07.11.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հունիսի 2023 թվականի N 962-Ա
«ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «Վ. Ա. ՖԱՆԱՐՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 18-րդ, 20-րդ ու 24-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (պետական գրանցման համարը` 286.120.07803, ամսաթիվ` 2010 թվականի դեկտեմբերի 29, հասցեն` քաղ. Երևան, Մհեր Մկրտչյան փողոց, շենք 5) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով այն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (պետական գրանցման համարը` 222.120.00276, ամսաթիվ` 2004 թվականի ապրիլի 16, հասցեն` քաղ. Երևան, Ֆանարջյան փողոց, 76 շենք):
2. Սահմանել, որ`
1) «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 06.11.2025 թիվ 1564-Ա որոշում)
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը`
1) ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխության պետական գրանցման գործընթացը.
2) ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարման պետական գրանցումը:
4. (4-րդ կետը լրաց. 06.11.2025 թիվ 1564-Ա որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. հունիսի
Երևան