Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻ ...

 

17.11.2025 -

 

040.1295.140911

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 օգոստոսի 2011 թվականի N 1295-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասին և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 06.11.2025 թիվ 1581-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 06.11.2025 թիվ 1581-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի օգոստոսի 25-ի

N 1295-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 06.11.2025 թիվ 1581-Ն որոշում)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` օտարերկրացիներ) Հայաստանի Հանրապետության մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ (այսուհետ` հաստատություն) ընդունելության կարգը և պայմանները:

(1-ին կետը փոփ. 06.11.2025 թիվ 1581-Ն որոշում)

2. Սույն կարգը նպատակ ունի կրթությունը մատչելի դարձնել օտարերկրացիների համար:

3. Սույն կարգի գործողությունը տարածվում է պետական և հավատարմագրված ոչ պետական հաստատությունների վրա` անկախ ուսուցման ձևից:

 

II. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

4. Վերջին երեք տարում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում սովորած և դրանք ավարտած օտարերկրացիների հաստատություն ընդունելությունը կատարվում է իրենց ընտրությամբ` ընդհանուր հիմունքներով կամ սույն կարգով սահմանված պայմաններով` առնվազն հիմնական կրթության հիմքով:

(4-րդ կետը փոփ. 06.11.2025 թիվ 1581-Ն որոշում)

4.1. Վերջին երեք տարում Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում սովորած և դրանք ավարտած օտարերկրացիների հաստատություն ընդունելությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով և պայմաններով:

(4.1-ին կետը լրաց. 06.11.2025 թիվ 1581-Ն որոշում)

5. Հաստատություն ընդունելությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով հաստատված որակավորումների ցանկին (բացառությամբ ռազմական և ոստիկանական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության) համապատասխան:

(5-րդ կետը փոփ. 06.11.2025 թիվ 1581-Ն որոշում)

6. Օտարերկրացիների ընդունելությունը հաստատություն կատարվում է`

1) պայմանագրային հիմունքով (վճարովի).

2) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև կնքված կրթական և գիտական համագործակցության մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա:

6.1 Դիմորդները կարող են դիմել միայն մեկ հաստատություն և մեկ մասնագիտության համար:

(6.1-ին կետը լրաց. 06.11.2025 թիվ 1581-Ն որոշում)

7. Օտարերկրացիների դիմում-հայտերն ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով` նախարարի հրամանով ընդունելության համար սահմանված ժամկետներում` լրացնելով դիմում-հայտ և ներբեռնելով հետևյալ փաստաթղթերը PDF ֆորմատով`

1) դիմում` նախարարի անունով.

2) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ` համաձայն հարցաթերթիկի ձևի.

3) անձնագրի կամ ծննդյան վկայականի բոլոր էջերի պատճենները.

4) կրթական աստիճանի ավարտական փաստաթղթի պատճենը.

5) 3 x 4 չափսի լուսանկար.

6) ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով.

7) առողջության ապահովագրություն կամ բժշկական տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին: Բժշկական տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից.

8) օտարերկրացին հաստատություն հրամանագրվելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական քարտ) պատճենը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը:

(7-րդ կետը փոփ. 06.11.2025 թիվ 1581-Ն որոշում)

8. Սույն կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերն ընդունվում են քննարկման` «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 1961 թվականի կոնվենցիայի անդամ օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթերը` ապոստիլով հաստատված, սույն կոնվենցիային չանդամակցող օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթերը` հյուպատոսական վավերացմամբ, իսկ 4-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթի բնօրինակը` թարգմանված (հայերենով կամ անգլերենով) և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

(8-րդ կետը փոփ. 06.11.2025 թիվ 1581-Ն որոշում)

9. Հաստատություն դիմած օտարերկրացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը և հաշվառումը, ինչպես նաև ընդունելության գործընթացն իրականացվում է հետևյալ փուլերով`

1) նախարարությունը կատարում է դիմորդների փաստաթղթերի ուսումնասիրությունը և հաշվառում: Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով լրացված օտարերկրյա դիմորդի դիմում-հայտը` փաստաթղթերի պատշաճ և ամբողջական լինելու դեպքում, հաստատվում է նախարարության կողմից.

2) ուսումնական հաստատությունը փաստաթղթերն ստանալուց հետո կազմակերպում է դիմորդների գիտելիքների և կարողությունների ստուգում և ընդունելություն.

3) դիմորդների գիտելիքների և կարողությունների ստուգումն անցկացվում է տվյալ հաստատության կողմից հաստատված կարգով, որի արդյունքների հիման վրա նրանք կարող են ընդունվել կամ նախապատրաստական բաժին, կամ առաջին կուրս` չգերազանցելով տվյալ որակավորման համար լիցենզիայով սահմանված տեղերի թիվը: Եթե դիմորդների քանակը գերազանցում է լիցենզիայով սահմանված տեղերի թիվը, ապա անցկացվում է մրցույթն ըստ մասնագիտության և առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և ստուգման գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը.

4) մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների և նախարարության կողմից սահմանած այլ որակավորումների համար գիտելիքների և կարողությունների ստուգումն անցկացվում է` ստեղծագործական և կատարողական արվեստի կամ ֆիզիկական կարողությունների, իսկ բժշկության ոլորտի առարկայական քննության դեպքում` հանրակրթական համապատասխան առարկայի (բնագավառի) ծրագրի գիտելիքների և կարողունակությունների ստուգում (քննություն).

5) դիմորդների գիտելիքների և կարողությունների ստուգումը և ընդունելությունը կազմակերպվում են նախարարի հրամանով, որով սահմանվում են կազմակերպման ժամկետները և պայմանները.

6) օտարերկրյա դիմորդի դիմում-հայտը հաստատվում է նախարարության կողմից, որից հետո միայն ուսումնական հաստատությունը կարող է հրամանագրել օտարերկրյա դիմորդին.

7) ուսումնական հաստատությունն ապահովում է օտարերկրացու հետ կնքվող պայմանագրում ուսանողի բանկային հաշվեհամար ունենալու և ուսման վարձավճարն անկանխիկ եղանակով վճարում կատարելու պահանջը:

(9-րդ կետը փոփ. 06.11.2025 թիվ 1581-Ն որոշում)

10. (10-րդ կետն ուժը կորցրել է 06.11.2025 թիվ 1581-Ն որոշում)

11. Ներկայացված դիմումը կարող է մերժվել, եթե սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերից որևէ մեկը պատշաճ կերպով չի ներկայացվել կամ փաստաթղթերը սահմանված ժամկետում չեն ամբողջացվել, ինչպես նաև սույն կարգի 8-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում:

12. Փաստաթղթերը ներկայացվում են հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:

13. Սույն կարգով Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններ դիմորդների ընդունելությունն իրականացվում է նախարարության կողմից փաստաթղթերի փորձաքննությունից` փաստաթղթում առկա տեղեկատվության իսկության ստուգումից և հյուպատոսական վավերացման առկայությունը ճշտելուց, ինչպես նաև հաշվառելուց, միասնական տեղեկատվական բանկի ստեղծումից հետո, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ուղեգիր-նամակների հիման վրա` Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատության ղեկավարի հրամանով:

(13-րդ կետը փոփ. 06.11.2025 թիվ 1581-Ն որոշում)

14. Օտարերկրացիների համար օտար լեզվով ուսուցում իրականացնող հաստատությունը պետք է կազմակերպի նախապատրաստական դասընթացներ:

15. Օտարերկրացիները, որոնք չեն տիրապետում հայերենին, ռուսերենին կամ անգլերենին մասնակցում են հաստատության նախապատրաստական դասընթացներին:

16. Սույն կարգով ընդունելության ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով:

(16-րդ կետը փոփ. 06.11.2025 թիվ 1581-Ն որոշում)

17. Հաստատությունում նախապատրաստական դասընթացներն իրականացվում են երկու (յուրաքանչյուրը վեց ամիս տևողությամբ) փուլերի միջոցով` դիմորդի ուսումնառության լեզվի իմացության մակարդակին համապատասխան`

1) ընտրված ուսումնառության լեզվի ընդհանուր գիտելիքների ձեռքբերում.

2) ընտրված ուսումնառության լեզվով հիմնական (բազային մասնագիտական տերմինների, հասկացությունների ուսուցում:

18. Նախապատրաստական դասընթացներում օտարերկրացիներն ուսումնասիրում են նաև հայերեն, ինչպես նաև ուսանելու ընթացքում ծանոթանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

19. Օտարերկրացիների ուսուցումը, հեռացումը (ազատումը) և վերականգնումը, շարժունությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում գործող կարգերին համապատասխան: Սույն կարգով ընդունված ուսանողների հեռացման (ազատման) և շարժունության մասին տեղեկություններն ուսումնական հաստատությունները ներկայացնում են նախարարություն` համապատասխան որոշում ընդունելուց հետո երկշաբաթյա ժամկետում:

20. Օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը`

1) տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է նախարարության կողմից յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ ատեստավորված, օտար լեզվով դասավանդելու երաշխավորություն ստացած կամ միջազգայնորեն ընդունված լեզվի իմացության մասին փաստաթուղթ ներկայացրած մասնագետներով.

2) կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ` օտար լեզվով դասավանդող մասնագետների համար:

21. Յուրաքանչյուր ուսումնական տարվա ընդունելության ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում ուսումնական հաստատությունը նախարարություն, իսկ բժշկական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կողմից նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացնում տեղեկանք ընդհանուր հիմունքներով ընդունված օտարերկրացիների և սույն կարգով ընդունվածների վերաբերյալ:

22. ՈՒսումնական հաստատությունը պարտավոր է օտարերկրացու հետ կնքվող պայմանագրում ներառել առանձին դրույթ` Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր և ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների վերաբերյալ:

23. Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններից անկախ պատճառից ուսումն ընդհատած ուսանողի փաստաթղթերը վերադարձվում են դրանց պատճենահանումից և արխիվացնելուց հետո:

 

Հարցաթերթիկի ձև

________________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ REPUBLIC OF ARMENIA MINISTRY OF EDUCATION, SCIENCE, CULTURE AND SPORTS

._________.

|լուսանկար|

ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ                  |  (3x4)  |

|  photo  |

    ՀՀ-ում սովորող օտարերկրացի ուսանողների համար          ._________.

 

APPLICATION FORM

for foreign students studying in RA

 

1. Անունը/Name _____________ Ազգանունը/Surname ___________________

2. Ծննդյան թիվը/ _________________ 3. Ծննդյան վայրը/__________________

 

Date of birth

                 օրը/ամիսը/ տարեթիվը    Place of birth

                   day/month/year

 

4. Երկիրը/Country _______________ 5. Քաղաքացիությունը/Citizenship

__________

6. Ազգությունը/Nationality __________________________

7. Սեռը/Sex` «արական/Male» իգական/Female

8. Բնակության վայրը/ Address _________________________________________

 

Քաղաքը/City ___________________Երկիրը/Country ______________________

 

Հեռ./Phone __________________________ Ֆաքս/Fax _______________________

9. Ընտանեկան վիճակը/Marital status «ամուսնացած/Married» չամուսնացած/ Single

 

10. Նախկինում ավարտած ուսումնական հաստատության (դպրոցի) անվանումը

Name of previous educational institution (school)

______________________________ գտնվելու վայրը/address ________________

 

Քաղաքը/City _________________ Երկիրը/Country ________________

 

ՈՒսուցումն սկսվել է ____________________Ավարտվել է_____________________

Date of study ամիս/տարեթիվ/ month/year Graduated ամիսը/տարեթիվը/month/year

11. ՀՀ-ում ուսումնական հաստատությունը/Name of institution in RA

_______________________

 

Մասնագիտությունը/Speciality _____ Կուրսը/Year __________________

ՈՒսուցումը/Study:

ՈՒսուցման սկիզբը/From

________________________

                       ամիսը/տարեթիվը/ month/year

 

ՈՒսուցման ավարտը/To

________________________

                        ամիսը/տարեթիվը/ month/year

 

12. Հայոց լեզվի իմացությունը/Armenian proficiency

«գերազանց/excellent» լավ/good «բավարար/fair» չեմ տիրապետում/none

 

13. Այլ լեզուներ/Other languages ___________________________________

14. Նշել մշակութային, կրթական և մասնագիտական ընկերակցության անվանումը (անվանումները), որին (որոնց) դուք անդամակցում եք

Your membership in cultural and professional organizations/associations

____________________________________________________________________

 

15 ՀՀ-ում բնակության վայրը/Resident address in RA

____________________________________________________________________

 

Քաղաքը/City ____________________ Տան հեռ./Home phone ________________

 

16. Ընտանիքի անդամները (հայրը, մայրը, կինը, եղբայրը, քույրը): Նշել անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան թիվը, աշխատանքի վայրը, պաշտոնը/մասնագիտությունը/

Members of family (father, mother, wife, brother, sister). State name, surname, date of birth, work place, position/profession.

Հայրը

/Father________________________________________________________________

անունը/name, ազգանունը/surname, ծննդյան թիվը/date of birth

Աշխատանքի վայրը/Work place __________________________________________

Պաշտոնը/մասնագիտությունը/Position/profession ________________________

Մայրը

/Mother_______________________________________________________________

անունը/name, ազգանունը/surname, ծննդյան թիվը/date of birth

Աշխատանքի վայրը/Work place __________________________________________

Պաշտոնը/մասնագիտությունը Position/profession _________________________

Եղբայր/քույր/Brother, sister_________________________________________

____________________________________________________________________

 

    ՈՒսանող ______________________     _____ ______________20__թ.

Student ստորագրությունը/signature

 

Պատասխանները տպել կամ լրացնել ընթեռնելի ձեռագրով Type or print legibly.

 

(ձևը փոփ. 06.11.2025 թիվ 1581-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.08.2011
N 1295-Ն
Որոշում