Սեղմել Esc փակելու համար:
««ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

««ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑ ...

 

01.01.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 17-ին

 

««ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

i

Հոդված 1. ««Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին»  2024 թվականի  հոկտեմբերի  24-ի ՀՕ-395-Ն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 6.1-ին հոդվածում`

1) 1-ին մասը «չափից» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի» բառերով.

i

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործարքը կարող է իրականացվել կանխիկ ձևով, եթե`

1) գործարքի գումարը չի գերազանցում 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը.

2) կրիպտոակտիվներով գործարքն իրականացվում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հետ կամ նրա միջոցով.

3) սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձն իրականացնում է հաճախորդի նույնականացում և ինքնության ստուգում պետական իրավասու մարմնի տված արժանահավատ ու վավեր փաստաթղթերի և այլ տեղեկությունների հիման վրա, որոնք պետք է առնվազն ներառեն անձի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, հաշվառման հասցեն (առկայության դեպքում), ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև վարում է հաճախորդի հետ կամ հաճախորդի հաշվին կնքված գործարքի բոլոր էական պայմանների վերաբերյալ գրանցումներ:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի  1-ից: Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը գործում է մինչև 2028 թվականի հունվարի 1-ը:

ԻՐՏԵԿ Սույն օրենքի 1-ին  հոդվածում 3-րդ մաս գոյություն չունի

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-516-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 դեկտեմբերի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ 17.12.2025
N ՀՕ-516-Ն օրենք