04.01.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 դեկտեմբերի 2025 թվականի N 1921-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1334-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» N 1334-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
i
1) որոշման նախաբանում «15-րդ հոդվածի 7-րդ մասի» բառերը փոխարինել «165-167-րդ հոդվածների» բառերով.
i
2) որոշման N 2 հավելվածի 3-րդ կետով սահմանված ցանկը 31-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`
«
| թարգմանություն` հայերենից եզդիերեն, եզդիերենից հայերեն |
8000 |
10000 |
».
i
3) որոշման N 2 հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`
«Եթե թարգմանությունն իրականացվում է ձայնագրությունից և իրավասու մարմնին հանձնվում է գրավոր, այն վճարվում է որպես գրավոր թարգմանչական աշխատանք:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
|
2025 թ. դեկտեմբերի 25 Երևան
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 25 դեկտեմբերի 2025 թվական: