01.01.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի նոյեմբերի 13-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «5-րդ կետով» բառերը փոխարինել «5-րդ և 5.1-ին կետերով» բառերով:
i
Հոդված 2. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 5-րդ կետը «0.25 տոկոսը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 5.1-ին կետի» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.
«5.1) Հայաստանի Հանրապետությունում իրականացվող տարրական, հիմնական, միջնակարգ, արհեստագործական, միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ունեցող պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին և պետության կամ համայնքի կողմից ստեղծված հիմնադրամներին կամ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն ստեղծված հիմնադրամին տրամադրված ակտիվների, դրանց համար կատարված աշխատանքների և (կամ) դրանց մատուցված ծառայությունների արժեքը, բայց ոչ ավելի, քան հարկային տարվա համախառն եկամտի 2.5 տոկոսը.»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 2 Երևան ՀՕ-376-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 3 դեկտեմբերի 2025 թվական: