07.11.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
13 հոկտեմբերի 2025 թվականի N 1424-Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 197-րդ հոդվածի 5-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել`
1) մաքսային ներկայացուցիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) մաքսային ներկայացուցիչների գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ներառված մաքսային ներկայացուցիչները առաջին անգամ հաշվետվությունը ներկայացնում են մինչև 2026 թվականի հունվարի 15-ը` 2025 թվականի 2-րդ կիսամյակի գործունեության մասով:
(2-րդ կետը փոփ. 04.11.2025 թիվ 1505-Ն հրաման)
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
10/13/2025 Է. ՀԱԿՈԲՅԱՆ
Հավելված N 1
ՀՀ պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2025 թվականի հոկտեմբերի 13-ի
N 1424-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՄԱՔՍԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային ներկայացուցիչների կողմից «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 197-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հաշվետվությունների` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացման հետ կապված իրավահարաբերությունները:
2. Սույն կարգում օգտագործված հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով սահմանված իմաստներով:
3. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում հաշվառվելու օրվանից սկսած մաքսային ներկայացուցիչները, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 197-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում, մաքսային մարմիններ են ներկայացնում հաշվետվություն իրենց գործունեության վերաբերյալ:
4. Անկախ սույն կարգի 3-րդ կետում ամրագրված ժամկետից, մաքսային ներկայացուցիչների ռեեստրից մաքսային ներկայացուցչին օրենքով սահմանված կարգով հանելու դեպքում, հաշվետվությունը ներկայացվում է մաքսային ներկայացուցիչների ռեեստրից մաքսային ներկայացուցչին հանելու վերաբերյալ մաքսային մարմնի որոշման ընդունման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
5. Մաքսային ներկայացուցիչներն իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» (trade.gov.am) էլեկտրոնային հարթակում գործող համապատասխան էլեկտրոնային համակարգի (այսուհետ` համակարգ) միջոցով, իսկ մինչև համակարգի գործարկումը կամ անհաղթահարելի ուժի ազդեցությամբ պայմանավորված` էլեկտրոնային համակարգի խափանումների դեպքում` էլեկտրոնային եղանակով` [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:
6. Մաքսային ներկայացուցիչների կողմից ներկայացված հաշվետվության մեջ արտացոլված տվյալներում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում մաքսային ներկայացուցիչը կարող է սույն կարգի 5-րդ կետով սահմանված եղանակներով ներկայացնել ճշգրտված հաշվետվություն` սույն հրամանի 2-րդ հավելվածով սահմանված ձևերին համապատասխան:
7. Մաքսային ներկայացուցիչների կողմից ներկայացված հաշվետվության մեջ մաքսային մարմնի կողմից սխալների հայտնաբերման դեպքում մաքսային մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մաքսային ներկայացուցչին:
8. Մաքսային ներկայացուցիչը սույն կարգի 7-րդ կետով նշված ծանուցումն ստանալուց հետո ճշգրտված հաշվետվությունը ներկայացնում է 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Հավելված N 2
ՀՀ պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2025 թվականի հոկտեմբերի 13-ի
N 1424-Ն հրամանի
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ N_________ ՄԱՔՍԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
._____________________________________________________________________.
|1. Մաքսային ներկայացուցչի անվանումը | |
|_______________________________________________________|_____________|
|2. Հարկ վճարողի հաշվառման համարը | |
|_______________________________________________________|_____________|
|3. Հաշվետու ժամանակաշրջանը | |
|(սկզբի ամսաթիվ - ավարտի ամսաթիվ) | |
|_______________________________________________________|_____________|
|4. Նախկինում ներկայացված հաշվետվության համարը | |
|(լրացվում է ճշգրտված հաշվետվության ներկայացման դեպքում)| |
|_______________________________________________________|_____________|
|5. Հաշվետու ժամանակաշրջանում մաքսային ներկայացուցչի | |
|փաստացի գործունեության հասցեները | |
|_______________________________________________________|_____________|
|6. Հաշվետու ժամանակաշրջանում մաքսային ներկայացուցչի | |
|(որպես իրավաբանական անձ) նկատմամբ հարուցված քրեական | |
|վարույթի առկայությունը (մաքսային ներկայացուցչին հայտնի | |
|լինելու դեպքում լրացվում է` «Այո») | |
|_______________________________________________________|_____________|
|7. Հաշվետու ժամանակաշրջանում մաքսային ներկայացուցչի մոտ| |
|ձևակերպված աշխատակցի նկատմամբ հարուցված քրեական | |
|վարույթի առկայությունը (մաքսային ներկայացուցչին հայտնի | |
|լինելու դեպքում լրացվում է` «Այո») | |
|_____________________________________________________________________|
|8. Հաշվետու ժամանակաշրջանում մաքսային մարմնի հետ հարաբերություններում|
|առաջացած խնդիրների նկարագրությունը (նկարագրվում է կամայական տեսքով) |
|_____________________________________________________________________|
|1) _________ |
|2) _________ |
|_____________________________________________________________________|
|9. Հաշվետու ժամանակաշրջանում մաքսային մարմին գրավոր ներկայացված` |
|մաքսային գործընթացների բարելավման առաջարկությունները (լրացվում է` |
|«Այո» կամ «Ոչ», «Այո» պատասխանի դեպքում` ըստ անհրաժեշտության |
|նկարագրելով այդ առաջարկները) |
|_____________________________________________________________________|
|10. Իրավաբանական անձի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի` |
|_____________________________________________________________________|
|1) անունը, ազգանունը | |
|_______________________________________________________|_____________|
|2) ստորագրությունը | |
._____________________________________________________________________.
(2-րդ հավելվածը խմբ. 04.11.2025 թիվ 1505-Ն հրաման)
Պաշտոնական հրապարակման օրը` 15 հոկտեմբերի 2025 թվական: