյութեր տեղափոխելու համար («105» ծածկագրով տողը պետք է հավասար լինի «105.1»-»105.5» ծածկագրով տողերի ցուցանիշների հանրագումարին, նաև «110» և «115» ծածկագրով տողերի ցուցանիշներին):

13. «110» ծածկագրով տողում լրացվում է բեռնատար ավտոմոբիլներն ըստ բեռնատարողության («110.1»-»110.3» ծածկագրով տողերի հանրագումարը պետք է հավասար լինի «110» ծածկագրով տողի ցուցանիշին):

14. «115» ծածկագրով տողում լրացվում է բեռնատար ավտոմոբիլների քանակը, որոնք հիմնականում օգտագործում են վառելանյութի հետևյալ տեսակները` բենզին, դիզելային վառելանյութ, հեղուկացված նավթային գազ, բնական սեղմված գազ, էլեկտրաէներգիա («115.1»-»115.5» ծածկագրով տողերի հանրագումարը պետք է հավասար լինի «115» ծածկագրով տողի ցուցանիշին):

15. «120» ծածկագրով տողում լրացվում է ուղևորատար ավտոբուսների (ներառյալ միկրոավտոբուսներ) քանակը: Ավտոբուսների ընդհանուր քանակի մեջ ներառվում են նաև միկրոավտոբուսները և բեռնատար ավտոմոբիլների շասսիի վրա հատուկ ավտոբուսները, որոնք նախատեսված են հերթապահ աշխատակիցների (բրիգադների) տեղափոխումների համար («125.1»-»125.5» ծածկագրով տողերի հանրագումարը պետք է հավասար լինի «120» ծածկագրով տողի ցուցանիշին):

16. Ավտոբուսների վերասարքավորված բեռնատար ավտոմոբիլները հաշվառվում են որպես ավտոբուս միայն այն դեպքում, երբ այդ փոփոխությունը ձևակերպված է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից:

17. «125» ծածկագրով տողում լրացվում է ուղևորատար ավտոբուսների (ներառյալ միկրոավտոբուսների) քանակը, որոնք հիմնականում օգտագործում են վառելանյութի հետևյալ տեսակները` բենզին, դիզելային վառելանյութ, հեղուկացված նավթային գազ, բնական սեղմված գազ, էլեկտրաէներգիա («125.1»-»125.5» ծածկագրով տողերի հանրագումարը պետք է հավասար լինի «125» ծածկագրով տողի ցուցանիշին):

18. «130» ծածկագրով տողում լրացվում է թեթև մարդատար ավտոմոբիլների քանակը: Ցուցանիշում հաշվառվում են այն ավտոմոբիլները, որոնց նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, չի գերազանցում ութը: Այս տողում չեն ներառվում հատուկ նշանակության թեթև մարդատար ավտոմոբիլը` սանիտարական, պարեկային ծառայության, ինկասացիայի կարիքների համար և այլ ավտոմոբիլները, որոնք հաշվառվում են որպես հատուկ մասնագիտացված ավտոտրանսպորտային միջոց:

19. «130.1» ծածկագրով տողում լրացվում է տաքսիների քանակը:

20. «135» ծածկագրով տողում լրացվում է պիկապների քանակը` փոքր բեռնատարողությամբ բեռնատար և բեռնաուղևորատար այն ավտոմոբիլները, որոնք ունեն մարդատար ավտոմոբիլների շասսիի վրա սարքավորված թափքեր:

21. «140» ծածկագրով տողում լրացվում է մոտոռոլերների քանակը` երկանիվ կամ եռանիվ մեխանիկական տրանսպորտային միջոց` կցորդային սայլակով կամ առանց դրա:

22. «145» ծածկագրով տողում լրացվում է հատուկ ավտոմոբիլների քանակը: Ցուցանիշում ներառվում են այն ավտոմոբիլները, որոնց կառուցվածքը նախատեսված է միայն հատուկ գործառույթների, այդ թվում տեխնոլոգիական սարքավորումների տեղավորման, փոխադրման և շահագործման, ինչպես նաև այլ գործառույթների կատարման համար, որոնք կապ չունեն բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հետ: Սույն հրահանգի իմաստով հատուկ մասնագիտացված ավտոտրանսպորտային միջոց են բեռնատար, թեթև մարդատար ավտոմոբիլների և ավտոբուսների շասսիի վրա ավտոմոբիլները և սգո արարողություններ սպասարկող այն ավտոբուսները, որոնք հատուկ սարքավորված են հիվանդներին տեղափոխելու և սպասարկելու համար («145.1»-»145.4» ծածկագրով տողերի հանրագումարը պետք է հավասար լինի, «145» ծածկագրով տողի ցուցանիշին):

23. «145.1» ծածկագրով տողում լրացվում է սանիտարական առողջապահական ավտոմոբիլները` բուժօգնության մարդատար ավտոմոբիլների, հիվանդներին փոխադրելու և սպասարկելու համար հատուկ սարքավորված և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից գրանցված մյուս ավտոմոբիլների ու ավտոբուսների, ինչպես նաև լվացքատների գազահանման համար չհանովի սարքավորում ունեցող ավտոմոբիլների, անասնաբուժական օգնության ավտոմոբիլներ քանակը և այլն:

24. «145.2» ծածկագրով տողում լրացվում է հրդեհային ավտոմոբիլների (հրդեհ մարելու համար հատուկ կայանքով սարքավորված ավտոմոբիլների` ավտոպոմպեր, ավտոաստիճաններ, ծխաքաշ սարքավորումով ավտոմոբիլներ, հրդեհների քիմիական մարման համար սարքավորում ունեցող ավտոմոբիլներ, օդանավակայանում հրդեհա-փրկարարական ծառայություն իրականացնող ավտոմոբիլները և այլն) քանակը:

25. «145.3» ծածկագրով տողում լրացվում է ավտոկռունկների քանակը:

26. «145.4» ծածկագրով տողում լրացվում և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից գրանցված այլ հատուկ ավտոմոբիլների (մշտական չհանովի սարքավորումով, հանովի սարքավորումով և առանց սարքավորման, գործարանային թողարկման կամ վերասարքավորված` կինոշարժական, բենզալցման, յուղաջրալցման, հողում հանքային պարարտանյութեր ներարկելու համար հատուկ կայանքներով սարքավորված, քաղաքային տնտեսության կոմունալ սպասարկման համար հարմարեցված (հատուկ` փողոցները ջրող, ավլող, ձյուն մաքրող, աղբատար, տղմածծիչ, ավազացրիչ, վերահսկողության), շարժման անվտանգության և շահագործման լաբորատորիա-ավտոմոբիլները, հատուկ սարքավորումներ (դարակներ, կախիչներ, վաճառասեղաններ և այլ սարքավորումներ առևտրի համար) ունեցող ավտոկրպակները, ավտոնորոգման-արհեստանոց, եռակցման շարժական ագրեգատները, կոմպրեսորային սարքավորումները, սպորտային, ուսումնական և այլ ավտոմոբիլներ) քանակը: Հատուկ թեթև մարդատար ավտոմոբիլներ են` պարեկային ծառայության և օպերատիվ խմբերի ավտոմոբիլները, բուժօգնության, վթարատեխնիկական ծառայության, փոստ փոխադրելու համար կապի կազմակերպություններին անհրաժեշտ ավտոմոբիլները, սարքավորումների վարձույթի կետերին սպասարկելու, երկրորդական հումք փոխադրելու գանձումների կարիքների համար նախատեսված ավտոմոբիլները, ստացիոնար սարքավորումներով ավտոմոբիլները:

27. «150» ծածկագրով տողում լրացվում է հատուկ մասնագիտացված ավտոտրանսպորտային միջոցների քանակը, որոնք հիմնականում օգտագործում են բենզին, դիզելային վառելանյութ, հեղուկացված նավթային գազ, բնական սեղմված գազ կամ էլեկտրաէներգիա («150.1»-»150.5» ծածկագրով տողերի հանրագումարը պետք է հավասար լինի «150» ծածկագրով տողի ցուցանիշին, միաժամանակ «150» ծածկագրով տողն էլ պետք է հավասար լինի «145» ծածկագրով տողի ցուցանիշին):

28. «210» ծածկագրով տողում լրացվում է բեռնատար ավտոմոբիլներով (ներառյալ պիկապները, մոտոռելները և ավտոկցորդները) փոխադրված բեռների քանակը, որը որոշվում է փոխադրված բեռների փաստացի քաշով` հաշվի առնելով տարայի, կոնտեյների քաշը` յուրաքանչյուր երթի ժամանակ: Ընդ որում, գծամետրերով չափվող, ինչպես նաև ծավալային բեռների (փայտ, անտառանյութ, ավազ, կիր և այլն) քաշն ապրանքատրանսպորտային բեռնագրում կարող են որոշել բեռնառաքողները` դրանք մաս-մաս կշռելու կամ բերման համապատասխան գործակիցների կիրառման միջոցով: Ստանդարտ բեռների համար` քաշը որոշվում է կտորների քանակը մեկ բեռի քաշով բազմապատկելու միջոցով: Հատերով հաշվառվող բեռների (հաստոցներ, մեքենաներ, սառնարաններ և այլն) քաշը որոշվում է կտորների քանակը տեխնիկական փաստաթղթերում նշված քաշով բազմապատկելու միջոցով: Կցորդների օգնությամբ երկարաչափ բեռներ տեղափոխելիս, (այդ թվում` ավտոմոբիլ-փայտակիրների աշխատանքի ժամանակ) բեռի քաշը հաշվարկվում է ավտոմոբիլի բեռնատարողության չափով` որպես ավտոմոբիլի կատարած աշխատանք, իսկ մնացածը` որպես կցորդի կատարած աշխատանք: Ըստ ավտոմոբիլների բեռնատարողության փոխադրված բեռների քաշը որոշելիս հաշվի է առնվում միայն բեռների փաստացի քաշը: Սույն ցուցանիշի մեջ չեն ներառվում ուղևորների փոխադրումները:

29. «215» ծածկագրով տողում լրացվում է բեռնափոխադրումների միջին հեռավորությունը:

30. «220» ծածկագրով տողում լրացվում է բեռնաշրջանառությունը, որը հաշվարկվում է առանձին երթերի ժամանակ փաստացի փոխադրված բեռի (ներառյալ ավտոկցորդներով փոխադրված բեռը) քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորությամբ և գումարելով ստացված արդյունքները: Բեռնաշրջանառության ծավալն առանձնացվում է ըստ վառելիքի տեսակների կատարված տոննա-կիլոմետրերի` բենզինային, դիզելային, հեղուկացված նավթային գազ, բնական սեղմված գազ և էլեկտրաէներգիա: Ըստ օգտագործվող վառելանյութի տեսակների բեռնաշրջանառությունների հանրագումարը պետք է հավասար լինի բեռնաշրջանառության ծավալին («225.1-225.5» ծածկագրերով տողերի հանրագումարը պետք է հավասար լինի «225» ծածկագրով տողի ցուցանիշին, իսկ «225» ծածկագրով տողը պետք է հավասար լինի «220» ծածկագրով տողի ցուցանիշին): Փոխադրված բեռների ընդհանուր ծավալի և կատարված բեռնաշրջանառության մեջ ներառվում են ինչպես գործավարձային, այնպես էլ ժամավճարային հիմունքներով աշխատող ավտոմոբիլների կողմից կատարված բեռնափոխադրումները և բեռնաշրջանառությունները, որոնցով բեռնափոխադրումները և փոխադրումների տարածությունները հաստատված են ապրանքատրանսպորտային փաստաթղթերով (ապրանքատրանսպորտային բեռնագրերով կամ չափման (կշռման) ակտերով):

31. «230» ծածկագրով տողում լրացվում է ավտոմոբիլների ընդհանուր վազքը:

32. «235» ծածկագրով տողում լրացվում է բեռնված ավտոմոբիլի այն վազքը, որը կատարվել է բեռնման և բեռնաթափման կետերի միջև` անկախ փոխադրված բեռների քանակից: Դատարկ վազք է համարվում ավտոմոբիլի վազքն առանց բեռի` բեռնման և բեռնաթափման կետերի միջև: Զրոյական վազք է համարվում ավտոմոբիլի դատարկ վազքը ավտոտնտեսությունից մինչև բեռնման առաջին կետը և բեռնման վերջին կետից դեպի ավտոտնտեսություն: Օրվա մեջ ավտոմոբիլի վազքի մեծությունը որոշվում է արագաչափի (սպիդոմետրի) ցուցումով: Ավտոմոբիլի վազքի վերաբերյալ արագաչափի ցուցումը ստուգում են տվյալ կազմակերպության ավտոմոբիլի երթևեկության կետերի միջև տարածությունների հաստատված ցուցակի հիման վրա: Ընդհանուր վազքից առանձնացնում են բենզինով, դիզելային վառելանյութով, հեղուկացված նավթային գազով, բնական սեղմված գազով կամ էլեկտրաէներգիայով կատարված վազքերը:

33. «260» ծածկագրով տողում լրացվում է ավտոբուսներով և միկրոավտոբուսներով, ինչպես նաև թեթև մարդատար տաքսիներով փոխադրված ուղևորների թվաքանակը: Ուղևորների թվաքանակը ներհամայնքային փոխադրումներում որոշվում է համապատասխան երթուղով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթի և տվյալ երթուղու համար հաստատված սակագնի հարաբերակցությամբ, իսկ միջմարզային և միջպետական փոխադրումներում` որոշվում է վաճառված տոմսերի քանակով: Աբոնենտային ամսական տոմսեր վաճառելու դեպքում` փոխադրված ուղևորների թվաքանակը որոշվում է` ամսական 50 երթ (միջինացված) հաշվարկով: Աշխատողներին անվճար տեղափոխելու դեպքում փոխադրված ուղևորների թվաքանակը որոշվում է այն գրանցումների հիման վրա, որոնք կատարվում են ավտոբուսների ուղեգրերում` յուրաքանչյուր երթով փոխադրված ուղևորների թվաքանակը գումարելու միջոցով: Թեթև մարդատար տաքսիներով փոխադրված ուղևորների թվաքանակը որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը ներհամայնքային փոխադրումների միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Երևան քաղաքում ուղևորափոխադրումների հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 8 կմ-ը:

34. «265» ծածկագրով տողում լրացվում է ուղևորափոխադրումների միջին հեռավորությունը:

35. «270» ծածկագրով տողում լրացվում է ուղևորաշրջանառություն (ուղևոր-կիլոմետր), որը որոշվում է առանձին երթերի ժամանակ փոխադրված ուղևորների թվաքանակը (ուղևոր) բազմապատկելով փոխադրման հեռավորությամբ և գումարելով ստացված արդյունքները: Թեթև մարդատար տաքսիների ուղևորաշրջանառությունը որոշվում է ներհամայնքային փոխադրումների դեպքում ավտոմոբիլների կատարած վճարովի վազքերը կրկնապատկելով, իսկ ներմարզային, միջմարզային և միջպետական փոխադրումների ուղևորաշրջանառությունը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և տվյալ փոխադրման հեռավորության արտադրյալով:

36. «275» ծածկագրով տողում լրացվում է ավտոմոբիլների վազքի ցուցանիշը ըստ վառելիքի տեսակների` բենզին, դիզելային վառելանյութ, հեղուկացված նավթային գազ, բնական սեղմված գազ կամ էլեկտրաէներգիա («275.1-275.5» ծածկագրերով տողերի հանրագումարը պետք է հավասար լինի «275» ծածկագրով տողի ցուցանիշին):

37. «240» և «280» ծածկագրերով տողերում լրացվում է ռեսպոնդենտի հաշվեկշռում առկա սեփական ավտոմոբիլների, նաև այլ իրավունքներով շահագործվող ավտոմոբիլների օգտագործած վառելիքի քանակն ըստ տեսակների:

38. «245» և «285» ծածկագրերով տողերում լրացվում է բեռնատար ավտոմոբիլների շահագործումից ստացված հասույթը (ցուցանիշը լրացնում են ոչ միայն ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտի ռեսպոնդենտները, որոնց համար առևտրային հիմունքներով բեռնափոխադրումները համարվում են գործունեության հիմնական տեսակ, այլ նաև տնտեսության մյուս ճյուղերի այն ռեսպոնդենտները, որոնց բեռնատար ավտոմոբիլներն իրենց սեփական կարիքների սպասարկման հետ մեկտեղ իրականացնում են վճարովի բեռնափոխադրումներ), ուղևորատար ավտոբուսների` ներառյալ միկրոավտոբուսներ (հասույթի մեջ ներառվում են երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների և պատվերով աշխատող ավտոբուսների շահագործումից ստացված հասույթները` վաճառված տոմսերից գոյացած փաստացի հասույթը, պատվերով աշխատող ավտոբուսներից ստացված հասույթները), ուղևորատար թեթև մարդատար ավտոմոբիլների շահագործումից ստացված հասույթը (մարդատար տաքսիների և ծառայողական ավտոմոբիլների շահագործումից ստացված հասույթները):

39. Ավտոմոբիլների շահագործումից ստացված հասույթը ցույց է տրվում առանց ավելացված արժեքի հարկի (այսուհետ` ԱԱՀ): Հաշվետվության մեջ հասույթները լրացվում են հաշվեգրման սկզբունքով: Այս ցուցանիշը լրացվում է բոլոր ռեսպոնդենտների կողմից, որոնց ավտոտրանսպորտը շահագործվել է առևտրային հիմունքներով (այսինքն` վճարովի):

40. Վարձակալության իրավունքով տրված ավտոմոբիլների շահագործումից ստացված եկամուտները չեն ներառվում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների հասույթի մեջ և համարվում են շահույթ կամ վնաս: Վարձակալության տրված ավտոմոբիլների շահագործումից ստացված եկամուտներն ու ծախսերը ներառվում են վարձակալող ռեսպոնդենտի հաշվետվության մեջ:

41. «250» և «290» ծածկագրերով տողերում լրացվում է ավտոմոբիլների շահագործման ծախսերը` բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հետ կապված ավտոմոբիլների շահագործման ծախսերը հաշվետու ժամանակաշրջանում (նյութական ծախսեր, աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը` հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները, պարտադիր սոցիալական ապահովագրական վճարներ, սոցիալական նպաստներ ռեսպոնդենտի միջոցների հաշվին, հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ, ավտոմոբիլների ընթացիկ նորոգման և տեխսպասարկման հետ կապված ծախսեր և այլ ծախսեր: Վերջինս ցույց է տրվում ԱԱՀ: Բեռնափոխադրումների ծախսերի մեջ չեն ներառվում բեռնման և բեռնաթափման աշխատանքների, առաքիչ գործառնությունների, պահեստների շահագործման և բեռնափոխադրումների հետ կապված այլ ծախսերը:

42. Բեռնատար ավտոմոբիլներ, ավտոբուսներ, թեթև մարդատար և հատուկ ավտոմոբիլ ունեցող ռեսպոնդենտները վարչատնտեսական և սպասարկող անձնակազմի պահպանման ծախսերը բաշխում են բեռնատար, ուղևորատար և հատուկ ավտոմոբիլների պարկի միջև` կազմակերպությունում դրանց գտնվելու ավտոմեքենա-օրերի քանակին համապատասխան:

43. «255» և «295» ծածկագրերով տողերում լրացվում է տրանսպորտային գործունեությամբ զբաղվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը (տրանսպորտային գործունեության անձնակազմը` տրանսպորտային միջոցների սպասարկմամբ, ուղևորների տեղափոխմամբ զբաղվածները, ինչպես նաև ավտոմոբիլների վերանորոգման արհեստանոցների աշխատողները): Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ և որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ): Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը) աշխատողների թվաքանակի հանրագումարը (ներառյալ ոչ աշխատանքային օրերը) ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:

44. «310»-»325» ծածկագրերով տողերում լրացվում է ռեսպոնդենտի հաշվեկշռում առկա ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների երկարությունը, անկախ նրանից, թե տվյալ ռեսպոնդենտը սեփական ավտոտրանսպորտ ունի, թե` ոչ: Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները ֆիզիկական ու իրավաբանական անձանց սեփականությունն են և օգտագործվում են դրանց ներտնտեսական, տեխնոլոգիական, ծառայողական, անձնական, պարեկային և այլ կարիքների համար, և այդ ճանապարհներով երթևեկել կարող են միայն տնօրինողի թույլատրած տրանսպորտային միջոցներով: Հաշվետվության մեջ լրացվում է ավտոճանապարհների ընդհանուր երկարության ցուցանիշը` առանձնացնելով կապիտալ, թեթևացված և անցողիկ ճանապարհների երկարությունները (Կապիտալ ճանապարհն իր մեջ ներառում է ասֆալտբետոն, ցեմենտբետոն կամ երկաթբետոն (միաձույլ կամ հավաքովի) ծածկի հիմնական տիպերը` I-III ճանապարհի կարգերով: Թեթևացված ճանապարհային պատվածքն իր մեջ ներառում է ծածկի հետևյալ տիպերը` ասֆալտբետոն, սալարկներ (կանոնավոր քարերից), որոնք օգտագործվում են III, IV և II երկփուլ շինարարության առաջին փուլում, ինչպես նաև իր մեջ ներառում է կապակցանյութերով մշակված խիճ, կոպիճ կամ ավազ` III և IV ճանապարհի կարգերով: Անցողիկ ճանապարհն իր մեջ ներառում է ծածկի հետևյալ տիպերը` խիճ, կոպիճ, կապակցանյութերով մշակված գրունտներ ու տեղական ոչ ամուր քարային նյութեր, ինչպես նաև սալարկներ (գետաքարերից ու ճեղքած քարերից), որոնք օգտագործվում են IV և III երկփուլ շինարարության առաջին փուլում: Ճանապարհային պատվածքները կարող են բաղկացած լինել մեկ կամ մի քանի շերտերից: Բազմաշերտ պատվածքները բաղկացած են ծածկից, հիմքից և հիմքի լրացուցիչ շերտից` ցրտապաշտպան, ջերմամեկուսիչ, ցամաքեցնող ու հարթեցնող): Ավտոմոբիլային ճանապարհների երկարության ցուցանիշը լրացվում է կիլոմետրերով: Ավտոճանապարհների ընդհանուր երկարության տվյալները հաշվետու տարվա սկզբին (ըստ բոլոր սյունակների) պետք է համապատասխանեն նախորդ տարվա վերջի տվյալներին:

 

(2-րդ հավելվածը խմբ. 24.01.2024 թիվ 13-Ն, 23.09.2025 թիվ 13-Ն որոշումներ)

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
12.11.2018
N 65-Ն
Որոշում