14.11.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
19 փետրվարի 2019 թվականի թիվ 09-Ն
«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հեռախոսային կապի մասին» Ձև 42-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
(1-ին կետը փոփ. 28.12.2020 թիվ 27-Ն որոշում)
2. Հաստատել «Հեռախոսային կապի մասին» Ձև 42-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 28.12.2020 թիվ 27-Ն որոշում)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի ապրիլի 7-ի ««Հեռախոսային կապի միջոցների և աշխատանքի որակի մասին» Ձև 42-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 25-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 14-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրը փոփ. 28.12.2020 թիվ 27-Ն որոշում)
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի փետրվարի 19-ի
թիվ 09-Ն որոշման
(նկար)
Բաժին 1. Հանրային համակցված հեռախոսային ցանցի (ՓԻ ԷՍ ԹԻ ԷՆ (PSTN)) ֆիքսված հեռախոսագծերի բաժանորդագրությունների քանակը և հեռախոսային կապի ծառայությունները
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Չափի |Ընդա-|որից`|
| |ծածկա- |միավորը|մենը |քաղա-|
| |գիրը | | |քային|
|_________________________________________|_______|_______|_____|_____|
| Ա | Բ | Գ | 1 | 2 |
|_________________________________________|_______|_______|_____|_____|
|Հանրային համակցված հեռախոսային ցանցի |110 |հատ | | |
|(ՓԻ ԷՍ ԹԻ ԷՆ (PSTN)) ֆիքսված | | | | |
|հեռախոսագծերի բաժանորդագրությունների | | | | |
|քանակ (առանց քարտֆոնների), այդ թվում` | | | | |
|_________________________________________|_______|_______|_____|_____|
|քաղաք Երևան |110.1 |հատ | | |
|_________________________________________|_______|_______|_____|_____|
|Արագածոտնի մարզ |110.2 |հատ | | |
|_________________________________________|_______|_______|_____|_____|
|Արարատի մարզ |110.3 |հատ | | |
|_________________________________________|_______|_______|_____|_____|
|Արմավիրի մարզ |110.4 |հատ | | |
|_________________________________________|_______|_______|_____|_____|
|Գեղարքունիքի մարզ |110.5 |հատ | | |
|_________________________________________|_______|_______|_____|_____|
|Լոռու մարզ |110.6 |հատ | | |
|_________________________________________|_______|_______|_____|_____|
|Կոտայքի մարզ |110.7 |հատ | | |
|_________________________________________|_______|_______|_____|_____|
|Շիրակի մարզ |110.8 |հատ | | |
|_________________________________________|_______|_______|_____|_____|
|Սյունիքի մարզ |110.9 |հատ | | |
|_________________________________________|_______|_______|_____|_____|
|Վայոց ձորի մարզ |110.10 |հատ | | |
|_________________________________________|_______|_______|_____|_____|
|Տավուշի մարզ |110.11 |հատ | | |
|_________________________________________|_______|_______|_____|_____|
|110 տողից` բնակարանային |115 |հատ | | |
|_________________________________________|_______|_______|_____|_____|
|Քարտֆոնների քանակը |120 |հատ | | |
|_________________________________________|_______|_______|_____|_____|
|Ֆիքսված հեռախոսակապի ելքային |130 |հազար | | X |
|խոսակցությունների քանակը (հաջողված), | |հատ | | |
|ընդամենը, այդ թվում` | | | | |
|_________________________________________|_______|_______|_____|_____|
|միջազգային |130.1 |հազար | | X |
| | |հատ | | |
|_________________________________________|_______|_______|_____|_____|
|ներհանրապետական |130.2 |հազար | | X |
| | |հատ | | |
|_________________________________________|_______|_______|_____|_____|
|Բջջային հեռախոսակապի ելքային |140 |հազար | | X |
|խոսակցությունների քանակը (հաջողված), | |հատ | | |
|ընդամենը, այդ թվում` | | | | |
|_________________________________________|_______|_______|_____|_____|
|միջազգային |140.1 |հազար | | X |
| | |հատ | | |
|_________________________________________|_______|_______|_____|_____|
|ներհանրապետական |140.2 |հազար | | X |
| | |հատ | | |
._____________________________________________________________________.
Ղեկավար /Անհատ ձեռնարկատեր/ ____________________ ___________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ ____________________ ___________________
կամ այլ լիազորված անձ)` (Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«___ «____________20___թ.
(1-ին հավելվածը փոփ. 28.12.2020 թիվ 27-Ն, 24.01.2024 թիվ 16-Ն, 23.09.2025 թիվ 14-Ն որոշումներ)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի փետրվարի 19-ի
թիվ 09-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Հեռախոսային կապի մասին» Ձև 42-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռախոսային կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` ռեսպոնդենտներ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:
4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. «110» ծածկագրով տողում լրացվում է հանրային համակցված հեռախոսային ցանցի (ՓԻ ԷՍ ԹԻ ԷՆ (PSTN)) ֆիքսված հեռախոսագծերի բաժանորդագրությունների քանակը (առանց քարտֆոնների), առանձնացնելով դրանք ըստ քաղաք Երևանի և Հայաստանի Հանրապետության մարզերի:
6. «115» ծածկագրով տողում լրացվում է հանրային համակցված հեռախոսային ցանցի (ՓԻ ԷՍ ԹԻ ԷՆ (PSTN)) ֆիքսված հեռախոսագծերի բաժանորդագրությունների քանակը (առանց քարտֆոնների)` բնակարանային:
7. «120» ծածկագրով տողում լրացվում է քարտֆոնների քանակը:
8. «130» ծածկագրով տողում լրացվում է ֆիքսված հեռախոսակապի ելքային խոսակցությունների քանակը (հաջողված):
9. «130.1» և «130.2» ծածկագրով տողերում լրացվում են միջազգային և ներհանրապետական հեռախոսային ելքային խոսակցությունների քանակը (հաջողված), որոնց լրացման համար հիմք են հանդիսանում հեռախոսային փոխանակումների ամփոփացուցակները:
10. «140» ծածկագրով տողում լրացվում է բջջային հեռախոսակապի ելքային խոսակցությունների քանակը (հաջողված):
11. «140.1» և «140.2» ծածկագրով տողերում լրացվում են միջազգային և ներհանրապետական հեռախոսային ելքային խոսակցությունների քանակը (հաջողված), որոնց լրացման համար հիմք են հանդիսանում հեռախոսային փոխանակումների ամփոփացուցակները:
(2-րդ հավելվածը փոփ. 28.12.2020 թիվ 27-Ն, 24.01.2024 թիվ 16-Ն, 23.09.2025 թիվ 14-Ն որոշումներ)