07.11.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 հոկտեմբերի 2023 թվականի N 1717-Լ
ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2023-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով հաստատվում է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությամբ և ռազմավարության 2023-2026 թվականների գործողությունների ծրագրով նախատեսված արդյունքային ցուցանիշների ապահովման գնահատման մեթոդաբանությունը և գնահատման կարգը` ոլորտում արձանագրված առաջընթացի մոնիթորինգի ապահովման նպատակով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. հոկտեմբերի
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2023 թվականի հոկտեմբերի 5-ի
N 1717-Լ որոշման
ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2023-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
_________________________________
ԻՐՏԵԿ - N 1 հավելվածը տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:
(1-ին հավելվածը փոփ. 06.11.2025 թիվ 1555-Լ որոշում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2023 թվականի հոկտեմբերի 5-ի
N 1717-Լ որոշման
Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության 2023-2026 թվականների
գործողությունների ծրագիր
_________________________________
ԻՐՏԵԿ - N 2 հավելվածը տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:
_______________
ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):