040.1419.101110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 նոյեմբերի 2010 թվականի N 1419-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ԵՎ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ` ԱՌԱՆՁԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ԵՎ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՀՐԱՏԱՊ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(3-րդ մաս)
i
38. (38-րդ կետն ուժը կորցրել է 18.12.2025 թիվ 1908-Ն / փոփոխությունը` մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով, ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից /որոշում)
39. (39-րդ կետն ուժը կորցրել է 18.12.2025 թիվ 1908-Ն / փոփոխությունը` մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների
մասով, ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից /որոշում)
40. (40-րդ կետն ուժը կորցրել է 18.12.2025 թիվ 1908-Ն որոշում) / փոփոխությունը` մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով, ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից /որոշում)
41. Լիազոր մարմնի կողմից նշանակված պատասխանատուն զանգվածային լրատվության միջոցներով քաղաքացիներին պարբերաբար տեղեկացնում է ավտոմոբիլային ճանապարհների վիճակի վերաբերյալ:
i
42. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների նկատմամբ հսկողությունն իրականացնում է պատասխանատուն` դիտարկումների միջոցով: Դիտարկումների պարբերականությունը յուրաքանչյուր տարի հաստատում է պատասխանատուի ղեկավարը` ըստ անհրաժեշտության, որը չի կարող պակաս լինել ամսական 2 անգամից: Պահպանման աշխատանքների ընդունումն իրականացվում է կապալի պայմանագրերի պահանջներին համապատասխան` հիմք ընդունելով պատասխանատուի կողմից սույն կարգի Ձև N 3-ում, Ձև N 4-ում («ձմեռ» ժամանակահատվածի համար) և Ձև N 5-ում նախատեսված պահպանման ամփոփագրերը:
(42-րդ կետը փոփ. 04.11.2021 թիվ 1826-Ն, 18.12.2025 թիվ 1908-Ն որոշումներ)
i
43. Պատասխանատուի կողմից իրականացվող դիտարկումների ժամանակ ստուգվում է ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային կամ ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների համապատասխանությունը պահանջվող ցուցանիշներին և առկա թերությունները արձանագրվում եմ սույն կարգի 43.1-43.3-րդ կետերով սահմանված ընթացակարգով և ամսվա վերջին ամփոփվում են ավտոմոբիլային ճանապարհի պահպանման ամփոփագրերում` ըստ ստորև բերված Ձև N 3-ի, Ձև N 4-ի («ձմեռ» ժամանակահատվածի համար) և Ձև N 5-ի:
(43-րդ կետը փոփ. 04.11.2021 թիվ 1826-Ն, 18.12.2025 թիվ 1908-Ն / մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով, ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից / որոշումներ)
i
43.1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների նկատմամբ շուրջօրյա հսկողություն իրականացնելու, հայտնաբերված թերությունները և դրանք վերացնելու ուղղությամբ կապալառուի կողմից կատարված աշխատանքների մասին տեղեկություններն արձանագրելու նպատակով կիրառվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Երթուղային ցանցի մոդելավորման և ճանապարհային ցանցի ակտիվների կառավարման և սպասարկման աշխատանքների պլանավորման և վերահսկման» համակարգը և դրա մաս հանդիսացող բջջային հավելվածները (այսուհետ` Համակարգ):
Պատասխանատուն և կապալառու կազմակերպությունները պահպանման պայմանագրերի գործողության ամբողջ ընթացքում կիրառում են Համակարգը, որի պահանջները և պայմանները սահմանվում են կապալի պայմանագրով:
(43.1 կետը լրաց. 04.11.2021 թիվ 1826-Ն, 18.12.2025 թիվ 1908-Ն /մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով, ուժի մեջ են
մտնում 2027 թվականի հունվարի 1-ից / որոշումներ)
i
43.2. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների նկատմամբ հսկողություն իրականացնելու ընթացքում թերություններ հայտնաբերելու դեպքում պատասխանատուի կողմից Համակարգով տեղորոշվում է թերության տեղամասը և բնույթը, որն ուղարկվում է կապալառու կազմակերպության էլեկտրոնային փոստին` միաժամանակ թերությունն արտացոլելով «Ճանապարհային ցանցի կառավարման համակարգ» բջջային հավելվածում: Թերության մասին էլեկտրոնային փոստը ստանալու օրվանից ոչ ուշ, քան սույն կարգի Աղյուսակ 3-ում նշված ժամկետում, կապալառու կազմակերպությունը պարտավոր է վերացնել թերությունը և այդ մասին թերության վերացման օրը ծանուցում ուղարկել պատասխանատուի պաշտոնական էլեկտրոնային փոստին` կցելով թերությունների վերացման փաստը հավաստող լուսանկարներ (մինչև 10 հատ):
(43.2-րդ կետը լրաց. 04.11.2021 թիվ 1826-Ն, 18.12.2025 թիվ 1908-Ն /մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով, ուժի մեջ են
մտնում 2027 թվականի հունվարի 1-ից / որոշումներ)
43.3. ՀՀ ոստիկանության աշխատակիցները ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների թերություններ հայտնաբերելու դեպքում էլեկտրոնային եղանակով թերությունների բնույթի, վայրի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկում են պատասխանատուի` [email protected] էլեկտրոնային հասցեին: Պատասխանատուն նույն օրը մոբայլ հավելվածի միջոցով հայտնաբերված թերության բնույթի, վայրի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկում է կապալառու կազմակերպության էլեկտրոնային փոստին` միաժամանակ թերությունն արտացոլելով Համակաչգում: Կապալառու կազմակերպությունը պարտավոր է ոչ ուշ, քան սույն կարգի Աղյուսակ 3-ում նշված ժամկետում վերացնել թերությունները և այդ մասին թերության վերացման օրը ծանուցում ուղարկել պատասխանատուի էլեկտրոնային փոստին` կցելով թերությունների վերացման փաստը հավաստող լուսանկարներ (մինչև 10 հատ):
(43.3-րդ կետը լրաց. 04.11.2021 թիվ 1826-Ն, 18.12.2025 թիվ 1908-Ն /մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով, ուժի մեջ են
մտնում 2027 թվականի հունվարի 1-ից / որոշումներ)
i
43.4. Յուրաքանչյուր քաղաքացի իրավասու է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհին առկա թերություններն արձանագրել Համակարգի «Ճանապարհների տեղեկատու» (Arm roads info) բջջային հավելվածի միջոցով: Արձանագրած թերությունները գրանցվում են Համակարգում և դրա մասին տեղեկացվում է կապալառուին պատասխանատուի կողմից: Կապալառուի կողմից թերությունները վերացվում են սույն կարգի Աղյուսակ 3-ում նշված ժամկետում, ինչի մասին թերությունը վերացնելու օրը կապալառուն տեղեկատվություն է ուղարկում պատասխանատուի համապատասխան էլեկտրոնային փոստի հասցեին` կցելով թերությունների վերացման փաստը հավաստող լուսանկարներ (մինչև 10 հատ):
(43.4-րդ կետը լրաց. 18.12.2025 թիվ 1908-Ն որոշում)
43.5. Թերությունները` սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում, դրանք պատասխանատուի կողմից ներառվում են ամսական ամփոփագրում, որը տրամադրվում է կապալառուին պայմանագրով սահմանված կարգով աշխատանքը պատվիրատուին հանձնելու համար: Ամսական ամփոփագիրը հիմք է հանդիսանում պատասխանատուի համար սույն կարգի Աղյուսակ 4-ում բերված տոկոսաչափերով նվազեցումներ կիրառելու համար:
(43.5-րդ կետը լրաց. 18.12.2025 թիվ 1908-Ն որոշում)
43.6. Թերության վերացման վերաբերյալ տեղեկատվությունը` կից նկարներով ինքնաշխատ եղանակով ուղարկվում է նաև թերությունն արձանագրած քաղաքացու համապատասխան էլեկտրոնային փոստի հասցեին:
(43.6-րդ կետը լրաց. 18.12.2025 թիվ 1908-Ն որոշում)
Ձև N 3
i
ՀՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ (ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ-ԱՇՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ)
Ճանապարհի անվանումը ________________________________________________
Ճանապարհի պահպանվող տեղամասը (կմ-ից կմ) ____________________________
Ճանապարհի պահպանվող տեղամասի վիճակը ծածկագիրը)______________________
Պահպանման ժամանակաշրջանը` ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ-ԱՇՈՒՆ, տարին _____ ամիսը _____
Ճանապարհի պահպանման պահանջվող մակարդակը ____________________________
Պայմանագիր ____________________________Կապալառու
._____________________________________________________________________.
|NN |Կոնստրուկտիվ տարրերի |Թերության |Վերացման |
|ը/կ|թերությունները |տեղադրություն |ժամկետը |
|___|_____________________________|______________________|____________|
| 1 | 2 | 3 | 4 |
|___|_________________________________________________________________|
| | ա/ Հողային պաստառ |

|1 | | | |

|2 | | | |

|.. | | | |

| | բ/ Երթևեկամաս և մայթեր |
|___|_________________________________________________________________|
|1 | | | |
|___|_____________________________|______________________|____________|
|2 | | | |
|___|_____________________________|______________________|____________|
|...| | | |

| | գ/ Արհեստական կառույցներ |

| | դ/ Կահավորանք |

| | ե/ ինժեներական շինություններ |

| | զ/ Լուսավորություն |

| | է. Մետաղական արգելափակոցներ |

| | | | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| ը/ Լուսացույցեր |
|_____________________________________________________________________|

| թ/ Դիտահորեր և խրամուղիներ |

Ճանապարհի պահպանման պատասխանատու ստորաբաժանման
լիազոր ներկայացուցիչ _________________________________________
(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)
Կապալառուի լիազոր ներկայացուցիչ
______________________________________________________________

_____ ____________ 20__ թ.
(3-րդ աղյուսակը փոփ. 26.11.2020 թիվ 1864-Ն, 18.12.2025 թիվ 1908-Ն որոշումներ)
Ձև N 4
ՀՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ (ՁՄԵՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ)
Ճանապարհի անվանումը ________________________________________________
Ճանապարհի պահպանվող տեղամասը (կմ-ից կմ) ____________________________
Ճանապարհի պահպանվող տեղամասի վիճակը (ծածկագիրը)_____________________
Պահպանման ժամանակաշրջանը` ՁՄԵՌ, տարին ___________ ամիսը ____________
Ճանապարհի պահպանման պահանջվող մակարդակը ____________________________
Պայմանագիր _______________________________ Կապալառու________________
._____________________________________________________________________.
|NN |Կոնստրուկտիվ տարրերի |Թերության |Վերացման |
|ը/կ|թերությունները |տեղադրություն |ժամկետը |
|___|_____________________________|______________________|____________|
| 1 | 2 | 3 | 4 |
|___|_________________________________________________________________|
| | ա/ Հողային պաստառ |
|___|_________________________________________________________________|
|1. | | | |
|___|_____________________________|______________________|____________|
|2. | | | |

| | բ/ Երթևեկամաս |
|___|_________________________________________________________________|
|1. | | | |
|___|_____________________________|______________________|____________|
|2. | | | |
|___|_____________________________|______________________|____________|
|...| | | |
|___|_________________________________________________________________|
| | գ/ Արհեստական կառույցներ |
|___|_________________________________________________________________|
|1. | | | |
|___|_____________________________|______________________|____________|
|2. | | | |
|___|_____________________________|______________________|____________|
|...| | | |
|___|_________________________________________________________________|
| | դ/ Կահավորանք |
|___|_________________________________________________________________|
|1. | | | |
|___|_____________________________|______________________|____________|
|2. | | | |
|___|_____________________________|______________________|____________|
|...| | | |
|___|_________________________________________________________________|
| | ե/ ինժեներական շինություններ |
|___|_________________________________________________________________|
|1 | | | |
|___|_____________________________|______________________|____________|
|2 | | | |
|___|_____________________________|______________________|____________|
|...| | | |
|___|_________________________________________________________________|
| | զ/ Լուսավորություն |
|___|_________________________________________________________________|
|1 | | | |
|___|_____________________________|______________________|____________|
|2 | | | |
|___|_____________________________|______________________|____________|
|...| | | |
|___|_________________________________________________________________|
| | է. Մետաղական արգելափակոցներ |
|___|_________________________________________________________________|
|1 | | | |
|___|_____________________________|______________________|____________|
|2 | | | |
|___|_____________________________|______________________|____________|
| | | | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| ը/ Լուսացույցեր |
|_____________________________________________________________________|
|1 | | | |
|___|_____________________________|______________________|____________|
|2 | | | |
|___|_____________________________|______________________|____________|
|...| | | |
|_____________________________________________________________________|
| թ/ Դիտահորեր և խրամուղիներ |
|_____________________________________________________________________|
|1 | | | |
|___|_____________________________|______________________|____________|
|2 | | | |
|___|_____________________________|______________________|____________|
|...| | | |
._____________________________________________________________________.
Ճանապարհի պահպանման պատասխանատու ստորաբաժանման
լիազոր ներկայացուցիչ _________________________________________
(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)
Կապալառուի լիազոր ներկայացուցիչ
______________________________________________________________
(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)
(4-րդ աղյուսակը փոփ. 26.11.2020 թիվ 1864-Ն, 18.12.2025 թիվ 1908-Ն որոշումներ)
44. Ավտոմոբիլային ճանապարհի պահպանման ամփոփագրերի (Ձև N 3 և Ձև N 4) տվյալների հիման վրա կատարվում է ճանապարհի պահպանման գնահատումը` արդյունքները ձևակերպելով ճանապարհի պահպանման մակարդակի գնահատման (աշխատանքների ընդունման) ամսական ամփոփագրում ըստ ստորև բերված Ձև N 5-ի.
Ձև N 5
ՀՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ) ԱՄՍԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
Ճանապարհի անվանումը _______________________________________________
Ճանապարհի պահպանվող տեղամասը (կմ-ից կմ) ___________________________
Ճանապարհի պահպանվող տեղամասի վիճակը (ծածկագիրը)____________________
Պահպանման ժամանակաշրջանը (ՁՄԵՌ կամ ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ-ԱՇՈՒՆ)______________
Տարին _________ ամիսը _____________________________________________
Ճանապարհի պահպանման պահանջվող մակարդակը ___________________________
Պայմանագիր ____________________________ Կապալառու__________________
._____________________________________________________________________.
|NN|Ճանապարհահատվածի |Նվազեցման տոկոսներն ըստ |Նվազեցման|Նվազեցվող|
| |պահպանման արժեքը |կոնստրուկտիվ տարրերի |ընդհանուր|գումարը |
| | |____________________________|տոկոսը | |
| | |հողա- |ինժե- |արհես- |կահա- | | |
| | |պաստառ|ներա- |տական |վորում| | |
| | | |կան |կառուց-| | | |
| | | |շինու-|վածքներ| | | |
| | | |թյուն | | | | |
|__|_________________|______|______|_______|______|_________|_________|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|__|_________________|______|______|_______|______|_________|_________|
|__|_________________|______|______|_______|______|_________|_________|
|__|_________________|______|______|_______|______|_________|_________|
._____________________________________________________________________.
Կատարողականի գումարը նվազեցումից հետո ________________դրամ:
Ճանապարհի պահպանման պատասխանատու ստորաբաժանման
լիազոր ներկայացուցիչ _______________________________________________
(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)
Կապալառուի լիազոր ներկայացուցիչ
_________________________________________________________
(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)
_____ _____________ 20___ թ.
i
45. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքներն ընդունվում են յուրաքանչյուր ամիս` կապալի պայմանագրով սահմանված կարգով:
(45-րդ կետը փոփ. 04.11.2021 թիվ 1826-Ն որոշում)
i
46. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքներն ընդունվում և տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների պատվիրատուի կողմից վճարվում են ամբողջությամբ, եթե ապահովված են ճանապարհների կոնստրուկտիվ տարրերի պահպանման թույլատրելի ցուցանիշները` համաձայն սույն կարգի Աղյուսակ 3-ի, ինչպես նաև սույն կարգի այլ պահանջները և կապալի պայմանագրով նախատեսված այլ պայմանագրային պարտավորությունները:
(46-րդ կետը փոփ. 04.11.2021 թիվ 1826-Ն, 18.12.2025 թիվ 1908-Ն որոշումներ)
i
47. Պահպանման աշխատանքներն ընդունվում և պատվիրատուի կողմից վճարվում են մասնակիորեն, եթե պատասխանատուն կատարել է նվազեցումներ սույն հավելվածի Աղյուսակ 4-ում բերված տոկոսաչափերով կամ, եթե սույն կարգի այլ պահանջների կամ պայմանագրային այլ պարտավորությունների խախտման հիմքով կիրառվել է կապալի պայմանագրով սահմանված տույժ, տուգանքը:
(47-րդ կետը փոփ. 04.11.2021 թիվ 1826-Ն, 18.12.2025 թիվ 1908-Ն որոշումներ)
i
Աղյուսակ 4. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման թույլատրելի ցուցանիշները չապահովելու դեպքում կիրառվող նվազեցման տոկոսաչափեր
1) Ընթացիկ ամառային պահպանում
._____________________________________________________________________.
|Ավտոմոբիլային ճանապարհների կոնստրուկտիվ տարրեր |% պահպանման |
|և պահանջվող ցուցանիշներ |ենթակա |
| |ճանապարհահատվածի |
| |ընդհանուր |
| |երկարության |
| |տվյալ ամսվա համար |
| |նախատեսված |
| |գումարից |
|__________________________________________________|__________________|
|1. Հողային պաստառ և օտարման շերտ, այդ թվում` | 20 |
|__________________________________________________|__________________|
|1.1 Կողնակներին և բաժանարար գոտուն առաջադրվող | 10 |
|պահանջների | |
|__________________________________________________|__________________|
|1.2 Կողային առուներին և վաքերին առաջադրվող | 3 |
|պահանջների | |
|__________________________________________________|__________________|
|1.3 Հողային պաստառի մաքրությանը (աղբից և օտար | 3 |
|առարկաներից) առաջադրվող պահանջներ ըստ Աղյուսակ 3-ի| |
|__________________________________________________|__________________|
| 2. Երթևեկելի մաս | |
|__________________________________________________|__________________|
|ա. Երթևեկելի մաս և մայթեր (ասֆալտապատ և սև |48 |
|կոպճային ծածկով), այդ թվում` | |
|__________________________________________________|__________________|
|2.1 և 2.4 Փոսայնությանն առաջադրվող պահանջների |38 |
|__________________________________________________|__________________|
|2.2 Ճաքայնությանն առաջադրվող պահանջների |5 |
|__________________________________________________|__________________|
|2.3 Մայթերին առաջադրվող պահանջների |5 |
|__________________________________________________|__________________|
|բ. Երթևեկելի մաս (կոպճային ծածկով), այդ թվում` |48 |
|__________________________________________________|__________________|
|2.3 Կոպճային ծածկին առաջադրվող պահանջների |48 |
|__________________________________________________|__________________|
|3. Արհեստական կառույցներ, այդ թվում` | 12 |
|__________________________________________________|__________________|
|3.1-3.4 Խողովակներին և կամուրջներին | 12 |
|(ուղեանցներին) առաջադրվող պահանջների | |
|__________________________________________________|__________________|
|4. Կահավորանք, այդ թվում` | 10 |
|__________________________________________________|__________________|
|4.1-4.2 Ճանապարհային նշաններին առաջադրվող | 7 |
|պահանջների | |
|__________________________________________________|__________________|
|4.3-4.4 Պարապետներին, անվահրիչներին | 2 |
|և պատնեշներին առաջադրվող պահանջների | |
|__________________________________________________|__________________|
|4.5 Ազդանշանային սյուներին առաջադրվող պահանջների | 0.5 |
|__________________________________________________|__________________|
|4.6 Լուսանդրադարձիչներին առաջադրվող պահանջների | 0.5 |
|__________________________________________________|__________________|
|5. Ինժեներական շինություն | 10 |
|__________________________________________________|__________________|
|Ջարդված, չներկված, աղբ և օտար առարկաներ | 5 |
|կանգառներում, ավտոտաղավարներում: | |
|__________________________________________________|__________________|
|Արագացման և արգելակման գոտիներում, | 5 |
|տեսահարթակներում, հանգստյան գոտիներում, | |
|տրանսպորտային միջոցների կայանատեղերում, | |
|շրջանցող ուղիներում, | |
|հակավթարային գրպանիկներում աղբ և օտար | |
|առարկաներ է: | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|6. Դիտահորեր և խրամուղիներ | 4 |
|__________________________________________________|__________________|
|6.1. Դիտահորի երթևեկելի մասի եզրից կամ կողնակից | 2 |
|բարձր կամ ցածր լինելու առաջադրվող պահանջներ` | |
|ըստ Աղյուսակ 3-ի | |
|__________________________________________________|__________________|
|6.2. Խրամուղիների մաքրությանը (աղբից և օտար | 1 |
|առարկաներից) առաջադրվող պահանջները` | |
|ըստ Աղյուսակ 3-ի | |
|__________________________________________________|__________________|
|6.3. Խրամուղիներին և դիտահորերին առաջադրվող | 1 |
|պահանջներ` ըստ Աղյուսակ 3-ի | |
._____________________________________________________________________.
