Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԲԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄ ...

 

04.02.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 փետրվարի 2026 թվականի N 83-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. 2026 թվականի փետրվարի 3-5-ը աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու-Դաբի) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Նիկոլ Փաշինյանի, Մհեր Գրիգորյանի, Արմեն Գրիգորյանի, Արայիկ Հարությունյանի , Նազելի Բաղդասարյանի (նաև ճանապարհածախսը), Կարեն Գասպարյանի, Արմեն Խաչատրյանի, Սևակ Ղահրամանյանի, Արման Ղազարյանի, Ալիսա Հայրապետյանի, Անուշ Մելքոնյանի, Ալեքսանդր Աբրահամյանի, Արման Շահինյանի, Տիգրան Մեհրաբյանի և Գևորգ Գալստյանի օրապահիկի, ինչպես նաև հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Արարատ Միրզոյանինը և Վահան Կոստանյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Գագիկ Վանոյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ճանապարհածախսը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

5) Գևորգ Պապոյանինը (նաև ճանապարհածախսը)` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին:

5. Ընդունել ի գիտություն, որ`

1) Ռուբեն Ռուբինյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջոցների հաշվին.

2) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2026 թվականի փետրվարի 3-ին` Երևան- Աբու-Դաբի, իսկ փետրվարի 5-ին` Աբու-Դաբի-Երևան երթուղով:

7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Պետական գույքի կառավարում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին:

(որոշումը փոփ. 04.02.2026 թիվ 88-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. փետրվարի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2026 թվականի փետրվարի 3-ի

N 83-Ա որոշման

 

ԿԱԶՄ

 

ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ն. Փաշինյան        - ՀՀ վարչապետ

 

    Ա. Հակոբյան        - ՀՀ վարչապետի տիկին

 

    Մ. Գրիգորյան       - ՀՀ փոխվարչապետ

 

    Ա. Գրիգորյան       - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար

 

Ա. Հարությունյան  - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

 

    Ա. Միրզոյան        - ՀՀ արտաքին գործերի նախարար

 

    Ռ. Ռուբինյան       - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ

                         (համաձայնությամբ)

 

    Գ. Պապոյան         - ՀՀ էկոնոմիկայի նախարար

                         (04.02.2026թ.-05.02.2026թ.)

 

    Վ. Կոստանյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Կ. Գրիգորյան       - Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի

                         Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

 

    Ն. Բաղդասարյան     - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

                         (03.02.2026թ.- 05.02.2026թ.)

 

    Գ. Վանոյան         - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական

                         արարողակարգի ծառայության պետ

 

    Կ. Գասպարյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության պետ

 

    Ա. Խաչատրյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության պետ

 

    Ս. Ղահրամանյան     - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական

 

    Ա. Ղազարյան        - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի

                         պատասխանատու

 

    Ա. Հայրապետյան     - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության գլխավոր մասնագետ

                         (03.02.2026 թ.- 05.02.2026թ.)

 

    Ա. Մելքոնյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի

                         արարողակարգային միջոցառումների պատասխանատու

 

    Ա. Աբրահամյան      - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

 

    Ա. Շահինյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

 

    Տ.  Մեհրաբյան      - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության

                         լուսանկարիչ

 

    Գ.  Գալստյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության

                         լուսանկարիչ

 

Զանգվածային լրատվության միջոցներ

 

    Ա. Զախարյան        - Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրագրող

                         (համաձայնությամբ, 03.02.2026թ.-05.02.2026թ.)

 

    Ս. Պապյան          - «1in.am» լրատվական կայքի լրագրող (համաձայնությամբ,

                          03.02.2026թ.-05.02.2026թ.)

 

    Դ. Մաճկալյան       - Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ, 03.02.2026թ.-05.02.2026թ.)

 

Գ. Պերկուպերկյան  - «Արմենպրես» լրատվական գործակալության լուսանկարիչ

(համաձայնությամբ, 03.02.2026թ.-05.02.2026թ.)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.02.2026
N 83-Ա
Որոշում