01.01.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 17-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասը «կառավարման» բառից հետո լրացնել «համակարգի» բառով:
i
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում և 23-րդ հոդվածի 1-ին մասում «նորմատիվ» բառը փոխարինել «իրավական» բառով:
i
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերում «քաղաքացիներն» ու «քաղաքացիները» բառերը փոխարինել «անձինք» բառով, իսկ 6-րդ մասում «քաղաքացու» բառը` «անձի» բառով:
i
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին հոդվածով.
| «Հոդված 8.1. |
Լիազորված մարմնի խորհրդանիշները |
1. Լիազորված մարմնի խորհրդանիշներն են դրոշը և զինանշանը:
2. Դրոշի և զինանշանի կանոնադրությունը, դրանց նկարագրությունը, դրոշի պահպանման և գործածման կարգը հաստատում է լիազորված մարմնի ղեկավարը:»:
i
Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1» կետով.
«գ1) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում անվտանգության ապահովման անհրաժեշտությունը.».
2) 4-րդ մասի, ինչպես նաև Օրենքի ամբողջ տեքստի «մարմնի ակտերով» բառերը փոխարինել «մարմնի իրավական ակտերով» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«Հետախուզական և հակահետախուզական մարմինների համագործակցության կարգը սահմանվում է վարչապետի որոշմամբ:»:
i
Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածից հանել «(ծառայությունների, բաժինների, բաժանմունքների)» բառերը:
i
Հոդված 10. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 4-րդ կետը «ներթափանցում» բառից առաջ լրացնել «իրենց իրավասության սահմաններում» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.9-րդ կետով.
«5.9) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անհատույց եղանակով ստանում են հասանելիություն իրենց գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերին և տվյալների շտեմարաններին, այդ թվում` առցանց ձևաչափով: Տեղեկատվական համակարգերի և տվյալների շտեմարանների ցանկը սահմանում է վարչապետը.».
3) 10-րդ կետից հանել «զննում, նրանց» բառերը.
4) 11-րդ կետից հանել «սահմանված կարգով», «այն» և «, որոնց բացահայտումը, կանխումն ու խափանումը վերապահված են լիազորված մարմնի իրավասությանը» բառերը.
5) 12-րդ կետից հանել «, օրենքով սահմանված կարգով,» բառերը, իսկ նույն կետի «ստանալ տեղեկություններ» բառերը փոխարինել «ստանում են տեղեկություններ» բառերով.
6) 18-րդ կետը «պետական» բառից հետո լրացնել «ու տեղական ինքնակառավարման» բառերով.
7) 21-րդ կետի «նախապատրաստության» բառը փոխարինել «պատրաստության» բառով.
8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-ին կետով.
«24.1) պետական սահմանի պահպանության նպատակով իրականացնում են հետախուզական գործունեություն, որի իրականացման կարգը, ինչպես նաև հետախուզական գործունեություն իրականացնելիս գաղտնի մեթոդների և միջոցների օգտագործման կարգը սահմանվում են օպերատիվ-հետախուզական գործունեությունը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և լիազորված մարմնի իրավական ակտերով.».
9) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25) տեղեկություններ են հավաքում Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման նպատակով.».
10) 28-րդ կետի «և թմրանյութերի» բառերը փոխարինել «, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի» բառերով, իսկ «բռնությամբ փոխելու» բառերը` «բռնի տապալելու» բառերով.
11) 31-րդ կետը «իրականացմանը,» բառից հետո լրացնել «օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով, իսկ «պետական մարմիններում» բառերից հետո` «, այդ թվում` օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում» բառերով.
12) 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«32) արտաքին հակահետախուզական գործունեության շրջանակներում, վարչապետի որոշմամբ սահմանված կարգով համագործակցելով Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության հետ, իրականացնում են միջոցառումներ` ուղղված Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում անվտանգության ապահովմանը.».
13) 42-րդ կետը «մարմինների կողմից» բառերից հետո լրացնել «իրենց իրավասությունների սահմաններում» բառերով.
14) 48-րդ կետը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «իրավական» բառով.
15) 49-րդ կետը «պայքարի» բառից հետո լրացնել «և գործընկեր հատուկ ծառայությունների հետ փոխգործակցության» բառերով.
16) 53-րդ կետը «ապահովում են» բառերից առաջ լրացնել «օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով, նույն կետի «հատուկ քննչական ծառայության» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների փոստատարային օպերատիվ կապը» բառերը` «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների թղթակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին ուղղված թղթակցության առաքումները» բառերով.
17) 54-րդ կետը «դիվանագիտական» բառից հետո լրացնել «ծառայության» բառով.
18) 56-րդ կետից հանել «նորմատիվ» բառը.
19) 59-րդ կետի «ներկայացուցչություններում» բառը փոխարինել «դիվանագիտական ծառայության մարմիններում օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով, իսկ «միջոցառումներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը` «միջոցառումները,» բառով.
20) լրացնել հետևյալ բովանդակությամբ 62.1-ին կետով.
«62.1) կիրառում են հատուկ տեխնիկական միջոցներ` լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով.»:
i
Հոդված 11. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հաշվեցուցակային զենքի ու հատուկ միջոցների հատկացման և հաշվառման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:»:
i
Հոդված 12. Օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին նախադասությունում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «վարչապետի որոշմամբ» բառերով:
i
Հոդված 13. Օրենքի 19-րդ հոդվածում`
1) 4-րդ մասը «սպաները» բառից հետո լրացնել «(այդ թվում` վարչապետի որոշմամբ սահմանված կարգով պետական մարմիններ և կազմակերպություններ գործուղված սպաները)» բառերով, իսկ նույն մասից հանել «(ներառյալ` պետական կառավարման հանրապետական և մարզային մարմինները, կազմակերպությունները գործուղված սպաները)» բառերը.
2) 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 14. Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «բերման ենթարկելը,» և «անձի,» բառերը:
Հոդված 15.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի 5-րդ հոդվածով, 8-րդ հոդվածի 3-րդ կետով, 10-րդ հոդվածի 2-րդ և 20-րդ կետերով ու 11-րդ հոդվածով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող վեց ամսվա ընթացքում, իսկ սույն օրենքի 12-րդ հոդվածով և 13-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավական ակտը` մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-490-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 29 դեկտեմբերի 2025 թվական: