Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻ ...

 

05.06.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 փետրվարի 2023 թվականի N 216-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

6. ԷՐԳՈԹԵՐԱՊԻՍՏ` ԿԵՆՏՐՈՆԻ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) Կենտրոնի շահառու հանդիսացող` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին ԱՈՒՊ-ով նախատեսված էրգոթերապևտիկ աշխատանքների (անհատական և խմբային) կազմակերպում` կիրառելով համապատասխան մեթոդներ.

2) Կենտրոնի շահառու հանդիսացող` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ծնողներին խորհրդատվության տրամադրում.

3) հաստատությունների աշխատողներին մասնագիտական աջակցության և պլանային ու ընթացիկ խորհրդատվությունների տրամադրում.

4) Կենտրոնի մասնագետներին մասնագիտական խորհրդատվության տրամադրում.

5) մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող թիմի անդամների միջև թիմային հանդիպում-քննարկումների իրականացում, ԱՈՒՊ-ի մշակում և անհրաժեշտ ծառայությունների մատուցման գործընթացի իրականացում.

6) հաստատության մանկավարժներին Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար ԱՈՒՊ-ի մշակման գործընթացում աջակցության տրամադրում, ԱՈՒՊ-ի կազմման քննարկումներին մասնակցություն.

7) մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող թիմի անդամների միջև թիմային հանդիպում-քննարկումների իրականացում.

8) երեխայի ընտանիքում աջակցության պլանով նախատեսված աշխատանքների կազմակերպման վերահսկում` մյուս մասնագետների հետ համատեղ.

9) հաստատությունների սովորողների ուսուցիչների, դաստիարակների, մանկավարժական այլ աշխատողների հետ համագործակցություն.

10) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթության կազմակերպման գործընթացի բարելավմանը և մասնագետների կարողությունների զարգացմանը միտված ուսումնաօժանդակ ձեռնարկների, դիդակտիկ պարագաների և հոդվածների մշակման նպատակով Կենտրոնի այլ մասնագետների հետ համատեղ աշխատանքների իրականացում.

11) ըստ անհրաժեշտության` մասնագիտական նյութերի մշակման աշխատանքներին մասնակցություն.

12) մասնագիտական վերապատրաստման դասընթացների և սեմինարների անցկացման համար, այլ աշխատողների հետ համատեղ, մոդուլների մշակում և դրանց համապատասխան սեմինարների անցկացում.

13) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթության կազմակերպման գործում շահագրգիռ կազմակերպությունների (պետական և համայնքային կառույցներ, ՊՈԱԿ-ներ, ՀԿ-ներ, հիմնադրամներ և այլն) ներկայացուցիչների, ծնողների համար վերապատրաստման դասընթացների անցկացում.

14) անհրաժեշտ փաստաթղթերի լրացում և պարբերական գրառումների և դիտարկումների կատարում.

15) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին մանկավարժահոգեբանական մասնագիտական աջակցության գործընթացի վերաբերյալ ուսումնասիրությունների, մշտադիտարկման և վերլուծությունների իրականացում Կենտրոնում.

16) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման վերաբերյալ տեղեկատվական-վերլուծական աշխատանքների իրականացում.

17) կատարված աշխատանքների վերաբերյալ ամենամսյա, ընթացիկ և տարեկան հաշվետվության կազմում և ներկայացում.

18) անհրաժեշտության դեպքում` այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին մասնակցություն` այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից և կազմակերպություններից ստանալով Կենտրոնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

19) սույն պաշտոնի անձնագրով սահմանված և Կենտրոնի հիմնական գործառույթներից բխող այլ լիազորություններ:

2. Կենտրոնի էրգոթերապիստի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) Կենտրոնի էրգոթերապիստի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.

2) Կենտրոնի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն.

3) իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքների և տեղեկատվության տիրապետում:

3. Որակավորման նվազագույն պահանջները`

Կենտրոնի էրգոթերապիստի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կրթություն` «Էրգոթերապիստ» որակավորմամբ:

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

1. Գլպավոր հաշվապահ` Կենտրոնի

2. Անձնակազմի կառավարման մասնագետ` Կենտրոնի

3. Գործավար` Կենտրոնի

4. Համակարգչային օպերատոր` Կենտրոնի

5. Տնտեսվար` Կենտրոնի

6. Հավաքարար` Կենտրոնի

7. Վարորդ` Կենտրոնի

8. Պահակ` Կենտրոնի

9. Ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետ (էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ)` Կենտրոնի

10. Մասնագետ` ջեռուցման համակարգի սպասարկման (հնոցապան` ջեռուցումն ինքնակարգավորվող համակարգով իրականացնելու դեպքում)` Կենտրոնի:

 

ՆԿԱՐԱԳԻՐ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

1. ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ` ԿԵՆՏՐՈՆԻ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) իրականացնում է Գլխավոր հաշվապահն (այսուհետ` հաշվապահ) Կենտրոնի հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական հաշվետվությունների ժամանակին կազմումն ու ներկայացումը.

2) աջակցում է Կենտրոնի նյութական, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսների խնայողաբար օգտագործման նկատմամբ վերահսկողությանը.

3) հաշվապահական հաշվառման քաղաքականությունը կազմակերպում է հաշվապահական հաշվառման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան` ելնելով կենտրոնի գործունեության առանձնահատկություններից և կառուցվածքից, դրա ֆինանսական կայունության պահպանման անհրաժեշտությունից.

4) գլխավորում է նախահաշիվների կազմման, սկզբնական հաշվառման փաստաթղթերի օրինակելի ձևերի նախապատրաստման և ընդունման հետ կապված աշխատանքները, որոնք կիրառվում են տնտեսական գործառնությունների ձևակերպման համար, և որոնց համար նախատեսված չեն տիպային նմուշներ, ներքին հաշվապահական հաշվետվության փաստաթղթերի ձևերի մշակման, ինչպես նաև գույքագրման կարգի ապահովման, տնտեսական գործառնությունների անցկացման նկատմամբ վերահսկողության, հաշվապահական տեղեկատվության վերամշակման տեխնոլոգիաների ապահովման և փաստաթղթաշրջանառության կարգի հետ կապված աշխատանքները.

5) ապահովում է Կենտրոնում և ստորաբաժանումներում հաշվապահական հաշվառման հաշվետվության արդյունավետ վարումը` հաշվառման աշխատանքների առավելագույն կենտրոնացվածության հիման վրա, ժամանակակից տեխնիկական միջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների, հաշվառման և վերահսկողության առաջադիմական ձևերի և մեթոդների կիրառումը, Կենտրոնի գործունեության, նրա գույքային վիճակի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ ամբողջական և հավաստի հաշվապահական տեղեկատվության ձևավորումը/ժամանակին տրամադրումը, ինչպես նաև ֆինանսական կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը.

6) ապահովում է ստացվող հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների հաշվառումը, դրանց շարժի հետ կապված գործառնությունների` ժամանակին արտացոլումը հաշվապահական հաշվառման հաշիվներում, արտադրության և շրջանառության ծախսերի, ծախսերի նախահաշվի իրականացման, արտադրանքի իրացման, աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման), Կենտրոնի ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների, ինչպես նաև ֆինանսական, հաշվարկային և վարկային գործառնությունների հաշվառումը.

7) ապահովում է փաստաթղթերի ձևակերպման օրինականությունը և ճշտությունը, արտադրանքի ինքնարժեքի, կատարվող աշխատանքների (մատուցվող ծառայությունների)` տնտեսապես հիմնավորված հաշվետվական հաշվարկների կազմումը, աշխատավարձերի հաշվարկումը, պետական և համայնքային բյուջեներ հարկերի և վճարների, պետական արտաբյուջետային սոցիալական ֆոնդեր ապահովագրական վճարների, բանկային կազմակերպություններ վճարումների, կապիտալ ներդրումների ֆինանսավորման համար միջոցների ճշգրիտ հաշվեգրումն ու փոխանցումը, փոխառությունների գծով բանկային պարտավորությունների` սահմանված ժամկետում մարումը, ինչպես նաև Կենտրոնի աշխատողների նյութական խրախուսման համար միջոցների հատկացումը.

8) իրականացնում է վերահսկողություն հաշվապահական փաստաթղթերի, հաշվարկների և վճարային պարտավորությունների ձևակերպման կարգի պահպանման, Կենտրոնի աշխատողների պաշտոնական դրույքաչափերի սահմանման համար աշխատավարձի ֆոնդի ծախսման, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների, հիմնական միջոցների գույքագրման, հաշվապահական հաշվառման և հաշվետվության կազմման, ինչպես նաև Կենտրոնում փաստաթղթերի ստուգումներ կատարելու նկատմամբ.

9) աշխատանքներ է տանում հաստիքային ֆինանսական և դրամարկղային կարգապահության, վարչատնտեսական և այլ ծախսերի նախահաշիվների, հաշվապահական հաշվառման հաշիվներից պակասորդների, այլ գործառույթների օրինականության խստիվ պահպանումն ապահովելու ուղղությամբ, միջոցներ է ձեռնարկում հաշվապահական փաստաթղթերը պահպանելու համար, սահմանված կարգով դրանք արխիվացնում է.

10) ապահովում է հաշվապահական հաշվառում իրականացնելու առաջադիմական ձևերի, մեթոդների և հաշվապահական ծրագրերի կիրառումը:

2. Կենտրոնի հաշվապահի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) հաշվապահի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.

2) հաշվապահի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`

ա. հաշվապահը պետք է իմանա Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը հաշվապահական հաշվառման բնագավառում, քաղաքացիական իրավունքի հիմունքները, ֆինանսական, հարկային և տնտեսական օրենսդրության հիմունքները, հաշվապահական հաշվառման և վարման, հաշվետվությունների կազմման բնագավառում նորմատիվ և մեթոդական նյութերը, Կենտրոնի կառուցվածքը, դրա ուղղվածությունը, ռազմավարությունը և զարգացման հեռանկարները, հաշվապահական գործողությունների ձևակերպման և հաշվառման հատվածներով փաստաթղթավարման կազմակերպման, աուդիտորական ստուգումների անցկացման կարգը, ֆինանսական հաշվառման ձևերը և կարգը, իրավաբանական և ֆիզիկական անձանց հարկադրման պայմանները և կարգը, հաշվապահական հաշվեկշիռներ և հաշվետվություններ կազմելու կարգը և ժամկետները, Կենտրոնի ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության մեթոդները, հաշվապահական փաստաթղթերի պահման և տեղեկատվության պահպանման կանոնները, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունները հաշվապահական հաշվառման կազմակերպման գործում աշխատանքի կազմակերպման, փաստաթղթավարման և կառավարման հիմունքները, աշխատանքային օրենսդրության հիմունքները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը, հաշվողական տեխնիկան, հաղորդակցության և կապի միջոցները, աշխատանքի մշակույթը և ծառայողական էթիկայի կանոնները,

բ. իր գործունեության ընթացքում հաշվապահն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, Կենտրոնի օրինակելի կանոնադրությամբ, կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով (դրա առկայության դեպքում), Կենտրոնի ներքին կարգապահական կանոններով, Կենտրոնի հրամաններով և կարգադրություններով:

 

3. Որակավորման նվազագույն պահանջները.

Կենտրոնի հաշվապահի պաշտոնը կարող է զբաղեցնել հաշվապահական հաշվառում մասնագիտությամբ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող կամ վերջին հինգ տարվա ընթացքում հաշվապահի` առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձը:

 

2. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ` ԿԵՆՏՐՈՆԻ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1. կազմում է Կենտրոնի տնօրենի հրամանների նախագծերը.

2. վարում է Կենտրոնի էլեկտրոնային հրամանագիրքը.

3. մշակում է Կենտրոնի աշխատողների հաշվառման, գրանցման, աշխատանքային պայմանագրերի նախագծերի կազմման, այդ գործառույթների կատարման հետ կապված այլ փաստաթղթեր.

4. սահմանված կարգով պատրաստում է Կենտրոնի աշխատողների անձնական գործերը, դրանցում կատարում է փոփոխություններ.

5. իրականացնում է աշխատանքային պայմանագրերի կազմում, հաշվառում և պահպանում.

6. կատարում է աշխատողների հետ կապված փաստաթղթերի արխիվացման աշխատանքներ.

7. ապահովում է աշխատողների հետ կապված պաշտոնական գրությունների, հանձնարարականների և հրամանների կազմումը, դրանց կատարման ընթացքի վերահսկումը.

8. մշակում է աշխատողների պաշտոնների նկարագրերը, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերը.

9. ապահովում է Կենտրոնի կառուցվածքային, հաստիքային պաշտոնների անվանացանկում փոփոխությունների նախապատրաստումը.

10. իրականացնում է Կենտրոնի թափուր հաստիքների համալրման նպատակով համապատասխան աշխատանքներ (հայտարարության կազմում, աշխատանքի համար դիմած անձանց տվյալների հավաքագրում և համակարգում, հարցազրույցի կազմակերպում, ընդունվող քաղաքացու անձնական գործի կազմում).

11. իրականացնում է աշխատանքի ընդունվողի անձնական քարտի կազմում, անձնական գործի բացում.

12. իրականացնում է աշխատանքային հարաբերությունների հետ կապված առաջարկությունների, դիմումների, բողոքների ընդունում, Կենտրոնի տնօրենի հետ քննարկումների կազմակերպում և լուծումների առաջադրում (անձանց աշխատանքի ընդունում, այլ աշխատանքի տեղափոխում, փոխադրում, աշխատանքից ազատում և այլն).

13. իրականացնում է Կենտրոնի աշխատողների ամենամյա արձակուրդների ժամանակացույցների կազմումը և ապահով է դրանց կատարման վերահսկողությունը.

14. ապահովում է հրապարակման և ծանուցման ենթակա ներքին և անհատական իրավական ակտերի և փաստաթղթերի հրապարակումը և ծանուցումը:

2. Անձնակազմի կառավարման մասնագետի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) անձնակազմի կառավարման մասնագետի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից տեխնիկայի այլ միջոցներով աշխատելու հմտություններին.

2) անձնակազմի կառավարման մասնագետի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`

ա. անձնակազմի կառավարման մասնագետը պետք է իմանա Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը` աշխատանքային օրենսդրության հիմունքները, քաղաքացիական իրավունքի հիմունքները, կադրային գործավարություն, կադրային փաստաթղթերի ձևակերպման, համապատասխան գրանցամատյաններում գրանցումների և անձնական գործերի վարման պահանջները:

բ. իր գործունեության ընթացքում անձնակազմի կառավարման մասնագետը առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, Կենտրոնի կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, Կենտրոնի ներքին կարգապահական կանոններով, տնօրենի հրամաններով և կարգադրություններով:

3) Որակավորման պահանջը`

Անձնակազմի կառավարման մասնագետի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն:

 

3. ԳՈՐԾԱՎԱՐ` ԿԵՆՏՐՈՆԻ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) իրականացնում է Կենտրոնի տնօրենի կողմից տրվող հանձնարարականների կատարումը.

2) ապահովում է Կենտրոնի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կազմակերպման և վերահսկման աշխատանքները (մալբերի համակարգ).

3) իրականացնում է մուտքի և ելքի փաստաթղթերի գրանցում և տրամադրում` ըստ պահանջի.

4) իրականացնում է Կենտրոնի գործունեության հետ կապված հրահանգների և հանձնարարականների ձևակերպում, դրանց մասին Կենտրոնի ստորաբաժանումներին իրազեկում.

5) մասնակցում է փաստաթղթերի արխիվացման աշխատանքներին.

6) իրականացնում է Կենտրոնի տնօրենի հանձնարարությամբ գրառումների և պաշտոնական գրությունների կազմումը.

7) ապահովում է հեռախոսազանգերի և հաղորդագրությունների ընդունումը, անհրաժեշտության դեպքում` զանգերի կամ նամակագրության վերահասցեագրումը համապատասխան անձանց.

8) իրականացնում է Կենտրոնի էլեկտրոնային փոստի և թղթային նամակագրության վարում.

9) իրականացնում է Կենտրոնի տնօրենի հանդիպումների և խորհրդակցությունների նախապատրաստում և կազմակերպում, խորհրդակցությունների ընթացքի արձանագրում.

10) իրականացնում է փաստաթղթերի, տեղեկանքների, նամակների կազմում և գործավարության վերահսկում.

11) ապահովում է ընդունելությունների կազմակերպումը և համակարգումը.

12) ապահովում է կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության հավաքագրում, մշակում և ներկայացում (անհրաժեշտության դեպքում).

13) Կենտրոնի տնօրենի հանձնարարությամբ համանման այլ աշխատանքների իրականացում:

2. Գործավարի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) գործավարի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից տեխնիկայի այլ միջոցներով աշխատելու հմտություններին.

2) իր գործունեության ընթացքում գործավարը առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, Կենտրոնի կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, Կենտրոնի ներքին կարգապահական կանոններով, տնօրենի հրամաններով և կարգադրություններով:

3. Որակավորման պահանջը`

Կենտրոնի գործավարի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն:

 

4. ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ` ԿԵՆՏՐՈՆԻ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) համակարգում է Կենտրոնի տեղեկատվական տվյալների բազան.

2) ապահովում է տվյալների հավաքագրման համար անհրաժեշտ մեխանիզմները և ձևաթղթերի մշակումն ու շրջանառումը.

3) իրականացնում է Կենտրոնի աշխատանքային գործունեության համար անհրաժեշտ համակարգչային աշխատանքներ (փաստաթղթերի, տեքստերի` MS office ծրագրով հավաքում, աղյուսակների կազմում, պատճենահանում, տպում և այլն).

4) իրականացնում է Կենտրոնի աշխատողների աշխատանքային գործունեության համար անհրաժեշտ տվյալների հավաքագրման, փաստաթղթերի կազմման, պատճենահանման և տպման աշխատանքներ.

5) իրականացնում է փաստաթղթերի լրացում և պարբերական գրառումներ ու դիտարկումներ.

6) իրականացնում է կատարված աշխատանքների վերաբերյալ ամենամսյա, ընթացիկ և տարեկան հաշվետվության կազմում և ներկայացում (անհրաժեշտության դեպքում).

7) ներկայացնում է առաջարկություններ, անհրաժեշտ տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ.

8) պահպանում է Կենտրոնի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

9) մասնակցում է այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին` այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից ու կազմակերպություններից ստանալով Կենտրոնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր (անհրաժեշտության դեպքում).

10) կազմակերպում և իրականացնում է սույն պաշտոնի նկարագրով սահմանված և Կենտրոնի գործառույթներից բխող աշխատանքներ:

2. Կենտրոնի համակարգչային օպերատորի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) համակարգչային օպերատորի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից տեխնիկայի այլ միջոցներով աշխատելու հմտություններին.

2) իր գործունեության ընթացքում համակարգչային օպերատորը առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, Կենտրոնի կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, Կենտրոնի ներքին կարգապահական կանոններով, տնօրենի հրամաններով և կարգադրություններով:

3. Որակավորման պահանջները`

Կենտրոնի համակարգչային օպերատորի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կամ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթություն համակարգչային օպերատորական կամ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում կամ «Համակարգչային օպերատորական աշխատանք» կամ սույն ոլորտի դասընթացի վերապատրաստման հավաստագիր, պետք է տիրապետի տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների կիրառմանը:

 

5. ՏՆՏԵՍՎԱՐ` ԿԵՆՏՐՈՆԻ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) իրականացնում է Կենտրոնի տնտեսական սպասարկման աշխատանքների ղեկավարումը.

2) ապահովում է Կենտրոնի տնտեսական գույքի պահպանությունը, առաջարկություններ ներկայացնում դրանց վերականգնման և համալրման մասին.

3) իրականացնում է Կենտրոնի գույքի հաշվառում, անցկացնում դրանց պարբերական զննումը և կազմում գույքի դուրսգրման ակտերը.

4) հետևում է Կենտրոնի շենքերի և շինությունների վիճակին և միջոցներ ձեռնարկում ըստ անհրաժեշտության Կենտրոնը կրթական պատշաճ միջավայր դարձնելու համար առաջարկություններ ներկայացնելու ուղղությամբ.

5) նախապատրաստում է Կենտրոնի շենքերն ու շինությունները ձմեռային շահագործման.

6) Կենտրոնի աշխատողներին ապահովում է գրասենյակային պիտույքներով և առօրյա օգտագործման տնտեսական ապրանքներով, սպասարկող անձնակազմին` տնտեսական սպասարկման ապրանքներով.

7) վերահսկում է Կենտրոնում հակահամաճարակային պահանջների և հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանումը.

8) համակարգում է սպասարկող անձնակազմի աշխատանքը:

1. Կենտրոնի տնտեսվարի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) տնտեսվարը պետք է իմանա Կենտրոնի և դրա ստորաբաժանումների տնտեսական սպասարկմանը վերաբերող կարգադրությունները, հրամանները և այլ իրավական ու նորմատիվ ակտեր, սպասարկող անձնակազմի աշխատանքի մեխանիզացիայի միջոցները, շենքերի և շինությունների շահագործման կանոնները, աշխատանքի կազմակերպման և կառավարման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքի առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը.

2) իր գործունեության ընթացքում տնտեսվարն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, Կենտրոնի օրինակելի կանոնադրությամբ, կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով (դրա առկայության դեպքում), Կենտրոնի ներքին կարգապահական կանոններով, Կենտրոնի հրամաններով և կարգադրություններով:

2. Որակավորման նվազագույն պահանջները`

Կենտրոնի տնտեսվարի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, որն ունի առնվազն արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթություն և տնտեսության սպասարկման բնագավառում աշխատանքի մեկ տարվա ստաժ կամ նախնական մասնագիտական կրթություն և տնտեսության սպասարկման բնագավառում աշխատանքի երեք տարվա ստաժ:

 

6. ՀԱՎԱՔԱՐԱՐ` ԿԵՆՏՐՈՆԻ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) սանիտարահիգիենիկ պահանջներին և անվտանգության կանոններին համապատասխան` պատրաստում է տարբեր տեսակի լվացող և ախտահանող լուծույթներ` Կենտրոնում ըստ անհրաժեշտության օգտագործելու համար.

2) սարքավորումների օգնությամբ կամ ձեռքով մաքրում է աշխատասենյակները, միջանցքները, աստիճանները, սանհանգույցները, սանիտարատեխնիկական սարքավորումները, պատուհանները, պատերը, առաստաղները, դռները, կահույքը.

3) իրականացնում է աղբահանում, աղբամանների մաքրում և ախտահանում.

4) ստանում է մաքրող միջոցներ, գույք և մաքրող նյութեր.

5) պահպանում է սանիտարիայի և հիգիենայի կանոնները Կենտրոնի ընդհանուր օգտագործման տարածքներում:

2. Կենտրոնի հավաքարարի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) հավաքարարը պետք է իմանա սանիտարիայի պահանջները, ախտահանող և լվացող միջոցների նշանակությունը և կոնցենտրացիան, մաքրման կանոնները, աշխատանքում կիրառվող սարքավորումների և հարմարանքների շահագործման և պահպանման կանոնները, աշխատանքի կազմակերպման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը.

2) իր գործունեության ընթացքում հավաքարարը առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, Կենտրոնի օրինակելի կանոնադրությամբ, կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով (դրա առկայության դեպքում), Կենտրոնի ներքին կարգապահական կանոններով, Կենտրոնի հրամաններով և կարգադրություններով:

3. Որակավորման նվազագույն պահանջները`

Կենտրոնի հավաքարարի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, որն ունի առնվազն միջնակարգ կամ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթություն կամ մեկ տարվա աշխատանքային ստաժ:

 

7. ՎԱՐՈՐԴ` ԿԵՆՏՐՈՆԻ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) վարորդը վարում է Կենտրոնին ամրակցված տրանսպորտային միջոցը (այսուհետ` փոխադրամիջոց), որը կահավորված է ուղևոր տեղափոխելու համար, կատարում է նշված տրանսպորտային միջոցների սպասարկման, վառելիքով և անհրաժեշտ այլ նյութերով լիցքավորման աշխատանքներ, պատրաստում է ամենօրյա շահագործման.

2) պատշաճ աշխատանքային վիճակում է պահում իրեն կցված ավտոմեքենան և պատասխանատվություն է կրում նրա նպատակային շահագործման համար.

3) հոգ է տանում ավտոմեքենայի` տեխնիկական լավ վիճակում գտնվելու մասին, ավտոմեքենայի հետ ցանկացած խնդրի առաջացման դեպքում տեղեկացնում է անմիջական ղեկավարին.

4) հետևում է ավտոմեքենայի սանիտարահիգիենիկ վիճակին, ապահովում է ամրագոտիների առկայությունը` հետևելով ուղևորների կողմից դրանց օգտագործմանը.

5) ապահովում է մեքենայի անվտանգ կայանումը ինչպես Կենտրոնի բակում սահմանված վայրում, այնպես էլ գիշերային ժամերին.

6) պատշաճ կերպով լրացնում է ուղեգրերի մատյանները, յուրաքանչյուր ամիս անմիջական ղեկավարին տրամադրում է տեղեկատվություն ավտոմեքենաների վազքի, վառելանյութի և մեքենայի խնամքի վրա կատարած ծախսերի վերաբերյալ.

7) իրականացում է Կենտրոնի ներքին իրավական ակտերով նախատեսված պարտականությունները.

8) շահագործումից առաջ կատարում է փոխադրամիջոցի տեխնիկական վիճակի ստուգում և ընդունում, իսկ վերադառնալուց հետո այն կանգնեցնում նշանակված կայանատեղում.

9) խնամքով և պատասխանատվությամբ է վերաբերվում իրեն տրամադրված տրանսպորտին, ապահովում դրա անխափան աշխատանքն ու շահագործումը.

10) վերացնում է փոխադրամիջոցի աշխատանքի ընթացքում առաջացած անսարքությունը, հայտնում անմիջական ղեկավարին.

11) կարողանում է գնահատել և վերլուծել իր կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը և արդյունքները, կատարում է աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկներ.

12) պատասխանատվություն է կրում իր գործառույթների շրջանակում իրականացվող աշխատանքների կատարման համար: Այդ աշխատանքների կազմակերպման ժամանակ գործում է ինքնուրույնաբար` առաջնորդվելով գործող իրավական ակտերով և կարգերով, ինչպես նաև անմիջական ղեկավարի հանձնարարականներով.

13) պատասխանատվություն է կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ վերացնելու, ինչպես նաև իրեն առաջադրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

14) պատասխանատվություն է կրում իր գործունեության ընթացքում կատարած իրավախախտումների և (կամ) պատճառած նյութական վնասի համար` Հայաստանի Հանրապետության վարչական, աշխատանքային, քրեական և քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով.

15) արգելվում է երթուղու ընթացքում այլ ուղևորների տեղափոխումը:

2. Վարորդի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) վարորդը պետք է իմանա իր կողմից համակարգվող աշխատանքների կառավարման, կազմակերպման և իրականացման ձևերն ու սկզբունքները.

2) վարորդի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, Կենտրոնի կանոնադրության, ներքին կարգապահական կանոնների, առաջին բուժօգնություն տրամադրելու կանոնները, հակահրդեհային անվտանգության պահպանման և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ դրույթներ, ինչպես նաև պետք է ունենա տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

3) միջանձնային հարաբերությունների ձևավորման սկզբունքները, բարեվարքության, բանակցությունների վարման ընդհանուր կանոնները:

3. Որակավորման նվազագույն պահանջները`

Կենտրոնի վարորդի պաշտոնին նշանակվող անձը պետք է ունենա առնվազն միջնակարգ կամ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթություն և բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաներ վարելու վարորդական իրավունքի վկայական, առնվազն 5 տարվա վարորդական ստաժ:

 

8. ՊԱՀԱԿ` ԿԵՆՏՐՈՆԻ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) հետևում է Կենտրոնի տարածքի պատշաճ վիճակին.

2) իրականացնում է հերթապահություն Կենտրոնի միջանցիկ սենյակում, ինչպես նաև դրա ամբողջ տարածքում.

3) ստուգում է Կենտրոնի փականների ամբողջականությունը, ազդանշանիչ և լուսավորության սարքերի, հեռախոսների սարքին լինելը, հակահրդեհային գույքի առկայությունը.

4) օբյեկտը պաշտպանության տակ վերցնելուն արգելող անսարքությունների հայտնաբերման դեպքում զեկուցում է գործատուին.

5) կոտրված (ջարդված) դռների, պատուհանների, պատերի, փականների հայտնաբերման կամ օբյեկտում տագնապի ազդանշանի առաջացման դեպքում անհապաղ հայտնում է գործատուին և ոստիկանության բաժանմունքի հերթապահին, իրականացնում է առկա հետքերի պահպանում` մինչև ոստիկանության ներկայացուցիչների գալը.

6) Կենտրոնի տարածքում հրդեհի առաջացման դեպքում տագնապ է բարձրացնում, տեղեկացնում է հրշեջ խմբին, դեպքի մասին հայտնում գործատուին, ոստիկանության բաժանմունքի հերթապահին, ձեռնարկում հրդեհի վերացման միջոցներ.

7) գրառումների համապատասխան մատյանում իրականացնում է հերթապահության ընդունում և հանձնում.

8) սահմանված ժամանակում փոխարինողի չգալու դեպքում հայտնում է գործատուին.

9) աշխատանքային սենյակը պահում է պատշաճ սանիտարական վիճակում:

2. Պահակի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) պահակը պետք է իմանա Կենտրոնին հարող տարածքի արտաքին բարեկեցության վիճակի և շրջապատող միջավայրի պաշտպանության նորմերը և պահանջները, Կենտրոնի տարածքների համաճարակային անվտանգության ապահովման նորմերը, Կենտրոնի օբյեկտների պաշտպանման կանոնները և հրահանգները, անցագրային ռեժիմի մասին կարգը և հրահանգները, պաշտպանվող օբյեկտի սահմանները, պաշտպանվող օբյեկտի տնօրինության, իր անմիջական ղեկավարի և ոստիկանության բաժնի հերթապահի հեռախոսահամարները, աշխատանքի կազմակերպման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը.

2) էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի խնայողաբար օգտագործելու և սահմանված նորմերը պահպանելու կանոնները.

3) իր գործունեության ընթացքում պահակն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, Կենտրոնի օրինակելի կանոնադրությամբ, կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով (դրա առկայության դեպքում), Կենտրոնի ներքին կարգապահական կանոններով, Կենտրոնի հրամաններով և կարգադրություններով:

3. Որակավորման նվազագույն պահանջները`

Կենտրոնի պահակի պաշտոնին նշանակվող անձը պետք է ունենա առնվազն միջնակարգ կամ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթություն, կամ առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:

 

9. ԸՆԹԱՑԻԿ ՆՈՐՈԳՈՂ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ՄԱՍՆԱԳԵՏ (ԷԼԵԿՏՐԱԳԵՏ, ՍԱՆՏԵԽՆԻԿ, ՓԱԿԱՆԱԳՈՐԾ)` ԿԵՆՏՐՈՆԻ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) իրականացնում է Կենտրոնի մասնաշենքում առկա շինարարական, էլեկտրական համակարգերի ու սարքավորումների շահագործման, կանխարգելիչ սպասարկման, սանիտարատեխնիկական և կենցաղային սպասարկման աշխատանքներ.

2) իրականացնում է Կենտրոնի մասնաշենքի անհրաժեշտ էլեկտրամոնտաժային աշխատանքներ, լամպերի փոխարինում, սանիտարատեխնիկական սարքավորումների սարքին վիճակի ապահովում, կարգաբերում և նորոգում, անհրաժեշտության դեպքում` նորերով փոխարինում.

3) իրականացնում է Կենտրոնի կոմունիկացիոն համակարգերի (ջրամատակարարում ու ջրահեռացում, օդափոխություն և օդորակում, էլեկտրական սնուցման և այլն) կանխարգելիչ սպասարկման, ընթացիկ վթարների վերացման և պահպանման աշխատանքներ.

4) ապահովում է Կենտրոն ստացվող ապրանքների բեռնաթափման, պահեստ կամ նախատեսված այլ վայր տեղափոխման, ապրանքների տեղաշարժման և այլ օժանդակ աշխատանքների իրականացումը.

5) իրականացնում է սարքերի, սարքավորումների և խողովակաշարերի ընթացիկ նորոգումները, ապահովում դրանց աշխատանքի հուսալիությունը.

6) ստուգում է խողովակաշարերի, օժանդակ սարքավորումների հերմետիկությունը, ջեռուցիչ սարքերի անխափան աշխատանքը.

7) կատարում է տաք և սառը ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի տեխնիկական զննում.

8) էլեկտրասարքավորումների վերանորոգման և սպասարկման պարզ աշխատանքների իրականացում.

9) Կենտրոնի սարքավորումների և դրանց շահագործման համար անհրաժեշտ նյութերի, ապրանքների և գործիքների ձեռքբերման հայտի ներկայացում Կենտրոնի տնօրենին.

10) սույն պաշտոնի նկարագրով սահմանված և Կենտրոնի հիմնական գործառույթներից բխող աշխատանքների կազմակերպում և կատարում:

2. Ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա Կենտրոնի աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, էլեկտրական սարքերի շահագործման սկզբունքը, սանիտարատեխնիկական աշխատանքների հիմունքների իմացություն, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը.

2) իր գործունեության ընթացքում ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, Կենտրոնի կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, Կենտրոնի ներքին կարգապահական կանոններով, տնօրենի հրամաններով և կարգադրություններով:

3. Որակավորման պահանջը`

Ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետը պետք է ունենա առնվազն միջին մասնագիտական կրթություն համապատասխան բնագավառում:

 

10. ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ (ՀՆՈՑԱՊԱՆ)` ԿԵՆՏՐՈՆԻ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) իրականացնում է Կենտրոնի ջեռուցման աշխատանքների ապահովումը.

2) ապահովում է ջեռուցման կաթսայի աշխատանքի նախապատրաստումը, գործարկումը և կարգաբերումը.

3) իրականացնում է ջեռուցման կաթսայի աշխատանքի ընթացքում չափիչ-հսկիչ սարքերի ցուցմունքների, վառելիքի սպառման հսկողություն, անհրաժեշտության դեպքում` կարգավորում.

4) իրականացնում է ջեռուցման կաթսայի և օժանդակ դետալների ընթացիկ և պարբերական ստուգում, անհրաժեշտության դեպքում` թեթև անսարքությունների շտկում և կարգաբերում (իր լիազորության շրջանակներում).

5) ջեռուցման կաթսայի աշխատանքի մասին համապատասխան գրառումներ է կատարում հերթափոխային մատյանում.

6) ապահովում է Կենտրոնի կաթսայատան անխափան շահագործումը և ընթացիկ սպասարկման աշխատանքների իրականացումը.

7) կազմակերպում և իրականացնում է սույն պաշտոնի նկարագրով սահմանված և Կենտրոնի հիմնական գործառույթներից բխող աշխատանքներ:

2. Հնոցապանի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) հնոցապանի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա աշխատանքում կիրառվող սարքավորումների և հարմարանքների շահագործման և պահպանման կանոնները, աշխատանքի կազմակերպման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը.

2) իր գործունեության ընթացքում հնոցապանը առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, Կենտրոնի կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, Կենտրոնի ներքին կարգապահական կանոններով, տնօրենի հրամաններով և կարգադրություններով:

3. Որակավորման պահանջը`

Հնոցապանի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա առնվազն միջին մասնագիտական կրթություն և հնոցապան աշխատելու թույլտվություն:

(2-րդ հավելվածը փոփ. 31.08.2023 թիվ 1486-Ն, 21.11.2024 թիվ 1842-Ն որոշումներ)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2023 թվականի փետրվարի 16-ի

N 216-Ն որոշման

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

1. Տնօրեն` Հաստատության

2. Տնօրենի տեղակալ` մասնագիտացված կրթական աջակցությունների գծով

3. Կազմակերպիչ` սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների:

 

ՆԿԱՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

1. ՏՆՕՐԵՆ` ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) խորհրդին է ներկայացնում ուսումնական հաստատության զարգացման ծրագրի իրականացումն ապահովող տարեկան գործողությունների ժամանակացույցը.

2) դպրոցի ուսումնական պլանի հիման վրա կրթության կառավարման տեղեկատվական համակարգում իրականացնում է դասաբաշխում, որի հիման վրա ձևավորվում է տարիֆիկացիան.

3) կրթության կառավարման տեղեկատվական համակարգում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկի հիման վրա մուտքագրում է ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ հաստիքները.

4) հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների ուսումնական ծանրաբեռնվածության, առաջադիմության և հաստատության ներքին կարգապահական, այդ թվում` աշխատողների և սովորողների վարքագծի կանոնների նկատմամբ.

5) խորհրդի հավանությանն է ներկայացնում դպրոցական մակարդակում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կազմը.

6) մանկավարժական խորհրդի ներկայացմամբ հաստատում է դպրոցի (այդ թվում` նախակրթարանի) ուսումնական պլանը, ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը և տնօրենի տեղակալի, դասղեկների, առարկայական մեթոդական միավորումների նախագահների ու մանկավարժական աշխատողների հաշվետվությունները.

7) մասնակցում է խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով.

8) աջակցում է դպրոցի խորհրդակցական մարմինների աշխատանքներին.

9) նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանով հաստատած` ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգի հիման վրա մշակում և խորհրդի հաստատմանն է ներկայացնում դպրոցի ուսուցչի թափուր տեղի համար անցկացվելիք մրցույթի կարգը, ինչպես նաև խորհրդի հաստատմանն է ներկայացնում դպրոցի կազմակերպական կառուցվածքը, ներքին կարգապահական, այդ թվում` աշխատողների և սովորողների վարքագծի կանոնները.

10) համաձայն պաշտոնների անվանացանկի և պաշտոնի նկարագրի` անցկացնում է ուսուցչի թափուր տեղի համար մրցույթը, մանկավարժական աշխատողների, էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետի և գործավարի (օգնականի), իր տեղակալի, մասնաճյուղի, կառուցվածքային ստորաբաժանումների (առարկայական մեթոդական միավորումների) ղեկավարների, դասղեկների ընտրությունը, կնքում և լուծում է աշխատանքային պայմանագրերը, բաշխում աշխատանքը, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

11) ղեկավարում է մանկավարժական խորհրդի և համակարգում առարկայական մեթոդական միավորումների աշխատանքները.

12) կազմում է ուսումնական պարապմունքների դասացուցակը (կամ ապահովում է ուսումնական պարապմունքների դասացուցակի կազմումը) և ուսումնադաստիարակչական աշխատանքների վիճակի մասին հաշվետվությունները.

13) խրախուսում և խթանում է աշխատողների ստեղծագործական նախաձեռնությունները.

14) աջակցում է ուսուցիչներին` մասնակցելու հերթական և կամավոր ատեստավորումներին, ինչպես նաև տարակարգ ստանալու նպատակով հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ աշխատանքների կատարմանը.

15) խրախուսում է մասնակցային կառավարումն ուսումնական հաստատության խորհրդակցական մարմիններում.

16) իրականացնում է վերահսկողություն դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, առաջադիմության, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, դպրոցի աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.

17) ապահովում է արտադասարանական խմբակների և ուսումնական լաբորատորիաների, մասնագիտական կողմնորոշման կենտրոնների բնականոն գործունեությունը.

18) ուսումնական պլանին համապատասխան` ապահովում է (նախադպրոցական) հանրակրթական ծրագրերի (հիմնական և լրացուցիչ) իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը և կրում է պատասխանատվություն կրթության որակի և բովանդակության համար.

19) ապահովում է լիազորված մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.

20) ապահովում է դպրոցում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորումը.

21) ապահովում է դպրոցում իր գործառույթներից բխող` գործածության ենթակա փաստաթղթերի վարումը և պահպանումը.

22) սահմանված կարգով ձևավորում է դպրոցի սովորողների համակազմը, օրենսդրությամբ սահմանված կարգով քայլեր է ձեռնարկում նրանց սոցիալական և հոգեբանական պաշտպանվածության ապահովման ուղղությամբ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ ստանալու իրավունքի իրացման ապահովման համար` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սովորողի (ընտանիքի) հայտնաբերման դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է տարածքը սպասարկող խնամակալության և հոգաբարձության մարմնին.

23) օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ներկայացնում է դպրոցը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ կազմակերպություններում, տալիս է լիազորագրեր.

24) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

25) խորհրդի քննարկմանն է ներկայացնում ուսումնադաստիարակչական գործունեության մասին հաշվետվությունը, արտաքին և ներքին գնահատման արդյունքները.

26) ապահովում է բյուջետային հատկացումների, հիմնադրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից օրենքով սահմանված կարգով ստացված միջոցների արդյունավետ օգտագործումը, ուսումնանյութական բազայի հաշվառումը, պահպանումը, համալրումը.

27) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է դպրոցի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

28) սահմանում է դպրոցի հաշվապահական հաշվառման քաղաքականությունը.

29) ապահովում է հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ պատրաստելն ու ներկայացնելը.

30) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

2. Հաստատության տնօրենի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) տնօրենի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.

2) տնօրենի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`

ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Լիցենզավորման մասին», «Տեսչական մարմինների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը, հանրակրթության պետական չափորոշիչը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը և այլ փաստաթղթեր,

բ. մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի հիմունքները,

գ. աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման, անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային անվտանգության նորմերն ու կանոնները.

3) տնօրենի պաշտոնն զբաղեցնողը պետք է կարողանա`

ա. իրականացնել ուսումնադաստիարակչական գործընթացի պլանավորում, կազմակերպում և հսկողություն,

բ. ապահովել Հաստատության սովորողների` պետական կրթական չափորոշիչների և ծրագրերի պահանջներին համապատասխան կրթության որակ,

գ. ապահովել Հաստատության մանկավարժական աշխատողների մասնագիտական շարունակական զարգացումը,

դ. ապահովել Հաստատության սովորողների կրթական, սոցիալական, առողջապահական շահերն ու իրավունքները,

ե. ցուցաբերել նախաձեռնողականություն, վերլուծել Հաստատության զարգացման կարիքները, առաջարկել համապատասխան ծրագրեր.

4) տնօրենի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա կառավարչական հետևյալ հմտությունները և ունակությունները`

ա. թիմային աշխատանքի կազմակերպում,

բ. հաշվետվությունների մշակում և ներկայացում,

գ. միջանձնային հարաբերությունների և հաղորդակցության հմտություններ,

դ. տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում,

ե. աշխատանքի, կատարողականի գնահատում և կառավարում,

զ. անձնակազմի կառավարում,

է. ժամանակի կառավարման հմտություններ,

ը. ռեսուրսների բաշխում և կառավարում,

թ. որոշումների կայացում,

ժ. խնդիրների լուծում,

ժա. բանակցություններ վարելու հմտություններ,

ժբ. ելույթներ ունենալու հմտություններ,

ժգ. որոշումների և փաստաթղթերի նախապատրաստում:

3. Որակավորման նվազագույն պահանջները`

Հաստատության տնօրենի պաշտոնը կարող է զբաղեցնել «Կրթության մասին» օրենքի 40.1-ին հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող անձը:

 

2. ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ` ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) կազմակերպում և իրականացնում է Հաստատությունում կրթության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումներ.

2) համակարգում է մասնագիտացված կրթական աջակցության ծառայությունները.

3) համագործակցում է գործընկերների հետ` փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

4) մասնակցում է Հաստատության մանկավարժական աշխատողների կողմից սովորողների աջակցության ծառայությունների տրամադրման և նրանց կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման գործընթացի կազմակերպման հարցերում.

5) աջակցություն է տրամադրում սովորողներին և ծնողներին` ուսման մեջ, առօրյա հարաբերություններում և արտակարգ իրավիճակներում հանդիպող արգելքների ու դժվարությունների հաղթահարման գործընթացում.

6) կազմակերպում և ղեկավարում է սովորողների դաստիարակչական, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքներն ու դասղեկների գործունեությունը.

7) ապահովում է հաստատության և սովորողի ընտանիքի սերտ կապն ու համագործակցությունը, կազմակերպում է սովորողների հանգիստն ու ժամանցը, միջոցներ ձեռնարկում սոցիալապես անապահով սովորողներին օգնություն ցույց տալու համար.

8) Հաստատության, նրա ստորաբաժանումների մեթոդական միավորումների ղեկավարներին և մանկավարժական աշխատողներին գործնական օգնություն է ցույց տալիս ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման գործում.

9) ընդհանրացնում և միջոցներ է ձեռնարկում դաստիարակչական գծով մանկավարժական աշխատողների արդյունավետ, սահմանված կարգով երաշխավորված փորձը տարածելու համար.

10) աշխատանք է տանում սովորողների վարքի կուլտուրայի, վարվեցողության նորմերի և կանոնների ապահովման ուղղությամբ, աջակցում դպրոցական ինքնավարությանը, հասարակական վերահսկողությանը.

11) հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ.

12) հսկում է Հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարումը.

13) կազմակերպում է ազգային մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման ուղղությամբ միջոցառումներ, նպաստում հանրակրթության միջոցով ազգային փոքրամասնությունների համայնքների լեզվի և մշակույթի զարգացման իրավունքի իրականացմանը.

14) կանոնակարգում և կազմակերպում է երկարօրյա խմբերի աշխատանքները, կազմում է Հաստատության երկարօրյա խմբերի աշխատանքի կարգացուցակը և աշխատանքի տարեկան պլանը, ապահովում է սովորողների կյանքի և առողջության պահպանման համար անհրաժեշտ պայմանները.

15) մասնակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների` կրթություն ստանալու իրավունքի իրականացմանը:

2. Տնօրենի` մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`

ա. «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին» օրենքները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական հանրակրթական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը, իր պաշտոնային պարտականություններին վերաբերող` նախարարության համապատասխան նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր,

բ. մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի հիմունքները,

գ. աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման, տեխնիկայի, հակահրդեհային անվտանգության կանոնները, առաջին բուժօգնության հիմունքները, սովորողների կյանքի և առողջության պահպանման կանոնները.

2) տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի պաշտոնն զբաղեցնողը պետք է կարողանա`

ա. կազմակերպել սովորողների դաստիարակչական, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքներն ու դասղեկների գործունեությունը,

բ. ապահովել սովորողի ընտանիքի հետ դպրոցի սերտ կապն ու համագործակցությունը,

գ. կազմակերպել սովորողների հանգիստն ու ժամանցը, նպաստել սոցիալապես անապահով և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ուսուցման և դաստիարակության իրականացմանը,

դ. աջակցել և ուղղորդել աշակերտական խորհուրդների աշխատանքը, ստեղծել պայմաններ հաստատության հասարակական վերահսկողության իրագործման համար:

3. Որակավորման նվազագույն պահանջները`

Հաստատության մասնագիտացված կրթական աջակցությունների աշխատանքի գծով տեղակալի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կրթություն և մանկավարժական, գիտական կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ` վերջին յոթ տարվա ընթացքում:

 

3. ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ` ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) կազմակերպում է սովորողների դաստիարակչական, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքները, այդ ուղղությամբ համագործակցում դասղեկների հետ.

2) մասնակցում է հաստատության և սովորողի ընտանիքի սերտ կապի և համագործակցության ապահովմանը.

3) կազմակերպում է սովորողների հանգիստն ու ժամանցը, միջոցներ ձեռնարկում սոցիալապես անապահով սովորողներին օգնություն ցույց տալու համար.

4) սովորողների մեջ ձևավորում է պատշաճ վարքագիծ և վարվելակերպ, նպաստում նրանց գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմանը, մասնագիտական կողմնորոշմանը, դաստիարակում մարդասիրություն և հայրենասիրություն.

5) Հաստատության, նրա ստորաբաժանումների մեթոդական միավորումների ղեկավարներին և մանկավարժական աշխատողներին գործնական օգնություն է ցույց տալիս դաստիարակչական աշխատանքներ կազմակերպելու համար.

6) աշխատանք է տանում սովորողների վարքի կուլտուրայի, վարվեցողության նորմերի և կանոնների ապահովման ուղղությամբ, աջակցում դպրոցական ինքնավարությանը, հասարակական վերահսկողությանը.

7) մասնակցում է հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքի, սովորողների առաջադիմության և վարքի ընթացիկ վերահսկմանը.

8) կազմակերպում է ազգային մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման ուղղությամբ միջոցառումներ, նպաստում հանրակրթության միջոցով ազգային փոքրամասնությունների համայնքների լեզվի և մշակույթի զարգացման իրավունքի իրականացմանը.

9) մասնակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների` կրթություն ստանալու իրավունքի իրականացմանը.

10) պահպանում է Հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

11) համագործակցում է ծնողների հետ` սովորողների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում:

2. Հաստատության սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) հաստատության դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`

ա. ՀՀ Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը, իր պաշտոնային պարտականություններին վերաբերող` նախարարության համապատասխան նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր,

բ. մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի հիմունքները,

գ. աշխատանքի պաշտպանության նորմերն ու կանոնները, անվտանգության տեխնիկայի, հակահրդեհային անվտանգության կանոնները, մինչբժշկական օգնության հիմունքները, սովորողների կյանքի և առողջության պահպանման կանոնները.

2) տվյալ պաշտոնն զբաղեցնողի կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները ներկայացված են սույն բաժնի 1-ին մասում:

3. Որակավորման նվազագույն պահանջները`

Հաստատության սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կրթություն` մանկավարժական որակավորմամբ:

 

(3-րդ հավելվածը փոփ. 31.08.2023 թիվ 1486-Ն, 04.06.2026 թիվ 782-Ն որոշումներ)

 

-------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.02.2023
N 216-Ն
Որոշում