Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴՐԱՄԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴՐԱՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈ ...

 

 

040.1517.051217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 2017 թվականի N 1517-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴՐԱՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՑ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` կոմիտե) նախագահին` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ պարտադիր վճարների կամ վարչարարությունից ծագած տուգանքների, կամ տույժերի գծով դրամային պարտավորությունների (այսուհետ` պարտավորություն) մասով ձեռնպահ մնալ տվյալ պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելուց`

1) եթե առկա են «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի հիմքերը, սակայն տվյալ պարտավորության կամ դրա որոշակի մասի (եթե ընդհանուր պարտավորության և տվյալ մասի դրական տարբերությունն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հիմք չէ) նկատմամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթը «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված հիմքով ավարտված չէ.

2) եթե պարտապանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված չէ, կոմիտեի կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում հնարավոր չի եղել կայացնել գումարի գանձման մասին որոշում և ներկայացնել հարկադիր կատարման, սակայն օրենքի 3-րդ հոդվածի հիմքերն ի հայտ գալու նախորդ և հետագա յուրաքանչյուր ամսում պարտապանը վճարել է տվյալ ամսվա առաջին օրվա դրությամբ առկա պարտավորության առնվազն 20 տոկոսը:

(1-ին կետը փոփ. 22.05.2025 թիվ 621-Ն որոշում)

2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված պայմանների` վեց և ավելի ամիսների շարունակելիության դեպքում կոմիտեն պարտավոր է նշված ժամկետից հետո մեկամսյա ժամկետում սնանկության պահանջով դիմել դատարան:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.11.2017
N 1517-Ն
Որոշում