Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵ ...

 

04.06.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի մայիսի 6-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1.  2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 196-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «դատախազը» բառից հետո լրացնել «յոթնօրյա ժամկետում» բառերով.

2) 2-րդ մասը «դատախազը» բառից հետո լրացնել «յոթնօրյա ժամկետում» բառերով: 

 

i

Հոդված 2.  Օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը հսկող դատախազը կայացնում է քննիչի միջնորդությամբ միջնորդությունն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում, կամ իր նախաձեռնությամբ` վարույթի նյութերի հիման վրա:»:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) վերահսկելի մատակարարումը և գնումը:»:

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Գաղտնի քննչական գործողությունները կարող են կատարվել ծանր կամ առանձնապես ծանր, կաշառք ստանալու կամ կաշառք տալու ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթներով, իսկ վերահսկելի մատակարարումը և գնումը` բացառապես սույն օրենսգրքի 251.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով:»:

 

i

Հոդված 5. Օրենսգրքի 243-րդ հոդվածում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Սույն օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված գաղտնի քննչական գործողությունը կարող է կատարվել`

1) այն ֆիզիկական անձի նկատմամբ, որի վերաբերյալ առկա են ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր.

2) մեղադրյալի նկատմամբ.

3) այն իրավաբանական անձի նկատմամբ, որի վերաբերյալ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ դրա գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվում, վերահսկվում կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվում է սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձի կողմից:».

2) 5-րդ մասը «1-5-րդ» բառերից հետո լրացնել «և 7-րդ» բառերով:

 

i

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 251.1-ին հոդվածով.

 

«Հոդված 251.1. Վերահսկելի մատակարարումը և գնումը

 

1. Վերահսկելի մատակարարումը և գնումը ապրանքների և ծառայությունների շրջանառության վերահսկումն է ապրանքներն ու ծառայությունները գնելու կամ այդպիսիք վաճառելու միջոցով:

2. Սույն հոդվածով նախատեսված գաղտնի քննչական գործողությունը կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 335-րդ, 393-րդ, 394-րդ և 405-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. մայիսի 25
Երևան
ՀՕ-206-Ն

Պաշտոնական հրապարակման օրը` 25 մայիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ 06.05.2026
N ՀՕ-206-Ն օրենք