2) Ընթացիկ ձմեռային պահպանում
._____________________________________________________________________.
|Կոնստրուկտիվ տարրեր և պահանջվող ցուցանիշներ |% պահպանման |
|և պահանջվող ցուցանիշներ |ենթակա |
| |ճանապարհահատվածի |
| |ընդհանուր |
| |երկարության |
| |տվյալ ամսվա համար |
| |նախատեսված |
| |գումարից |
|__________________________________________________|__________________|
|1. Հողային պաստառ, այդ թվում` | 10 |
|__________________________________________________|__________________|
|1.1 Կողնակներին առաջադրվող պահանջների | 4 |
|__________________________________________________|__________________|
|1.2 Հողային պաստառի մաքրությանը (աղբից և օտար | 2 |
|առարկաներից) առաջադրվող պահանջների | |
|__________________________________________________|__________________|
|2. Երթևեկելի մաս, այդ թվում` | 70 |
|__________________________________________________|__________________|
|2.1-2.2 Երթևեկամասի վրա ձյան շերտին առաջադրվող | 30 |
|պահանջների | |
|__________________________________________________|__________________|
|2.2 Երթևեկամասի վրա մերկասառույցին կամ | 35 |
|տրորված-պնդացած ձյան շերտին) առաջադրվող պահանջների| |
|__________________________________________________|__________________|
|2.3 Փոսայնությանն առաջադրվող պահանջներ | 5 |
|__________________________________________________|__________________|
|3. Արհեստական կառույցներ, այդ թվում` | 15 |
|__________________________________________________|__________________|
|3.1 Ջրթող հարմարանքներին առաջադրվող պահանջների | 8 |
|__________________________________________________|__________________|
|3.2 Բազրիքներին և պաշտպանիչներին առաջադրվող | 7 |
|պահանջների | |
|__________________________________________________|__________________|
|4. Կահավորանք, այդ թվում` | 5 |
|__________________________________________________|__________________|
|4.1 Ճանապարհային նշաններին, արգելափակոցներին և | 5 |
|ազդանշանային սյուներին առաջադրվող պահանջների | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|5. Դիտահորեր և խրամուղիներ | 4 |
|__________________________________________________|__________________|
|5.1 Դիտահորի երթևեկելի մասի եզրից կամ կողնակից | 2 |
|բարձր կամ ցածր լինելու առաջադրվող պահանջներ` | |
|ըստ Աղյուսակ 3-ի | |
|__________________________________________________|__________________|
|5.2. Խրամուղիների մաքրությանը (աղբից և օտար | 1 |
|առարկաներից) առաջադրվող պահանջները` ըստ | |
|Աղյուսակ 3-ի | |
|__________________________________________________|__________________|
|5.3. Խրամուղիներին և դիտահորերին | 1 |
|առաջադրվող պահանջներ` ըստ Աղյուսակ 3-ի | |
._____________________________________________________________________.
3) Առանձին պահպանման հանձնվող թունելի պահպանում
(3-րդ կետն ուժը կորցրել է 26.11.2020 թիվ 1864-Ն որոշում)
4) Առանձին պահպանման հանձնված կամուրջների պահպանում
(4-րդ կետն ուժը կորցրել է 26.11.2020 թիվ 1864-Ն որոշում)
5) Լուսավորություն
._____________________________________________________________________.
|Լուսավորության տարրեր և պահանջվող ցուցանիշներ |Ընթացիկ |
| |պահպանման|
| |արժեքից |
|___________________________________________________________|_________|
| | 100 |
|___________________________________________________________|_________|
|5.1 Ենթակայանների, կապի, լուսավորության շինությունների, | 10 |
|ցանկապատերի արտաքին վնասվածքներ: | |
|___________________________________________________________|_________|
|5.2 Ենթակայանների, բաշխիչ վահանների աշխատանքի խախտում: | 20 |
|___________________________________________________________|_________|
|5.3 Էլ. Մալուխների, հողանցման համակարգի և լուսատուների | 30 |
|անսարքություն: | |
|___________________________________________________________|_________|
|5.4 Ջարդված, ծռված կամ թեքված հենասյուներ: | 40 |
._____________________________________________________________________.
6) Մետաղական արգելափակոցների պահպանում
._____________________________________________________________________.
|Մետաղական արգելափակոցների կոնստրուկտիվ տարրերի |Թերու- |
|թերություններ |թյունը |
| |սահմանված|
| |ժամկետում|
| |չվերացնե-|
| |լու դեպ- |
| |քում |
| |պարսպող |
| |հարմա- |
| |րանքների |
| |պահպանման|
| |արժեքից |
| |պակասեց- |
| |վող % |
|___________________________________________________________|_________|
|1. Ամրացման սյուների թեքվածություն, ծռվածություն, |15 |
|բացակայություն` մետաղական արգելափակոցի անընդհատ հատվածի | |
|ընդհանուր երկարության առաջադրվող պահանջներ` ըստ աղյուսակ | |
|3-ի | |
|___________________________________________________________|_________|
|2. Ամրացման հանգույցների հեղյուս-մանեկ միացման |15 |
|բացակայություն, ոչ բավարար ձգվածություն, եռակցման կարերի | |
|անընդհատության խախտում ընդհանուր երկարության առաջադրվող | |
|պահանջներ` ըստ աղյուսակ 3-ի | |
|___________________________________________________________|_________|
|3. Մետաղական հորիզոնական թիթեղների բացակայություն, |20 |
|ծռվածություն կոտրվածք, միացման հատվածներում եռակցման կարերի| |
|ընդհատվածություն ընդհանուր երկարության առաջադրվող | |
|պահանջներ` ըստ աղյուսակ 3-ի | |
|___________________________________________________________|_________|
|4. Լուսային անդրադարձիչների բացակայություն, վնասվածք, |10 |
|խամրում` մետաղական արգելափակոցի ընդհանուր երկարության | |
|առաջադրվող պահանջներ` ըստ աղյուսակ 3-ի | |
|___________________________________________________________|_________|
|5. Մակերևույթների ոչ ամբողջական ներկված լինելը կամ դրա ոչ |15 |
|բավարար ընթեռնելիությունը ընդհանուր երկարության առաջադրվող | |
|պահանջներ` ըստ աղյուսակ 3-ի | |
|___________________________________________________________|_________|
|6. Եզրային թիթեղի բացակայություն կամ վնասվածք ընդհանուր |15 |
|երկարության առաջադրվող պահանջներ` ըստ աղյուսակ 3-ի | |
|___________________________________________________________|_________|
|7. Պարսպող հարմարանքների բարձրության անհամապատասխանությունը|10 |
|նորմերին` ընդհանուր երկարության առաջադրվող պահանջներ` ըստ | |
|աղյուսակ 3-ի | |
._____________________________________________________________________.
7) Լուսացույցեր
._____________________________________________________________________.
|Լուսացուցային համակարգերի տարրեր և պահանջվող ցուցանիշներ |Ընթացիկ |
| |պահպանման|
| |արժեքից |
|___________________________________________________________|_________|
|7.1. Լուսացույցի աշխատանքի խափանում, անսարքություն, դեղին | 15 |
|թարթող ռեժիմի արտակարգ անցում, լուսացույցի ազդանշանների | |
|ոչ ստանդարտ համադրություն: | |
|___________________________________________________________|_________|
|7.2. Լուսացույցի տարրերի ամբողջականության խախտում: | 10 |
|___________________________________________________________|_________|
|7.3. Լուսացույցի մեկ լույսի աղբյուրի կամ LED մոդուլի | 10 |
|անսարքություն: | |
|___________________________________________________________|_________|
|7.4. Լուսացույցի պատյանի կամ էլեկտրական մալուխի էլեկտրական | 2 |
|լարերի վնասում: | |
|___________________________________________________________|_________|
|7.5. Հեռավար կառավարման վահանակի (զումեր, կոճակ պաշտպանիչ | 13 |
|տուփով, վահանակ/կոնտրոլեր) անսարքություն: | |
|___________________________________________________________|_________|
|7.6. Լուսացույցի օբյեկտի տարրերի դիրքի փոփոխություն: | 5 |
|___________________________________________________________|_________|
|7.7. Կառավարման համակարգի էլեկտրական տարրերի պատյանների | 5 |
|անսարքությունները: | |
|___________________________________________________________|_________|
|7.8. Լուսացույցի կանաչ ազդանշանի և տեսողության ու | 10 |
|լսողության խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված | |
|լրացուցիչ անվտանգության սարքավորումների | |
|անսարքությունները: | |
|___________________________________________________________|_________|
|7.9. Լուսացույցերի ենթակայանների, բաշխիչ վահանակների | 10 |
|աշխատանքի խախտում: | |
|___________________________________________________________|_________|
|7.10. Լուսացույցերի էլ. մալուխների, հողանցման համակարգի և | 10 |
|լուսատուների անսարքություն: | |
|___________________________________________________________|_________|
|7.11. Ջարդված, ծռված կամ թեքված հենասյուներ: | 10 |
._____________________________________________________________________.
(4-րդ աղյուսակը փոփ. 18.12.2025 թիվ 1908-Ն, 18.12.2025 թիվ 1908-Ն որոշումներ)
1 Պահպանման միջանկյալ դիտարկումների ժամանակ չափումներն իրականացվում են մի ամրացման սյունից մյուս ամրացման սյուն» և հորիզոնական թիթեղի առավելագույն ճկվածքի չափը բաժանվում է սյուների միջև ընկած հեռավորության վրա: Թերությունը վերացնելուց հետո հորիզոնական թիթեղի ճկվածքի չափը պետք է համապատասխանի ԳՈՍՏ 26804-86-ում բերված պահանջին (3 մմ 1 գծմ. վրա):
(47-րդ կետը փոփ. 26.11.2020 թիվ 1864-Ն որոշում)
48. Ամսական ամփոփագրի տվյալների հիման վրա ձևակերպվում է ավտոմոբիլային ճանապարհի տվյալ ամսվա պահպանման մակարդակի գնահատման (աշխատանքների ընդունման) ամսական ամփոփագրի վերաբերյալ պատասխանատուի համապատասխան եզրակացությունը:
49. Թերությունների վերացման համար պահանջվող ծախսերը կատարվում են կապալառուի միջոցների հաշվին:
i
49.1. Ավտոմոբիլային ճանապարհների, առանձին պահպանման հանձնվող թունելների, կամուրջների ընթացիկ պահպանման աշխատանքների ընթացքում երթևեկության կազմակերպման անվտանգության բարելավման նպատակով կապալառու կազմակերպությունը պատասխանատուի հանձնարարության դեպքում տեղադրում է լրացուցիչ կահավորանքի միջոցներ, կատարում է լրացուցիչ գծանշում:
(49.1-ին կետը լրաց. 04.11.2021 թիվ 1826-Ն որոշում)
49.2 Ավտոմոբիլային ճանապարհների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով կապալառու կազմակերպությունները բնակավայրերից դուրս գտնվող հատվածներում իրականացնում են նաև գլխավոր ճանապարհի հետ հատվող երկրորդական ճանապարհների վրա` մինչև 50 մ երկարությամբ հատվածում տեղադրված ճանապարհային նշանների պահպանման աշխատանքները` սույն կարգի պահանջներին համապատասխան:
(49.2-րդ կետը լրաց. 04.11.2021 թիվ 1826-Ն որոշում)
i
49.3. Կապալառուն իրականացնում է միայն պետական ճանապարհային մարմնի կողմից կառուցված խրամուղիների, դիտահորերի և լուսացույցերի կոնստրուկտիվ տարրերի ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքները` ըստ Աղյուսակ 3-ում բերված պահպանման թույլատրելի ցուցանիշների:
(49.3-րդ կետը լրաց. 18.12.2025 թիվ 1908-Ն որոշում)
49.4. Կապալառուն պարտավոր է իր կողմից պահպանվող ճանապարհների տարածաշրջանում ունենալ առնվազն մեկ մշտական հենակետ, որը պետք է ապահովված լինի էլեկտրական հոսանքով, կապի միջոցներով և աշխատակազմի հանգստի համար նախատեսված սենյակով, որտեղ կտեղակայվեն նաև աշխատանքների իրականացման համար պահանջվող մեքենասարքավորումները:
(49.4-րդ կետը լրաց. 18.12.2025 թիվ 1908-Ն որոշում)
----------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում